artur.shahnazaryan
Logo

Է-Արար. ԱՇԽԱՐՀ: ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԿԵՐ

Article image Ահա, վկայութիւնների համաձայն տեղադրելով Աշխարհի պատկերի միաւորները՝ ստանում ենք մի Տեքստ-Աշխարհ պատկեր: Այստեղ եւեթ արձանագրենք, որ մենք արդէն ունենք փաստ՝ մի Տեքստ-Աշխարհ պատկեր (աւանդուած): Անցնենք առաջ:

Ի՞նչ է սա, ինչ է ասում, պատմում կամ պարունակում այս Տեքստը (այն չեք գտնի որեւէ տեղ՝ նման ներդաշնակ, համապատասխանեցուած տեսքով):

Ի դէպ, Տեքստում, օրինակ, ամռան ամիսների զուգահեռ կենդանակերպերն են՝ Ջրհոսը, Ձուկը, Խոյը, եւ Արեւն ամռանը այդ կենդանակերպերում է «գտնուել» (այսինքն՝ այդպէս եղել է) մօտ 16 հազար տարի առաջ (ի տարբերութիւն աշխարհին այսօր յայտնի այն «համակարգի», որի համաձայն` ամռան ամիսների զուգահեռ կենդանակերպերն են Խեցգետինը, Առիւծը, Կոյսը, ինչը վերաբերում է այն «դիրքին», որ եղել է մօտ երկուսուկէս հազար տարի առաջ): Անշուշտ, մեր նշած համակարգն այլ բան է, քան՝ այն, որ վաղուց գտնւում է շրջանառութեան մէջ եւ յայտնի է աշխարհին[1]:

Ահա, մեր «պարզ» ու «միամիտ» նախնիք Աշխարհը՝ Տիեզերքը, պատկերացնում էին այսպիսի գեղեցիկ, պարզ ու ներդաշնակ տեսքով, կառոյցով: Եւ սա անդունդ է ու «խոր» Երկինք, քանզի այստեղ իւրաքանչիւր միաւոր մեծ խորհրդանիշ է, որն էլ ունի իր ենթախորհրդանիշերը, եւ դրանք փոխյարաբերում են միմեանց ամբողջական ներդաշնակութեան մէջ՝ որպէս մէկ Մարմին: Բաւական է կատարել, օրինակ, երկու միաւորների որեւէ տեղափոխութիւն, եւ կխախտուի ներդաշնակութիւնը (համապատասխ ան չափով), կաղաւաղուեն խորհրդանիշերի փոխյարաբերութիւններն ու բուն իմաստները:


* * * *

ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԿԵՐ
(Մարդ-Աշխարհը)


Յայտնի է, որ, ըստ որոշ հնագոյն ազգերի (օրինակ՝ քաղդեացիների), Մարդու մարմնի մասերը համեմատւում էին երկնային լուսատուների հետ: Մարդը համարւում էր Աշխարհի պատկերի արտայայտութիւնը: Մարդու մարմինը Տիեզերքի պատկերն էր, նոյն Տիեզերքը (Աշխարհը)՝ Մարդու տեսքով: Մարդու Մարմինը պայմանականօրէն բաժանուած էր 12 մասերի, որոնք համապատասխանում էին 12 կենդանակերպերին, մարմնի մասերից 7-ը համապատասխանում էր նաեւ 7 լուսատուներին եւ դրանց զուգահեռ միւս միաւորներին: Մարդու գլուխը Արեւն էր, ոտնաթաթերը՝ Լուսինը, պորտը՝ Լուսնթագը եւ Կշեռք կենդանակերպը եւ այլն:

Եւ իհարկէ, գիտեին (եւ տեսնում էին), որ Մարդու գլուխը իրականում Արեւը չէ, ֆիզիկական Արեւը չէ, որովհետեւ դա մարդու ֆիզիկական մարմինը չէր, այլ Մարդու հոգեւոր, Մարդու Աշխարհի Մարմինն էր, Մարդու բովանդակութիւնն էր, բուն Մարդն էր, եւ լուսատուներն ու մարմնի մասերը խորհրդանիշեր էին: Օրինակ՝ Լուսնթագի խորհրդանիշերից մէկն էր արդարութիւնը, եւ Լուսնթագ-արդարութիւնը համապատասխանում էր Մարդու պորտին, այսինքն՝ արդարութիւնը պէտք է հաստատուած լինի Մարդու պորտում, իսկ պորտն էլ նշանակում է արդարութիւնը կենտրոնում, հիմքում, պորտը բունն է, կենտրոնը, հաւասարակշռութիւնը եւ այլն: Այսինքն՝ այդ կառոյցը նման լեզուով որոշակիօրէն նկարագրում է Մարդու կատարեալ տեսակը, Մարդու ներաշխարհի, էութեան էական յատկանիշները եւ դրանց ներդաշնակ փոխկապակցուածութիւնը մէկ համակարգում, ամբողջութեան մէջ:

Եւ ինչպէս Մարդու մարմնի իւրաքանչիւր մաս գտնւում է մէկ տեղում (օրինակ՝ ցածրում կամ բարձրում, աւելի բարձրում կամ մէջտեղում, նաեւ՝ աջում կամ ձախում եւ այլն), եւ բոլորը միասին կազմում են ամբողջական մարմինը, այդպէս էլ՝ Մարդու յատկանիշները՝ Մարդկային յատկանիշ-խորհրդանիշերը, որոշակի դասաւորութեամբ կազմում են մէկ ներդաշնակ ամբողջութիւն՝ մէկ Մարմին: Եւ ինչպէս Մարդու մարմնի տեսքը կաղաւաղուի, եթէ մարմնի մասերը դասաւորենք այլ կերպ (օրին ակ՝ ոտքը ձեռքի տեղ, ոտքը՝ փորի, փորը՝ վերեւում, գլուխը փորի տեղում՝ մէջտեղում եւ այլն), այդպէս էլ կաղաւաղուի խորհրդանիշերի, յատկանիշների ամբողջութիւնը, իմաստը, համակարգը, եթէ դրանք իրար հարաբերէն այլ կերպ (օրինակ՝ արդարութիւնը լինի ոտքերի տակ, այսինքն՝ ոչ կենտրոնում, կամ սէրը լինի փորում եւ այլն, եւ այդ կենտրոնն ու վեր կամ վար հասկացութիւններն էլ իրենց հերթին խորհրդանիշեր են):

Այդ ներդաշնակ համակարգը (Աշխարհի պատկերի արտացոլումը) համարւում էր Աստուծոյ պատկերով Մարդ: Եւ եթէ այդ համակարգի յատկանիշների տեղերը փոխուեն, ապա այլ բան կստացուի՝ կլինի աղաւաղում. որքան խախտուի, այնքան համեմատաբար կաղաւաղուի մինչեւ ներդաշնակութեան իսպառ վերացում ու չարափոխում (այստեղից սկսւում են բացասական յատկութիւնները):

Zoom Image


* * * *

ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԿԻՐԱՌՈՒԹԻՒՆԸ
(Աշխարհի Պատկերի արտայայտութիւնները Մարդու կեանքում)


Այսպիսով, կար Աշխարհի պատկեր, եւ կար Մարդու աշխարհը՝ Մարդու օրինակը այդ նոյն Աշխ արհի պատկերի համապատասխան: Այդ Աշխարհը կամ Մարդ-աշխարհը ունի նաեւ այլ անուանումն եր՝ Կենաց Ծառ, Աստուծոյ պատկերով Մարդ, Արարչական Աշխարհ, Կենդանի Տաճար եւ այլն:

Աշխարհի պատկերի, Մարդ-աշխարհի խորհրդանիշերին յետոյ կանդրադառնանք, այժմ խօսենք, թէ ինչպէս է տարածուել (կեանքում կիրառուել) Մարդու Աշխարհը:

Մարդը, Մարդու այդ օրինակը (Մարդու Աշխարհը, մարդկայնութիւնը, Աշխարհի պատկերը եւ այլն) այսուհետ պայմանականօրէն կարճ կանուանենք նաեւ Աշխարհ, քանի որ Մարդը այդ նոյն Աշխ արհի կրկնօրինակն էր:

Մարդու Աշխարհի նման օրինակով, համեմատ «կառուցուել» է մշակոյթը՝ կրօնը, ծէսը, ճարտարապետութիւնը, բանահիւսութիւնը, երաժշտութիւնը եւ այլն: Այսինքն՝ Մարդու Աշխարհը կամ Աշխարհի պատկերը արտայայտւում էր նաեւ մշակոյթի տեսակներով, մշակոյթի լեզուներով՝ երաժշտական լե- զուով, հեքիաթի լեզուով կամ աւելի ընդհանուր՝ ծէսի լեզուով եւ այլն: Օրինակ՝ հարսանեկան ծէսը «նկարում» էր Աշխարհի պատկերը (եւ որեւէ ծէս «նկարում» էր՝ պատկերում էր Մարդու Աշխարհը):

Օրինակ՝ հարսանեաց ծէսը տեւում էր 7 օր, եւ իւրաքանչիւր օրը համապատասխանում էր (նուիրուած էր) մէկ լուսատուի (աստուածութեան): Եւ իւրաքանչիւր օր արւում էր այնպիսի ծէս, որը համապատասխանում էր այդ լուսատուի (տուեալ օրուայ լուսատուի) խորհրդանիշերին, կենդանակերպին եւ այլն, եւ ի վերջոյ (այդպէս՝ 7 օրում), կարելի է ասել, «նկարում» էր Աշխարհի պատկերը:

Պարզութեան համար տալիս ենք հարսանեաց ծէսի առաջին օրուայ ծիսակարգից օրինակներ, եւ այդ կարող եք համեմատել Աշխարհի պատկերի աղիւսակի հետ (տէ՛ս աղիւսակը, որ բերել ենք արդէն):

Հարսանեաց ծէսի առաջին օրը Լուսնի օրն է (համապատասխանում է Լուսնին): Այդ օրը մորթում էին ցուլը, որովհետեւ Լուսնի զուգահեռ կենդանակերպը Ցուլն է:

Ցուլը թագաւորի (փեսայի) տանից տանում էին հարսի տուն եւ այնտեղ մորթում, որովհետեւ հարսին անուանում էին Լուսին (փեսային անուանում էին Արեւ), եւ Ցուլը պէտք էր մորթել իր զուգահեռ Լուսնի տանը (աստղաբաշխութեան մէջ էլ Լուսնի տունը համարւում էր Ցուլ կենդանակերպը):

Ցուլը մորթելու ժամանակ փեսան եւ քաւորն իրենց աջ ոտքերը դնում էին Ցուլի վրայ, որովհետեւ Մարդու մարմնի մասերից ոտնաթաթերը համապատասխանում էին Ցուլ կենդանակերպին եւ Լուսնին: Ցուլը մորթելու օրը՝ երեկոյեան, գնում էին գերեզմաններ, որովհետեւ Ցուլ-Լուսինը համապատասխ անում էր Հող տարերքին եւ արեւմուտքին (մայրամուտ եւ «երեկոյ»):

Ահա եւ ծէսի միջոցով արտայայտուեց Աշխարհի պատկերի մի մասը: Եւ այդ սկզբունքով 7 օրուայ ընթացքում, իւրաքանչիւր օր համընկնում է Աշխարհի պատկերի այդ օրուայ (մասի) որեւէ միաւորին կամ միաւորներին (ի դէպ, նաեւ իւրաքանչիւր օր ունէր իր ձայնի եղանակը՝ համապատասխան լուսատուի ձայնեղանակը): Ահա թէ ինչու հարսանեաց այդ ծէսը անսահման գեղեցիկ է, յուզիչ, տարաշխարհիկ է ու խորհրդաւոր:

Եւ այդպէս՝ ընդհանրապէս, առօրեան, տօները, ծէսերը, օրէնքներն ու փոխյարաբերութիւնները, կեանքը հիմնուած էին Աշխարհի պատկերի վրայ կամ` նոյնպէս՝ արտայայտում էին Աշխարհի պատկերը՝ Մարդու աշխարհը:

Ծիսական կեանքով ապրող ժողովուրդը կարող էր, առանց խորանալու էութեան մէջ, առանց հասկ անալու իմաստները, առանց իմանալու, որ դա Աշխարհի պատկերն է, Մարդու Աշխարհն է, ուղղակի կատարեր աւանդական ծէսը (ինչպէս փոխանցուել է իրեն), հաւատարիմ նախնեաց «արեան» ու աւանդութեան, հաւատալով, որ այն (ծէսը) սուրբ է ու աստուածային, եւ իրենք Աստուծոյ պատկերով Մարդն են, եթէ պահպանում են հաւատքը եւ ապրում ըստ այդմ (ծէսով եւ Մարդ-աշխարհի կարգով):

Այդ հին առօրեան ընդհանրապէս ծիսականացուած էր, եւ թեկուզ չիմանային, թէ ինչ է դա, միեւնոյն է, ապրում էին Մարդու Աշխարհում, այդ կերպ կրում էին իրենց մէջ Մարդու Աշխարհը, իրենք այդ աշխարհի մէջ էին իրենց նիստուկացով, ամեն բանով, եւ իրենք այդ Մարդ-աշխարհն էին կամ այդ Աշխ արհի մասնիկը ներդաշնակ ամբողջութեան մէջ: Դա նշանակում էր՝ ապրել իբրեւ Մարդ, ապրել Մարդու կեանքով, ապրել «մարդավայել», ապրել արարչական կեանքով՝ Աստուծոյ պատկերով Մարդու Աշխարհի կարգով ու բարքով: Եւ այս դէպքում չկան Մարդու «բարձրակարգ» ու «ցածրակարգ» տարբերակներ («տեսակներ»). բոլոր նրանք, ովքեր որեւէ ձեւով կամ մակարդակով կրում են իրենց մէջ Մարդու Աշխարհը, այդ Աշխարհի մէջ են (եւ իրենց համար սուրբ է այդ Աշխարհն ու անքննելի), Մարդ են: Մարդ են, որովհետեւ Մարդն ա՛յդ տեսակն է, հենց ա՛յդ Աշխարհն է: Եւ այդ Աշխարհը կրող համայնքը մէկ ոգի ու մէկ Մարմին է, մէկ մարդ է:

Մարդու աշխարհով ապրող, բայց միայն (այդ առումով) ծէս կատարող «պարզ» մարդիկ չգիտեին այն աղիւսակը (Աշխարհի պատկերը), որ ցոյց տուեցինք, բայց աւանդական ծէսը, որը կատարում էին՝ «անգիր արած» կամ որով ապրում էին, փաստօրէն հենց այդ նոյն աղիւսակն է (Աշխարհի պատկերն է)՝ փոխադրուած ծիսական լեզուի:

Մարդկանց[1] մեծագոյն մասն ուղղակի ապրում էր այդ Աշխարհով, իսկ ընտրեալները գիտեին նշանակութիւնները, խորհրդանիշերը (օրինակ՝ ծէսի իւրաքանչիւր արարողակարգի խորհուրդը, իմաստը), իսկ ընտրեալների ընտրեալն էլ գիտեր Մարդ-աշխարհի բացայայտ պատկերը նաեւ եւ դրա միաւորների խորհուրդներն ու իմաստները եւ այլն:

Փաստօրէն, Մարդու այս երեք «տեսակներն» էլ (որ նոյնն են) կրում են իրենց մէջ նոյն Մարդ-աշխարհը, սակայն՝ ընկալման տարբեր մակարդակներով:

Առաջինները կրում են ենթագիտակցօրէն (ծէսի վերածուած կենցաղով. կատարելով ու ապրելով այդպէ՛ս), երկրորդները՝ գիտակցօրէն (նաեւ իմանալով նշանակութիւնները), երրորդը՝ է՛լ աւելի բարձր գիտակցութեամբ (գիտէ բացայայտ՝ վարագոյրը քաշուած-բացուած կոդը, Մարդ-Աշխարհի պատկերը, խորհուրդների ու իմաստների ողջ ներդաշնակ համակարգ-Աշխարհը եւ այլն):

Արտայայտւում է տարբեր ձեւերով ու տարբեր մակարդակներով, սակայն նոյն Աշխարհն է. ահա թէ ինչու Աստուծոյ առաջ բոլոր Մարդիկ[2] հաւասար են, եւ միաժամանակ կայ ընտրեալը:

Այդ երեք մակարդակները կարելի է համեմատել «մարդու զարգացման շրջանների հետ» (պարզ բացատրութեան համար): Մանուկն ընկալում է հեքիաթը (այստեղ կայ Աշխարհը) հեքիաթի լեզվով, եւ եթէ մանկանը բացատրեն հեքիաթի խորհրդանիշերն ու բարդ իմաստները, նա չի ընկալի դրանք: Մարդ-աշխարհը նա ընկալում է ենթագիտակցօրէն եւ սիրում է հեքիաթը: Հեքիաթը յուզում է նրա նե- րաշխարհը, բուն է դնում մանկան հոգում, եւ մանկան մէջ ապրում ու տրոփում է Մարդու Աշխարհը՝ Մարդը3: Պատանին կամ երիտասարդն արդէն կարող է ընկալել հեքիաթի խորհրդանիշերը, այսպէս կոչուած` «փոխաբերական» իմաստները՝ այլաբանութիւնները, եւ ժամանակ է պէտք դրանք «մարսելու» համար:

Եւ նոյն կերպ, եթէ նրան էլ հրամցնենք Մարդ-աշխարհի բացայայտ պատկերը, կոդը՝ իր խոր իմաստներով՝ մէկ ներդաշնակ կառոյցի համատեքստում, ապա նրա համար դա դժվարընկալելի կլինի: Եւ երբ նա դառնա հասուն այր՝ հասնի մտքի ծաղկուն շրջանին, այն ժամանակ հնարաւոր է, որ արդէն գիտակցօրէն ընկալի բացայայտ համակարգը:

Այն մանուկը «պարզ» ժողովուրդն է, հասարակութիւնը եւ այլն (ենթագիտակցօրէն ընկալմամբ), որի լեզուն հեքիաթի, ծէսի եւ այլնի լեզուն է:

Հասուն երիտասարդը քուրմն է (հին ժամանակներում) կամ ուսեալը՝ այդ ուղղութեամբ (ով Աշխարհի գիտակցական ընկալումն ունի եւ գիտէ «փոխաբերական» իմաստները, ում լեզուն նշանակութիւնն երի լեզուն է):

Իսկ հասուն-ծաղկուն մտքի շրջանի Մարդը ընտրեալն է կամ գերագոյն քուրմը (ում լեզուն կոդն է, ծածկագիրը), իմաստութիւնը, եւ նա գիտէ ամբողջը, բացայայտ Մարդ-աշխարհի պատկերն ու պատկ երի միաւորների խորհուրդների համակարգը ներդաշնակ, որոնց հիման վրայ կազմւում են ծէսը, հեքիաթը, ճարտարապետութիւնը, կրօնը, օրէնքները, հասարակական կամ համայնքի յարաբերութիւնները, ծիսականացուած եւ կարգուկանոնի ենթարկուած կեանքը, առօրեան եւ այլն՝ իբրեւ տիեզերական սրբութիւն):

(Հին Հնդկաստանում, օրինակ, հասարակութիւն-կաստաները միասին կազմում էին Մարդու «մարմինը». մի կաստան ոտքն էր (համապատասխանում էր ոտքին), միւսը՝ բազուկը, մէկ ուրիշը՝ գլուխը եւ այլն: Եւ մարմնի տուեալ մասի խորհրդանիշերի համաձայն՝ իւրաքանչիւրը կատարում էր իր դէրը, իսկ բոլորը միասին կազմում էին մէկ ամբողջութիւն՝ մէկ Մարմին: Գլուխը պիտի անի իր գործը, ոտքը՝ իր, բազուկն՝ իր, սիրտը՝ իր եւ այլն):

Այսպիսով, Մարդը, Մարդու Աշխարհը աւանդւում էր, կիրառւում էր, գոյութիւն ունէր երեք լեզուով՝ երեք մակարդակներով:

Վերոյիշեալ երեք մակարդակները կարելի է անուանել երեք ձեւով՝ ասող, նշանակող, թաքցնող: Բացատրենք հէքիաթի օրինակով:

Ասող - ենթագիտակցական մակարդակ. օրինակ՝ ինչպէս պատմւում է մանկանը հեքիաթը կամ ներկայացւում է ծէսը:

Նշանակող - օրինակ՝ հեքիաթի (դէպքերի, իրերի, երեւոյթների, հերոսների եւ այլն) «փոխաբերական», այլաբանական նշանակութիւնները:

Թաքցնող - հեքիաթում թաքնուած Աշխարհի բացայայտ պատկերը, կոդը, Մարդ-աշխարհի խորհուր դներն ու իմաստները:

Եւ աւելի պարզ բացատրելու համար տալիս ենք նաեւ Մարդ-աշխարհին վերաբերող որոշակի մի հեքիաթի՝ «Հազարան Հաւքի» (հատուածներով) օրինակը ասող, նշանակող, թաքցնող մակարդակներում:

Օրինակ

ԱՍՈՂ

1. Անմահական Այգին չորանում է Այգու պահապանների մի անխիղճ արարքի պատճառով: Այգու պահապանները գազաններ են դառնում ու սկսում են հոշոտել միմեանց: Թագաւորի փոքր տղան՝ Արեգը, գնում է բերելու կախարդական աշխարհում ՝ անձեռակերտ Տաճարում, պահուող Հազարան հաւքը (թռչունը), որպէսզի հաւքը երգի Այգում, Այգին ծաղկի, եւ գազանացած մարդիկ կրկին Մարդ դառնան՝ բանական հոգով:

2. Արեգը գնում է տարբեր աշխարհներ, անցնում է փորձութիւններից, կատարում սխրանքներ եւ այլն: Նա գնում է Սեւ աշխարհ, հետո՝ Կապոյտ աշխարհ, Կանաչ-կարմիր աշխարհ, Սպիտակ աշխարհ, յետոյ հասնում է կախարդական (կախարդուած) աշխարհին:

3. Սպիտակ աշխարհում Արեգը յայտնւում է ծովի մօտ: Ձուկն Արեգին բերանն առած անցկացնում է ծովի միւս ափը:

4. Յետոյ կախարդական աշխարհում Արեգը, անցնելով այլ փորձութիւններից, հասնում է Տաճարի դռները պահպանող Առիւծին ու Խոյին: Արեգը Առիւծի առջեւ դրած խօտը վերցնում, դնում է Խոյի առջեւ, իսկ Խոյի առջեւից վերցնում է միսն ու դնում Առիւծի առջեւ եւ անվնաս ու անարգել անցնում է առաջ, մօտենում Տաճարի դռներին: Փակում է Տաճարի բաց դուռը եւ բացում փակ դուռն ու մտնում Տաճար (այստեղ պահուած է Հազարան Հաւքը) եւ այլն:

ՆՇԱՆԱԿՈՂ

1. Անմահական Այգին: Մարդու Աշխարհն է (աշխարհակարգն իր միաւորներով՝ պտուղներով), մարդկային կեանքի ներդաշնակ աշխարհը: Այգին անմահական է, որովհետեւ ով ապրի այդ կարգով (քանի ապրում է այդ կարգով) չի մեռնի հոգով՝ չի մեռնի որպէս Մարդ (աստուածակերպ Մարդու հոգին՝ աստուածային հոգին՝ Մարդու աշխարհն անմահ է, եւ ով ձուլուի՝ միանայ այդ հոգուն, կրի այդ հոգին, ինքն էլ անմահ կլինի, քանի որ կդառնայ այդ նոյն անմահ հոգին): Նոյն իմաստն ունի դրախտն Աստու- ածաշնչում, որտեղ Ադամն ու Եւան անմահութիւն ունէին, եւ մեղքի պատճառով կորցրեցին դրախտը (իրենց ներսում), դա նոյն վտարուելն է: Եթէ է՛լ խորանանք. Անմահական Այգու ծառերը, պտուղները, ջրերը եւ այլն, ակունքներն ու հոգեւոր կերակուրներն են, նաեւ այն արուեստներն են, որ պէտք են մարդուն Մարդ պահելու համար, եւ առանց դրանց (օրինակ՝ առանց հոգեւոր սննդի) չի կարող Ապրել Մարդը (որպէս Մարդ), այսինքն՝ հոգեւոր Մարդը (քանի որ Մարդը հենց հոգեւոր իմաստ ունի):

Հէքիաթում ասւում է, որ մարդիկ եօթ ճանապարհներից ազատօրէն գալիս էին Այգի, օգտւում Այգու բարիքներից ու գնում, եւ նրանց մերժող չէր լինում: Այսինքն՝ այգու դուռը բաց էր բոլորի համար, եւ ցանկացողները կարող էին ընդունել հոգեւոր սնունդը (հոգեւոր աշխարհի պտուղները) Մարդ լինելու (դառնալու, մնալու) համար: Եւ այդ Այգում կան կարգուած պահապաններ, որպէսզի պահպանուի, չվն ասուի Այգին: Կարճ ասած` կան Մարդու Աշխարհի անհրաժեշտ հոգեւոր-բանական իմաստները, արուեստները, որպէս Մարդ ապրելուն ուղղուած կարգն ու օրէնքները եւ այլն, եւ դրանք պահպանւում են, փակի տակ չեն եղել ի սկզբանէ, եւ այդ իմացութիւնը, Մարդկային յատկանիշների գանձարանը, Մարդու նշանը եւ այլն, եղել են մէկ «տեղում», եւ աշխարհի «եօթ ճամփաներից» եկել են ու «սովորել» կամ ճաշակել այդ ամենը, նաեւ տարել են ու տարածել մարդկայնութիւնը:

Այգին չորանում է: Հէքիաթում մի պառավ կնոջ որդին մեռնում է, որովհետեւ Այգու պահապան այգեպանները խաղող չեն տալիս պառավի հիւանդ որդու ապաքինման համար եւ պառավի դէմ փակում են Այգու դուռը: Պառավն անիծում է (դիմում է Արարչին), եւ Այգին չորանում է: Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնց վստահուած էր պահպանել մարդկային հոգու արժէքները, մարդկային յատկանիշ ները եւ այլն, ոչ միայն իրենք չեն պահպանում, այլեւ ուրիշներին էլ չեն թողնում, որ օգտուեն: Նման բան կայ Աստուածաշնչում, որտեղ ասւում է՝ իրենք դռնից ներս չեն մտնում, ուրիշներին էլ չեն թողնում, որ մտնեն: Պառավի որդուն պէտք էր Այգու պտուղը (խաղողը), որպեսզի լաւանար նրա (կամ մարդկանց) մէջ հոգեւոր սննդի (Մարդու սննդի) պակասի պատճառով պակասել էր մարդկայնութիւնը, մարդկային նշանը (ոչ իր մեղքով), եւ ինքը ցանկանում էր սնուել հոգեւոր ակունքից, իմաստութիւնից եւ այլն, բայց նրա առջեւ փակուեց դուռը, եւ նա մեռավ որպէս Մարդ կամ չկայացավ որպէս Մարդ (ինչպ էս այսօր, երբ որեւէ տաղանդաւոր երեխայի համար չեն ստեղծւում համապատասխան կրթութեան պայմաններ, ասում են՝ սպանեցին նրա շնորհքը կամ նրա մէջ խեղդեցին արուեստը եւ այլն):

Իսկ Այգու պահապանները, թէպէտ ողջ Այգին եւ Մարդկային գանձերը իրենց մօտ էին, չարութեան պատճառով դադարեցին Մարդ լինելուց (գործուեց մեղքը) եւ գազաններ դարձան ու սկսեցին մա- ցառուտներում հոշոտել միմեանց: Գազանը վայրենացած, չարացած ու գազազած ագահ մարդն է, իսկ մացառուտները կեանքի մացառուտներն են՝ աններդաշնակ, խռիւ կեանքը, կարգ ու կանոնից (մարդ- կային) դուրս վայրենաբարոյ ապրելակերպը. այդ դէպքում կարելի է Մարդ անունը հանել ու տեղը դնել՝ ախորժակ: Մարդիկ կատաղած կենդանիների նման հոշոտում են միմեանց, իրար կոկորդ կրծում միայն իրենց ֆիզիկական գոյութիւնը պահելու համար: Պահակները, փակելով Այգու դռները ուրիշի առջեւ, իրենք իրենց են դուրս դնում Այգուց (իրենց կամքով), եւ չորանում է Անմահական Այգին. այսինքն ՝ Մարդկային յատկանիշները վերանում են մարդկանց միջից, քանի որ Այգին Մարդու մէջ է, Մարդու հոգում է, այսինքն՝ եթէ հրաժարուես մարդկային յատկանիշներից, ապա ինքդ քեզ կվտարես Այգուց (այլեւս Այգին չի լինի քո մէջ, որ նոյնն է, թէ դու չես լինի Այգու մէջ՝ կկորցնես Այգին քեզ համար), եւ կչորանա Այգին Մարդու մէջ, եթէ բաց չլինի մարդկանց առջեւ, չտարածուի, չտրուի, կեանքի չկոչուի, եւ պէտք կլինի Հազարան Հաւքը, որպէսզի Այգին ծաղկի:

Արեգը Արդարութեան Արեգակն է, լոյսն է, Մարդն է, նա Անմահական Այգին հիմնած արքայի (Արարչի) սիրելի որդին է եւ նա՛ է բերում Հազարան Հաւքը: Հազարան Հաւքը աղբիւրն է Մարդու նշանի, Կենաց Ծառն է, արարչական շունչն է, հոգին է, աստուածային արուեստն է եւ այլն[1]:

Արեգի փորձութիւններից մէկի դէպքում սեւ քարերը ձայն են տալիս (թէ՛ հարազատների ձայներով, թէ՛ զարհուրելի ու սպառնալից ձայներով), եւ եթէ Արեգը յետ նայի, կքարանայ: Դա նշանակում է, որ Մարդու նշանի յետեւից գնացողը, մեծ նպատակի յետեւից գնացողը, պէտք է գնա ուղիղ՝ առանց յետ նայելու ու վարանելու, առանց ճանապարհից շեղուելու, տատանուելու: Նոյն կերպ Արեգը չի արձագանքում ծաղրածուների խեղկատակութիւններին եւ անվրդով ուղիղ գնում է դէպի անձեռակերտ Տաճարը եւ այլն: Այս ամենը ունեն է՛լ աւելի խոր նշանակութիւններ, բայց մենք տալիս ենք պարզ օրինակն եր (բացատրութիւնների)՝ ցոյց տալու համար, թէ ինչ է նշանակութիւնը, եւ որ՝ ասող ձեւում նշուած բաները (օրինակ՝ Անմահական Այգին, պահակները, չորանալը, գազան դառնալը, մացառուտը, սեւ քարերը, Տաճարը, Հազարան Հաւքը եւ այլն) ունեն իրենց նշանակութիւնները:

ԹԱՔՑՆՈՂ

1. Այգին Աշխարհի բացայայտ պատկերն է (թաքցնող մակարդակում)՝ իր խորհրդանիշերով եւ Մարդու համապատասխանութեամբ:

2. Սեւ Աշխարհը (հեքիաթում) Աշխարհի պատկերի Հող տարերքն է: Կապոյտ աշխարհը Օդ տարերքն է, Սպիտակ Աշխարհը Հուր տարերքն է: Իւրաքանչիւր տարերքում Արեգը կա՛մ ոչնչացնում է չար ուժերին, կամ ենթարկւում փորձութեան, այսինքն՝ պղծութիւնից մաքրում Աշխարհը եւ վերականգնում անաղարտ կարգը առանձին-առանձին:

Տարերքներից իւրաքանչիւրը մի մեծ խորհրդանիշ է, եւ այդ խորհրդանիշն էլ ունի իր ենթախորհրդանիշերը:

Փաստօրէն, հեքիաթում «նկարւում» է Աշխարհի պատկերը, եւ «ճանապարհին» իրար են յաջորդում չորս տարերքները:

3. Սպիտակ Աշխարհում Ձուկը Արեգին առնում է բերանի մէջ եւ անցկացնում ծովի միւս ափը: Սպիտակ Աշխարհ-Հուր տարերքի կենդանակերպերն են՝ Ջրհոս, Ձուկ, Խոյ: Ծովը Ջրհոսն է, Ձուկը Ձուկ կենդանակերպն է եւ տանում է բերանով, որովհետեւ Աշխարհի պատկերում Մարդու «կառոյցում» Մարդու մարմնի մասերից բերանը համապատասխանում է Ձուկ կենդանակերպին: Յետոյ Արեգը հասնում է Հուր տարերքի վերջին կենդանակերպին՝ Խոյին:

4. Խոյը կախարդական աշխարհում է, որովհետեւ Աշխարհի պատկերը պղծուել, խախտուել է (ինչպիսին է այսօր աշխարհին յայտնի համակարգը կենդանակերպի), եւ Արեգը կարգաւորում է այն` խոտը Առիւծի առջեւից դնելով Խոյի առջեւ, իսկ Խոյի առջեւից միսը դնելով Առիւծի առջեւ: Այսօր ամռան երրորդ ամիսը համարւում է Առիւծը, իսկ նախնական համակարգում ամռան երրորդ ամիսը համապատասխանել է Խոյին (տե՛ս աղիւսակը): Այսինքն՝ Արեգը վերականգնում է Սկիզբը, սկզբնական անխ առն անշարժ աշխարհակարգը՝ Աշխարհի պատկերը: Տաճարի բաց դուռը, որ փակում է Արեգը՝ անցն ելով Խոյից ու Առիւծից, աղաւաղուած համակարգն է, իսկ փակ դուռը պահպանում է սկզբի անաղարտ համակարգը: Այն ծածուկ է. տեսնում են եւ չեն տեսնում (այն նաեւ թաքցնողն է), եւ Արեգը, բացելով փակ դուռը, բացում է գաղտնիքի ճանապարհը, որպէսզի տիրանայ բացայայտ ճշմարտութեան, Մարդու նշանի (Աշխարհի պատկերի) բացայայտ համակարգին:

Zoom Image
(նոյնիսկ վկայուած է, որ երբ Առիւծը լինի ամռան 3-րդ ամիս, այսինքն՝ որտեղ նախկինում եղել է Խոյը, կվերադարձուի նախնական տիեզերակարգը, եւ ահա վերադարձուեց):

Zoom Image


[ Ծանոթագրություններ ]


* * * *
1 Շրջանառութեան մէջ գտնուողը նախնական կատարեալի աղաւաղուած տարբերակներից մէկի քառակի աղաւաղուած արձագանքն է միայն:

* * * *
1 Խօսքը Մարդկանց մասին է:
2 Խօսքը Մարդու մասին է (ով Մարդու Աշխարհն ունի իր մէջ):
3 Նաեւ այդ պատճառով Հայոց առաքելական եկեղեցին կնքում է նոյնիսկ նորածնին, որովհետեւ անկախ նրա գիտակցութիւնից, ծիսակարգը կարող է տպաւորուել նրա մէջ որեւէ ձեւով. ծէսը նրա համար մի հեքիաթ է, ինչպէս տոնածառը, եւ նրան չեն զրկում Մարդ-աշխարհին հաղորդակցուելուց թեկուզ այդ տարիքում (այսինքն՝ նա ծէսի միջոցով հաղորդակցւում է Հոգուն Արարչական Աշխարհ-Երկնքի):

* * * *
1 Հէքիաթի մէկ այլ տարբերակի համաձայն՝ պէտք է բերել երեք բան.
ա) Հազարան Հաւքը (եւ թռչունները կերգեն միաձայն),
բ) Խօսող Ծառը (հազարաւոր անտեսանելի բերաններ ունի, որոնք երգում են խմբովին, եւ բնութեան ձայները երբեք չեն կարող համեմատուել նրա հետ),
գ) Ոսկեցնցուղ Ջուրը (այն գերազանց է աշխարհի բոլոր աղբիւրներից ու գետերից, ծովերից, նրա մէկ կաթիլը ծով կլցնի, անհատնում ու անսպառ է, եւ այդ ջրից են իրենց ծարաւը հագեցնում Հազարան Հաւքն ու Խօսող Ծառը՝ իր հազարաւոր բերաններով):

* * * *

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

© Արթուր Շահնազարյան

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3571
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2013
29
Ապր
»23:18
«Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԶԳԱԼ ՄԱՐԴԸ, ՈՐ Կ ...
Article image Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կոմպոզիտոր, Կոմիտասագետ ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հարցազրույցը տպագրված ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ շաբաթաթերթի ս.թ. ապրիլի 24-ի համարում:...
Կարդալ
2013
30
Հունվ
»14:22
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյան ...
Article image Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հարցազրույցը Երևան հեռուստաընկերության "Կարծիքների Խաչմերուկ" հաղորդմանը...
Կարդալ
2013
05
Հունվ
»16:58
«ԵԹԵ ԴՈՒ ՔՈ ՀՈԳԵՒՈՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ...
Article image Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ...
Կարդալ
2012
13
Նոյեմ
»21:11
ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ
Article image http://www.anunner.com Հայագիտական կայքը ներկայացնում է երաժշտագետ, Կոմիտասագետ, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ-ի դասախոսության 3-րդ (վերջին) մասը: Թեման. ՄԱՐԴԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՀՆԱԳՈՒՅՆ ՊԱՏԿԵՐ...
Կարդալ
2012
28
Հոկտ
»15:54
ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՐԳՈՒՄ
Article image Հին աշխարհի իմաստուն երաժիշտներն այնքան խորունկ հմտութեամբ են ուսումնասիրել ու զարգացուցել իրէնց ժամանակի երաժշտութիւնը, որ գրեթէ բոլոր գաղտնիքները երեւան են հանել: Արդ, օգուտ քաղելով, գլխաւորաբար Մայր Աթոռի համար 2359 ձեռագրէն, լուսաբանելու ենք՝ թէ ինչ հիման վերայ եւ ինչպէս էին երաժշտութեամբ հիւանդներ բուժում...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott