ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀՆԵՑԻ
Մատենագիր, դավանաբան:
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. 1070-ական թթ.:
Եղել է Հաղպատ-Սանահնի միաբանության անդամ:
ԱՆԱՆԻԱ ՍԱՆԱՀՆԵՑու երկերը կարևոր դեր են կատարել հայ աստվածաբանական դավանաբանության մտքի զարգացման և մեկնողական գրականության մեջ, իբրև դասագիրք կիրառվել վարդապետարաններում ու վանական դպրոցներում:
«Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց» աշխատությունը (բաղկացած 14 ճառից) շարադրել է Պետրոս Ա Գետադարձի կարգադրությամբ և ավարտել Խաչիկ Բ Անեցու օրոք: Երկն աստվածաբանականից զատ ունի աղբյուրագիտական նշանակություն:
Մեծարժեք են Անանիա Նարեկացու «Հաւատարմատ»-ի, ինչպես նաև եկեղեցու հայրերի զանազան երկերի տարբեր հատվածները, որոնց ամբողջ, բնագրերը մեզ չեն հասել:
1055-ին շարադրել է Պողոս առաքյալի 14 թղթերի մեկնությունը («Մեկնութիւն չորեքտասան թղթոցն Պօղոսի առաքելոյն»), հետագայում՝ «Մեկնութիւն Մատթէի» և այլ երկեր:
Գրել է նաև ճառագր. և ներբող. գործեր:
Գրկ.
Քյոսեյան Հ., Աստվածաբանական բնագրեր, Ուսումնասիրություններ, 1, Անանիա Սանահնեցի, Ա. Էջմիածին, 2000:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |