ԷԴՈՒԱՐԴ ՋԵՐԵՋՅԱՆ
Ծնվ.` 1939թ., Նյու Յորք
Հայերենից և անգլերենից բացի տիրապետում է ֆրանսերեն, արաբերեն և ռուսերեն լեզուներին: 1960-ին ավարտել է Ջորջթաունի համալսարանի օտարերկրյա ծառայության դպրոցում:
1961-62 թթ. որպես լեյտենանտ ծառայել է ամերիկյան բանակում:
1963-64 թթ. եղել է պետական դեպարտամենտի անդամ:
1965-81 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Լիբանանի, Մարոկկոյի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Հորդանանի ամերիկյան դեսպանատներում:
1984-85 թթ. եղել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի օգնական քարտուղարի տեղակալ և ռեֆերենտի օգնական, 1986-88 թթ. Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի հարցերով քարտուղար օգնականի տեղակալ:
1988-91 թթ. եղել է ԱՄՆ-ի դեսպանը Սիրիայում:
Այնուհետև նշանակվել է ԱՄՆ-ի պետական քարտուղար Ջեյմս Բեյքերի օգնականը Միջին Արևելքի և Հարավային Ասիայի հարցերով:
Կարևոր դեր է կատարել արաբ-իսրայելական բանակցությունների ժամանակ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |