ՄԱՐԳԱՐ ԱՌՈՒՍՏԱՄՈՎ (Առուստամյան) ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
Համաճարակաբան:
Բժշկ. գիտ. դ-ր (1889):
Ծնվ. 1854թ., Շուշի:
Մահ. 01.11.1901թ., Արմավիր, թաղված է Շուշիում:
Ավարտել է Ս. Պետերբուրգի բժշկավիրաբուժ. ակադ. (1877):
Մասնակցել է ռուս-թուրքական պատերազմին (1877-78):
1879-ին Շուշիում բացել է գրադարան, իգական միջնակարգ դպրոցում անվճար դասավանդել հիգիենա:
1983-ին հասարակական գործունեություն ծավալելու պատճառով աքսորվել է Ստավրոպոլ:
1985-ից աշխատել է Ս. Պետերբուրգի Ելիևսկու կլինիկ. ինստ-ում:
Մասնակցել է 1892-ին Աստրախանում տարածված խոլերայի և 1899-ին Աստրախանի նահանգում ու Կիրգիզիայի տափաստաններում բռնկված ժանտախտի համաճարակների դեմ պայքարին:
Գործուն մասնակցություն է ունեցել Աստրախանի հայկական գաղութի հասարակական կյանքին:
Աշխատանքները վերաբերում են թոքաբորբերի պատճառագիտությանը, ձկնորս բանվորների բժշկ. օգնության կազմակերպման, բհրի, ժանտախտի և խոլերայի հարցերի ուսումնասիրությանը:
Գիտականորեն հաստատել է ձկան թույնի մանրէային բնույթը և մանրամասն նկարագրել բոտուլիզմի կլինիկան:
Ռուսաստանի Կառավարության մրց. (հետմահու):
Երկ.
О природе рыбьего яда. Текст и доп. подготовили к изд. А. А. Оганесян и А. С. Кцоян, Е., 1958.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |