ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ (1917թ)

Նորության նկար Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին: Վայկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցներ միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի լինի այո կամ ոչ: Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցություն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքին, որոնք ունին մարդասիրական սիրտ, ամեն ազգե, ըլլան անոնք հույն, եզիդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա եղած են օսմանյան բռնակալ կառավարության անմարդասեր սարսափներուն:

Կոչ կընեմ բոլոր զենքի ընդունակ՝ առանց դասակարգերու խտրության, գյուղացիեն, արհեստավորեն մինչև բարձր դասու մտավորականությունն ու հարուստը:
Ես կոչ կընեմ բոլոր չափահաս դպրոցականներուն, որոնք կը բաղձան ծաղկավետ տեսնել վաղվան մշակույթի դաշտը, թող դիմեն զենքի, թող վազեն դեպի ճակատ:
Ուղղելով իմ խոսքս մեր բոլոր մայրերուն և քույրերուն՝ կը հորդորեմ, որ չնդունեն իրենց սրբազան հարկի տակ հուդաներն ու դավաճաններն, թող թքեն անոնց երեսին և ղրկեն դեպի զորանոց:Դավաճան է այն մայրը, որ կքաջալերե իր զավակը, ամուսինը կամ եղբայրը մնալու տունը, իբրև կորովազուրկ , որբացած ազատության սերեն:

Երեկ կռվող ուժը իր կարելին ըրավ՝ կուրծքը տալով թշնամուն, այսօր ալ մեր մտավորականությունը պիտի հայտանաբերե ինքզինք կռվող դասակարգին արժանի:

… Հայ ժողովուրդ, եթե հավաքական կերպով չպատասխանես այս կոչիս, եթե պայծառ գիտակցությունը չունենաս հայրենիքի և փախստական ժողովրդի, բզկտված մայրերու, թաղված փոսերն դուրս գալող տղամարդկանց, բռնաբարված հայ կույսերու ներկա սարսափելի կացության, եթե չգիտակցես այն մահվան սև երազին, որ կը սավառնի մեր բովանդակ հայ ժողովրդին վրա, եթե դուն հասկացությունը չունենաս ստեղծված ծանր րոպեին, ետ առ ինձմե հորս անունը, զոր դուն ես տված, և իրավունք մի ունենար վերցնելու իմ դիակը, իրավունք մի ունենար իմ վրա արտասվելու, թող թաղե զիս այն կոզակը, որ երեկ իմ կողքին կուրծքը կուտար մեր թշնամուն և ձորերը մնացած հայ որբուկները կգրկեր և կգգվեր:
Հայ հարուստ, ավելորդ է ընել քու երեք տարվան պատմությունը, հայ հարուստ, այդ պատմությունը թող չկրկնվի... Թող չկրկնվի երբեք ձեր երեք տարվան պատմությունը, որում կողոպտեցիք պետական գանձարանները և լեցուցիք քու ամեն ինչ կլանող սնդուկները: Հայ հարուստ, քեզի է խոսքս, արժանի եղիր այս մեծ րոպեին…

ԱՆԴՐԱՆԻԿ
22 դեկտեմբերի 1917թ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 24-02-2015 15:46:50
Դիտումների քանակը: 5845
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ ԶԱՎԵՆԻ Պետական և ռազմական գործիչ, գրող, ՂԱՊ-ի առաջնորդներից: Հայաստանի Ազգային հերոս (1999) Արցախի հերոս (1999): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott