ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ - ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Վախը ենթակային դարձնում է անակտիվ, ինքնապաշտպանվելու անկարող, դա սպանում է նրա պայքարելու կամքը և խղճմտանքի անկախությունը. կարճ ասած՝ ամեն վսեմ զգացում: Նա հաճախ անհատների միջոցով հոգեպես հարվածում է, կազմալուծում ազգը: Ըստ ցեղաբանների՝ վախի թագավորությունը տարածվում է մինչև ցեղերը: Դա արտահայտվում է կա՛մ տարերայնորեն, կա՛մ պարբերաբար: Վերջին ախտանշական ձևը՝ նախերգանքն է ցեղի հոգևարքի: Դա նշան է, որ ազգն այլևս ազգ չէ, այլ մարդկային նախիր: Ազգերը նախրանում են, երբ մնում են անցեղահաղորդ: Երբ ցեղահաղորդ չէ ազգը, նրա մեջ ցեղի ուժերը՝ ՏԻԳՐԱՆ, ԱՐՏԱՇԵՍ, ՎԱՐԴԱՆ, ՎԱՀԱՆ, ՄՈՒՇԵՂ, ՄԱՆՎԵԼ, մնում են քնած: Ցեղակրոնությունը գալիս է հրահրելու այդ ուժերի զարթոնքը և նրանց արտահայտություն տալու:
* * * *
Սիրե՞լ - սիրում են և՛ շուկան, ուր կարելի է շահել. սիրում են դրամը, հաճույքը, հարմարությունը - անցողական սակավարժեք հազար ու մեկ բաներ: Իսկ Հայրենիքը - դա, իբրև գերագույն արժեք - պատկանում է սրբազան այն առարկաների կարգին, որոնք պաշտվում են նա՜և: Սիրում ենք շա՜տ բաներ, բայց արյուն չենք թափում նրանց համար: Հայրենիքը, սակայն, պահանջում է ո՛չ միայն մեր սիրտը, այլև` մեր արյունը, երբ դա անհրաժեշտ է իր գոյության համար: Սերն ավելի իրավունք է ճանաչում, պաշտամունքը` պարտականություն:
* * * *
Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել:
* * * *
Պետությունները հաշվի են առնում միջազգային իրավունքը և հարգում իրենց ստորագրած պայմանագրերը, քանի դեռ շահում են գոյություն ունեցող դրությունից: Սակայն հենց որ մի այլ դրություն, հենց որ մի ուրիշի թղթե բարեկամությունը իրենց ավելի շահավետ թվաց, նրանք թքում են պայմանագրերի վրա, լքում իրենց նախկին զինակիցներին և սպառնում աշխարհի խաղաղությանը: Ա՛յս է իրերի իրական դրությունը, ա՛յս է աշխարհը, այլ ոչ այն, որով օրորվել և օրորվում է՛ մեր սենտիմենտալ ազգը՝ իր սխալ ու խաբուսիկ պատկերացումով:
* * * *
Եղիր ուժեղ, էլի ուժեղ և միշտ ուժեղ: Ժողովուրդները ի վերջո տեր են մնում ոչ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում:
* * * *
Իսկ արի է նա ով իր մէջ սպանել է իր կաշւի համար դողացող անասունը եւ գիտի զինաթափել վտանգն ու մահը՝ ծիծաղելով նրանց երեսին:
* * * *
Դասալիք պետք է հալածվի Հայաստանի բոլոր հավատարիմ որդիների կողմից: Նա չպետք է ապաստան գտնի հայի տանը, որպեսզի չպղծի նրա սուրբ օջախը: Դասալիքներին ու նույնիսկ մեկ քայլ նահանջողներին՝ գնդակ ճակատին:
* * * *
...Գոյության իմաստը հասկացել են նրանք, ովքեր Ցեղի հավերժության ընկալումով՝ իմաստավորել են իրենց անցավոր ներկան եւ գիտակցել մահով անմահանալու աստվածային ճշմարտությունը:
* * * *
Մեռնելու կամքը դա ներքին ինքնաբուխ այն զգացումն է, աւելի՜ ճիշտ ներքին մղումը, որ ախտուածին ոյժ, արիութիւն եւ ուրախութիւն է տալիս մեռնելու իր հայրենիքի եւ ցեղի համար:
* * * *
Չէ՛, չնմանվենք հոռետեսին, ոչ էլ էպիկուրյան վերաբերմունք ունենանք դեպի կյանքը: Մոռացում չփնտրենք թեթևամիտ հաճույքների մեջ, այլ ընդունենք տառապանքը՝ որպես միջոց մեր հավաքական վերածնունդի և քաղաքական փրկության:
* * * *
Կորուստ չկայ տիեզերքում, - կայ ակադրում մի շարժ, որի ընթացքում կերպարանափոխուելով հոսում է ամէն ինչ: Մեռաւ՝ չէ նշանակում ոչնչացաւ, կորաւ, այլ կերպարանավախուեց, թողնելով իր նիւթեղէն անօթը երկրին, ոգին մարդկութեան: ...Եթէ էապէս գոյութիւն ունենար մահը՝ յաւիտենական կորուստի իմաստով, չէի ապրի մարդկութեան անցյալը, որին կրթնելու կարիք է զգում եկող ու անցնող ամէն մի սերունդ: ...Իբրեւ անօթ վաղո՜ւց է խորտակուել Բեթեովէնը, չկայ նա, սակայն, մնում են նրա ակկորդներն աստուածային:
* * * *
Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ, դարձնելով մեզ գերի՝ մեր կրքերին և ցանկությանը: Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը: Կան ավելորդ կարիքներ, զորս ապրեցնում, սնուցում ենք որպես մակաբույծներ, որոնց բավարարումը սպանում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները: Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազաբումեկ կարիք: Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար:
* * * *
Վայելչասերների շրջանը – ահա՜ անբարոյականը ու անբարոյացուցիչը, թշնամին մաքրության ու պարզակյացության: Հեռո՜ւ այդ շրջանից, որ նեխություն կհոտի:
* * * *
Ոչ աշխարհի իրերի և անցքերի վրա նյութապաշտ փիլիսոփայության աչքով նայող իրենից զզվելի էպիկուրյանը, որն իր բավականության, զոհ է բերել կյանքի ողջ սրբությունը, ոչ, ոչ նմանը, այլ կյանքի լի բաժակը արհամարհել իմացող իդեափստը՝ վսեմախոհ:
* * * *
Կընկնեն, կպարտվեն, կմեռնեն ժողովուրդները, երբ կթունավորվեն անասնացող նյութապաշտությամբ, երբ նրանց մեծամասնությունը իր Աստվածը կդարձնի անձնական կաշին, երբ կժխտի այլասիրական ամեն տեսակի պարտականություն և վախով ու անվստահությամբ կնայի իր ապագային:
* * * *
Վաղուց է, ինչ հայը նախանձողին - իր արքային - Արտաւազդին շղթային զարկած պահում է վիհերում: Նախանձում է չարը, նաեւ՝ հոգեպէս տկարը: Հայը խորշում է թէ՜ մէկից, թէ՜ միւսից:
* * * *
Աշխարհը տրուած է ո՜չ միայն վայելելու, այլեւ՝ կատարելագործելու, բարեշտկելու այն - ահա՜ հայու աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողութիւնը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնացաւ նա՝ կանխելով գրեթէ իր բոլոր հարեվաններին: Հայը հաւասարապէս տառապում է ինչպէս իր գոյությեան ծանրածանր պայքարի առթած ցաւից, այնպէս էլ՝ աշխարհի եւ մարդկային ազգի անկատարելութեան գիտակցութիւնից: Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եվ պէ՜տք է որ լինի:
* * * *
Գիտութիւնը, մարդկայ նացուցիչ յատկութիւն չունի - նրանից օգտւում են ե՜ւ բարի, ե՜ւ չար նպատակների համար: Ահա՜ թէ ինչով պիտի բացատրել մարդկային անհատի բարոյական անմշակութիւնը գիտութեան մեր դարում: Մարդկայնանալու համար պէտք է հետեւել նախ Սոկրատին, ապա յետոյ ՝ Դարուինին:
* * * *
Հավատքի և պաշտամունքի տաճարում միշտ էլ աոաջին տեղերը հատկացրել եմ Աստծուն և Հայրենիքիս: Շնչել ապրել եմ նրանով' միշտ պատրաստ տառապելու, զոեաբերեւու, մեռնելու նրա համար: Դա'է եղել իմ սրբազան ցավը, կարոտը, ուրախությունը, իմ գոյության իմաստը, իմ անմահությունը, իմ գերագույն իրավունքն ու պարտականությունը...:
* * * *
Տառապանքները յանուն ճշմարտության՝ մարդը կը մօտեցնեն Աստծուն:
* * * *
Անհնար է միաժամանակ լինել վատ մարդ, բայց լավ հայ, անհնար է միաժամանակ լինել անկատար մարդ, բայց կատարյալ հայ։
* * * *
Մի օր հայությունը պետք է ների թուրքերին, բայց ոչ թե նրանց առջև ծնկի իջած, այլ նրանց ծնկի իջեցրած։
* * * *
Ամեն մի կուսակցության անդամի նշանաբանը պետք է լինի՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։
* * * *
Հայրենիքը պետք է սիրել անկախ այնտեղ տիրող քաղաքական ռեժիմից և ձեր քաղաքական համոզմունքներից։
* * * *
Ծիծաղելի՛ է տկարի ներումը, ինչպես և նրա հաշտարար ոգին: Տկարին իրավունք չէ՛ տրված մեծահոգի լինելու: Նա չի՛ էլ կարող այդպիսին լինել: Մեր ներումը կշարժեր աշխարհի նողկա՛նքը միայն:
Ներե՞ լ եք ուզում - հաղթե՛ք նախ:
* * * *
Մարդկային աչքը դեռ չի տեսել այն մեծությունը, որին կարող է հասնել անհատներն ու ազգերը՝ իրենց հոգեկան ուժերի զարգացմամբ: Վաղն այն ժողովուրդներինն է, որոնք գիտակցում և գործադրում են այս ճշմարտությունը: Վաղը հաղթելու է նա , որը մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը: Հասկանանք, հարազատենք այս ճշմարտությունը և աշխատենք վաղվան համար, եթե չենք ուզում կորչել որպես ազգ:
* * * *
Կուադաշտում հղիր անխնայ, բայց ոչ վայրագ
* * * *
Կռուի նպատակը յաղթութիւնն է:
* * * *
Յաղթանակը տարւում է դեռ կռիւը չսկսուած՝ նախ բարոյապես, նախ հոգիների մէջ:
* * * *
Մահ չկայ, մեռնում է փոքրոգիս, վախկոտը, մեռածս է մեռնում:
* * * *
Ղեկավարները կա´մ նշանակւում են, կա´մ յայտարարւում: Մէկը կատարում է այն, ինչ որ հնարաւոր է համարում: Միւսը՝ իրեն, հետեւող զօրքին թէ ժողովրդին ներշնչում է անկարելին կարելի դարձնելու հզօր եւ հրաշագործ հաւատը:
* * * *
Առանց զօրաւոր խօսքի՝ չկայ իշխանութիւն հոգիների վրայ, իսկ առանց այդ իշխանութեան՝ չկայ յաղթութիւն:
* * * *
Սպաննուածների, վիրաւորների, գերուածների, ինչպէս եւ պատերազմական աւարի քանակը եղել է եւ շարունակում է մնալ պարտութեան երկրորդական ազդակը: Էականը այն բարոյական ազդեցութինն է, որը ունենում է կռուող կողմերից մէկը միւսի վրայ:
* * * *
Ես նիւթական հնարաւորութիւնը չունէի եւ չպիտի ունենայի հաւասար ուժերով դիմադրելու թշնամուս: Վաշտը՝ լաւագոյն դէպքում մօտ 100 հրացանաձիգ, ահա´ իմ մարտական ուժերի այն միաւորը, որը պիտի ճակատէր թշնամու գումարտակի, գնդի, երբեմն էլ աւելի մեծ զօրամասի դէմ:
* * * *
Իմ ռազմավարութիւնը՝ բարոյական, գերակշռութիւն ստեղծել եւ ապա հարուածել՝ ինձ հնարաւորութիւն էր տալիս.
Ա. Թշնամուն խուճապի մատնել եւ ապա ծեծել
Բ. Թշնամու ուժերը ամբողջովին, կամ մասամբ առնել տաքտիքական աքցանի մէջ եւ ապա ջարդել
Գ. Յաճախ նրան շեղել իր գործողութեան ուղղութիւնից եւ օգտուել նրա սխալներից
Դ. Միշտ էլ հարկաւոր կէտերի վրայ լինել գործօն, ակտիւ Ե. Ուժեղ լինել հարկաւոր վայրկեանամ
Զ. Գամել թշնամուն իրեն համար տեղագրական անյաջող պայմանների մէջ եւ պարտադրել կռիւը
Է. Խուսափել դիրքային ձգձգուող կռիւներից
Ը. Ամենանաազագոյն չափերի հասցնել զոհերի թիւը եւ ռազմամթերքի ծախսը եւն...
* * * *
Լեռնահայաստանի երկամեայ կռիւների ընթացքում, թշնամուն՝ մուսավաթական Ադրբեջանին թէ Խորհրդային Ռուսաստանին՝ չյաջողուեց զինա ուժով տէր դառնալ մեր գխղերից անգամ մէկին:
* * * *
Թշնամին - թաթար, ռուս եւ թուրք - թուապէս եւ տեքնիկապէս աւելի քան հարիւր անգամ գերազանցելով Սիւնիքի ուժերը, տուաւ մեզնից աւեփ քան հարիւր անգամ զոհեր, մի քանի հազար գերիներ, պատերազմական մեծաքանակ աւար: Մենք ունեցանք սպաննուած միայն եւ միմիայն 28 հոգի, եւ չտուինք ոչ մէկ գերի, ոչ մէկ աւար:
* * * *
1920թ. յուլիսին Սիւնիքամ գործող բոլոր հակաբոլշեւիկեան կուսակցութիւները՝ Ազգային խորհուրդը, Հայաստանի Հանրապետական կառավարութեան ներկայացուցչութիւնը եւ իր կանոնաւոր զօրամասերը, ինչ-ինչ նկատառումներով դիմադրութիւնը անհնարին համարելով, լքեցին այդ երկրամասը եւ քաշուեցին Արարատեան Հայաստան:
* * * *
Ապստամբ ժողովրդիս միայն Աստուած կարող է յաղթել:
* * * *
Կոյր եւ բարբարոս կուսակցամոլութիւնը - մի զարհուրելի ախտ, որ պիտ թուլանայ, որ ուժեղանանք ազգովին:
* * * *
Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ:
* * * *
Ազգերին, որպէս իրենց ստուերը, հետեւում է իրենց արժանի բախտը:
* * * *
Հայրենապաշտպան դաստիարակութիւն — ահա մեր փրկութեան խարիսխը:
* * * *
Աւարայրը կը մնա մարդկութեան պատմութեան ամենավեհափառ գործերից մէկը: Իր յաղթական նահատակների աստուածային խիզախումով ու դիւցազնական խոյանքներով նա աւեփ վեհ է ու գեղեցիկ, քան մեր դարի ամենամեծ ճակատամարտերը:
* * * *
Ռազմավարութիւն ասելով աւելի կռուեցնելու, քան կռուելու արուեստ պիտի հասկանալ: Կռուեցնել կարողանալ- ահա´ յաջողութեան գաղտնիքներից մէկը:
* * * *
1920-ի վերջերին քեմալական զօրքը, զինւած ու զգեստաւորուած Մոսկուայի միջոցներով, բոլշեւիկեան բարձր հրամանատարութեան ցանկութեամբ Հայաստանի Հանրապետութեան զինուորական բովանդակ ուժերը քաշում է եւ զբաղեցնում Սարիղամիշ-Կարս ռազմաճակատի վրայ: Խորհրդային մի աննշան զօրամաս առանց կռուի եւ դիմադրութեան մտնում է Երեւան: 1920թ. դեկտ. 2-ին Հայաստանը, կրճատուած մինչեւ Արփաչայ, յայտարարւամ է խորհրդային:
* * * *
Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում:
* * * *
Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:
* * * *
Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:
* * * *
Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես...
* * * *
Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:
* * * *
Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:
* * * *
Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:
* * * *
Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:
* * * *
Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը - վերադաստիարակությունն է:
* * * *
Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:
* * * *
Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:
* * * *
Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ:
* * * *
Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:
* * * *
Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:
* * * *
Քաջերի յարութիւնն է մահը:
* * * *
Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:
* * * *
Մի ժողովուրդ` մի ընտանիք:
* * * *
Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:
* * * *
Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:
* * * *
Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը:
* * * *
Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ:
* * * *
Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:
* * * *
Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:
* * * *
Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:
* * * *
Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:
* * * *
Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:
* * * *
Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:
* * * *
Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:
* * * *
Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:
* * * *
Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:
* * * *
Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:
* * * *
Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:
* * * *
Միայն ազնիւն է զօրաւոր:
* * * *
Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:
* * * *
Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:
* * * *
Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:
* * * *
Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս:
* * * *
Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:
* * * *
Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրաւունք չունի:
* * * *
Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:
* * * *
Ահա եւ իմ վերջին խօսքը.
-Կ'ուզէի աչքերս փակել մի ահեղ ճակատամարտում, յաղթութեան թեւերի վրայ, զօրքերիս գոռ աղաղակների մէջ: Սակայն ուր էլ եւ ինչպէս էլ մեռնեմ, թող սիւնեաց իմ նախկին ռազմիկները Խուստուփ լերան սրտի մէջ ամփոփեն իմ մի բուռ աճիւնը:
... Ուր եւ երբ էլ մեռնեմ, հաւատա, իմ ազիզ ժողովուրդ, որ արտաքին վտանգներիդ ժամանակ իմ անհանգիստ հոգին այցի եւ օգնութեան պիտի փութայ իր հայրենի աշխարհին եւ աներեւութաբար քո բանակները առաջնորդէ:
Զինուոր զաւակդ` Նժդեհ, 1937թ., Սոֆիա:[29]
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 24065
Կիսվել : |