ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ - ՔԱՂՎԱԾՔՆԵՐ

Նորության նկար

Կեսկատակ, կեսլուրջ մի համեմատություն անեմ: Ռուս երեխան կրպակից գնում է լուսանկարդ, ինքնագիր է խնդրում, վրացին քեղ համբուրելու թույլտվություն է խնդրում, ադրբեջանցին և ուզբեկը հեռվից քեզ մատով են ցույց տալիս հարևաններին, հնդիկը նայում է, ինչպես անշունչ առարկայի, առանց թույլտվության ձեռքդ բռնում, նայում է զարմացած: Հայ երեխան չի էլ մոտենում, հեռվից գոռում է.
«Ֆրո՜ւնզ»:

* * * *

Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում ե մարդուն, իսկ մարդու էության մեջ և լաց կա, և ծիծաղ, և հումոր:

* * * *

Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ:

* * * *

Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է:

* * * *

Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է, քեզ չեն նասկանում:

* * * *

Մեր կինոյի վատն էլ այն է, որ հեչ թատրոն չի:

* * * *

Ես չեմ կարոդ կիսատոնի վրա ճիշտ լինել: Կիսատ բաներ չեմ սիրում:

* * * *

Կինոն ի՞նչ, կինոն սիրունիդ է, թատրոնն է կինդ, տունդ: Ինչ ուզում ես արա, վերադառնալու ես տուն:

* * * *

Սիրում եմ համեստ մարդկանց, բայց չեմ սիրում համեստ ընդունակությունների տեր մարդկանց:

* * * *

Կյանքը, բնությունն ու մարդն է իմ թեման, իմ աղբյուրը ստեղծագործական, և ես պիտի խտացնելով, նրան գեղարվեստական կերպար տալով վերցնեմ և վերադարձնեմ ժողովրդին:

* * * *

Մեր աշխատանքը գործ ունի բնության հետ, մարդկանց հույզերի հետ, և այն մի կախարդական աշխարն է, աննասկանալի, տիեզերքի պես անվերծանելի:

* * * *

Դերասանական արվեստի ամենամեծ գործիքը աչքերն են, աչքերը:

* * * *

Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես ել իրենց եմ շատ սիրում, բոլորին՝ մեկ առ մեկ:

* * * *

-Եթե դերասան չդառնայիք, ինչո՞վ կզբաղվեիք:
-Լավ կոշիկ կկարեի, թե թատրոնի չափ սիրեի: Լավ գյուտեր կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի: Մսագործ էլ որ լինեի, ատաղձագործ էլ որ լինեի, հանցագործ էլ որ լինեի, պոեմներ կհորինեի, թե թատրոնի չափ սիրեի...

* * * *

Նստած ենք մեր ընդնանուր ընկերոջ գեղանկարիչ Ֆերդինանդ Մանուկյանի արվեստանոցում: Գյումրիի մթնոլորտը, ընկերական անկեղծ զրույցը բացում է բոլորիս տրամադրությունը: Խոսում ենք դեսից դենից: Բայց Ֆերդինանդը լուռ խզբզում է: Մի թուղթ նկարելուց հետո պատառոտեց, երկրորդը պատառոտեց, երրորդը ձեռքը վերցրեց և ոչ մի գիծ չքաշած՝ շպրտեց մի կողմ:
- Էդ ի՞նչ ես անում ախպեր, թերթերդ ներքև դիր, խոսենք,— ասում է ընկերոջը Մհերը:
- Քեզ եմ ուզում նկարել ախպեր, բայց ո՛չ ընկերական շարժ է ստացվում, ո՛չ էլ ծաղրանկար:
- Ի, միամիտ մարդ, ծաղրանկարից ծաղրանկար ոչ էլ կստացվի, որ չարչարվում ես,— հումորով նկատեց Մհեր Մկրտչյանը:
(Միշա Մանուկյանի հուշերից)

* * * *

Մհեր Մկրտչյանը՝ տաղանդի մասին
- Ի՞նչ է տաղանդը,— հարցրեցի մի անգամ Մհեր Մկրտչյանին:
- Հիվանդություն,— կարճ պատասխանեց նա:
- Իսկ հնարավո՞ր է, որ մարդ լինի տաղանդավոր, բայց տաղանդը մինչև նրա մեռնելը այդպես էլ չարտանայտվի, չդրսևորվի:
- Չէ: Եթե մի տեղից դուրս չգա, երեսին ցանի պես դուրս կտա: Հետո՝ էդ որ ասում են «տաղանդը պարգև է, բան...», չէ, տաղանդը բեռ է, պարտավորություն, պատասխանատվություն, «աբիզալովկա»: Պիտի անես: Հանգիստ չկա:
(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

* * * *

Մհեր Մկրտչյանը՝ սիրո մասին
- Ինչին է մարդ սիրանարվում, երբ սիրում է մեկին,— մի օր անկապ հարցրեցի նրան, — ի՞նչն ենք մենք սիրում ուրիշի մեջ:
- Թերությունները: Բարությունը, ազնվությունը, խիղճը գնանատելի արժեքներ են: Սիրած մարդու մեջ թերություններն են սիրում: Սիրած մարդը քեզ համար եզակի մարդ է, իսկ նրան այղպիսին դարձնում է հենց էն թերությունը, որը դու սիրում ես նրա մեջ ու չգիտես, թե ինչի:
- Իսկ արտաքինը, մարմինը, գեղեցկությունը, կապ չունի:
- Չէ,— ասաց նա,— երբ մեկի հետ քնում ես, բնավորության հետ ես քնում:
(Անահիտ Սղասարյանի հարցազրույցից)

ՄՀԵՐ ՄԿՐՉՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 06-07-2012 15:07:27
Դիտումների քանակը: 3393
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԽՈՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆԱԿԻ Մեքենագետ: Տեխ. գիտ. դ-ր (1964), պրոֆ. (1966), ՀամԳԳԱ թղթ. անդամ (1967): Խորհրդային Միության հերոս (24.03.1945): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott