ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ - ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Նորության նկար Ինծի համար ամեն ինչը այնքան պարզ ու տրամաբանական էր, որ նույնիսկ թվաբանական էր: Սփյուռքահայությունը Հայաստանեն դուրս կապրի, քանի որ ցեղասպանություն եղավ, և անիկա պարտավոր եղավ երկիրը ձգելու: Այսօր չի կրնար վերադառնալ, քանի որ Թուրքիո պետությունը գաղութատիրաբար, շահագործող, այլամերժ և ուղղակի ֆաշիտական բնույթ ունի: Ուրեմն մեր ժողովուրդը պետք է հոն զինվյալ պայքար մը տանի որևէ շոշափելի իրավունք ունենալու համար: Իսկ ամեն մեկ հայ հայրենասեր (անշուշտ ներառյալ նաև ես) պետք է երթա և մասնակցի այդ պայքարին: Այո, ինծի համար այսքան պարզ էր:
1977թ.:

* * * *

Բոլոր հայերը կեղծ փաստաթղթեր են կրում: Նրանք կրում են բրազիլական, ֆրանսիական, լիբանանյան փաստաթղթեր, ևայլն: Դա ոչինչ չի նշանակում: Դրանք բոլորը կեղծ են այնքան ժամանակ, քանի դեռ հայկական չեն:
(1981 թ. դեկտեմբերի 8, հատված ֆրանսիական դատարանի առջև ինքնապաշտպանական ճառից՝ կեղծ անձագիր կրելու պատճառով դատվելու առիթով)

* * * *

Շահագործումն ու ճնշումը իրենց էությամբ բռնության ձևեր են, և ինձ ու այլոց պաշտպանելու համար բոլոր տարբերակները համարում եմ հնարավոր, ներառյալ բռնության տարբերակները: Սա բնական է և համապատասխան իրերի ընթացքին: Ինձ չի հետաքրքրում այն, որ մարդ ծնվե՞լ է ճնշող, թե այդ դիրքերում է հայտնվել հետևողական "ճիգերի" շնորհիվ: Եթե նա ճնշում է, ապա նա ճնշում է: Եթե նա մերժում է իր պահվածքը հեզասահ ձևով ուղղել, ապա մեզ մնում է գործը կոշտ ձևով գլուխ բերել: Այսքան պարզ:
1986թ., հատված բանտից գրված նամակից

* * * *

Համոզված եմ, որ պայքարին մասնակցելու լավագույն ձևը այդ պայքարի առաջին գիծ գնալն ու մասնակցելն է:
(1991թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից)

* * * *

70 տարի սփյուռքում խոսած ենք հողային հարցի մասին, մեր հայրենիքի, այսինչի, այնինչի մասին: (...) Բայց հիմա հստակ է, որ հարցը պիտի լուծվի հիմա, ա՛յս օրերին, ա՛յս շաբաթներին, ա՛յս տարի:
1991թ., հոկտեմբեր, սփյուռքահայ ընկերներին և բարեկամներին ուղղած տեսաերիզային ուղերձից

* * * *

Ադրբեջանի կառավարությունը հստակորեն որոշել է Արցախը դատարկել հայերից, և հետևաբար դիմադրելուց բացի այլընտրանք չկա: (...) Ուրեմն այս պարագայում պարտվելու իրավունք չունենք: Այս անգամ պետք է հաղթե՛նք: Պե՛տք է հաղթենք: (...) Շատ հայեր չեն հասկանում, որ կարող ենք հաղթել: Բայց ռազմական և թվային առումով ավելի տկար ուժը կարող է հաղթել իրենից շատ ավելի հզոր ուժին, եթե լինի վճռական և կազմակերպված:
(1992թ. հունվարի 25, հատված սփյուռքահայ ընկերներին ու բարեկամներին ուղղված ուղերձից):

* * * *

Հայկական հարցի լուծման համար, այսինքն հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը ես համարում եմ իմ առաջին և ամենակարևոր պարտականությունը: (...) Եթե մարդիկ հավատարիմ մնան իրենց սկզբունքներին և որոշեն, որ ամեն բանից առաջ հայ են, և որպես հայ պետք է իրենց մասնակցությունը բերեն մեր ժողովրդի ինքնորոշման հարցի լուծմանը, ապա կարծում եմ, որ ցանկացած պարկեշտ անձ պիտի աներ այն, ինչ ես եմ անում:
(1991թ., օգոստոս, անտիպ տեսաերիզային հարցազրույցից)

* * * *

Ես Միացյալ նահանգներից եկած հայ եմ և այստեղ պայքարում եմ նույն պատճառով, ինչի համար պայքարում են մնացյալ բոլորը: Ես հայ եմ. այս հայրենիքը պատկանում է ինձ նույնքան, որքան որևէ ուրիշ հայի: Կարծում եմ իմ հայրենիքի այս կտորի պաշտպանության համար նաև կրում եմ նույնքան պատասխանատվություն, որքան ցանկացած հայ: Հետևաբար բնական է լինել այստեղ և պայքարել այս շրջանի ամբողջ բնակչության հետ միասին:
(1993թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողի տված հարցազրույցից)

* * * *

Անցյալին Սփյուռքի մեջ պայքարած եմ մեր ժողովրդի իրավունքներուն համար և այստեղ կգտնվիմ նույն պատճառի համար: Ասիկա այդ նույն պայքարի շարունակությունն է:
Շատ նորմալ բան է: Նորմալ բան է, որ հայը գա և իր հայրենիքը պաշտպանի, շատ նորմալ բան է: Իրավունքն է բոլորին և նաև պարտականությունն է: Եվ զարմանային այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած նույնը ընելու, միայն այն է զարմանալին: Շատ պիտի ուզենայի, որ թե Հայաստանեն ավելի շատ մարդիկ գան, թե Սփյուռքեն: Այսինքն ինչքան հայ կա, իսկական հայրենասերներ, իրենց տեղը այսօր Արցախի մեջն է:
1993թ., փետրվար 16

* * * *

(Արցախյան պայքարի) առաջին պատճառը սկզբունքային է: Լեռնային Ղարաբաղը հայկական հայրենիքի անբաժանելի մասն է: Այն Հայաստանի նույնքան մաս է կազմում, ինչքան ցանկացած մի այլ մաս, ինչպես Երևանը, Դիլիջանը, Սևանը... : Եվ հետևաբար այն պետք է վերամիավորենք մեր հայրենիքին: Այն կամայականորեն ներառվել էր Ադրբեջանի մեջ 1921 թ-ին Ստալինի կողմից՝ շատ պատեհապաշտ պատճառաբանությամբ, և հետևաբար (ներկայումս) փորձում ենք ուղղել այդ սխալը: Երկրորդը, այնտեղի ժողովուրդը պայքարում է պաշտպանելու համար իրենց տներն ու ընտանիքները: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե չպայքարեն, ազերիները գալու են նրանց սպանելու, գյուղերը վառելու և իրենց այստեղից դուրս շպրտելու: Եվ երրորդ, շատ լավ գիտենք, որ Ադրբեջանը ունի ծավալապաշտական նկրտումներ, որոնք Արցախից շատ այն կողմ են գնում, ներառելով Զանգեզուրը, ներկա Հայաստանի հարավային մասը: Հետևաբար գիտակցում ենք, որ եթե այստեղ չդիմադրենք, ապա պատերազմը շարունակվելու է այսօր Հայաստան ճանաչված հողամասի վրա: Կարճ ասած, այլընտրանք չունենք, այս բանը պետք է անենք:
(1993թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողի տված հարցազրույցից)

* * * *

Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու: Արցախը կորոշի հայության ճակատագիրը:
(«Արցախ» թերթ, 22 հունիս, 1993թ.)

* * * *

Չեմ հավատում, որ թուրքերն ավելի շատ զինուժ օգտագործեցին Բուզլուխում, Էրքեջում ու Մանաշիդում, քան Մաճկալաշենում: Առաջին անգամ մենք ո՞նց դիմացանք և նույնիսկ լավ ջարդ տվինք: Մաճկալաշենում պատասխանատվության զգացում կար, Շահումյանում՝ ոչ. ահա ամենագելխավոր պատճառը: Դիրքերում գտնվողները խմիչքի բալոններն առաջները դրած խմում էին ու կարծես թե այդպես էլ պետք է լիներ: Գիտեք, թե այստեղ դա չէ՞ր նկատվում: Միայն օրինավոր ու իսկական բանակ ունենալով մենք կհասնենք մեր նպատակին՝ մեր հողերի ազատագրմանը: (...) Պետք է ավելի լավ զինվենք, կարգապահությունն ուժեղացնենք, այլապես դատապարտված կլինենք կործանման: (...) Մենք չպետք է սպասենք, որ մեր գլխին խփեն ու նոր պատասխանենք: Ավելի տկար լինելով հանդերձ՝ կարող ենք հաղթել: Ես էլ գիտեմ, որ Ադրբեջանն ուժեղ է, բայց պատմությունը ցույց է տվել, որ նվազ ուժ ունեցողն էլ կարող է հաղթել ուժեղին: Ապացույց՝ Վիետնամը, Աֆղանստանը և այլ երկրներ:
(«Արցախ» թերթ, 22 հունիս, 1993թ.)

* * * *

Մենք վերատիրացանք մեր տներին և կալվածքներին: Քելբաջարը պարզապես ազերիների ռազմական մի կայան էր և զինամթերանոց: Եթե շրջանը չմաքրագործեինք, հայերի համար Ղարաբաղ գոյություն չէր ունենալու: Մեր պայքարը հարձակողական բնույթի չէ, այլ գոյատևման հարց է:
(«Նոր կյանք» (ԱՄՆ), 23 հունիս, 1993թ.)

* * * *

Մեզ նախահարձակներ որակելը կնշանակի, թե մենք ներխուժում ենք տարածքներ, որոնք մեզ չեն պատկանում: Եթե նայենք Հայաստանի պատմական հողերին, մենք դրանից այն կողմ ոտք չենք դրել:
(...) Հայաստանը պետք է հասկանա, որ պատերազմի մեջ ենք: Լուրջ է այս պատերազմը: Բոլոր ուժերը պետք է զորաշարժել այս պատերազմի համար, որպեսզի շուտ վերջացնենք: Ինչքան կամաց աշխատենք, այնքան երկար կտևի, այնքան դժվար կլինի, ավելի շատ զոհեր կունենանք: Պետք է հիմա մեր ամբողջ ուժը դնենք այս գործի մեջ, հաղթենք ու վերջ: Խաղաղություն պիտի լինի միայն մեր հաղթանակով: Դժվար է Հայաստանի տնտեսական վիճակը, հասկացանք: Բայց պատերազմը այդպես է: Պատերազմը միայն դժվարություն է: Պատերազմը հաճելի բան չէ: Եթե մարդիկ մտածում են, որ իրենց պարզ կյանքը կարող են շարունակել, ուրեմն շատ ապուշ են: Պիտի հասկանան, որ պիտի զոհվենք, պիտի լավ չուտենք, լավ չհագնենք, պիտի դպրոց չերթանք: Այս ամենը չմոռանալով մեր ամբողջ ուժը պիտի դնենք ռազմական գործին մեջ, հաղթենք: Ու հետո բոլորիս համար լավ կլինի, բոլո-րիս համար:
Հուսով եմ, որ սա կազդի ամբողջ Արցախի հոգեբանության վրա, ամբողջ հայերի հոգեբանության վրա: Պետք է իմանան, որ եթե ուժեղ մնան իրենց դիրքերում, կռվեն, հետո խրամատավորվեն և խրամատի մեջ մնան... ոչ թե Մարտակերտի պես կռվեն, առաջ գնան, հետո ամեն մեկը ասի՝ մեր գործը վերջացավ, և թողնեն հեռանան: Այս տեսակ ապուշությունների պատճառով մեծ կորուստներ ենք ունեցել, տվել ենք մեր հայրենիքի մի կարևոր մասը՝ Շահումյանն ու Մարտակերտը: Հուսով եմ, որ բոլորի վրա կազդի մեր հաղթանակը և մեր աշխատելու ձևը: Այսինքն՝ կռվել, առաջ գնալ, խրամատավորվել, պահել:
(1992թ., հոկտեմբերի 3, ՀՀ հեռուստատեսությանը տված հարցազրույցից)

* * * *

Պետք է ըսեմ, որ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար հսկա կորուստ մըն է, որ կրնա մի քանի տասնյակ տարի հետո նշանակել հայ ժողովրդի ամբողջական անհետացում: Եթե ազերիները գրավեն Արցախը, հաջորդ տեղը Զանգեզուրն է: Բոլորս գիտենք, որ Զանգեզուրի վրա հողային պահանջ ունին, պատերազմը կշարունակվի Զանգեզուրի վրա: Եթե Զանգեզուրը վերցուցին, բոլորիս համար հստակ է, թե ինչ պիտի նշանակե մեր հայրենիքի համար: Ամեն մարդ պետք է զգա, թե ինչքան կարևոր է ասիկա, և ամեն մարդ պետք է ամեն ինչ ընե, որ շուտ վերջացնենք այս պատերազմը:
(1992թ., հոկտեմբերի 4, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից)

* * * *

Պիտի նախընտրեինք, որ [Քելբաջարի] խաղաղ բնակչությունը ապահով ձևով դուրս երթա այստեղեն, և հետո առաջ երթանք: Բայց կարծես թե իրենց զինվորականները թույլ չեն տար: (...)
Այս հարցը պատմական հարց է: Մեր ժողովրդի համար չափազանց կարևոր է վերջապես այս շրջանը [Քելբաջարը] վերամիացնել Հայաստանին: Ինչպես կետեսնես, ամեն տեղ, ուր որ կերթաս, վանք մը կա, հայկական հող է ասիկա: Ամեն մեկ գյուղ որ կմտնես, կտեսնես, որ իսկապես հայկական հող է: Եվ չափազանց կարևոր է այս երեք հազար քառ. կիլոմետրը միացնել: Արցախի պատմության համար ալ որոշիչ դեր կխաղա այս շրջանը ազատագրել: (...) Հոգևոր, քաղաքական, ռազմական, ամեն ձևով: Շատ կարևոր է այս հաղթանակը տանել:
(1993թ., մարտ 29-30, Քելբաջարի գործողության ընթացքում, Դագի վանքի մոտ)

* * * *

Մենք թույլատրելու ենք ցանկացած քաղաքացիական բնակչի, որ ընդունում է, որ շրջանը մաս է կազմում Հայաստանին, վերադառնալու: Ցավոք պետք է շեշտեմ, որ իրականությունը այնպիսին է, որ սկսած 1988թ-ից, երբ Արցախի Հայաստանին վերամիավորվելու շարժումը սկսեց այստեղ, և երբ սովետական բանակը նեցուկ կանգնեց ազերիներին, ապա ամբողջ չորս տարի այդ ուժերը շատ ինքնավստահ էին զգում, և շատ ազերիներ, նույնիսկ քաղաքացիական բնակիչներ, շատ ամբարտավան կեցվածք ցուցաբերեցին հայերի պահանջների նկատամամբ, և պետք է ասեմ, որ երկու կողմից բնակչցությունները շատ բևեռացված են հիմա, և չեմ կարծում, որ շատ ազերիներ հանգիստ սրտով կվերադառնան Քելբաջար: Ցավոք այս է իրական վիճակը այսօր:
(1993թ., ապրիլ, անգլիական հեռուստատեսության լրագրողի տված հարցազրույցից)

* * * *

Մենք մտել ենք այնտեղ, որտեղ պատմականորեն մերն է: Շատ պիտի ուզեինք, որ մեր ժողովուրդը ընդհանրապես` սփյուռքի մեջ, Հայաստանի մեջ, ամեն տեղ հասկնան, որ պետք է օգնեն, պետք է այս խնդիրը հասկնան իբրև հայ ժողովրդի առաջնահերթ խնդիրը այսօր: Հայաստանը ինչքան դժվարություններու մեջ է, մենք շատ լավ կհասկնանք, տնտեսական, ամեն տեսակ դժվարության մեջ է, բայց եթե չհաղթենք այս պատերազմի մեջ, այդ մյուս խնդիրները միայն ավելի վատ պիտի դառնան, և նաև մեր պատմությունը, իմ կարծիքով, կրնա վերջանալ, հայոց պատմության վերջին էջը կրնանք դարձնել, եթե կորսնցնենք այս հողամասը:
1992թ., հոկտեմբերի 4, Արցախի հեռուստատեսությանը տված հարցազրույցից

* * * *

Դուք երբեք չեք հասկանա հանուն մեր ժողորվդի մեռնելու մեր պատրաստակամությունը:

* * * *

... Կան մարդիկ, որ կը կարծեն, որ կրնան վիճակ մը հասկանալ հեռուէն: Ես իրենցմէ չեմ: Ճիշդ է, որ կարդալով և ուրիշներուն մտիկ ընելով կրնաս շատ բաներ հասկնալ և որոշ գաղափար մը կազմել, բայց չի բաւեր: Որպէս զի իսկապես հասկնաս, պէտք է փորձառութիւնը ունենաս, պէտք է մէջէն ապրես:

* * * *

Յուրաքանչյուր անպտուղ օր, երբ մենք ոչինչ չենք անում մեր առաջապահներին կազմակերպելու համար, ավելի հավանական է դարձնում մեր ազգային հարցի հետ կապված միայն նվազագույն պահանջների բավարարումը: Բայց եթե մեզ շատ արագ չհաջողվի կրկնապատկել մեր ջանքերը, ապա նույնիսկ այդ նվազագույն պահանջների բավարարումը չենք կարողանա ապահովել: Մենք պետք է համախմբվենք հիմա՜:
1987թ.
Հատված Մոնթեի բանտային նամակից՝ ընկերներին:

* * * *

Հատված Մոնթեի առաջին տպագիր հոդվածներից մեկից․
"Մենք ի սկզբանե Անդրկովկասի ասիական լեռնային ցեղեր էինք, այսինքն՝ մենք արևելյան լեռնցիներ ենք"։

* * * *

1977 թվական...
…Մոնթեն սկսեց ավելի ու ավելի հետաքրքվել թուրք պաշտոնյաների, թուրքական դեսպանների ու ավիագործակալությունների վրա հարձակումներով... ի վերջո նրանք թուրքական կառավարության ներկայացուցիչներն էին, հայերի կոտորածներից օգուտ քաղած մարդիկ, որոնք շարունակում էին ուրանալ ցեղասպանության փաստը…
…Թերթերն այդ հարձակումները ներկայացնում էին իբրև ահաբեկչություն, բայց Մոնթեն նախընտրում էր «զինված քարոզչություն» արտահայությունը…
... Այս լսելով խաղաղության կողմնակիցներիը խոժոռվում ու մատով ժխտական շարժումներ էին անում. «Թուրքերը մեզնից հենց դա են սպասում. Նրանք ուզում են մեզ ներկայացնել որպես ահաբեկիչ»:
-Իսկ դա ո՞ւմ է հուզում, - պատասխանում էր Մոնթեն, - նույնիսկ այն ժամանակ, երբ թուրքերը մեր նախնիներին անողնու մեջ կտոր-կտոր էին անում կամ նրանց գլուխները գազարի նման կտրում, նրանք իրենց զոհերին մեղադրում էին իբրև ահաբեկիչների: Ինչ էլ անենք, նրանք մեզ ահաբեկիչներ են կոչելու. ո՞ւրմեն ինչո՞ւ իրոք չդիմենք ահաբեկչության:

* * * *

‎"Անցյալ դարերում, ինչպես հիմա, ավելի շուտ ոչ թե գենետիկան, այլ մշակույթն է եղել հայ ժողովրդի, հայ ազգի որոշիչ հատկանիշը։

* * * *

‎...Կան մարդիկ, ովքեր իրենք իրենց համոզել են, թե որոշ պայմաններում չեն կարող որոշ բաներ անել: Ինչո՞ւ են, օրինակ, նրանք իրենց զրկում անձրևոտ օրերին լողալու հաճույքից: Նման մարդիկ չեն կարողանում լիովին վայլել աշխարհն ու իրենց գոյությունը: Կյանքը շատ ավելի հետաքրքիր ու հաճելի է, երբ մարդ լայնախոհ է ու նախաձեռնող:
Մոնթե Մելքոնյան, 1975թ. (18 տարեկան):

* * * *

Հատված Մոնթեի նամակից կնոջը` Սեդային.
«Մարդը պետք է անդադար սովորի. դա է հավանաբար կյանքում ամենից շատ հուզում ու բավարարություն պատճառում` չհաշված, իհարկե, իրար սիրելը»:

ՏԵՍ ՆԱԵՎ՝ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 19-04-2012 22:49:09
Դիտումների քանակը: 6432
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott