Պարգև Շահբազյանի հուշերը Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին:
Շուրջ 40 տարի նա եղել է Վեհափառի աշխարհական մերձավորագույն գործընկերը, նրա գիտական քարտուղարն ու թարգմանիչը:
Ուխտը
Մոտ 25 տարի առաջ էր: Մի առավոտ նկատեցի, որ Վեհարանի հյուրասրահում Վեհափառը և սևազգեստ տարեց մի կին զրուցում են: Մտածեցի` Վեհափառն այս կնոջ հետ ի՞նչ գործ ունի, մանավանդ որ նա սովորություն չուներ հյուրասրահում մարդկանց ընդունել. սովորաբար իր աշխատասենյակում էր ընդունում: Մտածեցի` երևի հեռավոր ազգականներից է: Մոտ մեկ ժամից կրկին անցա հյուրասրահով և տեսա, որ Վեհափառը մենակ է, կինն արդեն գնացել է: Վեհափառն ինձ ձայն տվեց և հարցրեց` պարոն Շահբազյան, գիտե՞ք` ով է այս կինը: Ու Հայրապետը պատմեց հետևյալ պատմությունը:
Կինը եղել է Ցեղասպանությանը զոհ գնացած ծնողների զավակ: Նրա ծնողները հավատացյալ մարդիկ են եղել և տեղահանության ժամանակ ուխտ են արել` եթե Աստված ողորմաց, կհասնեն Էջմիածին և իրենց կուտակած ոսկիները կհանձնեն օրվա կաթողիկոսին: Տեղահանության ճանապարհին ծնողները հասկանում են, որ դժվար թե կենդանի մնան: Ոսկիները պահ են տալիս գոտու մեջ, գոտին կապում դստեր մեջքին և պատվիրում` եթե ողջ մնացիր, ամեն գնով հասիր Էջմիածին ու հանձնիր ոսկիները: Ծնողների մահից հետո, ինչպես շատ հայ որբուկներ, աղջիկը հայտնվում է Հունաստանի Կորֆու կղզու որբանոցում: Չափահաս դառնալուց հետո որբանոցից դուրս է գալիս, կատարում հազար ու մի աշխատանք: Պատահում է` հաց է մուրում, բայց երբեք ոսկուն ձեռք չի տալիս: Անցնում են տարիներ: Արդեն առաջացած տարիքում նա դիմում է Սովետական դեսպանություն` Հայաստան գալու խնդրանքով: Երկար ձգձգումներից հետո վերջիվերջո թույլատրում են: Այն ժամանակվա Ներգաղթի կոմիտեն նրան տեղավորում է Էջմիածնի գյուղերից մեկում: Փոքրիկ մի կացարան է տալիս ու ամսական 40 ռուբլի թոշակ նշանակում: Էջմիածին հասնելուն պես կինը գնում է Վեհարան` ընդունելություն խնդրելով կաթողիկոսի մոտ: Բայց նրան մերժում են, որովհետև չի ցանկանում հայտնել այցի նպատակը: Պարզապես կրկնում է` ուզում եմ նրան անձամբ տեսնել: Ընդառաջելով կնոջ թախանձանքներին` Վեհափառին հայտնում են կնոջ խնդրանքը: Եվ ահա, Հայրապետն ընդունում է նրան: Ու նա պատմում է` այսպես ու այսպես: Հետո մեջքից արձակում է գոտին ու հանձնում կաթողիկոսին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2240
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


