«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ԵՎ ՎԵՐՋ»

Նորության նկար Այս վեհ գաղափարի կրողն է եղել Արցախյան պատերազմի նահատակ Լեոնիդ Ազգալդյանը թե՛ մարտի դաշտում, թե՛, առհասարակ, կյանքում:
Եթե այս «երկաթե մարդը» կարողանար նաեւ շրջացել թշնամու դավադիր կրակոցները, այսօր, մի քիչ ծերացած, կտոներ իր ծննդյան 67-ամյակը: Իսկ 1996 թվականի հենց այս օրը հիմնադրված ԵՊՀ-ի «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի նախաձեռնությամբ Լեոնիդի քույրը, հարազատները, ընկերները, կուրսեցիները, զինակիցները, դասախոսները եւ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանողները 2009 թ-ի նույն օրը հավաքվել էին` հիշելու նրան, շնորհավորելու նրա հերոսական ծնունդը:

Լեոնիդ Ազգալդյանը ծնվել է Թիֆլիսում 1942 թ-ին:1947-1959 թթ. սովորել է Երեւանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թ. ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երեւանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը եւ այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։

Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թ-ի փետրվարից ստանձնել է «Անկախության բանակի» հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների եւ, հատկապես, Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի: Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել է Արցախի ազատամարտի հետ` սկզբում գործելով Գետաշենի եւ Շահումյանի, այնուհետեւ՝ Մարտակերտի շրջաններում։

Արցախի ազատամարտին նոր թափ հաղորդելու նպատակով էլ 1991 թ-ի հունիսին նա Հովսեփ Հովսեփյանի հետ միասին ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որը, թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուոք ճիգերի համադրման իմաստով, նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում, եւ որի գլխավոր հրամանատարը մնաց մինչեւ իր կյանքի վերջը։ Լեոնիդ Ազգալդյանը 1992 թ-ի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում` Տոնաշեն գյուղի մոտ, զոհ գնաց թշնամու անգութ գնդակից։ Հետմահու պարգեւատրվել է ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։

Հերոս ընկերոջն ու մարդուն հիշելու, նրա կյանքից պատառիկներ պատմելու ցանկություն ունեին ներկաներից շատերը: Սակայն «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի սաները փոքրիկ մեջբերումներով կարողացան ամբողջացնել «գիտակցված հայրենասիրությամբ» օժտված, «անժպիտ» հերոսի կյանքի «արշալույսն ու վերջալույսը»:

«Ես հայ եմ, մի՛ մոռացեք, եւ ողջ կյանքս պիտի նվիրեմ հայոց հողին: Ես այն գույնն ունեմ, ինչն ունի հայոց հողը»,- մի պատեհ առիթով ասել է Լեոնիդ Ազգալդյանը:

Գրող, լրագրող Մարգո Ղուկասյանն իր հոդվածներում շատ է անդրադարձել Լեոնիդ Ազգալդյանի անցած փառահեղ ուղուն: Գրողն անձամբ տեսել, շփվել, զրուցել է այդ «արծվի ծակող հայացքով, խստաբարո» հերոսի հետ: «Մեր ժողովուրդն իր հերոսներին կարողանում է պաշտպանել, պահպանել, շռայլել գովեստի խոսքեր: Եվ այդ ամենի ապացույցն է, որ Լեոնիդն այսօր այստեղ է, այս դահլիճում, դրսում, Արցախում, ամենուր…»,- ասում էՄարգո Ղուկասյանը:

Իսկ Լեոնիդ Ազգալդյանի զինակից ընկեր Գագիկ Գինոսյանը համոզված է, որ այսօրվա սերնդից դեռ ծնվելու են «մի քիչ մոնթեներ, մի քիչ լեոնիդներ, մի քիչ նժդեհներ, մի քիչ …», ովքեր հաղթելու են գալիք պատերազմներում:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 01-05-2012 09:28:14
Դիտումների քանակը: 2062
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՍԱՍՈՒՆ ՖԱՀՐԱԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ ՀՀ ԶՈՒ հետախույզ - գնդացրորդ, պայմանագրային զինծայառող, շարքային Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott