ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նորության նկար Նա իր կախարդիչ երաժշտությամբ արդեն գերել էր աշխարհը: Չկար աշխարհի մի անկյուն, որտեղ չհնչեին խաչատրյանական սրտացունց հնչյունները, մարդիկ ոտընկայս չխորնարհվեին նրա անչափելի մեծության առաջ: Նա արդեն աշխարհին «Սպարտակ» բալետ Էր տվել, որը ապշեցնում Էր «վիթխարի մասշտաբներով, ուժեղագույն հակադրություններով, երաժշտական դրամատուրգիայի նպատակասլացությամբ, սիմֆոնիկ զարգացման լարվածությամբ»:

Հեղինակն Էլ այն անվանել Է «խորեոգրաֆիկ սիմֆոնիա»: Շատերն են ժամանակին խոստացել, որ Արւսմ Խաչատրյանից բացի ոչ ոքի չէր հաջողվի նման բալետ ստեղծել: Մասնագետները գտնում էին, որ նրա երաժշտությունը ասես հանկարծ ողողվում է կուրացուցիչ շողարձակումով և ունկնդրին համակում բերկրանքի զգացում:

Ես էլ վաղուց էի դասվել նրա անկրկնելի կախարդիչ երաժշտության միլիոնավոր երկրպագուների թվին: Նրանով հիանում էի. տեսնելով հեռուստաէկրանների վրա, քայլելիս Երևանի կամ հանրապետության այլ քաղաքներով ու գյուղերով: Նա մշտապես ինձ թվացել էր անհաս մի կատար, որի բարձրությունը տեսնելուն արժանի չեն բոլոր սովորական մահկանացուները: Այդ հանգամանքն էլ իմ մեջ մի մեծ մղում էր սերմանել հանդիպել նրան, լսել նրա ձայնը, մոտիկից ւոեսնել նրա առնական ու զանազանվող դիմագծերը: Առիթ Էի փնտրում: Եվ այն եկավ այնտեղ, որտեղ երբեք չէի սպասում:

Գործի բերումով Մոսկվայում հաճախակի էի լինում: Հերթական գործուղման ժամանակ ապրում էի «Մոսկվա» հյուրանոցում: Վաթսունչորսի սեպտեմբերյան զով երեկոներից մեկն էր: Դուրս եկա շրջագայության: Հանկարծ սթափվեցի հեռուն գնացող մտքերից: Տեսածիս չհավատացի: Մեծ թատրոնի մուտքի սյուների մոտ հանդարտ քայլում էր նա, մտախոհ, հայացքը ինչ որ անորոշ կետի հառած: Ինձ թվաց, թե մեր Մասիսն է տեղահան եղել և հանգիստ ու հպարտ ճեմում է Մոսկվայի կենտրոնով: Կախարդանքի պահեր ապրեցի: Աթափվեցի և անմիջապես որոշեցի անելիքս:
֊ Բարև ձեզ, Արամ Իլյիչ - մի տեսակ շփոթված ձայնով դիմեցի նրան:
- Բարև ձեզ, հարգանքներս- գրավիչ աչքերում եղած հարցական հայացքը ինձ վրա հառելով ասաց նատեղը չեմ բերում, թե որտեղ ենք հանդիպել:
- Հարգարժան Արամ Իլյիչ՜ Մենք երբեք չենք հադնիպել: Ձեզ աշխարհն է ճանաչում: Ես ձեր տաղանդի անթիվ երկրպագուներից մեկն եմ:
- Երևանի՞ց եք:
֊ Այո :
- Դե ինչ: Կլինենք ծանոթներ: Շուտով Երևան եմ գալու: Ողջույններս հաղորդեք մեր բոլոր հայրենակիցներին: Չքնաղ երկիր է Հայաստանը: Այնտեղ կհանդիպենք:
Զգացի, որ նա շտապում է: Աջը մեկնեց ինձ: Մեր ափերը հանդիպեցին: Մեկ անգամ էլ հիշեցրեց Երևանում հանդիպելու մասին: Խոնարհաբար հայտնեցի գոհունակությունս:
Նա քայլում էր դեպի թատրոնի կենտրոնական մուտքը: Քայլում էր ասես հայկական մի հսկայական ժայռաբեկոր: Նրա ամբողջ կազմվածքը խոշոր էր, միաժամանակ շարժուն ու թեթև: Այս անգամ ես մոտիկից տեսա նրա գրավիչ, պատկառազդու, անկրկնելի արտաքինը: Իմ մեջ բավականին լավ տպավորվեցին նրա բարձր լայնանիստ ճակատը, խիտ ալիքաձև մազերը, սկզբում շականակագույն, ապա ալեխառն: Բավա-կանին գրավիչ, փոքր ինչ դուրս ընկած աչքեր, ուղիղ քիթ, սովորականից հաստ շուրթեր:
Այսպիսին գիտեի նրան: Այսպիսին տեսա նրան:
Վերադարձա հյուրանոց նրա արտաքինի և ստեղծագործական ահռելի ճնշման ազդեցության տակ: Այդ օրերին նույն հյուրանոցում էր ապրում նաև հորեղբորս տղան Գառնիկ Դարբինյանը: Նրան գտա իր համարում օրվա թերթերը նայելիս: Անմիջապես խոսք բացեցի մեծ կոմպոզիտորի հետ իմ հանդիպման մասին:
- Մենք, նրա հետ, լավ բարեկամներ ենք,- ասաց Գառնիկը,- նրան հանդիպել եմ երեկ: Շուտով կլինի Հայաստանում: Հրավիրել եմ Լենինական: Տեքստիլ կոմբինատում ճոխ հանդիպում եմ կազմակերպելու: Եթե ժամանակդ կների արի:
- Դրա համար ժամանակ միշտ էլ կունենամ: Կզանգահարեմ, կճշտեմ օրն ու ժամը և կգամ:
Վերադարձա Երևան: Մեծ կոմպոզիտորի հետ իմ ծանոթության և տպավորությունների մասին պատմեցի շատերին: Արվեստի աշխարհի իմ բազմաթիվ ծանոթներից մեկն էր քենակալս, բնիկ Գյումրեցի, Օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի առաջին շեփորահար Կոլյա Խաչատրյանը: Նրա հետ մեր հարաբերությունները մերձավոր հարազատների մակարդակի էին: Նա գիտեր իմ երաժշտական հակումների և արվեստին սերտորեն մերձենալու տենչանքների մասին: Կոլյան էլ ինձ հայտնեց Մրամ Խաչատրյանի ժամանելու մասին և այն, որ հաջորդ օրը ներկա է լինելու «Ապարտակ» բա- ետի ներկայացմանը:
Աիրով ինքս էլ գնացի սիրված ներկայացմանը: Մեծ կոմպոզիտորը նստած էր կառավարական օթյակում: Նրա կողքին տեղ էր գրավել այն ժամանակվա կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը: Ներկայացման ժամանակ հայացքս երբեմն թեքում էի դեպի կառավարական օթյակ: Ինձ զարմացնում էր այդ մեծ մարդու կլանվածությունը ներկայացման ընթացքում: Ասես մի ինքնամոռաց երաժշտասեր հիացմունքով առաջին անգամ է դիտում հիասքանչ մի ներկայացում և երբեմն ծափահարում մեծ կլանվածությամբ: Ավարտվեց առաջին բաժինը: Այն մեծ մարդը մոտեցավ երաժշտախմբին, հայտնեց իր գոհունակությունը և դրվատանքի խոսքեր ասաց Կոլյայի հասցեին: Այստեղ ես նրանց կողքին էի: Կոլյան ցանկացավ ինձ ներկայացնել: Արամ ԻԱիչն ասաց, որ մենք սւրդեն ծանոթներ ենք: Չմոռացավ հիշեցնել մոսկովյան մեր հանդիպումը: .Մեկ անգամ ևս հիացա նրանով: Նա այդ պահին •4արզ էր, անմիջական ու ջերմ: Նա էլ չէր թաքցնում իր հիացմունքը երաժիշտների նկատմամբ:
Երկու օր անց ես ու Կոլյան նրան դիմավորեցինք Լենինւսկանում: Գյումրեցիներին հատուկ ճաշակով էր կազմակերպված այդ հանդիսությունը: Այդ օրը քաղաքային խոր- հըրդի որոշմւսմբ մեծ կոմպոզիտորին շնորվել էր Լենինականի պատվավոր քաղաքացու կոչում:
Նույն օրը մեծ կոմպոզիտորին ընդունեցին Տեքստիլ կոմբինատի աշխատավորները: Կոլյայի հետ մենք նստել էինք առաջին շարքում և հիանում էինք նրանով: ճաշկերույթի ժամանակ արդեն նստած էինք նրա դիմաց: Այստեղ էլ նա դրվատանքի խոսքեր ասաց Կոլյայի հասցեին և հիշեցրեց, որ առանց նրա դժվար կլիներ «Ապարտակի» ներկայացումը: Հանդիսությունից հետո մենք անմիջապես վերադարձանք Երևան:
Մեկ տարի անց, սեպտեմբերին, նա դարձյալ Երևանում էր: Կոլյան ինձ հայտնեց, որ Արամ Իլյիչին ճաշի է հրավիրել: Նման պարագաներում մենք գրեթե միասին էինք լինում: Մենք տանը նարդի էինք խաղում, երբ դռների մեջ հայտնվեց այն հսկա մարմնակառուցվածքով մարդը: Մենք անմիջապես ոտքի ելանք: Մոտեցա և նրա աջը առա իմ ափերի մեջ: Լայն ժըպ- տաց-. Սեղանի գլխամասում տեղ առաջարկեցինք: Իրականացավ իմ վաղեմի երազանքը: Ես նրա կողքին էի: Անհավասար մեծություններ: Չէի կարող խոսել երաժշտությունից: Դա իմ մասնագիտությունը չէր: Նրա հետ խոսում էի որպես մի երաժշտասեր: Այդ ընթացքում նա արդեն հասցրել էր իմ մասին առանձին մանրամասներ իմանալ:
Օգտվելով առիթից խոսք բացեցի նրա ծննդավայրի մասին:
- Ծննդավայրը ինչ որ գերբնական ուժով է ձգում,- թեքվելով աթոռի վրա ասաց նա,֊ Թբիլիսիի Արագվինսկայա վտղոցը իմ մանկության ու պատանեկության լավագույն օրերի օրրանն է եղել: Այդ աշխույժ, զվարճասեր, ժխորով լի քաղաքը, Կինտոների ու շարմանահարների միջավայրը մոռանալ հնարավոր չէ: Կինտոների սրամիտ քառյակները, հնամենի մշակույթի ջատագովներ ասացող֊երգիչների, աշուղների տաղերը ամուր են նստել հոգուս մեջ:
- Մաեստրո: Հասարակ մահկանացուներս այն կարծիքին ենք, որ երաժշտական ունակությունները փոխանցվում են ժառանգաբար: Եթե դուք համաձայն եք, ապա որտեղից են այդ հատկանիշները փոխանցվել ձեզ:
Ես ժառանգականությանը միանգամայն համաձայն եմ: Անժխտելի է վավիլովյւսն այդ ուսմունքը: Ես ժառանգել եմ իմ ծնողներից: Մայրս մի չքնաղ արարած էր: Ղումաշ էր նրա անունը: Նրա մեջ ամեն ինչ պլաստիկ էր' շարժումները, քայլքը, ժեստերը, խոսքը: Նա շարժվում էր թեթև, գեղեցիկ: Շատ լավ պարում էր ու հիանալի երգում: Ես մշտապես հիացել եմ նրա նուրբ ու գեղեցիկ դիմագծերով, նրբությամբ լի մարմնակառուցվածքով: Անհուն սիրով էի կապնված այդ աստվածային էակի հետ:
- Կուրսի մեջ եմ, որ ձեր ծնողները Նախիջևանի վերին և ներքին Ազա գյուղերի բնակիչներ են եղել: Հայրդ 13 տարեկան հասակում է փոխադրվել Թբիլիսի: Նա ունեցե՞լ է երաժշտական ունակություններ:
֊ Իրականություն է, որ նա Թբիլիսի է հասել 13 տարեկան հասակում, գյուղացու տրեխներով: Նա նույնպես կատարում էր հայկական ժողովրդական երգեր, թառի նվագակցությամբ:
Հայտնեցի իմ ներողամտությունը հարցերով ծանրաբեռնելու համար: Ավելացրեցի, որ ժողովուրդն ուզում է շատ բան իմանալ իր մասին, այնքան մեծ զավակի մասին:
- 0',... իմ ժողովուրդը,- խորը հառաչելով ասաց նա - ես շատ եմ սիրում իմ ժողովրդին: Ատեղծագործական վիթխարի գանձեր եմ ստացել իմ ժողովրդից.- Այսօր էլ սիրով լսում եմ նրա աննման ստեղծագործությունները:
ճաշկերույթը երկար տևեց: Բացի երաժիշտներից, սեղանի շուրջ նստած էին տարբեր մասնագիտությունների գիտնականներ: Այն ամենամեծ երաժիշտը սիրով լսում էր նրանց, տարբեր բնույթի հարցեր տալիս: Գոհ էր մնում այն պատասխաններից, որոնցում ժողովրդին ծառայելու մոտիվներ էր տեսնում: Պարզապես իր ժողովրդասիրութամբ ու հայրենասիրությամբ նա վարակում էր շրջապատին:
Եկավ բաժանման պահը: Նրա հաղթանդամ մարմինը հսկա կաղնու պես վեր էր խոյացել միջանցքում և բոլորը խոնարհաբար մոտենում էին նրան ու սեղմում ձեռքը: Կոլյան բռնեց նրա հուժկու աջը և մոտեցրեց շուրթերին: Նա համբուրում էր այն սուրբ մեծության ձեռքը, խոնարհվում իր մեծ մաեստրոյի առաջ:
Նա գնաց, բայց ամեն ինչ չտարավ իր հետ: Ինչպես միշտ նա մեզ հետ էր, իր ժողովրդի հետ, աշխարհի ժողովուրդների հետ: Երկար ժամանակ մենք խոսում էինք նրա անչափելի մեծության մասին: Բոլորի շուրթերին ազգային հպարտությունն էր թառել:
Անցնում էին տարիները և ես քայլում էի այդ մեծանուն մարդու հետքերով, բավականության բազում պահեր ապրում և գրի առնում նրա կյանքի հետ կապված առանձին դրվագներ:
Աղջիկս' Անահիտը դաշնակահար է: Նա գիտեր իմ հետա-քրքրությունը մեծ կոմպոզիտորի նկատմամբ: Ինձ համար նա բերում էր գրականություն, հոդվածներ, լուսանկարներ Լւ այլ նյութեր: Յոթանասունմեկի հունիսի 26-ն էր: Աղջիկս ինձ բերեց օրվա «Կոմունիստ» թերթը, որում տպագրված էր կոմպոզիտորի ծավալուն հոդվածը: Այնտեղ կային այսպիսի տողեր. «Ավելի ու ավելի խորն եմ թափանցում դարերի մեջ, պատմության գիրքն էջ առ էջ կարդալու համար: Ավելի ու ավելի վեր եմ բարձրանում դեղնող լույսով պարուրված սարերը, տեսնելու համար ծաղիկների գարնանային փոթորկվող օվկիանոսն ու հովիտների թափանցիկ երկնագույն օդը: Ու գնում եմ մարդկանց մոտ, իմ Հայաստանի իրենց պարզության մեջ մեծ մարդկանց մոտ, նրանց աշխատանքի անսահման տաղանդավորութամբ ուրախանալու համար... իմ նախնիների հայրենիք, իմ ոգեշնչման հայրենիք»:
Հոգեցունց այս տողերը մեկնաբանությունների կարիք չեն զգում:
Յոթանասուներկուսի սեպտեմբերյան մի գեղեցիկ օր էր: Զանգահարեց ՀԽԱՀ Գիտությունների ակադեմիայի կադրերի և ասպիրանտուրայի բաժնի վարիչ, իմ վաղեմի ընկեր Արտեմ Կարապետյանը և հայտնեց, որ տեղի է ունենալու ակադեմիայի նախագահության բաց նիստ, որտեղ զեկուցելու է Արամ Խաչատրյանը: Հնարավորությունը ձեռքիցս բաց չթողեցի: Նախագահական սեղանի մոտ տեղ էին գրավել ազգի Լւ համայն մարդկության մեծագույն աստղեր' Վիկտոր Համբւսր- ձումյանը Լւ Արամ Խաչատրյանը: Թնդացող ծափահա-րությունների ուղեկցությամբ կոմպոզիտորը մոտեցավ ամբիոնին, իր պարթև հասակով: Նրա զեկուցման թեման էր «երա- ժըշտությունը և ժողովուրդը»: Ներկաները նրան լսում էին մեծ հափշտակությամբ: Այլ խնդիրների թվում նա անհուն կրքոտությամբ էր խոսում ազգայինի և համազգայինի, ավանդույթների և նորության, ժողովրդի անհատնում ուժերի մասին: Զեկուցումը լսվեց մեծ հափշտակությամբ:
Հետագայում կարդացի այդ մեծ հայի այն միտքը, որ «Յուրաքանչյուր իսկական արվեստագետի գլխավոր նպատակը իրեն իր ժոեղովրդի մասնիկ զգալն է, նրա ստեղծագործության անսպառ ակունքներից մշտապես սնվելը, նրա կենսական շահերի արտահայտիչ լինելը»: Սա դաս է բոլորի համար՛.
ճակատագրի բարի ձեռքով յոթանասուներեքի մայիսի վերջերին Մոսկվայում էի: Պաշտոնական գործուղումների ժամանակ լինում էինք Հայաստանի կառավարության մշտական ներկայացուցչությունում, որը տեղավորված էր նախկին Լազւսրյան ճեմարանի շենքում: Այդտեղ էլ իմացա, որ Մեծ թատրոնում նշվելու է Արամ Խաչատրյանի 70-ամյակը: Դիմեցի ներկայացուցչության երկարամյա աշախտող, իմ վաղեմի բարեկամ Զավեն Չարչյանին: Խոստացավ տոմս ճարել:
Մտնում եմ Մեծ թատրոնի հոյակապ դահլիճ: Դա արդեն պատիվ է բերում ցանկացած այցելուի: Չարչյանի հետ միասին ենք: Բոլոր տեղերը զբաղված են, այդ թվում նաև կառավարական օթյակներում: Բեմում հայտնվում է հոբելյարը իր ողջ հմայքով, հպարտությամբ ու վեհությամբ: Նայում ես ու հոգիդ լցվում է անհուն բերկրանքով: Զգում ես, որ հայ ազգի փառքն է նա բեմ բարձրացրել և ցուցադրում է համայն աշխարհին:
Մոսկվայում նման միջոցառման առաջին անգամ էի լինում: Նման մեծարում առաջին անգամ էի տեսնում: Չարչյանն ասաց, որ ինքը ականատես չի եղել նման մեծարման: Այդ հանդիսության ժամանակ էլ հայտնի դարձավ, որ նրան շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում: Անթիվ էին ողջույնները, հասցեները, հեռագրերը: ԽԱՀՄ կոմպոզիտորների միության շնորհավորական խոսքում մասնավորապես ասվում էր, որ «Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները մտել են Խորհրդային արվեստի ոսկե ֆոնդը և լայն ճանաչում են գտել մեր հայրենիքի սահմաններից շատ ու շատ հեռու»:
Հեռագրեր կային աշխարհի զանազան անկյուններից: Ավարտվեց այդ անմոռաց հանդիսությունը: Ոտքի ելանք: ՓԱւրվեցի Զավեն Չարչյանի պարանոցով և հայտնեցի իմ ճ*1ւտակարգ գոհունակությունը: Մենք քայլում էինք Մոսկվայի փողոցներով ստացած անջնջելի տպավորությունների •հ-էլեկցությամբ:
Յոթանասունյոթի ապրիլի 26-ն էր: Հայֆիլհարմոնիայի յհսմերգային մեծ դահլիճում Լուսինե Զաքարյանի մենա- ոաճերգն էր: Ավարտին էր մոտենում առաջին բաժինը: Հանկարծ ուշադրությունս բևեռվեց դահլիճ մտնող մեծ կոմպոզիտորի վրա: Նա քայլում էր. մի պատկառելի կնոջ ուղեկցությամբ: Կողքիս նստածը ասաց, որ նա Մարգարիտա Հարությունյանն է: Նրանք տեղեր գրավեցին մեզանից անմիջապես հետո, չորորդ կարգում:
Համերգի երկրորդ բաժինը ընդգրկում էր միջնադարյան երգեր, Կոմիտաս, Եկմալյւսն: Համերգի ընթացքում հաճախակի էի հայացքս հառում այն մեծ մարդու վրա: Զգում էի, որ նրա լիքը, փափլիկ դեմքին անհանգստություն կար: Հաստ շրթունքները երբեմն դողում էին հուզմունքից ու բավականությունից: Երբ հերթական երգի կատարումից հետո հետ դարձա, նկատեցի, որ թաշկինակը մոտեցրել է աչքերին, սրբում է արտասուքները և հիացմունքի ինչ որ բառեր արտաբերում:
Լուսինեն այդ օրը, ինչպես միշտ, արտակարգ գրավիչ էր: Հագին ուներ երկնագույն շրջազգեստ, ականջների բլթակներին կապույտ զմրուխտե ականջօղեր: Բոլորի համար անսպասելիորեն նա մոտեցավ դաշնամուրի վրա դիզված ծաղկեխրձերին և սկսեց ջոկել ամենաընտիրները: Մի հսկայական ծաղկեփունջ ձեռքին մոտեցավ բեմի առաջնամասին, սևեռուն ու խորաթափանց հայացքը հառեց մեծ երաժշտի դեմքին և սկսեց ծափահարել: Թնդացին ծափահարությունները: Արամ Խաչատրյանը տորքանգեղյան իր մւսրմնւս- կառուցվածքով հանդարտորեն տեղից բարձրացավ և համրաքայլ մոտեցավ Լուսինեին: Մեծն կոմպոզիտորը քնքշորեն համբուրեց մեծատաղանդ երգչուհուն, ընդունեց ծաղկեփունջը և դեմքով դարձավ դեպի դահլիճը: Վեհաշուք կամարների տակ թնդացին չդադրող ծափահարությունները: Մինչև վերջին ունկնդիրը ոտքի վրա էր: Անհուն հուզմունքը պատել էր հնչյունների կախարդիչ վարպետին, նրա աչքերում արցունքներ կային և ադամանդյա կաթիլները գլորվում էին խաչատրյանական ինքնատիպ դեմքի վրայով: Այդ պահին նա ներկայանում էր ինչպես մի շվարած, անմեղ տղա, որը նոր է ասես ըմբռնում հնչյունների կախարդանքը: Նա ոչ միայն Լուսինեի ձայնի հլու հնազանդն էր այդ պահին, այլ իր ժողովրդի գերագույն մեծարման վկան: Լուսինեն աստվածային անասելի հաճույք պատճառեց իր մեծ կուռքին, երգելով սրբաձայն «Սուրբ, սուրբը»: Մեծ կոմպոզիտորը գերված միջնադարյան մեղեդու անզուգական հնչյուններով, այլևս վերացել էր դահլիճից և նրա գրավիչ աչքերը հառվել էին բեմի կիսախավարի մեջ փայլատակող ադամանդի վրա: Հենց այդ աչքերում դարձյալ արցունքներ կային: Ինքս ապշել և մոլորվել էի երկու մեծությունների միջև: Ցնցող տպավորությունների ազդեցության տակ տուն վերադարձա, այնտեղ ինձ էր սպասում Կոլյա Խաչատրյանը: Պարզվեց, որ ինքն էլ է եղել համերգին և նրա ավարտից հետո հանդիպել է երգչուհուն և կոմպոզիտորին: Երկուսի հետ էլ նա մտերիմ էր: Այստեղ էլ նա ասաց, որ Արամ Խաչատրյանը համերգից հետո մտնում է զարդասենյակ, համբուրում երգչուհուն, նստում է գրասեղանի առաջ և ինչ որ բան է գրում Լուսինեի մասին: Հետա- քրքրությունս շարժեց ադ հաղորդումը: Կոլյան խոստացավ իմանալ այդ մասին և ինձ տեղյակ պահել: Անցավ մեկ շաբաթ: Կոլյան ներս մտավ և գրասեղանիս վրա դրեց Մեծ կոմպոզիտորի կարծիքի հետևյալ պատճեն.
«Սիրելի Լուսինե; Ես ուրախ եմ, որ կարող եմ ասել մի քանի խոսք ձեր արտասովոր տաղանդի մասին: Ձեր այս համերգից ես ստացա իսկական, վիթխարի գեղարվեստական բավականություն: Դուք ունեք շատ գեղեցիկ, բոլոր ռեգիստրներում սահուն, լսելիքը, սիրտը և գիտակցությունը շոյող ձայն: Ձեր պարզությունը և ձեր կատարման անարատ մաքրությունը հմայում է լսողին: Բոլորը կարկամում են: Դա ինչ-որ կախարդանք է: Թող ձեր արվեստը պատռի բոլոր սահմանները և նվաճի տիեզերքը:
Արամ Խաչատրյան, 26.04.1977թ.»: Մեծանուն կոմպոզիտորը Երևանում լինելիս հնարավորությունը բաց չէի թողնում նրա հետ հանդիպելու համար: Այդ հարցում ինձ մեծապես օգնում էր Կոլյա Խաչատրյանը:
Խորհրդային միության մշակույթի լայն հասարակայնու- թյունը նախապատրաստվում էր մեծ շուքով նշել Արամ Խաչատրյանի ծննդյան 75- ամյակը: Սակայն այդ հիշարժան իրադարձությունից ընդամենը մեկ ամիս առաջ, 1978 թվականի մայիսի մեկին դադարեց բաբախելուց համայն աշխարհի .արվեստասերների պարծանքի սիրտը: Բոլորի համար անսպասելիորեն, վաղաժամ ընդհատվեց անզուգական մարդու, ան-կրկնելի երաժշտի, մեծ հայի կյանքը:
Դա անչափելի վիշտ էր, անդառնալի կորուստ իր ժողովրդի, առաջադեմ համայն մարդկության համար:
,, Այդ անմոռանալի մարդու մարմինն ամփոփող ղագաղը յ№վեց Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի մեծ դահլիճում: Անթիվ ծաղկեփնջեր, ծաղկեպսակներ դրվեցին կառավարական ու աշխատավորական կոլեկտիվների կողմից: Պատվո պահակ են կանգնում կուսակցական ու խորհրդային ղեկավար օրգանների անդամներ, մշակույթի ու գիտության ականավոր գործիչներ, բանվորներ, զինվորականներ:
Այդ օրը հանգուցյալի աճյունը ինքնաթիռով փոխադրվեց Երևան: Բյուրավոր հուղարկավորների թվում էին աշխարհի տարբեր ծագերից եկած բազմաթիվ անվանի մարդիկ: Դարձյալ ծաղկեփնջեր, ծաղկեպսակներ..., հարգանքի, երախտագիտության, հպարտության ջերմ արտահայտություններ: Ելույթ ունեցող Կ. Դալլաքյանը Արամ Խաչատրյանի ստեղծագործությունն անվանեց դարաշրջանի իսկական ժողովըր- դական էպոս: Մայիսի 6-ն էր:
Կատարվեց ամենատաղանդավոր երաժշտագետի պատգամը: Հսսզար-հազարներ կազմող սգո թափորը նրա դին ուղեկցեց դեպի հայ մշակույթի անվանի գործիչների համաստեղության պանթեոն: Նա ննջում է այնքան փայփայած մայր հողի գրկում:
Շատ-շատերի թվում ես էլ հայտնվեցի Լոս Անջելեսում: Բուժման նպատակով եղա սրտաբան Հւսկոբ Այնթապլյանի մոտ: Մենք մտերմացանք: Նրա կյանքի բարդ ուղուն ծանոթանալով որոշեցի գրել «Հայի ճակատագիր» ծավալուն վեպը՛. Գրի էի առնում նրա կյանքի առանձին դրվագներ:Պատմեց այն մասին, որ վաթսունական թվականների սկզբին Հռոմում ուսանելու ժամանակ, հանդիպել է Արամ Խաչատրյանին, որը Դավիթ Օյստրախի հետ այդ հնամենի քաղաքն է ժամանած եղել մենահամերգի: Ուսանողական կոմիտեի կողմից Հակոբին հանձնարարվում է անվանի երաժիշտներին ծանոթացնել քաղաքի տեսարժան վայրերին: Երկու օր նա լինում է իր անվանի հայրենակցի հետ, շրջում Վատիկանում և Հռոմի շատ տեսարժան վայրերում:
Բաժանման պահին Արամ Խաչատրյանը խոստանում է, որ ինքը մեկ անգամ ևս ուսումնասիրեց անտիկ կտավներն ու քանդակները, տեսավ հին Հռոմի կառույցները, ստրուկների ձեռքով ստեղծված հաղթակամարները, գլադիատորների զորանոցը, Կոլիզեյը, անցավ այն վայրերով, որոնցով ժամանակին իր ընկերների հետ քայլել է դարերով փառաբանված ժողովրդական հերոս, ստրուկների անվախ առաջնորդ Գլադիատոր Սպարտակը:
Հակոբ Այնթապլյանը հիացմունքով էր պատմում ւսյն մեծ մարդու, նրա զարմանալի մարդամոտության մասին: Նրանք միասին լուսանկարվել էին Հռոմում: Ես տեսա այդ լուսանկարը: Սակայն այն պատահաբար թրջվել էր, ձևափոխվել և ոչ պիտանի դարձել հրատարակման համար: Չնայած դրան սրտաբանը այն պահում էր որպես մի սուրբ մասունք:
Լոս Անջելես ժամանեց Օպերայի և բալետի նվագախմբի ղեկավար Ա առաջին շեփորահար Կոլյա Խաչատրյանը: Մնաց երկու ամիս: Այդ ընթացքում էլ շատ բան իմացա մեծ կոմպոզիտորի մասին: Հիշեցինք այն լուցկու պատմությունը, որը տարիներ առաջ տեսել էի Կոլյայի տանը: Այդ լուցկին թողարկվել էր ճապոնիւսյում մեծ կոմպոզիտորի ծննդյան 70-ամյակի առթիվ: Արամ Իլյիչը դրանից մի քանի օրինակ բերել էր Հայաստան և մեկը նվիրել Կոլյային: Մեր մեծ հայրենակիցը արտակարգ համակրանք է տածել Կոլյայի նկատմամբ և նրան անվանել տաղանդավոր շեփորահար, ի նշան այդ հարգանքի նա ԿոԱային է նվիրել իր լուսանկարը հետևյալ ընծայագրով. «Տաղանդավոր շեփորահար Կոլյային: Ցանկանում եմ մեծագույն հաջողություններ: Արամ Խաչատրյան»: Տեքստը շարադրել էր ռուսերենով, ստորագրել հայերենով:
Կոլյան, ինչպես միշտ, արտակարգ հափշտակությամբ էր պատմում այդ մեծ մարդու մասին, խոսում նրա բարերարական մեծագործությունների մասին: Մի դեպք ինձ վրա ցնցող ազդեցություն գործեց, որի մասին պարտքս եմ համարում շարադրել: Կոլյայի հետ, նույն բարձրահարկ շենքում ապրելիս են լինում Օլեգ և Շաքե Մամրյանների ընտանքը, որոնք ունենում են զույգ աղջիկներ: Ամուսիններով հայրենադարձված են եղել Իրանից և երկար տարիներ աշխատում են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում: Նրանց ավագ դուստրը գերազանցությամբ ավարտում է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը: Տաղանդաշատ այդ աղջիկը մասնակցում է միջազգային շատ մրցույթների և գրեթե ամեն անգամ վերադառնում հաղթանակով: Նա սիրով և նվիրվածությամբ է կատարում նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները և հիացմունք պատճառում հեղինակին: Այդ հանգամանքն էլ առիթ է հանդիսանում, որ մեծ կոմպոզիտորը բարեկամական կապեր հաս- սաափ այդ երաժշտական ընտանիքի հետ: Այստեղ էլ նահանդիպում է ժաննայի կրտսեր քրոջը Մարինային: ճսւկատա- գիրը խիստ է պատժած լինում այդ բնածին գեղեցկուհուն: Ի ծնե նա լինում է խուլ ու համր: Այդ հանգամանքը շատ է մտատանջում մեծ կոմպոզիտորին: Նա իր պարտքն է համարում գեղեցկուհի հայուհուն և նրա ծնողներին, իր սեփական միջոցների հաշվին, հրավիրել Մոսկվա: Այդ խնդրում ճանաչ-ված մասնագետները երկար են զբաղվում Մարինայի բուժման հարցերով: Նրանք էլ խորհուրդ են տալիս, աղջկան փոխադրել Գերմանիա: Արամ Իլյիչը անառարկելիորեն համաձայնվում է այդ մտքի հետ և իր ծախսերի հաշվին նրան ուղարկում է հեռավոր եզերքներ: Մեծանուն հայի խնդրանքն և ազգին նվիրվածության շռնդալից համբավը հասնում է անվանի մասնագետների: Զօր ու գիշեր նրանք իրենց ջանքերը չեն խը- նայում գեղադեմ հայուհուն լիիրավ կյանք վերադարձնելու համար: Խաչատրյանական հրաշքը իրականանում է: Որքան հնարավոր է վերականգնվում է ապջկւս լսողությունը և նրան սովորեցնում են խոսել: Աղջիկը վերադառնում է Մոսկվա և հայտնվում իր բարերարի գուրգուրանքի ոլորտում: Ուրախության ու արտակարգ հուզմունքի արցունքներ են թափվում: Աղջկա ծնողները Մոսկվայի հայկական եկեղեցում մոմեր են վառում Արամ Խաչատրյան աստծու պատվին: Բարությունների այդ աստծու հովանու ներքո երջանկացած ընտանիքը Երևան է վերադառնում: Այդ մասին շատ է խոսվում երևանյան լայն հասարակության շրջանակներում:
Մարինան երջանկանում է: Իր աստծու մեծադիր նկարի առջև նա ամեն առավոտ ծնկի է գալիս և աղոթում: Այդ գեղանի աղջիկը երջանկանում է մայրությամբ և շարունակում է ապրել Աբովյան քաղքում:
Արամ Խաչատրյանի մեծության ու բարության մասին դեռևս հատորներ կգրվեն:

Գրիշա Դարբինյան
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ԱՍՏՂԱԲՈՒՅ, Լոս Անջելես 2000թ.:







Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 30-05-2012 00:29:59
Դիտումների քանակը: 3314
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott