Էմիլ Արթին (Արթինեան, 1898-1962). Ուսողական գիտութեանց մէջ միջազգային հեղինակութիւն նուաճած մեծարժէք հայը

Նորության նկար Հայ գիտական մտքի արժանաւոր ներկայացուցիչներէն եւ գիտական աշխարհէն ներս միջազգային հեղինակութիւն նուաճած մեծ դէմքերէն է Էմիլ Արթին, որուն մահուան 49րդ տարելիցը կը լրանայ այսօր՝ Դեկտեմբեր 20ին։

Յատկապէս Ուսողական գիտութեանց (Մաթեմաթիքա) ու Հանրահաշիւի (Algebra) մէջ իր կատարած յայտնագործումներով եւ հաստատած տարազումներով՝ Էմիլ Արթինեան հանդիսացաւ 20րդ դարու կարեւորագոյն գիտնականներէն մէկը, որուն նուիրուած արժեւորման իր էջով՝ հեղինակաւոր Topfamousbiography կայքէջը անվարան կը վկայէ.
«Էմիլ Արթին դարաշրջանի առաջնորդող հանրահաշուագէտներէն մէկն էր, որ շատ աւելի մեծ ազդեցութիւն ունեցաւ քան կարելի է ենթադրել՝ հիմնուելով մէկ հատորեայ իր դասախօսութեանց եւ զեկոյցներու Հաւաքածոյին վրայ (խմբագրուած իր ուսանողներուն՝ Սերժ Լէնկի եւ Ճոն Թէյթի կողմէ)։ Էմիլ Արթին կարեւոր յայտնագործող մըն էր Galois Theoryի, ինչպէս եւ Class Ring Theoryի մէջ կիրարկուած Group Cohomology Approachին - թուելու համար միայն երկու գլխաւոր գիտատեսական բնագաւառները, ուր իր տարազումները կարգաչափ (standard) դարձան»։
Գիտական աշխարհի հեղինակաւոր աղբիւրներուն համաձայն՝ Էմիլ Արթին կը համարուի Ժամանակակից Հանրահաշուի հիմնադիրը՝ Էմմի Նոյթըրի (Emmy Noether) հետ միասին։
Էմիլ Արթին (գերմաներէն՝ Emil Artin) ծնած էր 3 Մարտ 1898ին, Վիեննա, որ այդ ժամանակ մայրաքաղաքն էր Աւստրօ-Հունգար կայսրութեան։ Հօր անունն ալ Էմիլ էր, որ արուեստի գործերու վաճառական մըն էր։ Իսկ մայրը՝ Էմմա Լաուրա-Արթինը, օփերային երգչուհի էր: Արթինի որդւոյն՝ Մայքըլի հաստատումով, «Արթին»ը հայկական Արթինեան ազգանունի կրճատ տարբերակն է։ Դժբախտաբար կենսագրական տուեալները ժլատ են հայազգի այս մեծ գիտնականին եւ անոր ընտանիքին հայկական պատկանելութեան մասին։
Էմիլ միայն ութ տարեկան էր, երբ մահացաւ հայրը: 1907ին մայրը վերամուսնացաւ Ռայխենպերկ քաղաքէն (ներկայիս Չեխիայի Լիպերէց քաղաքը) գերմանախօս յաջողակ գործարար Ռուտոլֆ Հուպնէրի հետ: Սկիզբը մէկ տարի մանուկ Էմիլը ուղարկուեցաւ Աւստրիայի սահմանին մօտ՝ հարաւային Չեխոսլովաքիա գտնուող փոքրիկ Սթրոպնից քաղաքի դպրոցը, ուր աշակերտած ժամանակ ապրեցաւ տունէն հեռու, տեղական ագարակի մը մէջ։ Տարի մը ետք ան վերադարձաւ Ռայխենպերկ, ուր նախակրթական ուսումը շարունակեց մինչեւ 1916 թուականը, երբ ընդունուեցաւ Վիեննայի համալսարանը՝ մասնագիտանալու համար մաթեմաթիքայի մէջ։
Գերազանց արդիւնքով ուսումը աւարտելէ ետք, Էմիլ հաստատուեցաւ Համպուրկ՝ Գերմանիա, ուր դասախօսեց եւ գիտական իր պրպտումները յառաջ տարաւ մինչեւ 1937 թուականը, երբ նացիական իշխանութիւնները սկսան հալածանքի ենթարկել սեմական ծագում ունեցող քաղաքացիները։ Էմիլ 1932ին ամուսնացած էր Ռուսաստան ծնած հրէուհիի մը՝ Նաթաշա Ժասնիի (Natascha Jasny) հետ։ Նացիական հետապնդումներէ խոյս տալով՝ Էմիլ Արթին 1937ին ապաստանեցաւ Մ. Նահանգներ եւ շուտով ստացաւ ամերիկեան քաղաքացիութիւն։
1938ին դասախօսական պաշտօնի կոչուեցաւ Ինտիանայի, իսկ 1946ին Փրինսթընի համալսարաններուն մէջ։ Մ. Նահանգներու մէջ քսանամեայ իր պաշտօնավարութեան շրջանին էր, որ Էմիլ Արթին կատարեց իր յայտնագործումները եւ մշակեց իր տեսութիւնները, որոնք հանրահաշուի բնագաւառին մէջ մեծ հեղինակութիւն ապահովեցին իրեն։
1958ին Էմիլ Արթինեան վերադարձաւ Համպուրկ, ուր շարունակեց գիտական իր հետազօտութիւններն ու դասախօսական աշխատանքը մինչեւ 20 Դեկտեմբեր 1962ի իր վախճանը։
Գիտական աշխարհը մինչեւ այսօր կþառաջնորդուի Հանրահաշուի բնագաւառին մէջ հայազգի այս մեծ գիտնականին մշակած տեսութիւններով։

http://www.azator.gr/yushatetr/1657--1898-1962- - Ն. Երեքշաբթի, 20 Դեկտեմբեր 2011 11:05

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 21-05-2012 11:48:10
Դիտումների քանակը: 1661
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ԱՐՄԵՆԱԿ ՄԱՄԲՐԵԻ ՂԱԶԱՐՅԱՆ - Հրայր Դժոխք Հայդուկապետ, Հայ-ազգային-ազատագրական շարժման խորհրդանիշներից ՀՅԴ կուսակցության հիմնադիրներից։ Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott