ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Նորության նկար Անվանի բանաստեղծ Համո Աահյանը այսպես է ասել Պարույր Սևակի մահվան կապակցությամբ. «Մեր պարտքն է մասունք առ մասունք հավաքել, ամբողջացնել անգիր Սևակի առօրեական և աստվածային կերպարը և հանձնել սերունդներին»:

Այդ ես համարում եմ իմաստուն պատվիրան բոլոր նրանց, որոնք երբևէ հանդիպել են Մեծն Սևակի հետ: Չէ, որ նա շատ էր մեծ, ծովածավալ մտածելակերպով, շատ լայն ընկալումներով, գրական մի ամբողջ աշխարհով: Նա որքան մեծ էր, որքան ըմբոստ ու անհանդուրժող, այնքան համեստ ու հասարակ: Սևակը իր ապրած ժամանակաշրջանի մղձավանջի մեծ հետազոտողն էր: Նա հետզաոտում էր դրա պատճառները, բացահայտում դրանց էությունը և ելքերի նախագծեր կազմում: Խավարի մեջ նա լույս էր Փնտրում: Նա մանուկ հասակից էր զինվորագրվել արդարությանը: Նրան յուրահատուկ է եղել բռնկուն տարերքը, անկեղծությունը, ուղղամտությունը և լեռնականին յուրահատուկ, լեռնային վճիտ աղբյուրի ջրերի պես պարզությունը:

Նրա ողջ կյանքը մի աննախընթաց խիզախում էր: Նրա ամեհի, հեքիաթային ու հրեղեն նժույգը առաջին պտույտը կատարեց հեռավոր լեռնային մի գյուղում, լերկ ու քարաշատ ւեռնսւլանջերին, սանձարձակ սլացավ խութապատ անսկիզբ անվերջ կածաններով ու արահետներով դեպի Պառնասի վեհ Գագաթները մուսաների հավիտենական համաստեղություն,հանդիպում է ժաննայի կրտսեր քրոջը Մարինւսյին: ճակատագիրը խիստ է պատժած լինում այդ բնածին գեղեցկուհուն: Ի ծնե նա լինում է խուլ ու համր: Այդ հանգամանքը շատ է մտատանջում մեծ կոմպոզիտորին: Նա իր պարտքն է համարում գեղեցկուհի հայուհուն և նրա ծնողներին, իր սեփական միջոցների հաշվին, հրավիրել Մոսկվա: Այդ խնդրում ճանաչված մասնագետները երկար են զբաղվում Մարինայի բուժման հարցերով: Նրանք էլ խորհուրդ են տալիս, աղջկան փոխադրել Գերմանիա: Արամ Իլյիչը անառարկելիորեն համաձայնվում է այդ մտքի հետ և իր ծախսերի հաշվին նրան ուղարկում է հեռավոր եզերքներ: Մեծանուն հայի խնդրանքն և ազգին նվիրվածության շռնդալից համբավը հասնում է անվանի մասնագետների: Զօր ու գիշեր նրանք իրենց ջանքերը չեն խնայում գեղադեմ հայուհուն լիիրավ կյանք վերադարձնելու համար: Խաչատրյանական հրաշքը իրականանում է: Որքան հնարավոր է վերականգնվում է ապջկա լսողությունը Լւ նրան սովորեցնում են խոսել: Աղջիկը վերադառնում է Մոսկվա և հայտնվում իր բարերարի գուրգուրանքի ոլորտում: Ուրախության ու արտակարգ հուզմունքի արցունքներ են թափվում: Աղջկա ծնողները Մոսկվայի հայկական եկեղեցում մոմեր են վառում Արամ Խաչատրյան աստծու պատվին: Բարությունների այդ աստծու հովանու ներքո երջանկացած ընտանիքը Երևան է վերադառնում: Այդ մասին շատ է խոսվում երևանյան լայն հասարակության շրջանակներում:
Մարինան երջանկանում է: Իր աստծու մեծադիր նկարի առջև նա ամեն առավոտ ծնկի է գալիս և աղոթում: Այդ գեղանի աղջիկը երջանկանում է մայրությամբ և շարունակում է ապրել Աբոփան քաղքում:
Արամ Խաչատրյանի մեծության ու բարության մասին դեռևս հատորներ կգրվեն:
Մի պահ թվաց, թե վաստակաշատ պրոֆեսորը դասա- խոսություն է կարդում:
Զարմացա, երբ նա վերցրեց ծրարը և առանց բացելու մի կողմ դրեց: Այդ վարմունքը առավել համակրանք սերմանեց իմ մեջ այդ մարդու նկատմամբ: Կռահեցի, որ նա չի ուզում բացել, որ հանկարծ ինձ տհաճություն չպատճառի: Վերջում ասաց, որ կնայի ամենայն ուշադրությամբ: Հայտնեցի իմ գոհունակությունը, դուրս եկա: Քայլում էի փողոցով և թվում էր, թե նոր եմ դուրս պրծել բոցերի միջից և ինձ զովություն ու պաղ օդ է պետք: Տպավորությունը ահռելի էր ու կիզիչ:
Որոշ ժամանակ անց «Գրական թերթի» խմբագրությունից ստացա այս հակիրճ նամակը. «Հարգելի ընկեր Գ. Դարբինյան: Խնդրվում է ուղարկել բանաստեղծությունների շարք, եթե ունեք: Պոեզիայի բաժնի վարիչ Պ. Սևակ»: Ընթերցեցի մի քանի անգամ: Ուրախությունը պատել էր ինձ: Այդ երկտողից եզրակացնում էի, որ չեն մերժել... Սկսեցի նախապատրասել, վերամշակել ու ընտրել բանաստեղծություններ: Սակայն ինստիտուտի ավարտական քննությունները հնարավորություն չընձեռնեցին լուրջ զբաղվելու այդ գործով:
Ամիսներ անցան: Վերցրեցի մի քանի բանաստեղծություններ և ներկայացա խմբագրություն: Սևակի տեղը նստած էր մեկ ուրիշը: Հայտնեցին, որ նա փոխադրվել է այլ աշխատանքի: Առանց ծրարը տալու վերադարձա: Այդ պահին ինձ թվաց, թե ուրիշները ինձ չեն հասկանա:
Հետագայում իմացա, որ իմ կողմից պաշտված մարդը փոխադրվել է Մոսկվա:
Հաջորդ ամռանը, գործի բերումով եղա գրողի ծննդավայրում: Գործնական հարցերի լուծման ընթացքում ցանկություն հայտնեցի ծանոթանալ գրողի ծնողների հետ: Գյուղի ղեկավարները ինձ ուղեկցեցին նրա հայրական տուն: Այն անշուք էր և հնամենի: Դեպի ձեղնահարկը տանող փայտյա աստիճանների վրա նստած էր հայրը Ոաֆայելը: Մեզ տեսնելով ոտքի ելավ և ընդառաջ եկավ: Անմիջապես իմ ուշադրությունը Գրավեցին նրա, պայծառ ու ժպտուն աչքերը: Կոկիկ սանրվածքը լ. թավ բեղերը նրա դեմքին վայելչություն էին պարգևում: Իմ դեմ կանգնած էր արի ու հմուտ մի հողագործ: ֊ Ինչո՞վ կարող եմ ծառայել- բարևն ընդունելուց հետո հարցրեց ալեհեր մարդը:
՜- Ընկեր Դարբինյանը ֆինանսների մինիստրության բաժնի
վարիչ է: Ուզում է ծանոթանալ ձեզ հետ:
- Շատ ուրախ եմառնական կեցվածք ընդունելով և ձեռքը դեպի բեղերը տանելով ասաց նա - որտեղսսցի՞ եք, ջահել ջան:
- Քյավառեցի:
- Լավ ժողովուդ եք: Շատ ծանոթներ ունեմ: Ձեր նախնիներն էլ են փոխադրվել Բայազետից:
- Միանգամայն ճիշտ է: Իսկ ձերոնք, 1828-ին, այստեղ են եկել Պարսկաստանի Աալմաստ գավառի Հավթվւսն գյուղից:
- Պարույր որդիս է մեղավոր, որ շատերն են տեղյակ մեր տոհմի գաղտնիքներին:
- Բոլորն են պարտավոր իմանալ նրա ծագման ման- րամասները: Դուք ազգին պարծանք եք պարգևել:
- Ապասում եմ նրա վերադարձին: Թե ինչու՞ գնաց Մոսկվա չիմացա: Կարոտում, ենք:
- Ու՞ր էլ լինի նա մնում է ձեզանից անբաժան, իր ժողովըր- դի հոգսերի հետ:
- Ծնողը իր զավակի փառքն է փափագում և առողջություն ցանկանում: Ձեզ էլ եմ առողջություն մաղթում: Ծնողներ ունե՞ք:
- Ունեմ: Նրանք էլ ձեզ պես առողջ են ու առույգ:
- Աստված թող նրանց երկար կյանք տա:
- Շնորհակալ եմ: Տիկին Անահիտը տա՞նն է:
- Անահիտ արի: Արժանի հյուրեր ունենք:
Քիչ անց մեր դեմ հայտնվեց այն կինը, որը համաշխարհային տաղանդ էր ծնել: Նա ներկայանում էր որպես մի համեստ գեղջկուհի, լաչակով, գլխաշորով, կոշտացած ձեռքերով: Անմիջապես կռահեցի, որ Պարույրը մորը շատ է նման: Մոտեցա, բարևեցի և հողի բույր արտազատող նրա ձեռքը մոտեցրի շուրթերիս: Այն շատ էր նման մորս ձեռքերին: Այդ պահին էլ կռահեցի, թե ինչո՞վ է ներշնչվել մեծն որդին գրելով «Մոր ձեռքերը», որը ամեն մի հայ ընտանիքի հիմն էր դարձել:
Թախանձագին ներս հրավիրեցին: Հայտնցինք մեր գոհունակությունը և ասացինք, որ շտապում ենք: Չէի կարողանում հայացքս պոկել նրանց վրայից: Տպավորությունը ցնցող էր: Բաժանումը թվում էր անհնար:
Պարույրս եղել է խելացի հենց ծնված օրվանից,- իմ հարցին պատասխանեց հայրը,- ընդունակ էր ու ճշտապահ, չէր հանդուրժում սուտն ու կեղծիքը: Առաջին դասարանից մինչև վերջ եղել է գերազանցիկ: Նույն առաջադիմությամբ ավարտել է նաև համալսարանը:
Հայտնեցի երախտագիտությունս: Խոնարհաբար համբուրեցի Անահիտ աստծու ձեռքը և հրաժեշտ տվինք: Այդ ժամանակ էլ իմ մեջ միտք հղացավ, որ աշխարհի բոլոր մարդիկ պետք է խոնարհվեն այդ մոր առաջ և համբուրեն նրա ճակատն ու աջը:
Տարիների ընթացքում էլի այցելեցի նրանց: Նաև այն ժամանակ, երբ նրանք որդեկորույս էին ու թևաթափ: Այդ պահին էլ նկատեցի, որ նրանց երբեմնի պայծառ հայացքները խամրել են: Չնայած նրան, որ Պարույրից հետո հայրն այդ ծանր վիշտը կրեց չորս տարի, իսկ մայրը տասնմեկ տարի: Նրանք կյանքին հրաժեշտ տվին իներորդ տասնամյակում: Քիչ էր մնում, որ մայրը թևակոխի տասներորդ տասնամյակ: Երկարակյաց ծնողների որդին պետք է որ երկար ապրեր: Բայց-
... Այդ տարիներին Պարույր Աևակը իսպառ գերել էր ամբողջ հայ ժողովրդի, առավելապես երիտասարդության, միտքն ու հոգին: Նրա անունը չէր իջնում ընրերցասեր հասարակության շուրթերից: Հալածված գրողը առավել է սիրվում ժողովրդի կողմից: Որ նա հալածվում էր գիտեին բոլորը: Շատ-շատերին էր հայտնի գրողի այն միտքը, որտեղ ասվում էր. «Առավել ևս ուրախալի է, որ Խորհրդային միությունը Հայաստանով, և Հայաստանը գրողների միությունով չի սահմանափակվում»: Այսպես է գրել տեսնելով իր շուրջ ըս- տեղծված գրական անհանդուրժելի մթնոլորտը:
Հալածված գրողը առավել վստահ էր տեղ գրավում ժողովրդի կուռքի գրանիտյա հսկայական պատվանդանին:
Ընթերցողների սեղանի գիրքն էր դարձել «Անմահները հրամայում են» առաջին ժողովածուն, որը լույս էր տեսել դառևս 1948-ին: «Նորից քեզ հետ» (1957), «Մարդը ափի մեջ» (1960) գրքերը ձեռքից ձեռք էին անցնում: ժողովրդի մի ստվար հատված գիտեր «Անհաշտ մտերմություն» պոեմի ճակատագրի մասին: Նրան չհասկացողները, կամ ավելի ճիշտ չկամեցողները, պարտադրում են չորս անգամ վերամշակել WJG-. ապա «Հայպետհրատը» պատրաստի շարվածքը ցրում է՛ Պողպատյա ներվային համակարգ պետք Է ունենալ թնալու այս ամենին: Այսուհանդերձ Պարույր Աևակի f երկրպագուների թիվը, օր օրի, ավելանում Էր հազարներով:

Մեծատաղանդ գրողի աննախընթաց շռնդալից և սխրանքի ժամանակաշրջան եղավ նրա վերադարձը Մոսկվայից, երբ նա իր հետ բերեց բոլոր ժամանակների պոեզիայի ամենամեծ ադամանդներից մեկը, 7000 տողանոց, «Անլռելի զանգակատունը»: Պատմության մեջ ոչ մի զորավարի հաղթանակ նման պատվի ու փառքի չի արժանացել, ինչ Սևակի հրամանատարությամբ, մեկ հոգուց բաղկացած բանակի հաղթար-շավը: Այն բազմաթիվ արևներ դարձած լուսավորեց միլիոնավոր մարդկանց հոգիները: Նոր արևներ ծագեցին, երբ այդ անմահ գործը հրատարակվեց Բեյրութում, Թեհրանում և վերահրատարակվեց Երևանում: Այն դարձավ ամեն մի հայ ընտանիքի Նարեկը: Չէ որ այն գրվել էր այն ժամանակ, երբ չէր լրացել հեղինակի 35 տարին: Անժխտելի վերելքների ու սխրանքների այդ տարիներին իմ մեջ մեծ ցանկություն էր առաջացել հանդիպել նրա հետ:
Գործի բերումով գտնվում էի Արարատի շրջանում: Յոթանասունական թվականների սկիզբն էր: Գործադիր կոմիտեի նախագահ էր աշխատում Հենրիկ Մինասյանը: Զրուցում էինք նրա առանձնասենյակում: Խնդրեցի լինել գրողի ծննդավայրում: Որոշվեց այնտեղ հասնել սարերով: Գարուն էր: ճանապարհն անցնում էր համատարած ծաղիկների մեջ թաղված պտղատու այգիների ու գյուղերի միջով: Ամենուրեք ծիրանենիներն ու կեռասենիներն էին ծաղկել, ծառերի սաղարթները պատել հոգեզմայլ սպիտակով: Առվակների եզերքներին թավշյա սիզախոտ էր բարձրացել, արտերի ընդարձակ տարածքների վրա սարերից իջնող հովերն էին խաղում: Շրջապատը լցվել էր թռչունների ճռվողյունով: Գարունը հողի կուրծքը լցրել էր հարսնության դողով և բռնկել երկունքի ցավով:
Գարնան վայելքներով ներշնչված շարժվում էինք անտառներով ու թփուտներով պատված զառիվեր ոլորաններով դեպի նախընտրած սրբավայրը:
Ավտոմեքենան հայտնվեց այն բարձունքին, որտեղից, ինչպես ափի մեջ, մեր դեմ բացվեց գրողի ծննդավայրի համայնապատկերը: Այդ պահին էլ հիշեցի Սևակի խոստովանությունը. «... Գարնանը թզաչափ խոտ էր ծփում տանիքների վրա և նրանց մեջ եկեղեցին, իր թիթեղե դեղինով, հիշեցնում էր կանաչի մեջ ծնրած ուղտ»: Այսպիսին էլ մնում էր մեր տեսած գյուղը, չնայած առանձին տանիքներ թիթեղապատվել էին:
Առանց գյուղ մտնելու ավտոմեքենան թեքվեց ձախ և Ք^ անց կանգ առավ: Ուղեկիցս պարզաբանեց, որ այն գրողի տունն է և կառուցվել է նրա նախագծով և ձեռքերով:
֊ Այգին էլ ինքն է հիմնել֊ ասաց Հենրիկը,- տան վրա աշխատելիս նա նմանվում էր մի հասարակ շինարարի, այգում մի փորձված հողագործի:
իրականում նրա առանձնատունը զանազանվում էր իր գեղեցկությամբ: Այն կառուցված է տեղական բաց կանաչավուն քարից: Ձախից դեպի բակ է բացվում կամարակապ մուտքը: Նկուղու վրա բարձրացած առաջին հարկի լուսամուտները, քարապատ պատշգամբը, նայում են հարավ Ա բացվում այգու վրա: Վերջին հարկը նմանվում է բնության մի գողտրիկ անկյունում կառուցված հանգստյան տան գրավիչ հատվածի: Այնտեղ կա մի ընդարձակ հարթակ, որի վրա ճեմալով ու հիանալով սեփական աշխատանքի պտուղներով, «йёб գրողի մտքում հանճարեղ մտահղացումներ են ծնվել:
Երբ առաջին քայլերն արեցինք դեպի այգի, տեսածիս չհավատացի: ճակատագիրը մեզ անակնկալ մատուցեց: Մեր դեմ հայտնվեց ինքը' Մեծն Աևակը: Դեմքին ու խիտ գանգուրներին փոշու հատիկներ կային, ձեռքերը հողոտ էին: Նրա տպավորիչ ու խոհեմ հայացքը գամվեց մեզ վրա:
- Բարով եք եկել- ժպտաց նա,- ուրախ եմ ձեզ տեսնելու համար:
- Պարույր,- ասաց Հենրիկը,- ծանոթացեք: Իմ ընկերն է, գյուղատնտեսության մինիստրության կարևոր վարչություններից մեկի պետը: Նա ցանկություն էր հայտնել ծանոթանալ ձեր ծննդավայրին և երկու հաճույք միասին ստացվեց:
- Ուրախ եմ: Հաճելի հանդիպում է:
Հայտնեցի իմ գոհունակությունը: Տեղյակ պահեցի մեր առաջին հանդիպման մասին և այն, որ դասվում եմ նրա մոլեռանդ երկրպագուների շարքին:
- Այս գյուղը ձեր կարիքը շատ է զգում,- նստելով մի կոճղի և մեզ հրավիրելով նստելու ասաց գրողը- հարկավոր է ժողովրդին օգնել: Բնությունը դաժան է վարվել այստեղի մարդկանց հետ: Ամենուրեք լերկ լեռնալանջեր, քիչ բերի հողեր: Քարաշատ աշխարհ է: Չգիտես քարն է շատ, թե հողը: մարդիկ օրնիբուն աշխատում են, բայց չնչին վաստակ են ստանում:
Կաշխատեմ օգտակար լինել,- հայտնեցի կարծիքս,- ձեր ծննդավայրի հանգամանքը նաև պարտավորեցնում է:
- Ես ծնվել եմ Հայաստանի բոլոր գյուղերում,֊ ասես անմիջապես կռահելով անզգուշությունս, նախատինքի խոսք ասաց- բոլոր գյուղերին էլ պիտի լավ նայել:
Անժխտելիորեն ընդունեցի դիտողությունը և խոստացա լինել արդար ու օգտակար:
Առաջարկեց սուրճ խմել: Հենրիկը գտավ, որ պետք է դուրս գալ գյուղից և մի տեղ ժամանակ անցկացնել: Բանաստեղծն առարկեց: Ասաց, որ Երևան է մեկնելու: Դարձյալ սուրճ առաջարկեց և գտավ, որ այդ հանգամանքը վնասում է հայկական նահապետական սովորություններին, որ իսկական հյուրասի- րության փոխարեն մարդիկ հյուրերից ազատվում են մեկական բաժակ սրճով:
Այդ ընթացքում տանից դուրս եկավ կինը, մոտեցավ մեզ և ջերմորեն ողջունեց:
- Նելլի ջան,- ասաց Հենրիկը,- ես կառւսջարկեի ձեզ հետ միասին գնալ գյուղից դուրս և կհանգստանանք և կճաշենք: Ձեր հարգարժան ամուսինը հրաժարվում է:
- Հենրիկ Վահրամիչ: Իրականում Երևան ենք մեկնելու: Եթե կես ժամ հետո գայիք, մեզ այստեղ չէիք հանդիպի:
Չէինք կարող չհամաձայնվել: Աուրճ խմելուց հետո հրաժեշտ տվեցինք գրողին և նրա գեղանի կնոջը^
Եղանք գյուղի գրասենյակում, զրուցեցինք ղեկավարության հետ: Խոստացանք լուծել այն հարցերը, որոնք վերաբերվում էին մինիստրությանը.-
- Ընկեր Դարբինյան,- հրաժեշտի պահին ասաց գլխավոր տնտեսագետ Խաչիկը, որի դեմքին երկրորդ համաշխարհային պատերազմը մի մեծ սպի էր դրել, ի նշան արիության- դուք պետք է մեզ մոտ հաճախակի լինեք: Բազմաթիվ չլուծված հարցեր կան և նորերը ծագում են արտադրության կազմակերպման ընթացքում:
-Ընկեր Դարբինյանը,- միջամտեց Հենրիկը,- Պարույրին խոստացավ ամեն ինչում օգնել ձեզ:
- Մենք շնորհակալ ենք և Պարույրից և Դարբինյանից: Մեր մեծ համագյուղացին շատ է տառապում գյուղի հոգսերով:
- Խաչիկ,- դիմեցի վետերանին,- իմ սԱստեղ հաճախակի լինելս և օգնելը կախված է միայն քեզանից: Եթե ամեն գալուց ապահովես մեր հանդիպումը Սևակի հետ, ուրեմն խնդրանքներդ կկատարվեն:
- Խոստանում եմ, եթե ձեր գալուց նա գյուղում լինի: Զրույցն աշխույժ բնույթ կրեց: Ուրախ տրամադրությամբ
հրաժեշտ տվինք պոետի համագյուղացիներին և ուղղություն վերցրինք դեպի Արարատյան հարթավայր:
ճանապարհին գոհունակությունս հայտնեցի ընկերոջս, պւսւոճառած ակամա հաճույքի համար: Չէ, որ ես արդեն Մեծ բանաստեղծին հանդիպելու և զրուցելու այցետոմս էի ստացել: Հայտնեցի կարծիքս նաև գրողի կնոջ մասին: Այն, որ նա գեղեցիկ դիմագծեր ուներ, նշաձև, գրավիչ աչքեր և հաճելի զրուցակից է: Ես գիտեի, որ այդ գեղեցկուհին վրա֊ ցուհի է: Չգիտեի նրա ազգանունը:
- Նելլիք? ազգանունը չի փոխել- ասաց Հենրիկը,- նա պահպանում է իր տոհմական Մենաղարաշվիլի ազգանունը:
Հենրիկ Մինասյանի հետ մենք կապված էինք ոչ միայն գործով: Մենք նույն բնաշխարհի ծնունդ էինք: Ես ծնվել եմ ШшОш լճի արևմտյան ափին մոտիկ, իսկ նա' հարավային: Մեր մանկությունն անցել էր չքնաղ լճի կոհակների մեղմ ծփանքի օրհնանքի ներքո: Մտերիմ ընկերներ էինք: Միասին շատ հարցեր ենք լուծել Արարատի շրջանի գյուղի աշխատավորների համար: Ես նրան մշտապես երախտապարտ մնացի Մեծ գրողի հետ հաճախակի հանդիպումներ կազմակերպելու համար: Նրա միջոցով Մևակի հետ մենք հանդիպեցինք Խոսրովի անտառի գողտրիկ անկյուններում, Խոր Վիրապում, արաքսամերձ տարածքներում Մասիսի հայացքի ներքո, վայելեցինք Վայոց ձորի և Ջերմուկի հիասքանչ բնապատկերների հմայքը: ... Սփսոս, որ շատ ծրագրեր անկատար մնացին:
Մենք միասին եղանք նաև Պարույր Մևակի Երևանի վեր- 2ին բնակարանում, որը իրենից մի գրական թանգարան էր ներկայացնում և որը գտնվում էր իմ աշխատանքի տեղից ոչ հեռու, Կապան փողոցի թիվ 3 շենքում: Հենց այդ շենքի պատին էլ հետագայում հուշատախտակ փակցվեց, որի վրա ԳՐվածը ազդարարում է. «Այս տանը 1960֊1971թթ. ապրել է Պսւրույր Սևակը»: Մարմարյա տախտակի ներքևի ձախ անկ-յունում գրողի հարթաքանդակն է: Աջ ու ձախ մշտական ,կամաններն են, որոնցում ամեն օր թարմ ծաղիկներ են վում: Մենք էլ այնտեղ սպիտակ մեխակներ ենք բերել:
Պարույր Սևակի կյանքի ու գրական գործունեության մա- հատորներ են գրվել և կգրվեն: Նրա գրական սխրանքը բարձր են գնահատել աշխարհի շաւհ մեծեր: Նրա փառքը թևածել է աշխարհի բազմամլիոն ժողովուրդների շուրթերին: Ականատեււներն հաստատում են, որ Հունգարիւսյի 1956 թվակլանի աշխարհացունց դեպքերի ժամանակ, ըմբոստացած ժողովուրդը դեպի տանկերն ու սվիրններն են շարժվել տանելով Պարույր Սևակի խոսքերով գրված ծւսվալւսծուփ պաստառներ: ...
Սակայն ւսմեն ինչ չէ որ ասված է նրա մասին: Ասելու շատ բան է պսւհվսւծ նրա ժամանակակիցների բանավոր խոսքում: Թերթում կարդացի, որ 1967 թվականի հունիսի 27-ին Գրականության ինստիտուտի գիտական խորհրդում դիսերտացիա է պաշտպանելու Պարույր Սևակը: Այդ մասին հայտնեցի Հենրիկ Մինասյանին և իմ մտերիմ' լրագրող Արշալույս Սարգարյսյնին: Որոշեցինք միասին ներկա լինել պաշտպանությանը: Պարույրին գտանք ինստիտուտի միջանցքում, մի քանի մարդկանցով շրջապւստատված: Նրա դեմքին հանգստություն և խաղաղություն կար:
Սկսվեց պաշտպանության արարողությունը: Սևակը սեղանի մոտ Օստած հանգիստ հետևում էր պրոցեսին: Հերթը հասավ իրեն: Ներկայացնում էր «Սայաթ Նովա» թեզի բովանդակությունը, իր սեփական մտահղացումները, գիտական հիմնավորումները: Այդ պահին նա սոկրատյան կեցվածք և հռետորական ձիրք ուներ: Գիտական խորհրդի անդամները և ունկնդիրները հափշտակված լսում էին նրան: Նրա խոսքի ժամանակ քարանձավային լռություն էր տիրում դահլիճում, այն պոռթկաց ծափահարություններից, երբ հայցվորը ավարտեց իր խոսքը: Նրա գիտական ընդդիմախոսներ, գիտությունների դոկտորներ Ա. Մնացականյանը, Ա. Աղաբաբյ- անը, Ո. Զւսրյանը և ՀԽՍՀ Գ.Ա. թղթակից անդամ Ս. Հասրաթյւսնը բարձր գնահատեցին ներկայացված աշխա-տանքը և... ընդունված կարգի համաձայն արեցին նաև իրենց դիտողությունները: Առավել երկար խոսեց Ս. Հասրաթյանը: Հետագայում պարզ դարձավ, որ նա իր ընդդիմախոսությունը շարադրելիս է եղել 40 էջի վրա, իսկ հայցվորը նրան պատասխանում է 45 էջանոց պաշտպանական խոսքով:
Երբ առաջարկություն եղավ Պարույր Սևակին միանգամից շնորհել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական սյսսփճան, դահլիճը լցվեց բուռն, երկար ժամանակ չդադրող ծափահարություններով: Գիտական խորհուրդը միաձայն քվեարկեց այդ առաջարկության օգտին: Դա գիտության մեջ դասվում է բացառիկների շարքին: Սահմանված կարգի համաձայն դոկտորական գիտական աստիճան հայցելու համար պետք է տվյալ անձը պաշտպանած լինի թեկնածուական թեզ: Ասել կուզե Պարույր Սևակը մեծ սխրանք կատարեց նաև գիտության ասպարեզում:
Ավարտվեց պաշտպանության ողջ պրոցեսը: Նորընծա դոկտորին առաջինը շնորհավորեցին գիտական խորհրդի անդասները: Սևակը բեմից ցած իջավ և անմիջապես հայտնվեց հարազատների ու մտերիմների շրջապատում: Անթիվ ծաղիկներ մատուցվեցին: Երանությունը պարուրել էր և Պարույրին և նրա բարի կամեցողներին: Սեր հոգիներն էլ էին լցվել հիացմունքով ու հրճվանքով:
Այդ նշանավոր իրադարձությունը մենք նշեցինք օրեր անց, նրա ծննդավայրում: Հաղթանակած ասպետի դեմքին թևածում էր սևակյան լայն ժպիտը: Այն անարդարության դեմ բազմաթիվ ճակատամարտերի հաղթանակ էր:
Պարույր Սևակի հետ մեր վերջին հանդիպումը տեղի ունեցավ նրա եղեռնական մահից մեկ ամիս առաջ, 1971-ի մայիսին: Նրա համագյուղացի, գլխավոր տնտեսագետ Խաչիկը ներկայացավ մինիստրություն և հայտնեց, որ կիրակի օրը հանդիպման պււքյէռսնւսվորվածություն կա Սևակի հետ: Առանց տատանման տվեցի իմ համաձայնությունը: Խնդրեցի տեղյակ պահել նաև Հենրիկ Սինասյանին, որն այդ ժամանակ արդեն աշխատում Էր կուսշրջկոմի առաջին քարտուղար:
Ուշացած գյուղ հասա: Գրասենյակում ինձ Էր սպասում Խաչիկը: նա հայտնեց, որ մնացածները արդեն մեկնել են հանդիպման վայր: Ավտոմեքենան դուրս եկավ Չւսնախչիից և գետակի հունի երկարությամբ ուղղություն վերցրեց դեպի վեր, դեպի սարալանջերը:
- Խաչիկ: Որտե՞ղ են նրանք,֊ ճանապարհի մի հատվածում հարցրի նրան:
- Դրախտային մի այնկյունուճ: Պարույրի սիրված վւսյրե- մեկն Է: Ինքներդ կհամոզվեք դրանում:
Շատ չանցած ավտոմեքենան թողեց ամայի լեռնւսլան- 0. արևի տակ ննջող գորշ հողահանդակները և դուրս Վ համատարած կանաչով ու ծաղիկներով պատված մարեսփնների եզրին: ճանապարհը անցնում Էր վճիտ ջրեր աՐող, ոլորապտույտ գետակի ափով: Հեռվում գյուղի ավերակներ նշմարվեցին, նրանցից քիչ հեռու' մի խումբ մարդիկ:
- Մերոնք են,- ասաց Խաչիկը:
- Կարճ ասած, հասնում ենք:
- ճիշտ այդպես:
Խմբված մարդկանց մեջ հեռվից գտա Աևակին: Ապորտա- յին հագուստով էր, գլուխը վեր բարձրացրած, թևերը կոնքերին, հայացքը անորոշ մի կետի հառած: Ասես մի փորձված գորգագործ նրան, ամբողջ հասակով մեկ, հյուսել էր բնակերտ կանաչ տարածքների վրա և կախել երկնքի լուրթ լազուրներին: Առաջին հայացքից թվաց, թե ես միայն այդքանն եմ տեսնում: Մեծ էր ներշնչանքի ուժը:
Այդ տպավորությունների տակ դուրս եկա ավտոմեքենայից, ջերմորեն ողջունեցի գրողին, ապա մյուսներին:
- Ուշանում եք, երիտասարդ- ասաց Սևակը: Բայց նրա խոսքի մեջ նախատինք չկար: Այն պարզ էր ու մտերմական:
- Տեխնիկական պատճառներով...
- Մենք ներում ենք ձեզ,- ասաց Հենրիկը- հանգստացեք, որ նարդի խաղանք:
- Ինչպիսի անաղարտություն ու շքեղություն,֊ ուղիղ նայելով Աևակի դեմքին ասացի- երբևէ չէի պատկերացնի, որ Չանխչին այսպիսի հիասքանչ անկյուն ունի: Շատ է նման մեր լեռնաշխարհին:
- ժամանակի դաժան ձեռքով այստեղ նաև ողբերգություն է կատարվել,֊ ասաց Աևսսկը,- սա հնամենի գյուղատեղի է եղել: Դարեր առաջ, երբ մեր լեռնաշխարհն են ասպատակել քոչվորական ցեղերը, այստեղ էլ բնակություն են հաստատել նրանց ժառանգները:
- Ինչպես երևում է գյուղը ավերակների է վերածվել ոչ հեռու անցյալում:
- ճիշտ եք նկատել: Այս գյուղը միացված էր մեր գյուղին, մեկ պետական տնտեսության մեջ: Այդ կնշանակեր, որ այն մատնվեց անտերության, ինչպես Հայաստանի շատ գյուղեր: Այդ երևույթը դատապարտելի է,- թավ ունքերը առավել խոնարհելով զայրույթով լցված աչքերի վրա ասաց Սևակը,֊ ինչ է նշանակում խոշորացնել գյուղերը: Ինչպես կարելի է պարտագրել մարդկանց լքելու իրենց ծննդավայրը, պապենական օջախները և դառնալ անտուն գաղթականներ: Չէ, որ մարդիկ հսկայական նյութական միջոցներ են ծախսել բնակավայրերի կառուցման վրա: Մարդկանց պարտադրում են ավերակների վերածել հարյուրավոր շեներ, հողմերին հանձնել իրենց քրտնքի արդար վաստակը, լքել սուրբ մասունք հարազատ շիրիմները, խոպանի վերածել հազարավոր հեկտարների բերի հողերը, այս հողազուրկ երկրում: Ո՞վ հնարեց այդ համազգային չարիքը:
Այս խոսքերն ասելիս նրա ռունգերը լայնացել էին, աչքերից կայծեր էին արտանետվում, դիմագծերը ջղաձգվում, դողդողացող ձեռքերը օդում աղեղներ գծում: Ապրումներն այնքան ցնցող էին, որ ինձ թվում էր, թե բնության այն կուսական անկյունում համաշխարհային վաստակ ունեցող մի ողբերգակ է հայտնվել՛. Ազգի ցավով մշտապես տառապող մարդու հոգու խորքում փոթորիկներ էին ծնվել: Անհուն զայրույթը առավել համակրելի էր դարձրե՛լ նրա առանց այն էլ համակրելի դեմքը:
- Մի՞թե չէր կարելի կանխել այդ արհավիրքը,- ուղիղ նայելով աչքերիս մեջ հարցրեց նա:
- Այդ ամենը գալիս է վերևից: Ո՞վ կարող է փոխել այնտեղից եկած որոշումը:
- Առարկություններ շատ եղան,- միջամտեց Հենրիկը- բայց այդպիսիք մնացին անպատասխան:
- Ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը,֊ դիմելով ինձ ասաց գրողը,֊ որպես գիտնական և որպես վարչական բարձր պաշտոն վարող: Ո՞րն է պատճառը:
Պատճառը մեկն է' կոլեկտիվացումը: Այն ինչ հանրային է, ոչ ոքի չի: Այդ հանգամանքը տարավ դեպի մարդկանց անտարբերությանը հողի և արտադրության միջոցների նկատմամբ: Գյուղացին օտարացավ հողից և լքեց այն, հողը չմշակեց, ամենուրեք անտերություն տիրեց: Հասավ մի ժամանակ, երբ կոլտնտեսությունները իսպառ սնանկացան, չկարողացան գոյատևել: Չհրաժարվելով գյուղատնտեսությունը վարելու սոցիալիստական սկզբունքից, կուսակցական վերադաս ատյաններում ելքը գտան կոլտնտեսությունները պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների վերածելու և գյուղերը խոշորացնելու մեջ: Ահա թվերը: Երբ երեսնական թվականների վերջին Հայաստանում կային ավելի քան հազար կոլտնտեսություններ, այսօր դրանց թիվը չի գերպզսւնցում երեք հարյուրից: Ավելին: Իսպառ անմարդաբնակ դարձան և ավերակների վերածվեցին ավելի քան 130 գյուղեր, անմշակ մնացին և խոպանացան շուրջ 230 հազար հեկտար հողեր: Սա է ընդհանուր պատկերը: Ինչպես ձեզ հայտնի է սովխոզներն էլ իրենց չեն արդարացնում:
- Ողբերգական է,- հուզումնալից տոնով ասաց գրողը,- չարիքների չարիքն է դա: Թվերին ծանոթ չէի, բայց կանխատեսում էի ամեն ինչ: Այդ հարցը ինձ շատ է հուզել: Մոսկվայում ուսանելու տարիներին նախանշել էի այդ թեմայով վիպակ գրել: Սկսեցի, բայց այն կիսատ մնաց: Շատ եմ ափսոսում: Այդ ցավով ողջ մտավորականությունն է տառապում:
- Իրականում դա անշտկելի ողբերգություն է: Ներքին կարգով ինչ որ բան անում ենք, բայց ընդհանուր պատկերը մնում է ցավալի: Հողը պետք է հանձնվի գյուղացուն:
- Միակ ելքը դա է- միջամտեց Սովետաշենի տնտեսու թյան տնօրեն Մարկոսյանը:
Աևակը հայտնեց իր համաձայնությունը, մոտեցավ պաղպաջուն առվակին և ձեռքերը կախեց նրա սառնորակ ջրերի մեջ: Ապա լվացեց դեմքը և հետ տարավ ճակատին թափված մի փունջ գանգուրներ: Ուշի ուշով հետևում էի նրա ամեն մի շարժման, ասես առաջին անգամ էի հանդիպում: Այդ պահին նրա շատ իմաստուն խոսքեր էին թևածում իմ հոգում: Հիշեցի նրա հետևյալ տողերը.
... Բախտի ճամփեքը տարբեր են լինում,
Բախտն ամեն մեկին տիրում է տարբեր,
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Իսկ դու' որ քեզնով երբևէ հարբեն:
Այդ պահին ես արբենում էի նրանով: Բոլորն էին արբենում' ներկաները, հեռուներում նրա հետ մտովի եղողները...
Մեզ հրավիրեցին կանաչի վրա փռված սուփրայի մոտ: Ա- ռաջինը բաժակ բարձրացրեց գրողը, առաջարկեց խմել անխառն հաճույք պատճառող, կուսական լեռնաշխարհի, հայ ժողովրդի համար:
֊ Այլևս կենացներ և գովասանքներ չեն լինելու,- ավելացրեց նա,- թողեք հանգիստ վայելենք այստեղի հմայքը:
Քիչ անց մեր խմբին մոտեցավ մի տարեց կին, անխոս, գըլ- խի թեթևակի շարժումով բարևեց, սուփրայի վրա դրեց մի ամանով շուշանի թթու և անմիջապես հեռացավ: Ես հայացքով ուղեկցեցի նրան:
- Նա հայ չէ- կռահելով իմ երկմտությունը ասաց Խաչիկը,- ադրբեջանուհի է: Ամուսնու հետ ապրում են այստեղ:
- Այլ բնակիչներ կա՞ն այս երբեմնի գյուղում:
֊-Ոչ: Երկուսով են:
- Խաչիկ,- ասաց Սևակը,- ամուսնուն հրավիրիր մեզ մոտ: Բոլոր մարդիկ,- դառնալով դեպի ինձ շարունակեց գրողը- միևնույն զգացմունքն ունեն իրենց ծննդավայրի նկատմամբ: Այդ առումով ինձ վաղուց են զարմացրել այդ տարեց ադրբեջանցիները: Գյուղի ողջ բնակչությունը, այդ թվում նաև նրանց հարազատները, վաղուց են փոխադրվել Ադրբեջան: Նրանք երկուսով, քանի տարի է ապրում են այս հարաբերական ամայության մեջ: Զրուցել եմ նրա ամուսնու հետ: Այդ զառամյալ ծերունին գտնում է, որ իր ողջ աշխարհը այստեղ է և կյանքին հրաժեշտ պիտի տա իր ծննդավայրում: Ապշեցուցիչ է ծննդավայրի ձգողական ուժը: Ես շատերին եմ նրանց մասին պատմել:
- Ուղղակի զարմանալի է: Չէ, որ այստեղ ցրտաշունչ ձմեռ է լինում: Ինչպես են ապրում:
- Մենք նրանց աչքաթող չենք անում,- ասաց տնտեսության տնօրենը,- ձմռանը հաճախակի ենք այցելում: Առաջարկեցինք փոխադրվել մեր գյուղ, տրամադրելով հարմարավետ բնակարան: Նրանք մնացին անդրդվելի:
- Անասուններ պահու՞մ են:
Զույգ կովեր, իրենց մատղաշով: Նրանց օգնում ենք նաև անասնակերով:
Այդ ընթացքում Խաչիկի ուղեկցությամբ մեզ մոտեցավ ջլապինդ, դեռևս առույգ, ավերակների միակ տիրակալը: Բարևեց ադրբեջաներենով, նստեց մի քարի և կզակը հենեց ձեռնափայտին: Սևակը վերցրեց լավաշի մի կտոր, մեջը խորոված դրեց և առաջարկեց տարեցին: Վերջինս վերցնելով այն գլուխը խոնարհեց կրծքին և հայտնեց իր շնորհակալու-թյունը: Հրաժարվեց օղուց: Ինչպես ասաց Խաչիկը, այդ մարդը կյանքում ոչ մի անգամ ոգելից խմիչք չի օգտագործել: Նայելով այդ մարդու վրա, մեկ անգամ էլ համոզվեցի, որ բոլոր դավանանքի տեր մարդկանց մոտ ծննդավայրի վեհությունը նույն ձևով է գուրգուրվում:
Տերունին, ասես լռության մունետիկ լիներ: Հազվադեպ էր խոսում: Բավականին ժամանակ նստելուց հետո, ոտքի ելավ և համրաքայլ հեռացավ: Իմ երևակայության մեջ քայլում էր մի խորհրդավոր ծերունի, մեջքին տանելով ծննդավայրի կարոտը: Այդ անմար կարոտն էլ թաքնվեց ավերակների մեջ:
Սևակն էլ հայացքը չէր կտրում նրա վրայից այնքան, քանի դեռ չէր անհայտացել առաջին ավերակ տան պատերի ետեվում:
Այդ թեմայի շուրջ բավականին մտքեր փոխանակվեցին: Բոլորը հաճույքով լսում էին սևակյան փիլիսոփայումները:
- Ի՞նչ եղավ «Եղիցի լույսի» ճակատագիրը,- ընդհատելով գրողի մտքերը, հարցրի:
- Այնպես էլ բանտված է մնում: Երեք տարի է ինչ այն լույս աշխարհ է եկել, բայց տառապում է խավարում: Ինչ արած չեն հասկանում: Ես մաքառման սովորել եմ: ... Հույսի ինչ որ լույսեր եմ նշմարում:
Մեծ մաքառողը խորը հառաչեց Ա հայացքը հառեց մեր գլխավերևում կուտակվող խուռներամ ամպերին:
Ես վաղուց էի հասկացել այն հանճարին: Անիրավության դեմ պայքարի մեծ ասպետը ծանր էր տանում ամեն մի անարդարություն:
Ինչպես կարող էր չտառապել հեղինակը, երբ «Եղիցի լույս» անմահ գործը դեռևս 1969 թվականին լույս տեսնելով 25.000 տպաքանակով, շուրջ երեք տարի շարունակ մնում էր «Հայպետհրատի» պահեստներում և այն պարույրասերներին հասավ, երբ անմահը արդեն կնքել էր իր մահկանացուն:
- Շատերն են ճիգ գործադրում ձեզ հասկանալու համար,- ասացի նրան,- իսկ շատերն էլ հասկանում են, բայց ցույց չեն տալիս: Նախանձն է բռնել նմանների կոկորդից:
- Բոլորն էլ կհասկանան: ժամանակն է ափսոս,- դարձյալ հառաչեց Մեծը:
- Վարպետ,- այսպես էի կոչում նրան մեր հանդիպումների ժամանակ,- դուք ասում եք.
«Առաջին սերը, ինչպես որ հացը,
Ինչ էլ որ անես միշտ կուտ է գնում»:
Հիանալի է ասված: Այդ տողերը անգիր են արել բոլոր նրանք, ովքեր ճաշակել են առաջին սիրո դառը պտուղները և... տառապել: Բայց ինչպես կհասկանան այն խեղճ այրերը, որոնք չգիտեն, թե ինչ է բարկ կրակով թոնիրը, հացի տախտակը, գրտնակը, ռաֆադան, առաջին հացը, կուտ գնալու պրոցեսը կամ հենց կուտը:
Թող ուղեղներին զոռ տան, գյուղ գան, նստեն գեղջկուհի հացթուխի կողքին, աչքերը լայն բացեն, նայեն թխվող առաջին հացին և ամեն ինչ կհասկանան: Գրողն ու ընթերցողը կյանքը լավ պիտի հասկանան:
֊ Ես նմաններին կարող եմ ընդառաջել֊ ժպտաց Հենրիկը:
Երկնակամարում գնալով խտանում էին շերտա-անձրեվային ամպերը: Մոտակա լեռնագագաթները թաղվեցին թանձր մառախուղների մեջ: Ցերեկային մթության մեջ հայտնվեցին նաև Մասիսները: Երկնքի գրկում խաչվեցին կայծակների խըր- ձերը, ահավոր որոտից դղրդաց շրջապատը: Անսպասելիորեն սկսվեց տարափը: Բոլորը ոտքի ելան: Աևակը թևատարած հայտնվել էր գետակի եզրին, ասես ընդառաջ էր գնում տարերքի ալեբախումներին ու փոթորկումներին:
- Պարույր ջան- ասաց մոտեցող Խաչիկը- կթրջվենք: Գնանք թուրքի տուն, մինչ կհանդարտվի: Ձեր ոտքը խերով էր: Վաղուց է ինչ պապակած հանդերը անձրև չէին տեսել:
- Սա մի աստվածային հաճույք է,- եղավ պատասխանը:
Քիչ անց բոլորս ավերակ գյուղի միակ շեն բնակարանում
էինք: Այն հնամենի մի հացատուն էր իրենից ներկայացնում, առանց թոնրի: Բոլորի տրամադրությունը բարձր էր: Պոետը կատակում էր: Տանտեր ծերունին հայացքը չէր հեռացնում նրա վրայից: Ինձ թվաց թե նա երանի էր տալիս այն ազգին, որը նման հսկա էր ծնել:
- Անջնջելի են այսօրվա տպավորությունները, անմոռանալի,- ասաց Սևակը,- շնորհակալություն նրանցից, որոնք կազմակերպեցին այս հանդիպումը:
- Զգացված եմ,- ժպտաց Խաչիկը:
Տարափը գնալով ուժգնանում էր: Հողածածկ տանիքին զարնվող շռնդալից անձրևաշիթերի ձայնը նման էր քնաբեր մեղեդու:
- Ինչ լավ է,- ասաց Աևակը հայացքը հառելով բաց դռնից երևացող խոշոր պղպջակներին,֊ մանկությունս ու պատանեկությունս են ամբողջ հասակով ծառանում իմ դեմ: Զգում եմ մեր սարերի անաղարտությունը: Անուշ նինջ է իջնում մարդու աչքերին: Ես էլի կգամ այստեղ:
... Այլևս չեկավ:
Տարբեր բնույթի զրույց էր գնում: Գրողը հարգանքով էր խոսում իմ գիտական հետազոտությունների, գրական հակումների, վարչական աշխատանքի մասին:
Դուք ձեր վրա հսկայական բեռ եք վերցրել,- ասաց նա,- այդպիսի պաշտոն վարել և հասնել դոկտորական մակարդակի, դժվարին գործ է: Գիտեմ, որ շատ էլ հրապարակումներ ունեք:
- Դարբինյանը նաև բավականին բանաստեղծություններ ունի, գրում է նաև արձակ էջեր: Վերջերս կարդացի նրա մի պատմվածք գաղթական վանեցու մասին, ինծ շատ դուր եկավ:
- Բայց դրանք քիչ է հրատարակում,- ժպտաց Սևակը- ես նրան խորհուրդ կտամ ավելի շատ գրական գործեր ասպարեզ հանել:
- Սիրելի վարպետ,- պատասխանեցի,- իմ գիտական գըր- քերը, հոդվածները և հրապարակախոսական գործերը պետք են գյուղի մասնագետներին և աշխատավորներին: Դրանց օգնությամբ շատ հարցեր են լուծվում և սխալներ շտկվում: Այդ է հիմնական նպատակս:
- Այդ լավ է: Բայց գրական գործերը չպետք է աչքաթող անել: Դրանք ևս ժողովրդի հարստությունն են: Այդ ուղղությամբ ևս պետք է լրջորեն զբաղվել: Բնությունը ձեզ շնորհք է տվել և դուք պարտավոր եք վերադարձնել:
- Հարգարժան վարպետ: Ես դրանք խնամքով պահում եմ, երբեմն ունկնդրում մուսայի ձայնին: Ավելի մոտիկից կզբաղվեմ դոկտորական դիսերտացիան պաշտպանելուց հետո:
- Ընկեր Դարբինյանը շատ բանով է տարբերվում տնտեսագետ մյուս գիտնականներից- ասաց Հենրիկ Մինասյանը- նրա գիտական հետազոտությունների թեման գյուղի աշխատավորների նյութական խրախուսման կատարելագործման խնդիրներն են: Ինքը հետազոտում է, ինքը մշակում նոր պայմաններ, ներկայացնում վերադաս կազ-մակերպությունների հաստատմանը, ինքն էլ ներդնում արտադրության մեջ: Դրանց կիրառման շնորհիվ, վերջին տարիներին, զգալիորեն ավելացել է հատկապես սովխոզների, այդ թվում նաև Սովետաշենի սովխոզի, աշխատավորների վարձատրությունը:
- Այ, դա հրաշալի է,- ընդհատեց Սևակը,- ճշմարիտ և գնահատանքի արժանի է գիտական այն հետազոտությունը, որը ծառայում է ժողովրդին: Իսկ որքանո՞վ է ավելացել գյուղի մարդկանց վաստակը:
- Վրաստանի կամ Ադրբեջանի համեմատ մերոնք տարեկան 60-70 միլիոն ռուբլի ավել են ստանում:
- Դա արդեն սխրանք է- ժպտաց Սևակը,- ո՞րն է դրա օ- րինական հիմքը: Ինչպե՞ս եք հասել դրան:
- Հարգարժան վարպետ,- թեքվելով դեպի նա ասացի,- դժբախտությունը նրանում է, որ ամբողջ խորհրդային միության գյուղի աշխատավորների համար վարձատրության պայմանները սահմանվել են Մոսկվայի կողմից, առանց հաշվի առնելու այդ անծայրածիր երկրի գոտիականությունը և տեղանքի առանձնահատկությունները: Ինչպես կարելի է լեռնային, խիստ կտրտված տարածք ունեցող Հայաստանի և ռուսական անսկիզբ, անվերջ տափաստանների համար վարձատրության ու նորմավորման նույն պայմանները պարտագրել: Մեր կառավարությունը, առանց Մոսկվայի, չի կարող փոխել վարձատրության ոչ մի պայման: Որոշեցի լավ ուսումնասիրել մեր հանրապետության բնակլիմայական պայամանները, մշակել կոնկրետ առաջարկություններ և լինել Մոսկվայում: Առաջին փորձը պսակվեց հաջողությամբ: Այն առաջացավ հանրապետության ղեկավարության հավանությանը: Կառավարությունը համապատասխան որոշում ընդունեց: Դրան հաջոր-դեցին շատ խնդիրների լուծում, սակայն շատ բան էլ մնում է լուծելու
-Դա հրաշալի է,- դարձյալ ուախացավ Սևակը,- դա հեղա- րջում է: Դրա համար մեկ քյավառեցին էլ բավական է: Գիտե՞ք ինչու եմ այսքան ուրախանում: Հոգիս փառավորվում է, երբ իմանում եմ, որ գյուղացին թեկուզ մեկ ռուբլի ավել է ստանում: Գյուղացիությունը ամենատառապյալ խավն է այս երկրում:
- Ամեն մեկը յուրովի է տառապում այս երկրում,- ավելացրեց Խաչիկը:
Տիրեց խորհրդավոր լռություն: Ներկաներից յուրաքանչյուրը յուրովի ընդունեց այդ մեկնաբանությունը: Անձրևը շարունակվում էր: Սևակի սևեռուն հայացքը գամվել էր անորոշ մի կետի:
- Դու այն ասա, թե երբ ես պաշտպանելու դոկտորական դիսերտացիան,- խզելով լռությունը ինձ դիմեց գրողը:
- Քննարկման ընթացքում է: Հավանական է աշնանը:
-Դուք թշնամիներ չունեք, թեման էլ բավականին արդիական է: Շուտ կհաստատեն: Իմս հաստատեցին շուրջ երեք տարի անց:
-Բայց ձերը մեծ սխրանք էր գիտության մեջ, հազվագյուտ փաստ իր բոլոր իմաստալից կողմերով:
Սևակը չպատասխանեց: Անձրևը սկսեց հանդարտվել: Առաջարկություն եղավ մեկնել: Պարույրը մոտեցավ տարեց ադրբեջանցուն, հայտնեց իր գոհունակությունը և բարիք մաղթեց: Օերունու դեմքին բավականության նշույլներ հայտնվեցին: Հրաժեշտի ջերմ խոսքեր ասվեցին նաև տանտիրուհուն:
Երբ ավտոմեքենաները ուղղություն վերցրին դեպի Չանախչի, ես նստած էի այն մեծ մարդու կողքին և զրույցը գնում էր ավերակների մեջ ապրող զույգի մասին: Սևակը մեկ անգամ էլ շեշտեց ծննդավայրի հզոր ձգողական ուժի մասին: Նա գտնում էր, որ փաստը եզակիներից է և այդ մասին պետք է գրել:
Նա ոչ միայն այդ մասին չկարողացավ գրել, այլև նրա ծովածավալ բազմաթիվ ծրագրեր անկատար մնացին: Ոչ ոք չէր կարող կռահել, որ դա կլինի մեր վերջին հանդիպումը: Նրա մտքով էլ երբևէ չէր անցել, որ այդքան անժամանակ կկտրվի կյանքի թելը: Այլապես նա չէր գրի.
Սիամիտ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարության,
Ու թվում է, թե ես պիտի... իմ բնական մահով մեռնեմ:
Իր ժամանակի մեծ գուշակը և արդարության ջւսդագովը չկարողացավ ճիշտ գուշակել, որ չար մահը կրնկակոխ հետևում է իրեն և մահվան չոր ձեռքը արդեն շոշափում է իր աչք շոյող, սև ու թավ գանգուրները:
Դաժան մահը նրան հասավ շուրջ մեկ ամիս անց, հունիսի 17-ին, ճանապարհի մի հարթ և ուղիղ հատվածում, ավտովթարի ձևով, իրենից հետո թողնելով չվերծանված առեղծվածների մի ամբողջ շարան:
...Երևանի բյուրավոր երկրպագուներ իրենց ձեռքերի վրա բանաստեղծի դին հասցրին հայրենի գյուղ և հանձնեցին նրա ձեռքերով շինված տան առջև եղած այն հողին, որի վրա դեռևս մնում էին համաշխարհային գլուխգործոցներ ստեղծած մատների հետքերը և ոտնահետքերը:
Հուղարկավորողների անսկիզբ-անվերջ թափորը սգում էր և միալար սևակյան տողեր մրմնջում: Մի գեղանի հայուհու շուրթերին մակաղել էին հետևյալ տողերը.
Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:
Ախ, երանի, թե ես այէյպես մեռնեմ,
Որ դու... ինձ սգաս:
Անմեռ պոետը բազմակետի տեղ նկատի է ունեցել ոչ միայն անհատի, այլ ողջ հայ ժողովրդին: ժողովուրդ, որը այդ օրը բռունցքված սգում էր իր մեծագույն Լւ անկրկնելի զավակի մահը:
Սև ժապավեններով ու ալ մեխակներով համրաքայլ ընթացող մի խումբ ուսանողներ հազիվ լսելի ձայնով վանկարկում էին իմաստուն գրողի խոսքերը.
Այն էլ զգացի, ցավով զգացի,
Որ կտրվելուց հետո է միայն Երևում ծառի բուն հաստությունը:
Աշխարհում չկար հատված այնպիսի մի ծառ, որի հաստությունը համեմատվեր հայկական դարավոր կաղնու անչափելի հաստությանը: Անհայտ փոթոթիկների խոլ հարվածներից ընկավ մեր կաղնին: Բոլորն էին կարծում, որ այդ օրը հատվել են ոչ միայն նաիրյան, այլև աշխարհի բոլոր ծառերը: ... Անհուն սգից չորացավ նաև նրա ձեռքերով տնկված ու խնամված սևակյան ծիրանենին:
Սուգ էր իջել հայոց աշխարհին...
... Նրա ժամանակակիցները 72-ի հունիսի 17-ը սահմանեցին պոեզիայի օր: Ամեն տարի բյուր-բյուր մարդիկ նրա շիրիմին են գալիս հավերժ ապրող իմաստուն խոսքերը հնչեցնելու: Նրա ծննդավայրը անվանեցին Զանգակատուն:
Նրա զանգակատունը երբեք չի լռի:
Շատ մեծերին արժանի հավերժական կյանքով է շարունակելու ապրել անմահը: Նրա վառ կերպարը ներշնչանքի աղբյուր է շատ ու շատ ստեղծագործողների համար: Նրա դիմանկարը, հարթաքանդակն ու կիսանդրին ամեն մի հայ ընտանիքի սրբապատկերն է: Նա Պառնասի ջահի թագի ամենաշողշողուն ադամանդն է:

Գրիշա Դարբինյան
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԻ ԱՍՏՂԱԲՈՒՅԼ, Լոս Անջելես 2000թ.:

Դեպի վեր
Բոլոր հոդվածները ...
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Հրապարակվել է: 30-05-2012 10:17:27
Դիտումների քանակը: 4680
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
Կենսագրության նկար ՌՈՒԲԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՆԻԿՈԼԱՅԻ Խորհրդային բանակի կապի զորքերի գեներալ-լեյտենանտ (1968): Ավելին...
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott