ԵՐՎԱՆԴՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՐՄԱՎԻՐԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Վան-Տուշպան մ.թ.ա. 8 - րդ դարից Հայաստանի քաղաքական կենտրոն հռչակվելուց հետո, նսեմացավ ու նվազեց Արմավիրի քաղաքական դերակատարումը: Արմավիրի կամ Արգիշտիխինիլի փոխարեն վեր է հառնում քաղաքական մի նոր կենտրոն` Էրեբունին. հնագիտական առատ նյութերը ապացույցն են այն իրողության, որ քաղաքական գործոնը Էրեբունին ու նրա շրջակայքում ընկած բնակավայրերն էին: Սակայն չի կարելի բ ա ց ա ռ ե լ, որ Վան-Տուշպայի Արարատյան տիրապետության տարիներին, և դրանից հետո, Արմավիրն ու դաշտավայրը պատկանել են Հայկազյան հնամենի արքայատան ներկայացուցիչներից Երավանդունի ճյուղին, որոնք 612-ից իրենց ձեռքն են վերցնում Հայքի կառավարումը, և որևէ հայկական տոհմ չի վ ի ճ ա ր կ ե լ հայկազունիների գահի Երվանդունիների իրավունքը:
Վիքիպեդիայի «Երվանդյան Հայաստան» ինտերնետ կայք-էջում Երվանդունիների մասին հավաստում է. Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» /որի պատառիկները ավանդել է պատմահայր Մ. Խորենացին/, մ.թ.ա. 6-4 դդ. Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրված Հայկազյան արքայատան ներկայացուցիչները: Պատմագ-թյան մեջ այդ արքայատունը հաճախ անվանվում է Երվանդունի կամ Երվանդական` մ.թ.ա. 570-ական թթ. սակավ տարիներ գահակալած Երվանդ Ա Սակավյաց Հայկազյանի անունով: Վերջինիս հաջորդած որդին` Տիգրան Երվանդյանը /մ.թ.ա. 560-530-ական թթ/ Պարսից Աքեմենյան արքա Կյուրոսի Բ Մեծի հետ մ.թ.ա. 550 մասնակցել է Մարաստանի, իսկ մ.թ.ա. 530 /537/ Բաբելոնի կործանմանը: Հայկազյան Երվանդունիները շարունակաբար գահակալել են մինչև 3-րդ դարի վերջը« /սխալ է պետք է լինի` մինչև մ.թ.ա. 189 թվ, հեղ./:
Մ.թ.ա 6-րդ դարի սկզբներին ուրարտական պետությունը անկում ապրեց: Ըստ խորհրդահայ պատմագիտության, իբրև թե Ուրարտուի հիմքի վրա Երվանդ Հայոց թագավորը ստեղծեց հայոց պետականությունը. Երվանդ Ա Սակավակյացն ու նրա որդի Տիգրան Երվանդյանը հանդիսացել են Մեծ Հայքի գահակալներն ու Երվանդունի արքայատոհմի հիմնադիրները` վերականգնելով հայոց անկախ պ ե տ ա կ ա ն ու թ յ ու ն ը: Վերականգնվում է հայկազունիների գահանիստը` Արմավիրը հռչակվում է Հայոց մայրաքաղաք- քաղաքամայր:
Հայաստանը Երվանդունիները կառավարել են մ.թ. ա. 612-ից մինչ 189 թվականը: Ըստ Դարեհի Բեհիսթունյան եռալեզու արձանագրության, Երվանդունիները Հայաստանը կառավարել են որպես պարսկական սատրապներ, իսկ 323 - 189 թթ. Երվանդունիները Արարատյան թագավորության թագավորներն էին: Մ.թ.ա. 570-ից մինչև 330 թթ. Երվանդունիների մայրաքաղաքը Վան-Տուշպան էր, իսկ Արմավիրը հայոց քաղաքների քաղաքամայր է հռչակվել միայն մ.թ.ա 330 թվականից: Չի բացառվում, որ երկու մայրաքաղաքներն էր հավասարապես Երվանդունիների քաղաքական կենտրոններն էին, Վանը` հարավում, իսկ Արմավիրը` հյուսիս-արևմուտքում: Ի տարբերություն Վանի, Արմավիրն ուներ ավելի ապահով դիրք ու ամրություններ, և ավելի կենսունակ գ տ ն վ ե ց, քան Վան-Տուշպան էր` պարբերաբար ենթարկվելով հարևան երկրների ասպատակություններին:
Եվ քանի որ միայն Խորենացին է գրել Երվանդունիների կողմից Ա ր մ ա վ ի ր ը վերաշինելու և հայոց մայրաքաղաք հռչակելու մասին «անքննելի» իրողությունը, համոզված եմ, որ Խորենացու բնորոշած Արմավիրյան դաշտն է եղել Հայկ Նահապետի զարմիկներից մեկի` Երվանդունի «արքայական տոհմի» /թերևս` հայրական/ կալվածքը/, իսկ Արմավիրը հանդիսացել է Երվանդունիների «տունն» ու կենտրոնատեղին:
Փաստագրման հիմնավորումը հետևյալն է. ոչ օտարների, և ոչ հայոց կողմից, չեն վիճարկվել Երվանդ Ա Սակավյացի հայոց` Հայկազունիների գահի իրավաժառանգությունը:
Արմավիրի անվան և ռազմաքաղաքական հզորության հետ են կապված Երվանդունի Երվանդ Ա Սակավակյացի /մ.թ.ա 570-560/, Տիգրան Հայկազյանի /մ.թ. ա. 560-530/, նրա որդի Վահագնի /մ.թ.ա.530-515/, Երվանդ Գ /մ.թ.ա. 336-մոտ 330/, »մ.թ.ա. 3-րդ դարի վերջին 20-ամյակում Մեծ Հայքում գահակալ Երվանդ /Որոնտես/ Վերջինի անուններն ու գործերը:
Երվանդունիները Դարեհի սատրապներ
«Տիգրան Երվանդունին համարվում էր Հայկազյան արքայատան երկրորդ մեծագույն ներկայացուցիչը /Արամից հետո` ըստ Խորենացու/: Հերոդոտը, վկայակոչելով Հեկատեոս Միլետացու աշխարհացույց-քարտեզը, Հ-նը ներկայացնում էր հայ միաձույլ ժողովրդով բնակեցված և ընդարձակ երկիր, ինչը Ե հնարավորություն էր ստեղծել վերականգնելու հայոց ռազմական-քաղաքական հզորությունը»:
Հայոց 40 հազարանոց բանակը Գավգամելայի ճակատամարտում կռվում էր Ալեքսանդր Մակեդոնացու դեմ /1/, Երվանդ /Օրենտեսի/ ոսկե դրամը/2/, ինտերնետ և սեփական լոսանկարներ Հայ Երվանդունիները վերականգնում են Արմավիրը, և իրենց համարելով Հայկ Նահապետի շառավիղներ, 333-330-ին Արմավիրը հռչակում են հ ա յ ո ց մայրաքաղաք:
Արմավիրը մայրաքաղաք ու հոգևոր - մշակութային կենտրոնն էր մ.թ.ա 4-րդ դարի երկրորդ կեսից մինչև մ.թ.ա 189 թ. »Երվանդ Վերջինի գահանիստը, ինչպես նաև պաշտամունքային կենտրոնը շարունակում էր մնալ Արմավիրը …թագավորի եղբայրը /Երվազը/ եղել է գլխավոր քրմապետը, /Արմավիրում/ գործել է հունամակեդոնական տոմարը, արքունիքում և վերնախավի մեջ հարգի է եղել հունական գրականությունը: Բացառված չէ հունական դպրոցի գոյությունը Արմավիրում»:
Հայոց 40 հազարանոց բանակը Գավգամելայի ճակատամարտում կռվում էր Ալեքսանդր Մակեդոնացու դեմ /1/,
Երվանդ /Օրենտեսի/ ոսկե դրամը /2/:
Արմավիրի մասին ամենահին գրավոր հավաստի տեղեկությունը մեզ է հասել հույն Պ տ ղ ո մ ե ո ս ի »Աշխարհագրությունից«/մ.թ. 90-160/: Հույն զորավար-պատմիչը եղել է Արմավիրում և հիացել նրա հարստություններով, առանձնապես Սոսյաց անտառով, որը, նրա վկայությամբ, իբրև թե արհեստական անտառ էր:
Արմավիրը մ.թ.ա. 333 թվից մինչև մ.թ. 301 թվականը, ավելի քան վեցը դար, հանդիսացել է Մեծ Հայքի պաշտամունքային գլխավոր կենտրոնը, հեթանոսական հավատալիքի կենտրոն մնալով նաև այն ժամանակ, երբ մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխվեց Երվանդաշատ, ապա Ա ր տ ա շ ա տ, մինչ քրիստոնեության մուտքը Հայաստան: Սա պաշտոնական վարկածն է, որի հետ սակայն ինքս համաձայն չեմ. »Արմավիրը հայոց հեթանոսության կենտրոնն էր« Երվանդունիներից 1,5 հազարամյակ առաջ Հայկազունիների` ավելի քան 2000-ամա տիրապետության օրոք:
Իմ համոզմամբ, Հայկազյան Երվանդունիների ճյուղի նստավայր - հայրենիք Արմավիրի` հայոց Հայկազունիների հեթանոսական աստվածությունների կենտրոն լինելն է այն հիմնական դրդապատճառը, որ մ.թ.ա. 4-րդ դարից Արմավիրը, Երվանդունիների ծննդավայրից, վերածվում է քաղաքական կենտրոնի` մայրաքաղաքի: Եթե վերստին ընթերցենք Խորենացի, ապա նա պարզորոշ գրում է, թե Արմավիրում էին կանգնած Հայկազունի նախնիների արձանները, ինչը հավաստում էր, որ նրանք են հանդիսացել Արմավիրում ապրող Հայկազյան տոհմի աստվածները, և նրանց շուրջ էր հյուսված հայոց հին հավատալիքները: Դարերով Հայկազունի նախնիներով էր ձևավորվում հայոց հեթանոսական պ ա ն թ ե ո ն ը: Կա ևս մի հանգամանք, երբ ասորիները կողոպտեցին ու ավերեցին հայոց Մուսասիր կրոնական կենտրոնատեղին /»Քրմապետարանը/, այլ ապահով տեղ, քան Արմավիրն էր, հայերը չունեին, և Արմավիր են տեղափոխել Մուսասիրի մասունքները:
Հայ Երվանդունիները վերականգնում են Արմավիրը, և իրենց համարելով Հայկ Նահապետի շառավիղներ, 333-330-ին Արմավիրը հռչակում են հ ա յ ո ց մայրաքաղաք: Արմավիրը մայրաքաղաք ու հոգևոր - մշակութային կենտրոնն էր մ.թ.ա 4-րդ դարի երկրորդ կեսից մինչև մ.թ.ա 189 թ. »Երվանդ Վերջինի գահանիստը, ինչպես նաև պաշտամունքային կենտրոնը շարունակում էր մնալ Արմավիրը …թագավորի եղբայրը /Երվազը/ եղել է գլխավոր քրմապետը, /Արմավիրում/ գործել է հունամակեդոնական տոմարը, արքունիքում և վերնախավի մեջ հարգի է եղել հունական գրականությունը: Բացառված չէ հունական դպրոցի գոյությունը Արմավիրում« :
Արմավիրի մասին ամենահին գրավոր հավաստի տեղեկությունը մեզ է հասել հույն Պ տ ղ ո մ ե ո ս ի »Աշխարհագրությունից« /մ.թ. 90-160/: Հույն զորավար-պատմիչը եղել է Արմավիրում և հիացել նրա հարստություններով, առանձնապես Սոսյաց անտառով, որը, նրա վկայությամբ, իբրև թե արհեստական անտառ էր:
Արմավիրը մ.թ.ա. 333 թվից մինչև մ.թ. 301 թվականը, ավելի քան վեցը դար, հանդիսացել է Մեծ Հայքի պաշտամունքային գլխավոր կենտրոնը, հեթանոսական հավատալիքի կենտրոն մնալով նաև այն ժամանակ, երբ մայրաքաղաքը Արմավիրից տեղափոխվեց Երվանդաշատ, ապա Ա ր տ ա շ ա տ, մինչ քրիստոնեության մուտքը Հայաստան: Սա պաշտոնական վարկածն է, որի հետ սակայն ինքս համաձայն չեմ. »Արմավիրը հայոց հեթանոսության կենտրոնն էր« Երվանդունիներից 1,5 հազարամյակ առաջ Հայկազունիների` ավելի քան 2000-ամա տիրապետության օրոք:
Իմ համոզմամբ, Հայկազյան Երվանդունիների ճյուղի նստավայր - հայրենիք Արմավիրի` հայոց Հայկազունիների հեթանոսական աստվածությունների կենտրոն լինելն է այն հիմնական դրդապատճառը, որ մ.թ.ա. 4-րդ դարից Արմավիրը, Երվանդունիների ծննդավայրից, վերածվում է քաղաքական կենտրոնի` մայրաքաղաքի: Եթե վերստին ընթերցենք Խորենացի, ապա նա պարզորոշ գրում է, թե Արմավիրում էին կանգնած Հայկազունի նախնիների արձանները, ինչը հավաստում էր, որ նրանք են հանդիսացել Արմավիրում ապրող Հայկազյան տոհմի աստվածները, և նրանց շուրջ էր հյուսված հայոց հին հավատալիքները: Դարերով Հայկազունի նախնիներով էր ձևավորվում հայոց հեթանոսական պ ա ն թ ե ո ն ը: Կա ևս մի հանգամանք, երբ ասորիները կողոպտեցին ու ավերեցին հայոց Մուսասիր կրոնական կենտրոնատեղին /»Քրմապետարանը/, այլ ապահով տեղ, քան Արմավիրն էր, հայերը չունեին, և Արմավիր են տեղափոխել Մուսասիրի մասունքները:
ԱՐՄԱՎԻՐԻ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՅԿԱԶՈՒՆԻՆԵՐԻ ԱՐԽԻՎԸ
Այս պնդումների կողքին` հայոց մեհենական գրադարանների և հեթանոսական տաճարների առթիվ հանրագիտարանային հոդվածում արձանագրված է.
»Արմավիրում եղել են երկու տիպի գ ր ա դ ա ր ա ն ն ե ր` թագավորական, որոնցում պահպանվել են արքունական դիվանի փաստաթղթերը, և տաճարային - մեհենական` կրոնական, պատմական և այլ կարգի գրականություն…Չի բացառվում, որ հուն., պահլավերեն, արամեերեն գրքերի հետ նրանցում եղել են մեհենական գրով հ ա յ ե ր ե ն շարադրված նյութեր«: Մովսես Խորենացին գրում է, որ Վաղարշակ թագավորը կարգելով հայոց նախարարությունները` »այս բոլորից հետո Արմավիրում մեհյան /Միհր աստծո տաճար /հեղ// շինելով` արձաններ է կանգնեցնում արեգակին, լուսնին և իր նախնիներին« : »Երվանդունիները Արմավիրում կանգնեցնում են հունական տարածքներից ավար բերած հունական արձաններ. այստեղ էին գտնվում Արեգի /Ապոլլոնի/ և Լուսնի /Արտեմիսի - Անահիտի/ տ ա ճ ա ր ը: Բացառված չէ, որ այդ արձանների մ ի ջ և կանգնած էին Հայկազունիների` Երվանդունիների նախնինների արձանները« :
Իսկ ինչ էին ներկայացնում արմավիրյան մ ե հ յ ա ն ն ե ր ը. Արմավիրի հնագիտական արշավախմբի ղեկավար Բաբկեն Առաքելյանը Հանրագիտարանի »Մեհյան, հեթանոսական տաճար« հոդվածում գրում է. »Ա ն ա հ ի տ ի Մեհյաները կառուցված էին Արմավիրում, Արմավիրում էր գտնվում Տիր աստծու Մ-նը: Ագաթանգեղոսը, պատմելով քրիստոնեություն ընդունելուց հետո հեթանոսական Մ-ների ավերման մասին, բազմիցս նշում է, որ նրանք ընդարձակ տիրույթներ և գանձեր ունեին…Մ-ներում պահվում էին նաև մ-նական նշանագրեր ու գրականություն, գեղարվեստական ձևավորմամբ մ ե ծ ա ր ժ ե ք ծիսական սպասք, իրեր, առարկաներ: Հ-ում քրիստոնեության դավանանքի ընդունման ժամանակներում հեթանոսական աստ-ների Մ-ները հիմնահատակ ավերվել են և նրանց ճարտ-թյան մասին գրեթե ոչինչ հայտնի չէ« :
Երվանդունիների կառավարման դարաշրջանի դեպքերից ու իրադարձություններից առանձնացնենք վերջերս հստակեցված մի դրվագ ևս. Դարեհի Բեսթունյան արձանագրություններում հիշատակված Արմենիայի Արաքքա գերված թագավորը, կամ բերելեֆում պատկերած գերված հայոց թագավորը Երվանդունի Վահագն արքան է /մ.թ.ա. 530-515 թթ./: Հ ա յ ո ց զորքերի գլուխն անցած Վահագն արքան հ ի ն գ ը ճակատամարտեր էր տվել Դարեհի զորավարների դեմ: Չորսում հաղթել է Վահագն, հինգերրորդ ճակատամարտում ընկել է գերի և մահապատժի ենթարկվել: Հայերն իրենց հերոս արքային /այստեղից էլ` Արաքքա/ աստվածացրել և անվանել են Վիշատաքաղ…
Այն հարցին, թե ինչով են աչքի ընկել և ինչով էին հայտնի Արմավիրի տիրակալ հայ Երվանդունիները հարցին, Հայոց պատմություն տալիս է հետևյալ պատասխանը. Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալ նվաճումների դարաշրջանում` 331-ի Գավգամելայի ճակատամարտում, հայոց 40-հազարանոց հետևակով և յոթը հազարանոց հեծելազորով, Երվանդունիների գլխավորությամբ, այն էլ պարսիկների կողմից, հայերը կռվում էին Մակեդոնացու հունական բանակների դեմ. ա/ երկիրը զերծ են պահել Մակեդոնացու նվաճողական նկրտումներից, բ/. իրենց կառավարման տարիներին վերակառուցել են Արմավիրը, գ/. կառուցել են նոր` Երվանդաշատ մայրաքաղաքները և Բագարանը:
Երվանդունիների ավելի քան 423 տարվա գահակալության օրոք, Հայաստանը միասնական, բարգավաճող, տնտեսական, ռազմա-քաղաքական հզորություն ունեցող տերություն էր: Միջագետքում Հռոմեական կայսրության նվաճումների ուժեղացման հետ կապված, ըստ Խորենացու , Երվանդունիները թողնում են գերիշանությունը Միջագետքում, և իրենք էր հոռոմներին հարկ վճարում…
Երվանդ Վերջինի ժամանակ »…արքունիքը Արմավիր կոչված բլրից փոխադրվում է, որովհետև Երասխ գետը /նրանից/ հեռացել էր, և գետը ձմեռը երկարելիս երբ հյուսիսային ցուրտ քամիներ էին փչում, վտակը սառչում էր բոլորովին, և թագավորական կայանի համար խմելու բավականի ջուր չէր ճարվում: Սրանից Երվանդը նեղվելով, մանավանդ մի ավելի ամուր տեղ փնտրելով` արքունիքը տեղափոխում է դեպի արևմտյան կողմը, միակտուր ապառաժ բլուրի վրա, որի շուրջ պատում էր Երասխը« : Երվանդը ստիպված էր նոր մայրաքաղաք կառուցել` Երվանդաշատը, որը մայրաքաղաքի կարգավիճակ ստացավ մ.թ.ա. 200 թթ.: »Բայց Երվանդը իր քաղաքը շինելով` Արմավիրից այնտեղ տեղափոխեց ամեն ինչ բացի կուռքերից, որովհետև իրեն համար օգտակար չհամարեց նրանց էլ իր քաղաք փոխադրելը, որ մի գուցե երբ ժողովուրդը զոհաբերության համար այնտեղ գա, քաղաքն զգուշությամբ չպահվի…/Երվանդաշատից/ քառասուն ասպարեզ հեռու… շինեց մի քաղաք…կոչեց Բագարան…և այնտեղ տեղափոխեց Արմավիրում եղած բոլոր կուռքերը…« :
Երվանդը, սակայն ճակատագրական սխալ հաշվարկներ էր արել, թե նոր ու ամուր բերդաքաղաքը իրեն փրկելու էր ներքին խժդժություններից. ըստ էության նա ուներ հնարավորություններ կրկին վերականգնելու Արաքսի հին հունը, եթե խնդիրը խմելու ջրի հարցն էր: Երվանդը նոր, բայց իրեն անունով մայրաքաղաք և հայոց նոր հավատի կենտրոն կառուցելու վրա դադարկեց հայոց արքունի գանձարանը, երբ Երվանդի ձեռնարկումներին թշնամի հայ նախարարական տները, Երվանդին »ընկեցիկ, ոչ օրինական Երվանդունի« համարելով, նախապատրաստվում էին գահընկեց անել նրան և վերջ դնեն Երվանդունիների տիրապետությանը: Նրա դեմ հյուսվող դավադրության հակամարտության գլուխ էին կանգնած հզոր հայկական նախարարական տները, և որոնց հովանավորում էին թե Պարսից Դարեհ Գ, թե Սելևկյանները : Վերջիններս հասցրել էին տրոհել Երվանդյան Հայաստանը, և այժմ հերթը Երվանդին էր: Երվանդը թույլ տվեց մի սխալ ևս. ըստ Հայկազունիների սահմանված պատվիրանների, հայոց բագիների հանգրվան-նստավայրը Արմավիրն էր, և Երվանդից առաջ գահակալած հայոց թագավորների, թե հայոց գահին բազմած օտար նվաճող-սատրապների մտքի ծայրով չէր անցել Արմավիրից մեկ այլ տեղ տեղափոխել Հայոց նախնյաց բագիները. հեթանոսական հավատմունքի պատվիրաններով բագիների կործանում էին խոստանում բոլոր նրանք, ովքեր կփորձեին կոտրել, փչացնել, տեղահան անել որևէ բագի, արձանագրություն և արձաններ, ինչը սահմանված է հայոց հավատալիքների պանթեոնի սրբազան օրենքներով: Երվանդունիների երրորդ »մեղքը« այն էր, որ նրանք տուրք էին տվել հելլենականությանը. »Երվանդի արքունիքը կազմված էր հելլենական մյուս պետությունների օրինակով,- գրում է Գ. Տիրացյանը:- Նրա եղբայր Երվազը գերագույն քրմապետն էր /Խորենացի/: Ինչպես երևում է …գրագության պահպանված նմուշներից /Ա. Բոլտունով/, թագավորի դիվանի գործերը վարում էին հունարեն լեզվով… տոմարը` հունա-մակեդոնական էր, թագավորը շրջապատված էր հայ հասարակության հելլենացած վերնախավի ներկայացուցիչներով…
Հույն ողբերգակների և դրամատուրգների, գլխավորապես Եվրիպիդեսի երկերի քաղվածքներից կազմված և քարի վրա փորագրված փոքր ժողովածուն, ըստ երևույթին, ուներ ուսուցողական բնույթ և այս հանգամանքը թերևս ակնարկում է Արմավիրում հունական դպրոցի գոյության մասին «:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Խորենացու գրելով` Պարսից Դարեհ Գ արքայի դրդմամբ, պարսկա-հայկական ուժերը պատերազմ սկսեցին Երվանդի դեմ : Այլ է ՀԺՊ ակադ. հրատ. /հատ 1/, »Երվանդ վերջին« բաժնի բացատրությունը, որը հենվելով Ստրաբոնի վկայության վրա, փաստագրել է, թե »Սելևկյաններն էին, որ Երվանդյան Հայաստանը բաժանեցին իրենց Արտաշես և Զարեհ երկու ստրատեգների միջև «:
Խորենացի փաստագրել է այն հանգամանքներ, թե ինչպես հայ նախարարներից Սմբատ Բագրատունու »խնդրանքով« ու գլխավորությամբ, որպեսզի Սանատրուկի որդին հաստատվի հայոց թագավորություն գահին, պարսից Դարեհը զորքեր են տալիս Սմբատ Բագրատունուն, որպեսզի »Արտաշեսին տանեն և հայրենական գահի վրա հաստատեն« : Աղբյուրները հավաստում են, որ պատերազմը հրահրվել է Սելևկյան Անտիոքոս Գ -ի կողմից, որը Արտաշեսին հանելով Երվանդի դեմ, ուներ հեռահար նպատակ` հպատակեցնելու Հայաստանը:
Ինչևէ, մ.թ.ա 189 թ մի կողմից հայ զորավար Արտաշեսի հայ-պարսկա-մարական զորքերի, մյուս կողմից Երվանդ Վերջին հայոց թագավորի հայկական զորագնդերի միջև, սանձազերծվեց քաղաքացիական պատերազմ:
Եղբայրասպան արյունահեղ ճակատամարտը տեղի ունեցավ Երվանդավանի մոտ: Մարա-պարսկական զորքերի, նաև Երվանդին դավաճանած որոշ հայ նախարարների օգնությամբ, ըստ Խորենացու`Արտաշեսը հաղթանակ տարավ հայոց արքայի նկատմամբ… Հաղթողներից Երվանդ արքան փախչեց իր նոր մայրաքաղաք Երվանդաշատ, որտեղ էլ սպանվում է իր զինվորներից մեկի կողմից: »Բայց Արտաշեսը հիշելով, թե Երվանդը Արշակունյաց ցեղի խառնուրդ էր, /իրականում` Խորենացին Երվանդունիներին Հայկազունի էր համարում/, հրամայում է թաղել և մահարձան դնել« սպանված թագավորին պատիվներով ու հանդիսավորությամբ թաղել են Արմավիրի թագավորական դամբարանում:
Խորենացին գրում է. »Արտաշեսը հրամայում է Երվանդի մարմինը թաղել Արմավիրում և մահարձան դնել«:1927 թվականին Արմավիրում հայտնաբերվել է հունարեն արձանագրություն, որտեղ ըստ Հ. Մանանդյանի` պատմվում է Երվանդի եղերական մահվան մասին: Այսինքն` Ե ր վ ա ն դ Վերջինը թաղվել է Արմավիրի արքայական դամբարանում, իսկ գտածո քարը նրա մահարձանի մասն է կազմել: Չի բացառվում, որ Արմավիրի արքայական դ ա մ բ ա ր ա ն ու մ են թաղվել նաև Արտաշես Ա հայոց թագավորը, Արմավիրում էր թաղված նաև Արտաշեսի մեծ բարեկամ, Կարթագենի երբեմն հզոր զորավար Հաննիբալը: Հավելենք, Արմ-րի դամբարանադաշտերում պեղումներ են իրականացրել նախանցած դարի 80-ականներին հնագետներ Ա. Երիցովն ու Ա. Ուվարովը :
ՀԺՊ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՍԻՆ
14-րդ դարի կեսերից մինչև մոտ 200 թվ. Արմավիրը Մեծ Հայքի մայրաքաղաքն էր: »Հայկական Արմավիր քաղաքը հիմնադրվել է ուրարտական մյուս հուշարձանի` Արմավիր-բլուրի տեղում և նրա շրջակայքում: Այստեղ հայտնաբերված հելլենիս. ժամ-նի հնագիտական նյութերը, ինչպես նաև հունական արձան-ների առկայությունը` բլրի հարավային ստորոտում` այդ մասին ոչ մի կասկած չեն թողնում: Բլրի վրա տեղադրված է ուրար. ժամ-նի միջնաբերդը հոյակապ պարիսպներով, հուժկու աշտարակներով, ներսում` մեծ շենքերով, հարմար վայր էր Երվանդունի թագավորների նստավայր և ընդհանրապես պետության ռազմա-քաղաքական կենտրոն դառնալու համար: Այդ կենտրոնի շուրջ էր կազմակեպվում բուն քաղաքը: Արմավիրը ունեցել է շեշտված կրոնական /կենտրոնի/ բնույթ, հետևաբար հնարավոր է, որ քաղաքը առաջացել է նաև որպես կրոնական կենտրոն, սերտորեն կապված լինելով տաճարին, նրա տերիտորիայի և տնտեսության հետ:
Մ.թ.ա. 3-րդ դարի վերջերին, ինչպես վկայում են Արմավիրի արձան-րը, այստեղ գոյություն է ունեցել քաղաքային համայնք: »Արմավիրցիների« հիշատակումը արձան-րում, հունական նմանօրինակ տերմինների նմանությամբ, վկայում են, որ խոսքը ոչ թե քաղաքի բնակիչների մասին է, այլև միայն որոշ խավի` լիիրավ քաղաքացիների, և հետևապես, հել. մյուս քաղաքների օրինակով այստեղ գոյություն ուներ քաղաքային համայնք կամ քաղաքացիական-տաճարային համայնք` ի նկատի ունենալով արձանանագրության կրոնական երանգը…
/Երվանդունիների/ հողատիրության և նրա ձևերի մասին սկզբնաղբյուրները աննշան տեղեկություններ են ընձեռում. թագավորական դաստակերտերի` Խորենացու հանրահայտ նկարագրությունից երևում է, որ խոսքը վարելահողերից, պարտեզներից ու այգիներից, ինչպես նաև հողագործների բնակարաններից և թագավորի ապարանքից կազմված մի կարևոր համալիրի մասին է: Արտադրական նման օբյեկտների նշան-նը երկիր տնտ. կյանքում շատ ավելի մեծ պիտի լինի /ենթադրվում է, որ դրանց վրա »բանեցրել են« ստրուկներին և հողին ամրացված մշակներին/: Խորենացին աղոտ տեղեկություններ է հաղորդում վաղ-հելլենիս. տաճարային հողագործություն մասին: Երվանդ թագավորի և նրա եղբոր` Երվազ քրմապետի սպանությունից հետո, Արտաշեսի զորավար Սմբատը տիրում է Բագարանին, որի տաճարը կարևոր կենտրոն էր, գանձերից բացի այստեղից գերեվարում են 500 ծառաներ« :
Հայաստանի հասարակական կարգի մասին պատմաբան Ն. Ադոնցը գրում է. »…Հայաստանը…բաղկացած էր բացառապես գյուղերից, որոնց գլուխ կանգնած էր պետը… /կոմարխները/: Հույն /Քսենոփոն/ պատմիչի նկարագրած /հայկական/ գյուղի նահապետական պատկերից դժվար չէ կռահելը, որ կոմարխները տոհմապետերն էին, որոնք ապրում էին գյուղերում: Գյուղը, իրեն բնորոշ պատնեշներով, նահապետական տնտեսության գետնափոր տներով, որտեղ մարդկանց հետ միասին տեղավորվում էին անասունները «: Այս ամենը տարածվում է նաև Արմավիր քաղաքին հարող գյուղական և տաճարային ագարակային տնտեսությունների վրա. թեպետ Երվանդը լքեց Արմավիրը, սակայն Հայկազունիների օրրանը մ.թ.ա 2-1-ի դդ մնում էր Արմավիրյան դաշտավայրի գյուղատնտեսական մթերքների և ապրանքների արտադրության շտեմերանը…
ԱՐՄԱՎԻՐԸ ՈՐՊԵՍ ԱՐՏԱՇԵՍՅԱՆ ԴԻՆԱՍՏԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ
Նորագույն պատմական տվյալներով, Արտաշեսը Հայոց թագավոր է թագադրվել Արմավիրում: Մինչ Արտաշատ մայրաքաղաքի կառուցումը, մոտ երկու տասնամյակ /մ.թ.ա 189-169 թթ./, Արմավիրը Արտաշեսյան դինաստիայի մայրաքաղաքն էր. Արտաշեսը հրաժարվել է Երվանդաշատում հաստատվելու մտքից, գերադասությունը տալով Արմավիրին:
Արմավիրում Արտաշեսի մոտ է եկել հոռոմներից փախուստ տված Կարթագենի երբեմնի հզոր զորավար Հաննիբալը : Այդ նրա խորհրդով է Արտաշեսը որոշել մայրաքաղաքը տեղափոխել դաշտավայրի մյուս ծայրը, և նոր մայրաքաղաքը ևս, ըստ Պլուտարքոսի, կառուցել է Հաննիբալի նախագծով. Արտաշեսը կառուցել իր անունը կրող հայոց մայրաքաղաք Արտաշատը` »Հայկական Կարթագենը«: Մովսես Խորենացին գրում է, թե Արտաշեսը Երվանդաշատից նորակառույց մայրաքաղաք է տեղափոխում այնտեղ բնակվող այլազգի բնակչությանը, Արտեմիսի արձանը և բոլոր մյուս բագիները:
Այնուամենայնիվ, բազմաթիվ աղբյուրների համադրությամբ, ակնհայտ է, որ մայրաքաղաքների ու մեհյանա-հավատքի կենտրոնների այս պարբերաբար տեղափոխությունների և տեղահանությունների ընթացքում, մ.թ.ա. 9-ից դարից մինչև Ք. հ. 6-րդ դարը, Մուսասիրից հետո, և Բագարանից, Անիից և Սիսից ավելի վաղ ժամանակներում, Արմավիրը եղավ ու մնաց հայոց կրոնա-մշակութային կենտրոնը: Արմավիրում գտնված արձանագրության համաձայն` Արմավիրում Սարդուր 3 - րդը կառուցել է 7-10 տաճարներ: Սակայն մեր պատմությունը պատասխաններ չի տալիս, թե երբ և ինչ հանգամանքներում են Արմավիրից »չքացել« Սարդուրի 3-րդի կառուցած տաճարները: Ինչևէ, Երվանդունիների օրոք, երբ Հայաստանը ընդգրկվում է հելլենական մշակույթի ոլորտները, այդ տաճարները, ըստ Խորենացու ստանում են Ապոլոնի և Արտեմիսի անվանումները, հավանական է, որ Հայկի, Արամի, Արա-Արգիշտիի արձանները փոխարինվում են հունական պաշտամունքի արձաններով: Ըստ Խորենացու, արձանները նախ Երվանդն է տեղափոխում իրեն անունը կրող մայրաքաղաք` Երվանդաշատ, իսկ այնտեղից էլ դրանք Արտաշատ է տեղափոխում Արտաշես Ա:
Մայրաքաղաքի կարգավիճակը կորցնելուց հետո յոթ դար շարունակ, մինչև Ք.հ. 6-րդ դարը, նույնիսկ քրիստոնեության հետ անհաշտ մրցակցության պայմաններում, Արմավիրում դեռևս կանգուն էին Հայկազունիների մեհյանական-տաճարները, բնականաբար, այստեղ էր կենտրոնացված հայոց քրմական դասը, տաճարներին պատկանող դաստակերտներ /գյուղեր, ավաններ, շեներ/: Պատմաբանները միակարծիք են, որ ավելի քան 800 տարի, Արմավիրի քրմերն ու քրմականությանը ունեցել է հայոց թագավորներին հավասար իրավունքներ և իրավասություններ:
Արմավիրի բլրի չորս կողմերում էր տեղակայված հայոց արքաների դամբարանատեղին…
ԱՐՄԱՎԻՐԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԿԵՆՏՐՈՆ
Հայ ժողովրդի պ ա տ մ ու թ յ ա ն ակադեմիական հրատարակության /Երևան, 1971 թվ./, թե բուհական և դպրոցական դասագրքերում, ոչ մի խոսք չեք գտնի Արմավիրի արվեստի և թատրոնի մասին: Սակայն դա ոչնչով չի նսեմացնում արվեստի հիմնական ճյուղերից մեկի` թատրոնի հիմնադրման և թատերարվեստի զարգացման բնագավառում այն դերակատարումն ու դերը, որ հնադարում` մոտ 3,5 հազար տարի, ունեցել է Հայկազունիների և հայոց Երվանդունիների մայրաքաղաք Ա ր մ ա վ ի ր ը:
Եկեք միասին ուսումնասիրենք, և հնագիտության, արվեստի, թատրոնի առկա նյութերից վեր հանենք Արմավիրի թատրոնին նվիրված, ճիշտ է սակավ, սակայն որոշ սպիտակ էջեր:
Արմավիրում գտած թատերական դիմակների, հնագույն թատրոնի, նաև դերասանների, պոետների ու դրամատուրգների մասին, այն էլ արձանագրություններով հաստատված վավերագրեր-հիմնավորումները, կարելի է գտնել 1952 թվ. ռուսերենով հրատարակված Գևորգ Գոյանի »2000-ամյա հայկական թատրոնը« գրքում :
Ինչ հիմնավորումների վրա են կ ա ռ ու ց վ ա ծ հեղինակի եզրակացությունները. 1911 թվ. Արմավիր բլրի հարավային լանջի Անահիտի տաճարի /սա` Գ. Գոյանի բնորոշումն է, հեղ./ մոտակայքում հայտնաբերվել է սեպագիր արձանագրություն. Արմավիր է եկել ակադեմիկոս Յ, Ի. Սմիռնովը: Նրա համար մաքրել են քարի շրջակայքը` 1,5 մետր բարձրությամբ և 1,75 լայնությամբ: Այդ մարմարե - մոխրագույն բազալտե քարի վրա փ ո ր ա գ ր վ ա ծ /գծանշված/ էին երեք արձանագրություններ. առաջինը ութ տող, երկրորդը 12 տող և երրորդը` 5 տող: Սմիռնովը հիմնավորեց, որ այն գրված էր հունարեն, և այն հայոց արքա Արտավազդի ողբերգություններից մեկն է:
Արմավիրից գտնված հունատառ արձ-ն /1/,
Անահիտ աստվածուհի…/2/,
Արմավիրի թատերական »արենա« /3/,
»Վարազդատի« ողբերգության արձանագրության քարը/4/:
Ռուս գիտնականները ընդունում էին, որ Արտավազդ արքայազնը ըստ ժամանակագիրների ողբերգությունների, պատմական թեմայով ստեղծագործությունների և ճառերի հեղինակ էր, ինչն, իբրև հաստատվել է Արմավիրի գտածոյով: 1927 թվ. հնագետները Արմավիրում գտան երկրորդ արձանագրությունը, որի վրա կար 4 հունարեն արձանագրություն /ոչ մի տեղ չգտա, թե որտեղ են պահվում այդ արձանագրությունները, թերևս կորսված են /հեղ./: 1942 թվ. հրապարակվում է դրանց բովանդակությունները, ըստ որի` »Մեր առջև է մեզ համար անհայտ ողբերգության հատվածներ…որոնք առնչվում են հայոց մեջ մեծ պաշտամունք ունեցող Անահիտ աստվածուհուն«:
Դրվագ թատերական ներկայացումներից
Եվ քանի որ Գ. Գոյանի գրքում արված դատողություններն ու եզրակացությունները ամբողջապես նվիրված են Արմավիրի հնադարյան թատրոնին, ներողություն խնդրելով անհարթության համար, մեջբերենք այն ռուսերենից բառացի թարգմանությամբ.
»Հելլենիստական մշակույթը Հայաստան է թափանցել վաղ` Երվանդունիների օրոք: Մանանդյանը ևս հաստատում է, որ /Արմավիրի, հեղ./ առաջին ք ա ր ի արձանագրության հեղինակը Արտավազդն է, անելով այն եզրակացությունը, որ Արմավիրում է եղել Անահիտի /Արտեմիսի/ տաճարը, արձանագրությունները կազմում են մի ամբողջություն, գրվածքը բովանդակությամբ կապված է իրար, ինչի համար պոետը գրիչ է վերցրել, իսկ քարի վրա արձանագրողը` իր գործիքները, այլապես ինչն է դրդել մեր ապուպապերին երեք արձանագրությունները անել մեկ քարի վրա: Ժամանակակիցներին /արձանագրության հեղինակը/ները /հեղ./ սովորեցնում էին, /թե/ ինչպես է անհրաժեշտ ապրել, որպեսզի իրենց վրա չթափվի »ռ ա զ մ ա տ ե ն չ աստվածուհու« բարկությունն ու պատիժը, որը ոչ երկիմաստորեն սպառնում է բոլոր նրանց, ովքեր չէին պահպանում իրեն /սահմանված կարգը, հեղ/ գրածը: Հ. Մանանդյանը համաձայնվում էր ռուս գիտնականների հետ, թե այն ունի ընծայաբերման բնույթ, պարունակում են ընծայաբերության /նվիրաբերության/ ցանկը` չորս ձիեր և մարտակառքեր, և մեկ ոչ մեծ նկար, որոնք տրվել են դերասաններին /բերված են հունական անուններ. հեղ./: Եվ որ արձանագրությունները գրված են հունարեն լեզվով, մեզ չպետք է շփոթեցնի` հայկական հասարակության բարձր խավի մեջ տարածված էր հունարեն լեզուն…
Վարազդատի ոսկե դրամը թատերակական տեսարանով/2-րդ նկ./:
Թատերական դիմակներ գտնված Արմավիրից /Գ.Գոյանի գրքի լոսանկարները/:
Ուսումնասիրողները միահամուռ համաձայն են` 1-ին, 1911 թվ. գտած արձանագրությունը գտնվել է Արմավիրի տաճարի մոտ, 2. Առաջին արձանագրությունը ունի բարոյախրատական բնույթ, 3. Երրորդ արձանագրությանը պարունակում է /Անահիտին, հեղ/ զոհաբերությունների ցանկը, 4. Առաջին երկու գրությունները արված են բանաստեղծությամբ /ինչի համար էլ ռուս հնագետները այն վերագրել են Արտավազդին /հեղ./: Քանի որ դրանցում չկար Արտավազդի ա ն ու ն ը, հրաժարվել են արձանագրությունները վերագրել Արտավազդին: Դրանց ստեղծման ժամանակը հետ են տանում Երվանդունի Վերջինի թագավորության տարիները, ինչը եթե ապացուցվի, ապա կարելի է ե ն թ ա դ ր ե լ, որ այդ հեռավոր ժամանակներում Արմավիրը ունեցել է տեղական պոետներ ու դրամատուրգներ, որոնք եղել են Արտավազդի նախորդները:
Հետևաբար, հելլենիստական թատրոնը Հայաստանում առաջացել է ոչ թե մ.թ.ա առաջին դարի առաջին կեսին /69 թվ/, երբ վերջապես կառուցվեց Տիգրանակերտի թատրոնը/, այլ 3 և 2 դարերում,-եզրակացրել է Գ. Գոյանը:
Մեջբերենք արձանագրությունը ամբողջապես. »12 տողանի արձանագրությունում խոսքը »ռ ա զ մ ա տ ե ն չ աստվածուհու« մասին է, որը Հայաստանում պաշտվող Անահիտ աստվածուհին էր. /բանաստեղծության մեջ /հեղ.// աստվածուհին խոսում է իր անունից` »նա է տարածում ս ա ր ս ա փ, նրա խոսքը պարծենկոտ չէ, այլ պարունակում է ճ շ մ ա ր տ ու թ յ ու ն«: Աստվածուհին վերացնում է »կեղծ մարդկանց աղքատությունն ու նախանձը«: Հաջորդ տողում ասվում է. »ով որ պահպանում է /վատ/ անարդար ու հիմար կանոններ, այդպես էլ գերեզման է մտնում«, »տանջանք և աստծո կողմից ուղարկված դժբախտություն չի հասնում միայն նրանց, ովքեր լսում են աստվածուհուն« /Անահիտին, հեղ./: Աշխատության էջերում կարել է գտնել նաև Արմավիրում Արտավազդ թագաժառանգի կողմից թատերական ներկայացումների խաղացանկի, դրանց հեղինակների մասին գրառումներ: Բայց բավարարվենք այսքանով, հավելելով, որ Արմավիրում կատարված պեղումների ընթացքում գտնվել են թատերական դիմակներ, քանզի հնում դերասանները հանդես են եկել միայն դիմակով, և միայն այս աշխատության էջերում կգտնեք արմավիրյան դերասանների դիմակների պատկերները, որոնք, հեղինակի ներկայացմամբ, պահպանվում են Հայաստանի թանգարաններում:
Իմ համոզմամբ, քանզի նորակառույց Արտաշատ մայրաքաղաքը զուրկ էր մշակութային հարմարություններից, պետք է ընդունել այն իրողությունը, որ Արմավիրն է հանդիսացել երիտասարդ արքայազն Արտավազդի ոստան-նստավայրը: Արմավիրի բլրի տարածքում /Ծաղկավանքի մոտ/ այժմ էլ գտնվում է Արտավազդ արքայազնին վերագրվող սեպագիր արձանագրությամբ քարը, որը երիտասարդ արքայազնի կյանքի արմավիրյան շրջանի բանաստեղծություններից կամ թատերական պիեսներից մեկի դրվագն է ներկայացնում: Հնում արմավիրցիները որպես թատերական ներկայացումների արենա են օգտագործել Արմավիրի բ լ ր ի հարավային և հյուսիսային լանջերը: Այստեղ էր կառուցված Արմավիրի թատրոնը /ներկայիս` Ծաղկավանքի շրջանում, »Արտավազդի քարի« հարևանությամբ: Թատրոնի գլխամասում, բլրի գագաթին էր տեղակայված Անահիտի տաճարը և արձանը… Տաճարի ճակատային մասում տեղակայված էին հնագետների գտած արձանագրությունների սալիկ-քարերը: Մայրաքաղաքի բնակչության մեծաքանակությունը հնարավորություն է ընձեռել հնադարյան թատերագիրներին, պոետներին, դերասաններին, իսկ մ.թ.ա. 69-ական թթ. մեր արվեստասեր, բանաստեղծ, դրամատուրգ Արտվազդ արքայազնին /ապագա Արտավազդ Բ արքա/, Արմավիրում կազմակերպել թ ա տ ր ո ն, թատերական ներկայացումներ, նաև Նավասարդյան խաղերը…
ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԽԱՂԵՐ
Արմավիրի հնագիտական նյութերում կամ հայոց պատմության էջերում ոչ մի խոսք չկա Արմավիրում կազմակերպված Նավասարդի տոնի, կամ Նավասարդյան խաղերի մասին: Սակայն, եթե ասենք, որ Հռոմն ու Իտալիա չկա` չի նշանակում, թե Հռոմն ու Իտալիան ընդհանրապես գոյություն չունեն:
Այս թեմայի վրա աշխատանքի ընթացքում ստիպված էի ուսումնասիրել Նավասարդյան խաղերի մասին հարյուրավոր գրքեր ու հազարավոր գրավոր, այդ թվում նաև ինտերնետ էջեր, սակայն ապարդյուն: Մի հանգամանք սակայն հայոց պատմության մեջ աներկբա է` Նավասարդյան տոները և Նավասարդյան խաղերը նվիրված էին Անահիտ աստվածուհուն, և նրա գլխավոր տաճարը գտնվում էր Արմավիրում: Սակայն մատենագիրները Ն. խաղերի անցկացման վայրը հիմնականում համարել են Բագարանը, որը Արմավիրից հ ե ռ ու էր 30-40 կիլոմետր: Հայոց դիցարանում Արամազդն էր համարվում »երկնի ու երկրի, հայր դիցն ամենայն, այսինքն բոլոր աստվածների հայրը և պարարտություն պարգևողը«: Նոր տարվա նավասարդյան տոնը կատարվում էր ի պատիվ Արամազդի /չգիտես ինչու, հետագայում Արամազդին ևս տրվել է օտար ծագում, երբ պարզապես այն պետք է կարդալ Արամ- ա- զդ = Արամ ահարկու/: Նավասարդյան տոնակատարության օրերին, ըստ ազգագրագետների, հայերը Արամազդին են զոհաբերել սպիտակաթույր ցուլ, նոխազ, ձի, ջորի` տոնը ներկայացնելով որպես »համաշխարհային տոնահանդեսներ«, ուր հին հայերը տոնել են Նոյ նախահոր, Ջրհեղեղի, Արամազդ աստվածահոր, Անահիտ դիցամոր նվիրական հիշատակները: Ըստ գրող Հ. Խաչատրյանի, այն հանդիսացել է հին հայերի ամենակարևոր տոնը, որը կապված էր Արևելքի տիրակալ Բելի նկատմամբ Հայկ աղեղնավորի /նահապետի/ տարած հաղթանակի հետ. Հայկի անունով մեր երկիրը կոչվեց Հայք, իսկ բնակիչները` հայեր: Նավասարդը աստվածուհի էր,համարվել է Հայկ նահապետի ավագ դուստրը, որի անունով է կոչվել հայկական տոմարի առաջին ամիսը: Հայկի Նավասարդ դուստրը եղել է Աստղիկ աստվածուհու նմանակը…
Անահիտ աստվածուհու տաճարը կանգնեցված էր Արմավիրում, և նա էր համարվում հայկական պ ե տ ա կ ա ն աստվածուհին: Պատմաբաններն ու ազգագրագետները տարակարծիք են Անահիտի »գլխավոր տոնի« նշման տեղի, ժամանակի և բովանդակության հարցում: Սակայն մեկ հարցում տարակարծություն չկա` Անահիտի տոնը, այն էլ մեծ շուքով, նշվում էր օգոստոսին. ազգագրագետների որոշ մասը այն համարում է օգոստոսի 1-ը, իսկ մյուսները` օգոստոսի 15-ը: Նաև տոնը կապված էր բերքի հասունացման հետ: Տոնախմբությանը իրենց ներկայությամբ պատվել են հայոց արքաները, Արածանու մոտ է բերվել նաև հայոց բանակը… Քանի որ Նավասարդը հայ դիցաբանության մեջ համարվում էր պտղի ու մթերքների պահապան աստվածն ու իրենց կերակրողը, տոնը ուներ աստվածների կողմից »Խաղողօրհնեքի«, նաև ուխտի բնույթ. ուխտավորները հետները Նավասարդին էին բերում տարվա առաջին բերքը, իսկ զոհաբերելու համար` մատաղացու անասուններ և թռչուններ: Մատաղացուի ճակատը արյունով նշագծում էին, երբեմն մորթում էին տեղում` բաժանելով այդտեղ եկած ամբոխին, բայց հիմնականում մատաղացուն բերում էին տուն, տոնը տանը շարունակելով` մատաղը բաժանվում էր առնվազն յոթ տեղ, որի սովորույթը այսօր էլ կա Արմավիրում:
Հնում, նաև այժմ հայոց մեջ ընդունված ավանդույթ է` ուխտի գնալ նախնիների սրբավայրերը. հին հայերի սրբավայրերը Բագավանը, Աշտիշատն ու Արածանին էին /անհասկանալի է, թե ինչ դրդապատճառով այս ցանկում բացակայում է Արմավիրի անունը/. »Հ ա յ ե ր ի ասատվածներն ու աստվածուհիները այդ օրերին Եփրատ և Արածանի գետերում լոգանք ընդունելուց հետո, իբր բարձրացել են ձնապատ լեռների կատարները և դիտել այդ խրախճալից տոնահանդեսները, հովանավորել ուխտավորներին: Ստրաբոնը վկայում է, որ այդ ծիսական օրերին հայ ազնվականուհիները հաճախ զոհաբերում էին իրենց կուսությունը սիրեցյալ երիտասարդներին, դրանով, իբր, սրբագործելով արգասավորումը «:
Միշտ չէ, որ Նավասարդի տոնն ու Նավասարդյան ամենամյա խաղերը անցկացվել են նշված վայրերում. Մ.թ.ա. 1980 թ մինչև Ք. հ. 301 թ /մոտ 2281 տարի/, Արմավիրում էր գտնվում նավասարդյան տոնի գլխավոր աստվածուհու Անահիտի տաճարը և Անահիտի արձանը. Հայկազունինիները թե Նավասարդը` Նոր տարին, և թե Նավասարդյան խ ա ղ ե ր ը, կազմակերպվել և անցկացվել են մայրաքաղաք Արմավիրում: Ամռան վերջին, երբ հասունանում էր խաղողը, արմավիրցիները նոր բերքի տոնը` »Խաղողօրհնեքը« անցկացվում էր մեծ շուքով և տոնը նվիրված էր Անահիտ աստվածուհուն:
Այսօր էլ Խաղողօրնեքը տոն է, սակայն եկեղեցին այն սեփականեց, դրանից ջնջելով Անահիտի անունը:
Հնից մինչև մեր օրերն է հասել այն սովորույթը, որ Նոր տարուն ամեն մի հայ ընտանիք պետք է նախօրոք նախապատրաստվեր` պատրաստելով հատուկ այդ օրերին համտեսվող ուտելիքներ և կերակուրներ: Նավասարդի օրը իրար գլխի էին հավաքվում ընտանիքի անդամները` միասին դիմավորելու Նավասարդը… Տոնակատարություն անող ժողովուրդը երգ ու պարով մեծարում էր հայոց մեջ մեծ համարում ունեցող Անահիտ և Աստղիկ աստվածուհիներին, ինչպես նաև Վ ա հ ա գ ն դյուցազնին… Ազգագրագետ Գոհար Ստեփանյանը գտնում էր, որ հին հայերը Նոր տարին ընկալել են որպես բեկումնային, անցումային շրջան դեպի ամենայն նորը: Ամանորի սեղանը առատ էր բազմազան ուտեստներով` պասուց տոլմա և անուշապուր, չրեր և անուշեղեն, նորահաս խաղող ու մրգեղեն…
Նավասարդի տոնակատարության եզրափակիչ մասը Նավասարդյան խաղերն էին. խաղերի մասնակից մարզիկները, անգամ հայոց արքաները /նրանցից երկուսը Օլիմպիական խաղերի չեմպիոններ էին/ ու արքունիքի անդամները, մրցել են վազքից, նետաձգությունից, հեռացատկից, ըմբշամարտից, բռնցքամարտից, կռփամարտից, գնդակախաղից ու ձիարշավից, և ինչպես ճիշտ նկատել են ազգագրագետները, ցուցադրում էին իրենց բազկի, մտքի ու հոգու կարողությունը: Հունական Օլիմպիական խ ա ղ ե ր ի նմանությամբ` մրցումներում բանաստեղծն իր հորինվածքն էր արտասանում, երաժիշտը` իր բամբիռն էր նվագում, ըմբիշը` իր ճարպկությունը, արհեստավորը ցուցադրում էր իր շինվածքը, գյուղացին` իր բերք ու բարիքը…Հաղթողների պարանոցից կախում էին վարդերից հյուսված պսակներ և այն օծում էին վարդաջրով: Այստեղից էլ առաջացել է Վարդավառը:
Բագրևանդից տոնակատարությունը տեղափոխվում էր Աշտիշատ, ուր գտնվում էին հայոց յոթ բագինները` Արամազդի, Անահիտի, Միհրի, Նանեի, Աստղիկի, Տիրի և Վահագնի զոհասեղանները: Ժողովուրդը այստեղ էր գալիս հաշվետու լինելու Վահագնին` քաջության, Անահիտին` արվեստի, Աստղիկին` սիրո և բանաստեղծության ձեռքբերումների համար:
Քրիստոնեությունը չխրախուսեց Նավասարդյան տ ո ն ե ր ն և Նավասարդյան խաղերը: Աստիճանաբար համաժողովրդական տոնախմբությունները վերաիմաստավորվում են քրիստոնեական սրբավայրերը ուխտի գնալու ավանդույթի: Նախկին տոնի մի քանի բաղադրամասեր, այնուամենայնիվ յուրացվեցին Առաքելական եկեղեցու կողմից` Վարդավառը և Խաղողօրհնեքը, որոնք նշվում են ճիշտ այն օրերին, ինչը սահմանված էր հայոց դիցարանի կողմից: Ուխտի ուխտավորները հիմնականում գնում են, բայց այս դեպքում` քրիստոնեական սրբավայրերը, որոնցից Արմավիրի բլրի մոտակայքում հայտնի է Սուրբ Դավթի սրբավայրը /նախկին` Արգիշտիխինիլին/: Բնականաբար, այս սուրբը ընդհանուր ոչինչ չունի հայոց դիցաբանության հետ:
Քանզի Սուրբ Դավթի տոնն ու ուխտը ունի ժողովրդական տոնախմբության բնույթ, ինքս ունեմ այն կարծիքը, որ այն կապված է Արգիշտի Ա-ի հետ, քանզի կարծում եմ… Արգիշտի Ա գերեզման-դամբարանը գտնվում է իրեն կառուցած միջնաբերդի` ս. Դավթի մատուռի տակ. հազարավոր դարեր, յուրաքանչյուր մայիս ամսվա առաջին շաբաթվա կիրակի օրը, այստեղ են հավաքում տարածաշրջանի հավատացյալ ժողովուրդը` խնկարկելու Արա-Արգիշտի հոգու հանգստության համար, մեծարելու Վանի հզոր արքային Արմավիրը իրեն հյուսիսային մայրաքաղաք շինելու պատվին, զոհեր մատուցելով Արգիշտիին, փառավորելու նրա անունն ու գործերը:
Ինչպես հեթանոսական շատ սրբավայրեր, 4-րդ դ հայ եկեղեցին սեփականեց Արմավիրը, տալով ս. Դավիթ անունը:
ԱՐՄԱՎԻՐՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԸ՝ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՏՆԵՐԻ ՈՍՏԱՆ
Հայաստանի Արտաշեսյան և Արշակունի թագավորական հարստությունների կառավարման շրջանում, Արմավիրն ու Արմավիրյան դաշտավայրը` Հայոց թագավորների ոստանի անբաժանելի մասն է: Սակայն Տրդատ Մեծ /298-330/ թագավորը, ամենայն հավանականությամբ Արմավիրի մեհյաններն ու տաճարները կործանելու` քրիստոնյաներին ծառայություններ մատուցելու դիմաց, որոշում է Արմավիրն ու Արմավիրյան իր կալվածքները նվիրել Կամսարական նախարարական տանը` Արշավիր Կամսարականին /վերջինիս անունով է Արագածոտն գավառը անվանակոչվել Արշարունիք/: Այս իրադարձությունը համընկել է քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանին, երբ Արմավիրի քրմապետները ընդվզեցին քրիստոնեությունը Հայոց աշխարհում հրով ու սրով տարածող Գրիգորիս քարոզիչի դեմ: Տրդատի հրամանով, իր նոր քաղաքականության դեմ ընդվզած Արմավիրը և Արմավիրյան դաշտը օտարվում են հայոց ոստանի կազմից և նվիրաբերվում է քրիստոնեության հաստատման պայքարում, նաև հոների ներխուժման դեմ պատերազմում աչքի ընկած նախարար, Արշավիր Կամսարականին:
Ագաթանգեղոսի և Հովհան Մամիկոնյանի վկայությամբ, վայրենաբարո միջոցներով ու դաժանությամբ, բազմահազար ամբոխի ու զինվորականության գլուխն անցած, առաջին քրիստոնեա քարոզիչներն որոշեցին հայերին »դարձի բերել« ահեղ պատերազմով` նախ տապալեցին Անահիտի ու Նանեի մեհյանները, հայոց թատրոնը, ապա այրեցին ու ոչնչացրեցին Հայկազունիների ու Երվանդունիների ե ր ե ք հազարամյա գրադարան-արխիվները, հայ հին ու հնագույն գիր-գրականությունը` կործանելով պատմական Արմավիրի հին ու հնագույն մ շ ա կ ու յ թ ը :
Օտար նվաճողի դաժանությամբ, Արմավիրում ոչնչացվել են Հայկազուների կողմից ստեղծված երեքուկես հազարամյա ճարտարապետական կոթողները` մեհյանական պալատներ, արվեստի ու մշակույթի հուշարձաններ, Վանի Արարատյան, Երվանդունի և օտարազգի նվաճողների սեպագիր վավերագրերը ու հայոց նախագրերը: Պակասը լրացրել են օտար նվաճողները` Արմավիր անունը »ոչնչացնելով« պատմության էջերից:
Ի տարբերություն Հունաստանի, Իտալիայի և այլ երկրների, որտեղ քրիստոնեությունը մուտք է գործել սրբորեն պահպանելով նախորդ հազարամյակներում ստեղծված մշակութային և հոգևոր-ազգային արժեքները, մեզանում ճիշտ հակապատկերն էր` Հայաստան քրիստոնեության մուտքը ունեցել է դ ա ժ ա ն քանդարարության երանգավորում` հայ ու օտարազգի առաջին քրիստոնեաները անվերականգնելի հարված հասցրեցին հայոց ժառանգությանն ու քրմականությանը: Այդ ամենն ավելի տանելի ձևեր կստանար, եթե քրիստոնեություն-քրմականություն պայքարում, հայոց Տրդատ արքան առաջին քրիստոնյաներին չընձեռեր քարտ - բլանշ` աչք փակելով նրանց կողմից հին ու հնագույն պատմամշակութային հուշարձանների և արխիվների ոչնչացման փաստի առաջ: Հայոց քրմական դասը լքվեց քրիստոնեություն ընդունած Տրդատից, միայնակ անկարող էր սակավ ուժերով պայքարել օրըստօրե մեծ թափ ու կշիռ հավաքող քրիստոնյաների և նրանց օժանդակող զինուժի դեմ:
Որպես հայ քրիստոնյա մարդ, ես չէի ցանկանա գրել այս ամենը, սակայն որպես անաչառ պատմաբան, անհրաժեշտ գտա առերեսվել մեր անցյալի պատմության էջերին` փաստագրելով պատմական իրողությունները…
Հայաստանում քրիստոնեությունը 301 թվականին տարածող առաջին քրիստոնյա քարոզիչներն ու նրանցը »թիկունքը պահող« հունական զինուժը, հայոց Տրդատ Մեծ արքայի թողտվությամբ, հայոց հեթանոսական կրոնին ընդհանրապես, մասնավորապես Արմավիրի մեհյանական մշակույթին,հասցրել են անվերականգնելի վնասարարություն. քրիստոնեություն տարածող առաջին քրիստոնյաները անխնա ոչնչացրեցին Արմավիրի հին հայկական բազմաստվածության դարավոր մշակութային կոթողները: Որոշ պատմաբաններ Հայաստանում քրիստոնեության տարածման գործընթացը բնորոշել են որպես Գրիգորիսի գլխավորած »առաջին հայրենական պատերազմ«: Թերևս արմավիրցիների կողմից առաջին քրիստոնյաների դեմ կազմակերպված դիմադրողական շարժումն էր այն հիմնական պատճառը, որ Տրդատը որոշեց պատժել արմավիրցիներին` Կամսարականներին »նվիրելով« Արմավիր քաղաքն ու տարածքը:
Հեթանոսական աստվածության կենտրոն լինելն է այն դրդապատճառը, որ հայոց քրիստոնեա մատենագիրները Արմավիրը ջնջել էին հայոց պատմության և աշխարհագրության էջերից,տարածաշրջանը ցույց տալով »ամայի, անմարդաբնակ« տարածք, իսկ թե ինչ է, Արմավիրի մասին որևիցե նյութ է սպրդել, ապա այն հայկական չեն համարել, գրելով, թե Արմավիրում, իբրև թե, ապրել են »ուրարտացիների« մնացորդները…
Կամսարականները Արմավիրի տերերն էին 4-րդից մինչև 8-րդ դարը, Արմավիրում ունենալով երկու հարյուրի հասնող գյուղական տիպի ագարակներ և դաստակերտներ, որոնք գոյություն ունեին Հայկազունիների ժամանակներից:
Պատմահայր Խորենացին Արմավիրը որպես քաղաք, վերջին անգամ հիշատակում է Արշակ Բ Հայոց թագավորի կողմից նոր` Արշակավան մայրաքաղաքը /4-րդ դ 50-ական թթ./ կառուցելու իրադարձության առթիվ.
Արշակավանը կառուցեցին տերերից փախած ճորտերը, այդ թվում Կամսարականների հպատակները: Նոր մայրաքաղաքը կառուցելու եկած ճորտերը Արշակի կողմից ազատվում էին ճորտային վիճակից: Օգտվելով Արշակի բացակայությունից, Կամսարականների գլխավորությամբ հայ նախարարները կործանում են Արշակավանը` հետ բերելով փախստական ճորտերին:
Խորենացին փաստագրել է` առնելով Արշակավանի կործանման և ճորտերին հետ տանելու լուրը, Արշակը, հայոց զորքերն առած, գալիս է Արմավիր` »ն ս տ ու մ է Արմավիրի »թագավորական պալատում« և հ ր ա մ ա յ ու մ է իր մոտ կանչել Արշակավանը կործանած նախարարներին: Խորենացու ասելով Ա ր շ ա կ ը սպարապետ Վասակ Մամիկոնյանին հրամայել է կոտորել անհնազանդ նախարարներին` կործանել տալով նաև Կամսարականներին պատկանող Արմավիր արքայական պալատը:
Այս իրադարձությունից հետո պատմահայրը Արմավիրը հիշատակվում է որպես »լքված քաղաք«:
Սակայն Արմավիր քաղաքի պատմության էջերից կորչելը /»լքված« լինելը/, պետք է հասկանալ ոչ ուղիղ իմաստով, այլ այն, որ հայոց պատմության մեջ Արմավիրը դադարել է ունենալ քաղաքական դերակատարություն:
Նորահայտ պատմական աղբյուրները այնուամենայնիվ վկայում են, թեև 301 թվականին հայոց քրմականությունը դառը պարտություն էր կրել, այնուամենայնիվ, հայոց հեթանոսության կենտրոնը մնացել էր Արմավիրը. ահավաստիք, Արմավիրի, երկար դարերի ընթացքում հեթանոսության կենտրոն ու խորհրդանիշն լինելը հաստատագրված են մեր ներկայացրած հնագիտական նախորդ նյութերով /Արմավիրի արևելյան բլրի շրջանում /այսուհետ` Բլուր/ և Ալիս /ու/ ագարակները, հեղ./, որտեղ կյանքը շարունակվել է:
Այս ամենի հիմնավորումը աներկբայ է. բլրի վրա քրիստոնեական եկեղեցի կառուցվել է միայն 13-րդ դարում, այն էլ Արմավիրի Անահիտի տաճարի քարերից:
8-րդ դարում Կամսարականների վերջին շառավիղները Արմավիրի դաշտը /Երասխաձորը, Արամի/ու/լին/, Արարատյան դաշտը/ կանխիկ դրամով վաճառում են հզորացող հայոց Բագրատունի թագավորներին: 8-ից մինչև 13-րդ դարերը մեր ապուպապերի հայրենիքը գտնվում էր Անիի հայոց թագավորության /Վանանդի/ կազմում: Այս ընթացքում վերաշինվում է Արմավիրը, կրկին ունեցել է քաղաքի կարգավիճակ, մատենագիրները քաղաքի բնակչությունը հաշվել են ավելի քան 10 հազար »արմավիրցիներ«, և ինչպես գրել է, բլրի վրա մեր նախնիները եկեղեցի են կառուցել…
Ըստ Բաբկեն Առաքելյանի, փոփոխություն են կրել Արմավիրի բլուրի վրա ապրող բնակչության »ապրելաձևում«. քանի դեռ չկային պատերազմներ, բնակչությունը ապրում էր Արմավիր քաղաքի ավերակներում, դաստակերտերի հյուղակ-հոլիկներում, գետնափոր կացարաններում, շարունակելով վարելահողերի, այգիների ու բանջարանոցների մշակությունը:
Պատերազմական իրավիճակներում մեր նախնիները հարկադրված էին լքել իրենց բնակավայրը և ապավինել նախալեռնային ու լեռնային ապահով տեղանքին: Արմավիրցիների համար ապահով տեղանքներ են համարվել հարևան Սարիղամիշը, Իգդիրը,, Կողբը, Սուրմալուն /հայկ. Սուրբ Մարիամ/, անգամ Բայազեդ քաղաք. հետագայում մենք կտեսնենք, որ իսկապես էլ, թշնամուց արմավիրցիները պատսպարվել են »արևելյան և արևմտյան կողմերում«, միայն թե չընկնեին թշնամու ձեռքը:
13-րդ դարում սկսվեց Հայաստանի վրա թուրք-սելջուկների, ապա թաթար-մոնղոլական արշավանքները: Մոնղոլական հրոսակները թալանեցին և ավերեցին Արմավիրը` կործանելով Հայոց առաջին մայրաքաղաքը: Ոսկե հորդայի վավերագրերով, Արմավիրը ևս նվաճվել է մոնղոլների կողմից. »Մոնղոլական արշավանքներից հետո, 13-րդ դարից սկսած, քաղաքն անմարդաբնակ դարձավ: Ժամանակի ավերիչ ձեռքը, երկրաշարժերն ու ասպատակիչները հայոց երևելի մայրաքաղաքի նշանավոր կոթողներից, պարիսպներից ու պալատներից շատ քիչ բան թողեցին« :
Մայրաքաղաքի շուրջը փռված Արմավիրյան դաշտավայրի բնակավայրերի »ամայանալու« մասին հայ պատմիչները սակայն հիշատակումներ չունեն. մեր մատենագիրները հարկ չեն համարել ներկայացնել, թե հետագա տարիներին ու դարերում ինչպիսի կյանքով են ապրել մոտ 1000 հեկտարի վրա եղած Արմավիր մայրաքաղաքի թաղամասերը կամ ինքնուրույն կյանքով գոյատևող բնակավայրերը:
Հանրահայտ իրողություն է` 13-րդ դարից Արմավիրյան դաշտավայրը անցել է Զաքարյանների իշխանապետության տակ: Վերակենդանություն են ստանում Արմավիր մայրաքաղաքի մեծ ու փոքր թաղամասերը, սակայն արդեն գյուղական դաստակերտների` ավանների ու շեների տեսքով: Դրանցից Արմավիրի Ալիսո /լու/, Բլուր և Ղուրդուղուլի գյուղերը մշտապես հիշատակվել են մեր ու օտար աղբյուրներում, ինչի մասին դեռ առիթ կունենանք գրելու:
ԱՐՄԱՎԻՐՅԱՆ ԴԱՇՏԱՎԱՅՐԻ «ԱՄԱՅԻ» ԼԻՆԵԼՈՒ ՎԱՐԿԱԾԸ
Անշուշտ, արաբական, մոնղոլական, թուրք-սելջուկների և պարսկա-թուրքական 800-ամյա տիրապետության օրոք, դաշտավայրի արևմտյան կողմում եղել են գյուղական փոքր ու մեծ հայկական բնակավարեր, գյուղական շեներ, որոնք տեղակայված էին ներկայիա Նալբանդյան գյուղից մինչև Արմավիր գյուղ` երկարությամբ, և Ջանֆիդա գյուղից մինչև Հոկտեմբեր-Մրգաշատ գյուղերը` լայնությամբ:
Մինչաբասյան 1604 թ »մեծ սյուրգյունը« /աքսորը/, ըստ 17-րդ դ մատենագիրների և օտարերկրյա ականատեսների, Արմավիրյան դաշտավայրի արևմտյան այս ծայրամասում ապրել է մեծաքանակ հայ բնակչություն` դաշտավայրի բարեբեր հողի մշակները: Դաշտավայրի հայ բնակչության գոյությունը մեր պատմիչները հիշել են միայն դժբախտության` գերեվարության կամ ավերի ու տեղահանման ժամանակ, որոնց տվել են ընդհանրական »Արմավիրյան-Արարատյան դաշտի հայ բնակչություն« անվանում, չմասնավորեցնելով, թե խոսքը որ բնակավայրերի մասին էր: Մնացած դեպքերում դաշտավայրը հիշատակվում է ամայի` գայլերով ու բորենիներով լեցուն տարածք, հակասելով նախորդ հիշատակություններին:
Ինչպես արդեն գրել ենք Բ. Առաքելյանը գրում է, որ Արմավիրի բլուրում աննշան կյանքի հետքեր նշմարվում են միջին դարերում, սակայն այստեղ պատսպարվում էին ժամանակավոր բնակիչները, որոնք բնակության տեղ էին օգտագործում հնագույն շինություններն ու քարերը: Ուշ միջնադարում հին քարերից բլրի գագաթին կառուցեցին եկեղեցի, բլրի հետքերը տեսանել է մինչև մեր` 20-րդ դարի 40-ականները:
Վերը ասվածը հնագետի խոսքն է, որին հակառակ, թե հայ պատմիչներին և թե խորհրդահայ քարտեզագիրներին չեն հետաքրքրել գեղջկական շեն-ագարակների գոյությունը, նրանց տեղակայման աշխարհագրությունը: Ավելին, ռուսների կողմից Արարատյան դաշտի, մասնավորապես Սարդարապատի բերդի առման /1827 թվ./ ժամանակներից սկսած և դրանից հետո, Հայաստանը նվաճած ռուսները դաշտավայրը ներկայացրել են որպես »ամայի տարածք«. սկսած 1828 թվից ռուսական պատմաբանները Արարատյան դաշտավայրի արևմտյան այս ծայրամասում բնակավայրեր չեն տեղակայել:
Անցած դարի 60-80 թթ հրատարակվեց »Հայ ժողովրդի պատմություն« /ակադեմ-ն ուսումնասիրություն/, »Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանը«, Հայկական Հանրագիտարանը, մի շարք վավերագրեր և պատմական ուսումնասիրություններ, որոնց էջերում վերջապես առկայծեց հետևյալ անվանումնները ու անվանումների բացատրությունը, որոնք էլ ըստ բառարանագետների հադիսանում են հայոց Արմավիր մայրաքաղաքի ժառանգորդները:
- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -
32. Մ. Կատվալյան, Հանրագ. »Արմավիր« բաժին, էջ` 97
33. նույն տեղը
34. Մ. Կատվալյան, Հանրագ. »Արմավիր« բաժին, էջ` 97
35. նույն տեղը
36. Ռ. Իշխանյան Հանրագ. հ.7, էջ 443/
37. ՀԺՊ, Ակադ/ հրատ, հ.1.1971, էջ`459-514
38. Բաբկեն Առաքելյան, Հանրագ. հատ. 7, էջ`444
39. Վահագն-Արաքքա, ինտերնետ կայք-էջ
40. Մ Խորենացի, էջ` 195
41. Մ. Խորենացի, նույն տեղը, էջ` 195, չպետք է բացառել, որ Խորենացին եղել է Արմավիրում, և ականատեսի գրչով է նկարագրել տեղանքը
42. նույն տեղը, էջ` 197
43. ՀԺՊ, ակադ. հրատ. հատ. 1, էջ` 513-516
44. ՀԺՊ, ակադ. հրատ. հատ. 1, էջ` 514-515
45. Խորենացի, էջ` 199-207
46. ՀԺՊ, ակադ. հրատ. հատ. նույն տեղը, էջ` 514
47. Խորենացի, էջ` 201
48. Խորենացի, նույն տեղը, էջ` 205
49. տես` Գ. Տիրացյանի »Արմավիրի պեղումների 100-ամյակը« բաժինը
50. ՀԺՊ ակադ. հրատ. հատ. 1, էջ` 518-519
51. Ն. Ադոնց, Հայաստ. Յուստ. օրոք էջ` 390-391
52. Վերջին ուսումնասիրների արդյունքներով, պատմաբանները գրում են, թե Հաննիբալը… վերադարձել էր հայրենիք
53. Գևորգ Գոյան, 2000-ամյա հայկական թատրոնը, հատ. 1, Մոսկվա, 1952 թվ. համանուն ինտերնետ կայք
54. Մ.Կատվալյան, ՍՀանրա., 1982, հ-8, էջ` 190
55. Վահագնականչ ինտեր. կայք էջ` »Քրիստոնեության հաստատումը Հայաստանում«
56. Սերգեյ Վարդանյան, Հայոց մայրաքաղաքները, Երևան, 1985 թվ. էջ` 28
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |