ՀԱՅԿԱԿԱՆ ՀՆԱԳՈՅՆ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԸՍՏ Ն. Ք. 28-27-ՐԴ ԴԱՐԻ ՔՐԵՂԱՆԻ ԶԱՐԴԱՊԱՏԿԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹԵԱՆ**
ԲԱԶՄԱՎԵՊ 2007թ.
Ա.
Հայկական օրացոյցի ամենավաղ անցեալի պատմութեան համար տեղեկոյթի բացառիկ աղբիւր կարող են լինել հնագիտ ական գտածոները: Այսպիսի մի եզակի նմոյշ է Շէնգաւիթեան (Կուր-Արաքսեան) մշակոյթին պատկանող քրեղաններից մէկը:
Խօսքը 1974 թ. Շիրակում Քեթիի դամբարանադաշտի թիւ 8 դամբարանից գտնուած քրեղաններից մէկի մասին է: Այն ունի 14.5 սմ բարձրութիւն« սեւ փայլեցուած խեցիից է, մոխրագոյն, վարդագոյն աստառով, պատկանում է Կուր-Արաքսեան մըշակոյթին2:
Ըստ առաջին հրապարակումների այս քրեղանը թուագրւում է ն.Ք. Գ հազարամեակի երկրորդ կէսից Գ հազարամեակի վերջ3: Իսկ աւելի նոր աղբիւրներում այս նոյն իրը, ինչպէս նաեւ միեւնոյն դամբարանից գտնուած խեցեղէնի այլ նմոյշները, թուագրուած են ն.Ք. 28-27-րդ դար4: Քրեղանիս իրանի վրայ կան ուշագրաւ զարդապատկերներ: Սրանք դասաւորուած են երկու մեծ խմբերով եւ զբաղեցնում են քրեղանի իրանի երկու կիսագնդերը: Պայմանականօրէն սրանք կքանուանենք քրեղանի Ա եւ Բ երեսի պատկերներ: Առաւել ուշագրաւը Ա երեսի պատկերն է, որին էլ հէնց նուիրուած է ներկայ աշխատանքը:
Բ. Օրացոյցի սկզբունքային կառուցուածքը
ա. Ընդհանուր դատողութիւններ
Քրեղանի Ա երեսին պատկերուած են ոճաւորուած վիշապ, թռչուն, փոքր վիշապ, երկու շեղանկիւններ եւ սլաքանման մի պատկեր: Սլաքանման պատկերից զատ այս պատկերներից իւրաքանչիւրի մէջ թաց կաւի վրայ սեղմման եղանակով դրոշմուած են եռանկիւնաձեւ, հատիկաձեւ եւ գծակերպ նշաններ: Առաջին ակնառու հանգամանքը, որով այս քրեղանի նախշերը տարբերւում են համանման այլ նմոյշների նախշերից, Ա երեսի պատկ երների մէջ եղած նշանների թիւն է: Այդ նշանների ընդհանուր թիւը 365 է: Եւ այս թիւն էլ մեծ ճշդութեամբ համընկնում է արեւադարձային տարուայ օրերի թուին, որի համար ներկայումս ընդունուած աստղագիտական ճշգրիտ արժէքը 365.2422 օր է5: Անշուշտ, այսպիսի համընկումը պատահական սեպել կարելի չէ: Եւ սա յուշում է, որ այս անօթի երեսի պատկերները պիտի շատ սերտ աղերսներ ունենան այն ստեղծողների օրացուցային պատկ երացումների հետ6:
Արդ, հիմք ընդունելով այս շատ ճշմարտամօտ ընդունելութիւնը (որ անօթիս երեսի պատկերները պիտի շատ սերտ աղերսներ ունենան այն ստեղծողների օրացուցային պատկերա- ցումների հետ), փորձենք պարզել, թէ ինչպիսին պիտի լինէին այս անօթն ստեղծողների օրացուցային պատկերացումները, եւ ինչպիսին պիտի լինէր այդ մարդկանց օրացոյցը, որ պատճառ լինէր քրեղանիս երեսին հէնց ա՛յսպիսի զարդապատկերներ դրոշմ ելուն:
Բնական է մտածել, որ, եթէ պատկերներում եղած նշանների թուերի գումարը հաւասար է տարուայ օրերի թուին, ապա այդ նշաններից իւրաքանչիւրը պէտք է նշանակի (խորհրդանշի) տարուայ մէկ օրը: Եւ, այս պարագայում էլ, դարձեալ բնական է եզրակացնել, որ առանձին պատկերներն ու դրանց փոխադարձ դիրքերը, դասաւորութիւնը պիտի նշանակեն տարուայ առանձին հատուածները եւ դրանց առնչութիւնները, իսկ այդ պատկերն երի (վիշապի, թռչունի, եւն) մէջ խմբաւորուած նշաններն էլ պիտի նշանակեն տարուայ առանձին հատուածների (տարուայ եղանակների, ամիսների եւն) մէջ պարունակուած օրերը: Այսինքըն, այս պատկերների վերլուծութիւնը կարող է մեզ տեղեկութիւն տալ սոյն քրեղանի ստեղծման ժամանակուայ օրացոյցի կառուցու ածքի մասին:
Արդ, տեսնենք, թէ ինչ ունենք այս պատկերների վերլուծութ եան համար:
Նախ նկատենք, որ այս պատկերների վերլուծութիւնը հնարաւորինս առարկայական (objective) անելու համար հարկ է նուազագոյնի հասցնել օգտագործուելիք կողմնակի տեղեկոյթը: Ըստ այսմ, թէպէտ մենք այսօր ունենք բաւական բազմազան տեղեկութիւններ հայ միջնադարեան եւ աւելի հին օրացոյցների մասին 7, այդուհանդերձ, սոյն վերլուծութեան ընթացքում կը ջանանք առաւելագոյնս սահմանափակել դրանց օգտագործումը: Աւելի շատ կօգտագործենք ընդհանուր տեղեկութիւններ օրացոյցի աստղագիտական հիմունքների մասին: Այս կերպ կը փորձենք նուազագոյնի հասցնել հնարաւոր կանխակալ մօտեցումը:
Ինչպէս վերը նշուեց, պատկերների մէջ կան երեք տիպի նըշ աններ. եռանկիւնաձեւ, հատիկաձեւ եւ գծակերպ: Նշանների հիմն ական մասը եռանկիւնաձեւ է (325 նշան). հատիկաձեւ նշանները 37 հատ են, իսկ գծակերպ նշանները` 3: Այս տարբերութիւնն երի օրացուցային իմաստը առայժմ անյայտ է: Ըստ այսմ, առաջիկ այ քննութեան ընթացքում նշանների տարբերութիւնները զանց կառնենք:
Ամբողջ պատկերի հիմնական մասը մեծ վիշապի պատկերն է: Այն բաղկացած է քրեղանի «միջօրէականի» նկատմամբ համաչափ դասաւորուած երկու կէսից: Ընդ որում, այդ կէսերը իրար նման են թէ՛ գծապատկերով, թէ՛ չափերով, եւ թէ՛ պարունակած նշանների քանակով. երկու կէսում էլ առկայ են 95-ական նշանն եր: Միեւնոյն ժամանակ, կան նաեւ տարբերութիւններ: Վիշապի աջ եւ ձախ կէսերում գտնուող նոյնական հատուածները պարունակում են տարբեր թուով նշաններ:
Վիշապի ձախ կէսի կռնակի մեծ կուզի տակ տեղակայուած է թռչունի պատկերը: Սա եւս պարունակում է 95 նշան: Վիշ ապի երկու կէսերի միացման կէտից վար, դրան կից մի փոքր շեղանկիւն է 10 նշաններով, իսկ վիշապի աջ կէսի տակ` թըռչունի պատկերին համաչափ դիրքով տեղակայուած է մեծ շեղանկիւնը 24 նշաններով: Սրանից վեր` սրա եւ վիշապի աջ կէսի կուզի տակ սլաքանման մի գծանկար է, առանց նշանների8: Վիշ ապի պատկերի կենտրոնում, դրանից փոքր-ինչ վեր վիշապին նըմ ան մի այլ պատկեր է: Առայժմ, քանի դեռ չենք պարզել սրա ինչ լինելը, սա պայմանականօրէն կանուանենք «փոքր վիշապ»: Այս պատկերը պարունակում է 46 նշաններ:
Այս պատկերներից իւրաքանչիւրը, իր հերթին, բաղկացած է տարբեր թուով նշաններ պարունակող հատուածներից: Եթէ հիմք ընդունենք վերն արուած դատողութիւնները օր-նշան եւ տարուայ մասեր-պատկերներ զուգահեռների վերաբերեալ, ապա տարբեր պատկերների ներքին կառուցուածքն էլ պիտի համապատասխանի տարուայ տարբեր հատուածների տարբեր ներքին կառուցուածքներին:
բ. Տարեշրջանի սկզբունքային կառուցուածքը
Արդ, փորձենք այս դատողութիւնների հիման վրայ տեսն ել, թէ օրացուցային տարուայ ինչպիսի կառուցուածք կարող է մեզ տալ քրեղանիս Ա երեսի պատկերի վերլուծութիւնը:
Նախ կատարենք մի շատ ճշմարտամօտ ընդունելութիւն: Քանի որ սոյն քրեղանը գտնուած է Հայաստանում եւ, որպէս խեցեղէնի նմոյշ, իր բոլոր յատկանիշներով պատկանում է հին հայկական մշակոյթին, բնական է ընդունել, որ նրա վրայի նախշ երով արտայայտուած օրացոյցն էլ իր ժամանակին կիրառուել է Հայաստանում ուստի եւ այդ օրացոյցին վերաբերող մի շարք հանգամանքներ պիտի առկայ լինեն հայկական հին եւ հընագոյն օրացոյցների մասին մեզ հասած տարաբնոյթ տեղեկութիւնների շարքում: Եւ, ըստ այսմ, մեր վերլուծութեան համար անհրաժեշտ կողմնակի տեղեկոյթը կը փնտռենք նախ եւ առաջ հայկական պատմական-մշակութային իրողութիւնների մէջ:
Սկսենք նրանից, որ ունենք ընդհանուր առմամբ 5 պատկ եր նշաններվ եւ մէկ պատկեր էլ առանց նշանների (վիշապ, թռչուն, փոքր վիշապ, փոքր շեղանկիւն, մեծ շեղանկիւն` նըշ աններով եւ սլաքանման պատկեր` առանց նշանների): Միեւնոյն ժամանակ, վիշապի պատկերը կարելի է դիտել իբր երկու առանձին, իրար շատ նման (բայց ոչ նոյնական) պատկերների համակցութիւն, կցման կէտ ընդունելով դրանց մէջտեղը (փոքր շեղանկեանը կից կէտը): Այնպէս որ, կարող ենք պատկերների ընդհանուր թիւը համարել ոչ թէ 6, այլ 7: Սրանցից մէկը ոչ մի նշան չի պարունակում, երեքը պարունակում են 95-ական նշան, մէկը` 46, մէկը 24 եւ մէկն էլ` 10: Նշանների հիմնական մասը հաւաքուած է երեք մեծ պատկերների մէջ` վիշապի աջ եւ ձախ կէսերի եւ թռչունի մէջ: Եւ ուշագրաւ է, որ այս երեք խոշոր պատկերները պարունակում են հաւասար թուով` 95-ական նշաններ: Ի դէպ, այս 95-ը շատ մօտ է տարուայ եղանակն երի պարունակած օրերի թուերին: Անշուշտ, տարուայ եղանակն երը ունեն ոչ հաւասար տեւողութիւններ: Ըստ արդի աստղագիտութեան տուեալների տարուայ եղանակներն ունեն հետեւեալ տեւողութիւնները. Ամառ- 93.6 օր, Աշուն- 89.8 օր, Ձմեռ- 89.0 օր, Գարուն- 92.8 օր9: Նկատենք, միեւնոյն ժամանակ, որ հայկ ական աւանդական տոմարագիտութեան մէջ տարուայ եղանակն երի տեւողութիւնների համար ընդունուած են եղել հետեւեալ արժէքները. Ամառ- 91 օր եւ 3 ժամ, Աշուն- 91 օր եւ 3 ժամ, Ձմեռ- 92 օր եւ 3 ժամ, Գարուն- 91 օր եւ 3 ժամ10: Միեւնոյն ժամանակ, Հայաստանի եղանակային պայմաններն այնպիսին են, որ ցայտուն արտայայտուած են տարուայ հէնց երեք եղանակն եր` Ամառ, Աշուն եւ Ձմեռ: Ընդհանրապէս, կարելի է խօսել նոյնիսկ միայն երկու եղանակից բաղկացած տարուայ մասին, նկատի ունենալով այն, որ Հայաստանում տարուայ համարեա կէսը ձմեռ է, եւ բացի այդ էլ, ի հիմնաւորումն սրան, հայերէնում ունենք «ամառ-ձմեռ» արտայայտութիւնը, որ նշանակում է «ամբողջ տարին»: Ըստ այսմ կարող ենք համարել նոյնիսկ, որ հէնց վիշապն իր երկու կէսերով ու թռչունը միասին ներկայացնում են տարին: Այստեղ բնականօրէն հարց է առաջանում. բայց չէ որ այս երեք պատկերների նշանների թուերի գումարը ընդամէնը 95 + 95 + 95 = 285 է: Նախ նկատենք, որ մեծ վիշապի պատկերին կից է փոքր շեղանկիւնը իր պարունակած 10 նշանն երով: Այսինքն, կարող ենք համարել, որ տարուայ այն հատուածը, որ համարժէք է վիշապի աջ ու ձախ կէսերի համադրութեանը, ունի իրեն կից մի փոքրիկ հատուած եւս` բաղկացած միայն 10 օրից: Եւ« ըստ այսմ« տարուայ այս մեծ հատուածի օրերի թիւը կը լինի 95 + 95 + 10 = 200: Այսինքն, տարին պարունակում է մի մեծ հատուած, որ բաղկացած է իրար շատ նման (ինչ որ առումով` նոյնական) երկու մասերից եւ բացի այդ ունի ամբողջին կից մի յաւելեալ մաս եւս` բաղկացած 10 օրերից: Եւ իր յաւելեալ օրերի հետ միասին տարուայ այս հատուածի տեւողութիւնը 200 օր է:
Տարուայ յաջորդ խոշոր հատուածը համապատասխանում է թռչունի պատկերին: Այս հատուածը պիտի պարունակի 95 օր` թռչունի պատկերում եղած 95 նշաններին համապատասխան: Տարուայ այս երկու խոշոր հատուածները միասին կը պարուն ակեն 200 + 95 = 295 օր:
Մնացեալ երկու պատկերներին` փոքր վիշապին եւ մեծ շեղանկեանը համապատասխանող տարուայ հատուածների օրերի թիւը լինում է 46 + 24 = 70: Ընդ որում, տարուայ այս երկու մասերը էապէս տարբեր են տարուայ միւս` մեծ հատուածներից: Սրանք որոշակիօրէն առանձին են տարուայ մնացեալ մասերից: Եւ գտնւում են տարուայ հիմնական մասի տարբեր կողմերում: Իրօք, սրանց դասաւորութիւնը քրեղանի պատկերի վրայ աչքի է զարնում նախ նրանով, որ սրանք երկուսն էլ կպած չեն մեծ պատկերներին, եւ ապա սրանք գտնւում են վիշապի նկատմամբ հակադիր կողմերում. փոքր վիշապը վիշապից վեր է, իսկ մեծ շեղանկիւնը` վիշապից վար: Այսինքն, ստանում ենք տարուայ կառուցուածքի այսպիսի մօտաւոր պատկեր. (200 + 95) + (46 + 24) = 365 օր, կամ 295 + 70 = 365 օր:
Տարեշրջանը, այսպիսով, բաժանւում է երեք հիմնական պատկ եր-պատկերախումբ-կերպարների միջեւ եւ, ըստ այսմ, երեք մասի. վիշապ` իր երկու կէսերով եւ կից փոքր շեղանկիւնով (95 + 95 + 10 = 200 օր), թռչուն (95 օր) եւ փոքր վիշապ ու մեծ շեղանկիւն (46 + 24 = 70 օր):
Արդ փորձենք ընդհանուր դատողութիւններով գտնել, թէ տարեշրջանի որ մասերում պիտի լինեն այս հատուածները, այսինքն` պարզենք սրանց դասաւորութիւնը արեւադարձային տարուայ մէջ: Դրա համար նախ քննենք, թէ ինչ կարող է նշանակել տարուայ տարբեր մասերը այս կերպարներին զուգադրելը, եւ ինչ կերպ է հնարաւոր այդ կերպարներից ու դրանց խորհուր դներից անցնել դրանց համապատասխանող ժամանակային իրողութիւններին: Սկսենք նախ փոքր վիշապից:
Փոքր վիշապի պատկերը մի էական տարբերութիւն ունի բուն վիշապի պատկ երից. փոքր վիշապի պատկ երի մէջտեղում կայ տակից վար իջնող մի ելուստ միակողմանի (աջակողմեան) սլաքով11: Սա յիշեցնում է հայկական ժայռապատկերներում յաճախ հանդիպող առնի անդամի պատկերները12, որ, համաձայն ընդունուած կարծիքի, մեկնաբանւում է իբր բեղմնաւորման ծէսի պատկեր, կամ բեղմնաւորմ ան խորհուրդ, կամ դրանց սերտ աղերս ունեցող մի այլ բան: Ըստ այսմ, եթէ փոքր վիշապի պատկերը կապենք բեղմնաւորման գործողութեան, կամ ծէսի եւ կամ խորհուրդի հետ, ապա դրան համապատասխանող ժամանակը պիտի կապենք տարեշրջանի այն մասի հետ, որ ամենասերտ կապն ունի բեղմնաւորման հետ: Անշուշտ, այդ ժամանակը ամառնամուտին նախորդող շրջանն է (ըստ էութեան՝ գարունը կամ գարնան երկրորդ կէսը): Մինչ ամառնամուտ տեղի է ունենում եւ աւարտւում Հայաստանի բուսական աշխարհի ծաղկում-փոշոտում-բեղմնաւորումը: Այս շրջանում է եւ Հայաստանի թռչունների մեծ մասի զուգաւորումը: Մինչ ամառնամուտ է նաեւ անձրեւների շրջանը, երբ արական Երկիքը իր կենսատու հեղուկը թափում է իգական Երկրի վրայ եւ «բեղմն աւորում» նրան: Հայաստանում, ինչպէս յայտնի է, տարեկան անձրեւների առաւելագոյն քանակը գարնանն է լինում` հիմնականում Ապրիլ-Մայիս եւ մասամբ Յունիս ամիսներին` մինչեւ ամառային արեւադարձ13: Ընդ սմին, այս շրջանը նաեւ երկրագործական աշխատանքների սկզբի, գարնանային վարի ու ցանքսի շրջանն է. իսկ վար ու ցանքսի աղերսները բեղմնաւորման խորհրդի հետ աւելի քան ակնյայտ են: Այդուհանդերձ, աւելորդ չէ վկայակոչել մինչեւ 20-րդ դարը (նոյնիսկ՝ մինչեւ 1970-80-ական թուականները) Հայաստանի որոշ հատուածներում պահպ անուած՝ վար ու ցանքսին ուղեկցող բեղմնաւորում խորհրդանշող ծիսական գործողութիւններ կատարելու աւանդոյթը: Ընդ որում, դրանց թւում՝ տղամարդու եւ կնոջ միջեւ բացայայտ եւ ծածուկ կատարուող (բեղմնաւորում խորհրդանշող) երկխօսութիւնն երից եւ այլ գործողութիւններից զատ կայ նաեւ կէսգիշերին լուռ, գաղտնի կատարուող զուտ արական ծէս՝ համայնքի նահապետի գլխաւորութեամբ արուող ծիսական սերմնաթափութիւն 14: Այսպիսով, փոքր վիշապին վերաբերող ժամանակահատուածը պիտի լինի գարնանը՝ առաւելագոյն անձրեւների շըրջ անում, այսինքն` ամառնամուտին նախորդող շրջանում՝ ՄայիսՅունիս ամիսներին: Արդ անցնենք թռչունի պատկերին:
Թռչունի պատկերը հարկ է կապել Արեւի հետ: Հայկական աւանդական պատկերագրութեան համակարգում թռչունը հանդէս է գալիս որպէս Արեւի նշանակ: Սա հաւաստող բազում փաստ երից բերենք միայն երկու օրինակ: Առաջինը Ուրծ գաւառից բերուած եւ ներկայումս Ս. Էջմիածնի բակում կանգնեցուած Փ. 1279 թ. «Ամենափրկիչ» խաչքարի վերնամասում Արեւի եւ Լուսնի պատկ երներն են:
Արեւն այստեղ պատկերու ած է թռչունի թիկունքին հանգրու անած ճաճանչաւոր սկաւառակի տեսքով, իսկ Լուսինը` ցուլի մէջքին հանգըրուանած անճաճանչ սկաւառակի: Այստեղ թիւրիմացութիւն լինել չի կարող, քանի որ պատկերներին շրջապատող զարդաքանդակների մէջ գըրուած է «Արեգակն» թռչունի շուրջը եւ «Լուսին» ցուլի շուրջը: Կարեւոր է նաեւ, որ այս կարգի պատկերները հայկական խաչքարերի վրայ եզակի չեն: Այս նոյն պատկերագրական իրողութիւնը առկայ է նաեւ հայկական միջնադարեան մանրանկարչութ եան եւ կիրառական արուեստի այլ ճիւղերի մէջ: Այստեղ բազմաթիւ են խաչելութեան տեսարանում խաչուած Քրիստոսի պատկերի վերին ձախ եւ աջ անկիւններում Արեգակի եւ Լուսնի պատկերները: Սրա լաւագոյն նմոյշներից աստ բերենք 1315 թ. Խորդենեաց անապատում (Նախիջեւան) Մարգարէի նկարազարդած աւետարանի (Մ. Մ. թիւ 2930) պատկերը:
Արեգակ-թռչուն նոյնացման համար մի այլ ցայտուն օրին ակ է հայ ժողովրդական հետեւեալ հանելուկը.
«Խաւքըմ ընցաւ էրկընուց.
Ոսկի լական կեր կըտուց»15:
Հանելուկիս պատասխանն է «Արեգակն»: Իսկ բովանդակութիւնը, եթէ Վանայ բարբառից վերածենք արդի արեւելահայերէնի« կը լինի.
«Անցաւ երկնքով հաւք մի
Օղակ կար կտցին ոսկի»:
Բաւարար համարելով Թռչուն-Արեգակն համարժէքութեան հիմնաւորումը, արդ նայենք, թէ օրացուցային առումով ինչ պիտի նշանակի տարուայ 95-օրեայ մի հատուածը Արեւի նշանակով նշանակուած լինելը եւ, ըստ այդմ, արեւադարձային տարուայ որ մասում կարող է լինել Արեգակին (թռչունին) վերաբերող ժամանակահատուածը:
Տոմարին վերաբերող գրականութեան մէջ շատ տարածուած է համարել, որ Արեւին վերաբերող խորհուրդները, ծէսերը, տօները պիտի անպայման համընկնեն գարնանամուտին16: Հակառակ այն բանին, որ գրքից-գիրք ժառանգուող այս մօտեցումը այնքան էլ լաւ հիմնաւորուած չէ (կարելի է ասել` բնաւ հիմնաւորուած չէ, թէպէտ կարելի է եւ հիմնաւորել), այդուհ անդերձ սկսենք հէնց գարնանամուտը քննարկելուց:
Ինչպէս վերը տեսանք, փոքր վիշապը, բեղմնաւորման խորհըր դի հետ կապի պատճառով, կապուած է գարնանը, այսինքն` տարուայ` փոքր վիշապին համապատասխանող հատուածի 46 օրերը պիտի լինեն գարնանը: Ուստի, այս առումով, գարունը արդէն «զբաղուած» է: Իսկ տարուայ` թռչուն-Արեգակին վերաբերող մասը 95-օրեայ է եւ գարնանից մնացած 45 - 48 օրերի մէջ չի կարող տեղաւորուել: Եւ այսու` թռչուն-Արեգակին վերաբերող տարուայ 95-օրեայ մասը չի կարող կապուել գարնանային գիշերահաւասարի, որ է` գարնանամուտի հետ: Մնում է դրա տեղը փնտռել այլուր: Արեւի միւս ակնառու դիրքերը երկնքում ձմեռնամուտի եւ ամառնամուտի դիրքերն են` արեւադարձերը: Այս կէտերում Արեգակը լինում է երկնակամարով իր «ճամփորդութեան» ամենացածր եւ ամենաբարձր դիրքերում: Յայտնի է, որ միհրապաշտութեան մէջ տօնուել է «Անյաղթ Արեւ աստծու ծննդեան տօնը» ձմեռնամուտի շրջանում` Դեկտեմբերի 25-ին17: Սակայն մեր պարագայում հարկ է ձմեռնամուտը զանց առնել: Բանն այն է, որ Հայաստանի եղանակային պայմաններում ձմեռը տեւական է եւ խստաշունչ, հիմնականում` ամպամած երկնքով: Եւ Արեւն էլ, եթէ երբեմն երեւում է մռայլ երկնքում, շատ սակաւադէպ է լինում, որ երեւայ իր ամբողջ ճոխութեամբ. հիմնականում լինում է թոյլ ու պղտոր: Ըստ այսմ, տարեշրջանի` Արեգակին ձօնուած մասը Արեգակի ամենասակաւ, ամենավատ տեսանելիութեան շրջանում դնելը, մեղմ ասած, այնքան էլ հաւանական չէ: Բացի այդ, կարեւոր է եւ այն, որ ձմռանը Հայաստ անից բացակայում են չուող թռչունները, եւ թռչնային աշխ արհը էապէս աղքատացած է լինում: Տարակուսելի է թւում, որ թռչունների հիմնական մասի բացակայութեան ժամանակա-շրջանի համար իբր նշանակ-խորհրդանիշ հանդէս գայ հէնց թռչունը: Ըստ այսմ եւս, ձմեռնամուտը յարմար չէ թռչուն-Արեգակին ձօնուած շրջանի հետ կապուելու համար: Բնականաբար, մնում է ամառնամուտը: Ամառնամուտի «օգտին» է ոչ միայն այն, որ գարնանամուտն ու ձմեռնամուտը վերոնշեալ պատճառն երով բացառւում են, այլ նաեւ այն, որ Հայաստանի բազմաթիւ թռչունների համար այս շրջանը թխսելու-ճուտ հանելու եւ ճըտ երը թռցնելու ժամանակն է: Ապրիլ-Մայիսին են ձուադրում հայկական աւանդական պատկերացումներում մեծ կարեւորութիւն ունեցող թռչուններից կռունկները, արօսները, արծիւների, անգղների եւ այլ գիշատիչների մեծ մասը, իսկ Մայիս-Յունիս ամիսներին էլ ձուադրում են ծիծեռնակները, սոխակները սարեակները: Ճնճղուկները, ընդհանրապէս, ձուադրում են ամռանը: Եթէ հաշուի առնենք, որ թռչունների ճտերը դուրս են գալիս հիմնականում՝ 3 4 շաբաթում, ստացւում է, որ ամառնամուտը նշուած թռչունների մեծ մասի համար ամենակարեւոր ժամանակն է: Այնպէս որ, ըստ այսմ, ամառնամուտի շրջանը առաւել քան յարմար է արեւի նշանակ թռչունով խորհրդանշուած լինելու համար: Ուստի, ըստ այս դատողութիւնների, հարկ է թըռչուն-Արեգակին վերաբերող ժամանակը դնել հէնց ամառնամուտի շրջանում (սկիզբը ամառնամուտի մօտ):
Այսպիսով, պարզեցինք մեր տարեշրջանի երեք հատուածն երից երկուսի մօտաւոր տեղը (փոքր վիշապը մեծ շեղանկեան հետ միասին եւ թռչունը):
Վիշապի եւ կից փոքր շեղանկեան պատկերներին համապատասխանող տարեմասի տեղը որոշւում է բացասման եղանակով: Քանի որ որոշել ենք մեր տարեշրջանի երեք հատուածներից երկուսի (փոքր վիշապի մեծ շեղանկեան հետ միասին եւ թռչունի) մօտաւոր տեղերը, ապա, բնականաբար, երրորդի (մեծ վիշապի՝ կից փոքր շեղանկիւնով) տեղը որոշւում է ինքնաբերաբար: Քանի որ ամառնամուտը (բնականաբար` նաեւ դրան յաջոր դող ամբողջ ամառը) եւ գարնան մի զգալի մասը Մայիս-Յունիս հատուածով (մինչ ամառնամուտ) «զբաղուած» են, մնում է տարուայ աշուն-ձմեռ հատուածը եւ, գուցէ, գարնան մի մասը: Ուրեմն, մեծ վիշապին (եւ կից փոքր փոքր շեղանկեանը) վերաբերող ժամանակը պիտի լինի հիմնականում աշուն-ձմեռ հատուածում: Այստեղ տեղին է յիշել, որ Արեւի խաւարման ժամանակ Արեգակի չերեւալը աւանդաբար բացատրուել է նրանով, թէ իբր Վիշապը կուլ է տուել Արեւին, կամ ծածկել է նրան: Վանական վարդապետը գրում է. «Եւ ասեն ամպեր Ռաստ եւ Զանապ անուն, թէ նոքա խաւարեցուցանեն զարեգակն եւ զլուսին»18: Նոյն Ռաստ եւ Զանապ ամպերի մասին կայ նաեւ Վարդան Արեւելցու պատմութեան մէջ19, իսկ միջին հայերէնի բառարանն էլ այս ամպերի անունները մեկնում է իբր վիշապ համաստեղութեան գլուխն ու պոչը20: Ընդհանրապէս, այստեղ խօսքը ոչ թէ այսօր յայտնի Վիշապ համաստեղութեան մասին է, այլ երկնային վիշապի, որն ըստ շատ տարածուած հնագոյն պատկ երացումների հէնց բուն պատճառն է Արեգակի եւ Լուսնի խաւարումների: Եւ այս մասին պահպանուել են բազմաթիւ տեղեկութիւններ հայ միջնադարեան մատենագրութեան մէջ21: Այսինքն, երկնային վիշապը սերտօրէն առնչւում է Արեւի մահանալու-չերեւալու հետ22: Եւ, ըստ այսմ, շատ յարմար է վիշապին աշուն-ձմեռ հատուածը զուգադրելը, որպէս Արեւի աստիճանական տկարացման, մահացման ժամանակ: Այսինքն, քրեղանիս պատկ երների վերլուծութեամբ տարեշրջանի մէջ վիշապին վերաբերող հատուածի համար ստացուած այսպիսի տեղադրումը լիովին ներդաշնակ է Արեւ-վիշապ առնչութիւնների մասին եղած աւանդական պատկերացումներին:
Այս դատողութիւններն ամբողջացնելու համար հարկ է պարզել նաեւ մեծ շեղանկեան տեղը: Մենք սա կցել էինք փոքր վիշ ապին, որպէս միւս պատկերներից դուրս եւ դրանցից էապէս առանձին հատուածներ, եւ այս երկուսից մէկի (փոքր վիշապի) միջոցով էլ որոշեցինք, այս «առանձին» զոյգի ընդհանուր տեղը (գարուն-Մայիս-Յունիս): Հիմա նայենք այս երկու պատկերների եւ միւսների առնչութիւնը փոքր-ինչ աւելի մանրամասն: Նախ, նկատելի է, որ փոքր վիշապն ու մեծ շեղանկիւնը դասաւորուած են բուն վիշապի հակառակ կողմերում, մէկը վիշապից վեր, միւսը` վար: Աւելին, փոքր վիշապը վեր է ոչ միայն բուն վիշապից, այլ նաեւ թռչունից, որով այս զոյգը, ասես, սահմաններ է դնում թըռչուն + վիշապ երկար հատուածի սկզբին եւ վերջին: Եւ, եթէ տարեշրջանը ներկայացնենք օղակի-շրջանակի տեսքով, կը լինի այսպիսի պատկեր: Ստանում ենք, որ տարեշրջանը մի ծայրից սահմ անափակուած պիտի լինի փոքր վիշապով (նրան վերագրուած հատուածով), սրանից յետոյ պիտի լինի բուն տարուայ առաջին մասը` թռչունը, ապա տարուայ վերջին մասը` բուն վիշապն իր երկու կէսերով ու կից փոքր շեղանկիւնով եւ այս շարքը վերջից պիտի սահմանափակուած լինի մեծ շեղանկիւնով:
Եւ, քանի որ սա շրջան է` տարեշրջան, ապա մեծ շեղանկիւնն ու փոքր վիշապը պիտի լինեն իրար կից, որով եւ շրջանը կը փակուի-կամբողջանայ: Այստեղից հետեւում է, որ տարեշրջանը պիտի սկսուի թռչունով եւ շարունակուի բուն վիշապով, իսկ փոքր վիշապն ու մեծ շեղանկիւնը, դուրս մնացած լինելով բուն տարեշրջանից, տարբեր ծայրերից (սկզբից եւ վերջից) եզերում-սահմանափակում են տարին եւ միեւնոյն ժամանակ, իրար են կցում ժամանակի երկու ծայրերը` սկիզբն ու վերջը: Տարեշրջանի սկիզբն էլ պիտի լինի ամառնամուտի շրջանում: Ահա այսպէս, միայն ընդհանուր դատողութիւններով, հնարաւոր եղաւ ընդհանուր գծերով պարզել, թէ ինչ հատուածներից է բաղկացած եղել տարին եւ ինչպէս են այդ հատուածները դասաւորու ած եղել արեւադարձային տարուայ մէջ ըստ քրեղանիս Ա երեսի պատկերի վերլուծութեան:
Այսպիսով, միայն ընդհանուր դատողութիւնների եւ օրացոյցի աստղագիտական հիմունքների մասին նուազագոյն տեղեկութիւնն երի հիման վրայ հնարաւոր եղաւ պարզել մեզ հետաքըրքրող օրացոյցի սկզբունքային կառուցուածքը ընդհանուր գծերով:
ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏԵԱՆ
The Oldest Armenian Calendar Concept According to the Analyze of the Ornaments of a Vessel from 28-27th c. B.C.
GRIGOR BROUTIAN*
(symmary)
The analyze of the ornaments of a 28-27th c. B.C. vessel found from Shirak region in Armenia makes it possible to restore the concept of the calendar of Armenia of early bronze age. According to this restoration the duration of tropic year (about 365 days) was divided into two main parts: the exact year (about 200 days) and the period that was not included into the year (about 70 days). This out of year period itself was divided into two parts: one-before the year (46 days), and the other- after the year (24 days). The beginning of the year was in the region of summer solstice. The year corresponds to the period summerautumn- winter, while the two parts of the out of year period corresponds mainly to spring.
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
** Այս հետազօտութիւնը իբրեւ զեկուցում կարդացուել է 2006 թ. Սեպտ. 18-ին չորրորդ «Համբարձումեանական ընթերցումներ»ում` Բիւրականում« Վ. Համբարձումեանի Տուն-Թանգարանում:
2 Այս նիւթը տարիներ առաջ ինձ է տրամադրել հնագէտ Համազասպ Խաչատրեանը, որի համար եւ նրան յայտնում եմ իմ խորին շնորհակալութիւնը:
3 Л. Петросян, изд. АН Арм. ССР, Ереван, 1989, ст. 43 – 44. Նաեւ՝ ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՐԵԱՆ, Հին հայկական օրացոյցի մասին, Գիտական աշխատութիւնն եր, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազօտութիւնների կենտրոն, Գիւմրի, 1998, էջ 14 16:
4 Տե՛ս www.shirakmuseum.am/HTML/EN/main_fr.html (18.09.2006):
5 Աւելի ստոյգ լինելու համար նշենք, որ արեւադարձային տարուայ ճշգրիտ տեւողութիւնը ներկայումս 365.242199 օր է, սակայն մեր խնդրի համար լիովին բաւարար է դրա կլորացուած արժէքը` 365.25 օր:
6 Այս զուգադիպութիւնը առաջին անգամ նկատել է Հ. Խաչատրեանը եւ հէնց նա էլ կատարել է այս նախշերի «օրացուցային» վերծանման առաջին փորձը. տե՛ս ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՐԵԱՆ, Հին հայկական օրացոյցի մասին, Գիտական աշխատութիւններ, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազօտութիւնների կենտրոն, Գիւմրի, 1998, էջ 14:
7 Տե՛ս, օրինակ, ԳՐ. ԲՐՈՒՏԵԱՆ, Հայոց Տոմարի Որոշ Հարցերի Մասին. Նախահայկեան օրացոյցի կառուցուածքը, «Էջմիածին», ԺԲ «1996« էջ 135 164, ԳՐ. ԲՐՈՒՏԵԱՆ, Հայկական օրացոյցը իր սկզբնաւորումից մինչեւ մեր օրերը, «Ռուբիկոն», 1/1, 1999, էջ 14 - 27, եւ 1/2, 2000, էջ 5 - 21, ԹՈՒՄԱՆԵԱՆ Բ. Ե., ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ Յ. Յ., Բրոնզէ դարի գօտի-օրացոյց, «Միտք», Երեւան, 1965:
8 Քրեղանիս առաջին հետազօտողի կարծիքով սա ծագող Արեւի պատկեր է. տե՛ս ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՐԵԱՆ, նշ. աշխ.:
9 Տե՛ս, օրինակ, Բ.Ե. ԹՈՒՄԱՆԵԱՆ, Լ.Վ. ՄԻՐԶՈՅԵԱՆ, Աստղագիտութիւն, Երեւանի Համալսարանի հրատ., Երեւան, 1978, էջ 22:
10 ԱՇ. ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, Յովհաննէս Իմաստասէրի մատենագրութիւնը, Երեւանի Համալսարանի հրատ., Երեւան, 1956, էջ 211 - 212:
11 Այս պատկերի հանգամանալի քննութիւնը կը լինի ստորեւ՝ յընթացս փոքր վիշապին համապատասխանող տարեմասի քննութեան: Իսկ այստեղ սահմանափակուենք միայն դրա մի տարրի իմաստի մասնակի ճշգրտմամբ:
12 ՅԱՐՈՒԹԻՒՆ Ա. ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ, Հայաստանի նախնադարեան նշանագրերը, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երեւան, 1978, էջ 118, 172:
13 Տե՛ս Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկայի Ատլաս, ՀՍՍՌ ԳԱ, Երեւան-Մոսկվա, 1961, էջ 28:
14 ԼԻԼԻԹ ԵՐՆՋԱԿԵԱՆ, ՀՌԻՓՍԻՄԷ ՊԻԿԻՉԵԱՆ, Հիմն Արեւին. «Սահարին» Հայ երաժշտական մշակոյթում, ՀՀ ԳԱԱ «Գիտութիւն» հրատ.,Երեւան, 1998« էջ 15 16, նաեւ՝ ՀՌԻՓՍԻՄԷ ՊԻԿԻՉԵԱՆ, Հայ միջնադարեան պատկերացումները կենսատարածքի մասին, Հանդէս Ամսօրեայ, ՃԺԶ տարի« թիւ 1 12, 2002, էջ 441 460:
15 Ս. Բ. ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ« Հայ ժողովրդական հանելուկներ« ՀՍՍՌ ԳԱ հրատ.« Երեւան« 1965« էջ 3:
16 Տե՛ս« օր.« Հ. Ղ. ԱԼԻՇԱՆ« Յուշիկք հայրենեաց Հայոց« հ. 1« Վենետիկ« 1869« էջ 88:
17 Ի դէպ« Հռոմէական կայսրութեան մէջ մեծ շուքով տօնուող հէնց այս տօնն է եղել պատճառը« որ արեւմտեան եկեղեցիները Գ-Դ դարերում Քրիստոսի ծննդեան տօնը Յունուարի 6-ից տեղափոխեցին Դեկտ. 25: Այս մասին տե՛ս« օր.« ԱՐՏԱԿ ԱՐՔԵՊ. ՄԱՆՈՒԿԵԱՆ« Հայ եկեղեցու տօները« «Նայիրի»« Թեհրան« 1999« էջ 4141:
18 Տե՛ս Լ. ԽԱՉԻԿԵԱՆ« «Յաղագս տարեմտին ի Վանական վարդապետէ ասացեալ»« Մատենադարանի Գիտական նիւթերի ժողովածու« 1« Երեւան« 1941« էջ 162« եւ ծանօթագրութիւն 12« էջ 168-169:
19 ՎԱՐԴԱՆ ԱՐԵՒԵԼՑԻ« Տիեզերական պատմութիւն« Երեւանի Համալսարանի հրատ.« Երեւան« 2001« ՁԱ« էջ 131132:
20 Ռ. Ս. ՂԱԶԱՐԵԱՆ« Հ. Մ. ԱՒԵՏԻՍԵԱՆ« Միջին հայերէնի բառարան« Երեւանի Համալսարանի հրատ.« հ. 1« Երեւան« 1987« էջ 207« հ. 2« Երեւան« 1992« էջ 302: 21 Տե՛ս որոշ օրինակներ Բ. Ե. ԹՈՒՄԱՆԵԱՆ« Հայ աստղագիտութեան պատմութիւն « «Միտք»« Երեւան« 1964« էջ 232 239:
22 Արեգակ-վիշապ հակամարտութեան« կռուի մասին տե՛ս նաեւ Մ. ԱԲԵՂԵԱՆ« Երկեր« ՀՍՍՀ ԳԱ հրատ.« հ. Է« Երեւան« 1975« էջ 68:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |