ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
www.anunner.com - Հայագիտական կայք` հայերի մասին և հայերի համար:
«Լավ է մարդու աչքը դուրս գա, բայց անունը դուրս չգա»
հին հայկական ասացվածք:
www.anunner.com կայքը ստեղծվել է 2011թ-ի Օգոստոսի 1-ին՝ հայագիտական, հումանիտար, մշակութա-լուսավորչական նախագծեր իրականացնելու նպատակով:
ՆԱԽԱԳԾԻ ԽՆԴԻՐՆ Է աշխարհասփյուռ հայությանը և օտար ազգիներին ներկայացնել հայ նշանավոր մարդկանց կենսագրությունները և վկայել հայերիս թողած ավանդի մասին՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ:
ՆԱԽԱԳԾԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ Է նպաստել հայ ժողովրդի ազգային, բարոյահոգեբանական նկարագրի, հեղինակության ու համբավի տարածմանը, պայքարել հայատյացության դեմ, ցուցաբերել կրթալուսավորչական աջակցություն, մատենագրել հայ ժողովրդի պատմությանը վերաբերով արխիվային նյութեր և պատմական փաստաթղթեր, կոնկրետ հայորդաց օրինակներով դաստիարակել մեր փառապանծ նախնիներին արժանավայել սերունդ:
Այդ նպատակով մենք ստեղծել ենք մշտապես լրացվող, ինտերակտիվ, բազմալեզու(հայերեն, ռուսերեն, անգլերեն, թուրքերեն (ապագայում)), հայագիտական կայք, որտեղ հավաքագրում ենք 8.000-ից ավելի հայորդիների կենսագրություններ և նրանց կյանքն ու գործունեությունը լուսաբանող այլ նյութեր, ինչպես նաև՝ հայ ժողորվդի պատմության և ազգագրական հարցերին վերաբերող հայագիտական հոդվածներ, գիտահանրամատչելի տեղեկություններ, ֆիլմեր, հարցազրույցներ և ռեպորտաժներ:
Վերոնշյալ աշխատանքների մի ստվար զանգվածն Անուններ.քոմ-ի անձնակազն, իր համեստ ուժերով, արդեն իսկ իրականացրել է: Մինչ օրս կայքում մուտքագրվել է 1200 հայկական անձնանունների բացատրություն, 950 հայի կենսագրություն, 300-ից ավելի հայագիտական հոդվածներ, 13 ռեպորտաժ-հարցազրույցներ և այլն:
Առջևում նոր մտահղացումներ և խնդիրներ կան, որոնք սպասում են իրենց լուծմանը:
Անհրաժեշտ է հավաքագրված կենսագրական նյութերը` մասնագիտացված հաստատությունների (ՀՀ Ազգային արխիվ, ՀՀ Ազգագրության ինստիտուտ, ՀՀ Պատմության ինստիտուտ, ՀՀ Ազգային գրադարան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, ՀՀ և արտերկրյա ԶԼՄ-ներ) օգնությամբ լրացնել փաստավավերագրական հավաստի և արժեքավոր տեղեկություններով: Ստացված տեղեկությունները անհրաժեշտ է խմբագրել, դասակարգել, վերծանել, թվանշայնացնել, թարգմանել օտար լեզուներով և ներկյացնել հանրությանը:
Բացի այդ, նպատակ ունենք իրականացնելու հուշագրերի և կենսագրական գրքերի/բրոշուրների տպագրություն, կազմակերպել հայ նշանավոր մարդկանց և հայոց պատմական իրադարձություններին նվիրված թեմատիկ միջոցառումներ և հիշատակի օրեր, կազմակերպել հայագիտական ժողովներ, կազմել հայաստանի պատմամշակութային ժառանգության պահպանության ֆոնդեր, իրականացնել հայ նշանավոր մարդկանց գերեզմանների և հուշարձանների խնամք, նկարահանել վավերագրական ֆիլմեր և այլն:
ՇՈՒՏՈՎ ԿԱՅՔՈՒՄ ԿԳՈՐԾԱՐԿՎԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԲԱԺԻՆՆԵՐԸ
Ազգանունների հանրագիտարան,
Ընդդեմ հայատյացության,
Անձնական էջեր,
Տոհմածառեր
և այլն:
Մենք ձեռնամուխ ենք եղել սույն նախագծի իրականացմանը, քանի որ մեզ շրջապատող խնդիրները մտահոգիչ են, իսկ հայապահպանությունը՝ օրվա հրամայականն է:
Եթե Դուք կիսում եք մեր հայացքները և ցանկություն ունեք աջակցելու մեզ, խնդրում ենք կապնվեք մեզ հետ՝ info@anunner.com էլ. փոստով:
www.anunner.com- Մենք քիչ չենք

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


