ՈՐՈՇ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ԱՌՆՉՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՍՏՈՒԱԾԱՇՆՉՈՒՄ
Տպագրվել է ԲԱԶՄԱՎԵՊ 2008թ.:
Հայկական հնագոյն օրացոյցների մասին մեր արդի իմացութիւնը ներկայումս բաւական սահմանափակ է: Բնական պատճ առներն են նախ այդ օրացոյցների մեծ վաղեմութիւնը եւ ապա` իբրեւ սրա բնական հետեւանք` դրանց վերաբերող ուղղակի եւ անուղղակի տեղեկոյթի բացառիկ սղութիւնը: Ըստ այսմ, շատ կարեւոր է քննութիւնը այն բոլոր աղբիւրների, որոնցում կարելի է հայկական հնագոյն օրացոյցներին վերաբերող ուղղակի կամ անուղղակի տեղեկոյթ գտնել: Այդպիսի աղբիւր կարող է լինել Աստուածաշունչը: Թէպէտ Աստուածաշնչեան իրադարձութիւնն երը ուղղակիօրէն չեն առնչւում Հայոց պատմութեանը, այդուհանդերձ, ի նկատի ունենալով աստուածաշնչեան իրադարձութիւնների աշխարհագրական մօտիկութիւնը (որոշ դէպքերում` նաեւ ուղղակի կապուածութիւնը) Հայկական Լեռնաշխարհին եւ հայկական պետական կազմաւորումներին, ակնկալելի է, որ աստուածաշնչեան որոշ իրողութիւններ սերտ աղերսներ ուն ենան հայաստանեան համարժէք իրողութիւնների հետ:
Աստուածաշնչի մեզ հասած բնագրի մէջ առկայ են բազմաթիւ բառեր եւ արտայայտութիւններ, որ ունեն ժամանակային իմաստ: Այս բառերի եւ արտայայտութիւնների ամբողջութիւնը, բնականաբար, պարունակում է ծաւալուն տեղեկոյթ` այդ շա- րադրանքների ստեղծման-խմբագրման ժամանակներում եղած օր ացուցային-ժամանակային պատկերացումների մասին: Ինչպէս յայտնի է, Աստուածաշնչի տարբեր գրքերը ստեղծուել են տար- բեր ժամանակներում: Բնական է, որ դրանց ժամանակներում ե- ղած օրացուցային պատկերացումներն էլ կարող են լինել իրա- րից տարբեր: Բնական է նաեւ, որ առաւել մեծ կարեւորութիւն ունի առաւել հին շրջանի օրացուցային պատկերացումների մա- սին տեղեկոյթը, քանի որ այլուստ մեզ հասած տուեալները աւե- լի ու աւելի սակաւ են դառնում, երբ խորանում ենք դէպի անծաշնչի բոլոր գրքերում եղած ժամանակային տուեալները եւ փորձել այդ հիման վրայ հետեւել ժամանակային-օրացուցային պատկերացումների փոփոխութիւններին (եթէ այդպիսիք կան) սկսած Հնգամատեանի ստեղծման ժամանակներից մինչեւ Նոր Կըտ ակարանի ստեղծման ժամանակը: Սակայն դա յոյժ մեծ ծաւալի եւ ծանր աշատանք է, որ առայժմ դուրս է մեր սուղ հնարաւորութիւնն երից: Ուստի, իբրեւ սկիզբ, կը փորձենք քննութեան առնել Հնգամատեանի ստեղծման ժամանակուայ օրացուցայինժ ամանակային պատկերացումները:
Աստ քննութեան կþառնենք Հնգամատեանի գրքերից միայն մէկի` Ելից գրքի պարունակած ժամանակային տուեալները1. կը փորձենք այս գրքում առկայ ժամանակային տուեալների հիման վրայ ըստ հնարաւորին վերականգնել այն օրացուցային-ժամանա- կային պատկերացումները, որ եղել են Հրէից մօտ անդ նկարա- գրուած իրադարձութիւնների ժամանակներում: Իսկ Հնգամա- տեանի միւս գրքերից կþօգտագործենք միայն որոշ տուեալներ, որ անհրաժեշտ կը լինեն այստեղ դրուած նախնական նպատա- կին հասնելու համար: Նախ, խնդրոյ առարկայ նիւթից հնարաւորինս ամբողջա- կան տեղեկոյթ դուրս կորզելու համար Ելից գրքից առանձնա- ցուել են ժամանակային իմաստ ունեցող բոլոր բառերը եւ այդ բառերը պարունակող արտայայտութիւնները: Ստորեւ տրւում է ցանկը այն բոլոր բառերի, որոնց համար կատարուած է որոնումը եւ այդ բառերը պարունակող համարները:
«ԱՌԱՒՕՏ»
Է 15, Ը 20, Թ 13, Ժ 13, ԺԲ 22, ԺԴ 24, ԺԴ 27, ԺԶ 7, ԺԶ 8, ԺԶ 12, ԺԶ 13, ԺԶ 23, ԺԸ 13, ԺԸ 14, ԺԹ 16, ԻԳ 18, ԻԴ 4, ԻԷ 21, ԻԹ 39, ԻԹ 41, Լ 7, ԼԴ 2, ԼԴ 4, ԼԶ 3:
«ԵՐԵԿՈՅ»
ԺԲ 18, ԺԶ 6, 8, 12, 13, ԺԸ 13, 14, ԻԹ 39, 41, Լ 8:
«ԳԻՇԵՐ»
Ժ 13, ԺԱ 4, ԺԲ 8, 12, 29, 30, 31, 42, ԺԳ 22, ԺԴ 21, ԻԴ 18, ԼԴ 28, Խ 38:
«ՑԵՐԵԿ»
ԺԳ 21:
«ԱՒՈՒՐ»
Գ 18, Դ 19, Ե 3, Է 25, Ը 22, Ժ 22, 23, ԺԲ 6, 17, 18, ԺԳ 4, 6, ԺԶ 1, 5, 22, 26, 27, 29, 30, ԺԹ 1, 11, 15, 16, Ի 10, 11, ԻԳ 12, ԻԴ 16, ԼԱ 15, 17, ԼԲ 34, ԼԴ 21, ԼԵ 2, 3:
«ՕՐ»
Ը 27, Թ 18, ԺԲ 14, 15, 16, 17, 18, 19, ԺԳ 3, 6, ԺԵ 22, ԺԶ 4, 5, 26, 29, Ի 8, 9, 11, ԻԳ 12, 15, ԻԴ 16, ԻԹ 30, 35, 37, ԼԱ 15, 17, ԼԴ 18, 21, ԼԵ 2:
«ԱՅՍՕՐ»
Թ 18, ԺԶ 25, ԺԹ 10, ԼԲ 29, ԼԴ 11:
«ԵՐԵԿ»
ԺԲ 6:
«ԱՅԳ»
ԺԲ 10, ԺԳ 21, ԺԶ 19, 20, 21, 24, ԻԹ 34, ԼԴ 25:
«ԱՄԻՍ»
Բ 2« ԺԲ 2« ԺԲ 3« 6 18« ԺԳ 4« 5« ԺԶ 1« ԺԹ 1« ԻԳ 15« ԼԴ 18« Խ 2:
«ԱՄ»
Է 7, ԺԶ 35, ԻԳ 10, 11, 29:
«ՏԻՒ»
Ժ 13, ԻԴ 18, ԼԴ 28, ԺԳ 22, Խ 38:
«ՏԱՐԻ»
ԺԲ 2, ԻԳ 14, 16, 17, ԼԴ 22, 23, 24:
Իբրեւ յաջորդ քայլ` գտնուած արտայայտութիւններից ընտրուել են բոլոր նրանք« որոնցից հնարաւոր է նկատուել դուրս կորզել առաւել ուշագրաւ ու մեր խնդրի համար էական օրացուցային-ժամանակային տեղեկոյթ« ապա կատարուել է այդ տեղեկոյթի քննութիւն: Իբրեւ նախավերջին քայլ համադրուել են հաւաքուած տեղեկոյթի առանձին «բեկորները» եւ փորձ է արուել այդ ամէնը մէկտեղել մէկ օրացուցային-ժամանակային պատկերի մէջ: Վերջին քայլը այս վերլուծութեամբ ստացուած օրացուցային պատկերի համեմատութիւնն է այլ աղբիւրներից մեզ յայտնի հայկական հնագոյն օրացոյցի` Նախահայկեան օրացոյցի հետ:
* * * *
Սկսենք Ելից ԺԲ 2-42 համարների տեղեկութիւններից: Այստեղ ունենք վկայութիւն Հրէից գլխաւոր տօնի մասին« որ այն տօնւում է 7 օր (15« 16« 18« 19): Ընդ որում« այստեղ յստակ վկայութիւն կայ այն մասին« որ կիրառուող օրացոյցում ամիսնե- րը լուսնային են: Տօնը տօնւում է ամսի 14-րդ օրից մինչ 21- րդը« որ նշանակում է` լիալուսնից մինչեւ վերջին քառորդը (18): Տօնի օրերի ընթացքում աշխատանքը արգելուած է: Կայ տօնին նախորդող 4-օրեայ շրջան« որի ընթացքում ընտրւում է զոհի կենդանին` միամեայ արու ոչխար (ԺԲ-3): Այս տօնը նաեւ կա- պուած է Ամանորի հետ« քանի որ պէտք է լինի առաջին ամսու այ մէջ. այս տօնի ամսով սկսւում է տարին (ԺԲ-2« 18): Ի դէպ« այդ տօնի զոհի կենդանու անպայման 1 տարեկան լինելը եւս վկայութիւն է այն մասին« որ տօնը կապուած է տարեշրջա- նի« տարեմուտի հետ: Կարելի է համարել« որ միամեայ ոչխարը զոհելով-սպանելով« դրա հետ սպանւում է նաեւ անցած տարին (որի ընթացքում այդ կենդանին ծնուել-մեծացել է)« վերջ է դրւում անցած տարուան« եւ նախապատրաստւում է նոր տա- րուայ գալուստը: Ուշագրաւ է« որ այս զոհը մորթւում է երեկոյ եան« որ« փաստօրէն« օրուայ վերջն է: Այսինքն« այս պարագա- յում եւս ունենք զոհաբերութիւնը վերջի« աւարտի հետ կա- պուած լինելու արտայայտութիւն2: Փաստօրէն« այստեղ ունենք մի քանի իրողութիւնների վերջի՝ աւարտի համադրում. զոհաբե- րութիւն« որ կենդանու կեանքի վերջն է« երեկոյ« որ ցերեկուայ ու նաեւ օրուայ վերջն է« եւ Ամանոր« որ ըստ էութեան հին տարեշրջանի վերջն է: Սա հիմք է տալիս մտածելու« որ այս տօնը « կամ առնուազն՝ տօնի սկզբի մասը պիտի կապուած լինի ա- ւարտի« վերջի գաղափարի հետ: Այս ասուածը հաստատող վկա- յութիւն է այն« որ ըստ նոյն տեղում տրուած պատուիրանի« ա- ռաւօտեան այդ զոհից ոչինչ չմնայ: Զոհը պէտք է սպառուի գիշ երուայ ընթացքում: Այսինքն« առաւօտը« որով սկսւում է նոր օրու այ (հնարաւոր է նաեւ` նոր տարուայ) լոյսը« պիտի լրիւ ա- զատուած լինի հինը (հին տարին) խորհրդանշող վերջին իրողութիւնից` զոհից: Ուրեմն« բուն անցումը հնից նորին (հին տարուց նոր տարուն) կատարւում է այդ գիշերուայ ընթացքում: Նշանակում է« այդ գիշերը պիտի ունենայ բացառիկ կարեւորութիւն: Եւ իրօք« նոյն տեղում պատուիրուած է այդ գիշերը բոլորին արթուն մնալ (ԺԲ-42): Այսինքն« ունենք գիշերային հսկում: Եւ գիշերն էլ ճաշակւում է երեկոյեան մորթուած զոհի միսը: Այսինքն« առկայ է ամբողջովին գիշերային ծէս: Եւ այս ծէսով սահմանազատւում են ժամանակի երկու հակադիր մասե- րը` հին եւ նոր ժամանակները« ուրեմն` հին եւ նոր տարիները:
Արդ նայենք« թէ տարեշրջանի որ մասում պիտի լինի այս տօնը: Ելից ԺԳ-4 համարում ունենք «յայսմ աւուր ելանէք դուք յամսեանս կանխոց»« որ աշխարհաբարում փոխադրուած է «դուք այսօր գարնանային վաղահաս բերքի ամսին էք դուրս գալիս»: Հայկազեան բառարանը «ամիս կանխոց»ը բացատրում է «ըստ այլոց` Նոր ամիս« կամ ամիս Նորւոյ. Novus. Առաջին ամիսն եբ- րայեցւոց Նիսան. իբր սկիզբն վաղահասուկ արմատեաց գարնայնոյ ի մարտի եւ յապրիլի»3: Յունարէնում այստեղ կայ. e'n gar th` sh/meron u;meiv e'kporeu/esye e'n mhni twn ne/wn. Այլ լեզուներով Աստուա- ծաշնչում այս տեղում պարզապէս Աբիբ ամիս է դրուած: Ամէն պարագայում« այստեղ Նիսան ամսի մասին խօսք չկայ: Արդ փորձ ենք վերլուծել սա« հիմք ընդունելով հայերէն աշխարհաբարի տարբերակը: Փորձենք բացել-հասկանալ գարնանային վաղահաս բերքի ամիս արտայայտութիւնը: Գարնանային – նշանակում է գարնանը՝ այսինքն՝ գարնանամուտից մինչեւ ամառնամուտ ընկ ած ժամանակամիջոցում տեղի ունեցող: Բերքի ամիս – նշանա- կում է« որ պիտի լինի ինչ-որ մշակաբոյսի բերքահաւաքի ժա- մանակ: Բերքահաւաքի ժամանակը« ընդհանրապէս« երկար տեւող միջոց է. տարբեր մշակաբոյսերի բերքը միեւնոյն վայրում հա- սունանում է տարբեր ժամանակներ: Մեր խնդրին վերաբերող տարածաշրջանում ամենավաղ բերքահաւաքը կարող է լինել գարնան վերջերում« իսկ ամենաուշն էլ` խոր աշնանը: Այսինքն« բերքահաւաքը ուշ գարնանից մինչեւ խոր աշուն (երբեմն` նոյնիսկ ձմեռնամուտ) տեւող մի ընդարձակ շրջան է: Այս միջակայքը էապէս սահմանափակւում է գարնանային նշումով: Ուրեմն« խօսքը պիտի վերաբերի հէնց գարնան վերջերում հասունացող ինչ-որ մշակաբոյսերի բերքահաւաքին: «Վաղահաս» նշումն էլ լիովին հասկանալի է« քանի որ գարնանը (գարնան վերջերին) հասունանալ կարող է միայն վաղահաս պտուղը: Այսպիսով« ստա- նում ենք« որ տօնի ժամանակը գարնան վերջերն է: Սա նշանա- կում է ամառնամուտին նախորդող շրջանը:
Ընդհանրապէս« ի նկատի ունենալով« թէ ինչ դարաշրջանի է վերաբերում այս ամէնը« հարկ է հաշուի առնել« որ խնդրոյ ա- ռարկայ ժամանակներում տարուայ (արեւադարձային տարուայ) մէջ կայուն ժամանակներ որոշելը դիւրին խնդիր չի եղել: Եւ« ըստ այսմ« «վաղահաս բերքի ամիս» յորջորջումը պարզապէս բա- ւական յուսալի միջոց է առանց բարդ հաշւումների« առանց նուրբ աստղագիտական դիտումների կայուն ժամանակ տալու: Այսինքն« սա շատ յուսալի աշխատող« պարզ« դիւրաւ կիրառելի միջոց է` օրացուցային իրողութիւնը բաւական մեծ ճշգրտութ եամբ տալու: Միեւնոյն ժամանակ« սա նաեւ վկայութիւն է այն մասին« որ ի դէմս այս ձեւակերպման ունենք օրացոյցի ներկա- յացման« օրացուցային իրողութեան սահմանման շատ վաղ« նախն ական արտայայտութիւն:
Այսպիսով« այս մի քանի վկայութիւնների վերլուծութիւնը մեզ թոյլ է տալիս եզրակացնել« որ ելից ժամանակուայ Հրէից օր ացուցային պատկերացումներում եղել է գարնան վերջերում` ա- մառնամուտին նախորդող շրջանում նշուող մի տօն: Այն եղել է տարուայ գլխաւոր տօնը: Տօնի զոհի կենդանին՝ մէկամեայ ոչխա- րը վկայութիւն է« որ տօնը աղերսուած է եղել տարեշրջանի հետ« այսինքն« եղել է տարեվերջի-տարեմուտի տօն: Այս տօնով սահմա- նազատուել են հին եւ նոր տարիները« եւ այդ սահմանը եղել է գիշերով: Եղել է գիշերային ծէս« կատարուել է հսկում: Մէկա- մեայ զոհի մորթելն էլ պիտի խորհրդանշած լինի հին տարուայ աւարտը: Գիշերուայ ընթացքում այդ զոհի մսի ի սպառ վերա- ցումն էլ նշանակած պիտի լինի այդ նոյն գիշերուայ (այսինքն` անցման միջոցի) ընթացքում հին ժամանակից մնացած ամէն ինչի ի սպառ վերացում: Տօնակատարութիւնը տեւել է 7 օր« եւ օր երն էլ որոշուել են լուսնի փուլերով: Բուն տօնն սկսուել է լիա- լուսնի օրով եւ աւարտուել է վերջին քառորդով: Այս 7 օրերի ընթ ացքում ամէն տեսակ աշխատանք արգելուած է եղել: Եղել է նա- եւ ծիսական կերակուր. ճաշակուել է միայն բաղարջ (անխմոր) հաց:
Ի դէպ« տօնի ժամանակը վաղահաս բերքի միջոցով սահմա- նելը վկայում է նաեւ« որ ի դէմս իրենց տօնը ա՛յս կերպ սահմա- նողների գործ ունենք երկրագործ« ուրեմն` նստակեաց ժողովրդի հետ4: Սա էլ մեզ տանում է Հրէից պատմութեան նախաաբրահա- մեան շրջանը« երբ նախքան հարաւային Միջագետքի Ուր քաղա- քից դուրս գալը Աբրահամի նախնիները բնակւում էին հարաւա- յին Միջագետքում: Բնականաբար« ակնկալելի է« որ տարեկան գըլխ աւոր տօնի ժամանակը որոշելու այս կերպի արմատներն էլ լին են հէնց հարաւային Միջագետքի օրացուցային աւանդոյթի մէջ:
Ստացուած պատկերը շատ առումներով զուգահեռ է Հայոց հնագոյն օրացոյցներից մէկի՝ Նախահայկեան օրացոյցի մասին ներկայումս մեր իմացածին: Այսպէս© Նախահայկեան օրացոյցում էլ տարեշրջանի գլխաւոր տօնը եղել է ամառնամուտի շրջանում« նշուել է ամառնամուտից մէկ շաբաթ առաջ« տօնակատարութիւնը տեւել է մէկ շաբաթ« տօնակատարութեան գլխաւոր պահը ե-ղել է ամառնամուտից մէկ շաբաթ առաջ գիշերուայ 10-րդ ժա- մը« եղել է ծիսական զոհաբերութիւն եւ այլն5:
Մեր խնդրի համար էական տեղեկոյթ է պարունակում Ե- լից գրքի ԺԹ գլխի 16 համարը6: Այստեղ խօսք է գնում մի տօն ածիսական արարողութեան մասին« որը« դատելով առկայ փաստ երից« մեծ զուգահեռներ ունի Հայոց Նաւասարդեան տօնին ա- ղերսուող իրադարձութիւնների մասին մեր ունեցած պատկերա- ցումներին: Ըստ Ելից գրքի նշեալ համարի` բուն խորհուրդ-ծէ- սը կատարւում էր լեռան վրայ` բարձունքում« ժողովրդից մեկուսի « սրբազան մի վայրում: Եւ ժողովուրդն էլ ծէսին մասնակցում էր լեռան ստորոտում: Կատարման ժամանակը մթնշաղն էր« ա- դամամութը« լուսաբացին նախորդող պահը« գիշերուայ վերջնա- մասը: Այստեղ Առաւօտը նշուած է իբրեւ իրադարձութեան ժա- մանակ: Իրադարձութիւնն ուղեկցւում է մեծաձայն փողահարութ եամբ« որից ժողովուրդը զարհուրում է: Այդ ընթացքում հընչում են դղրդուն ձայներ« եւ երկինքը փայլատակում է:
Նախ նկատենք« որ այս տեղիում առաւօտը հայերէն թարգ- մանութեան մէջ դրուած է յունարէն o#ryron–ի դիմաց« իսկ յուն արէն o#ryron բառն էլ« իր հերթին« նշանակում է ոչ թէ բուն առաւօտ` ցերեկուայ սկզբի իմաստով« այլ` լուսաբացին նախոր- դող պահը: Իսկ լուսաբացին« ուրեմն՝ նաեւ արեւածագին« նա- խորդող ժամանակը« բնականաբար« գիշերուայ մասը պիտի լինի: Այսինքն` խօսքն այստեղ գիշերուայ վերջում կատարուող ծէսի մասին է7: Այստեղ ուշագրաւ է« որ առաւօտը« բացի ցերեկուայ սկիզբ նշանակող բառ լինելուց« հայկական տոմարում ունի նաեւ ժամանուան արժէք: Հայկական աւանդական օրացոյցի մէջ Առա- ւօտ է կոչուել գիշերուայ 10-րդ ժամը8: Սա տասներկուժամեայ գիշերուայ վերջից առաջ է երկու ժամով: Իսկ եթէ ի նկատի ուն ենանք« որ հնում հայկական օրացոյցում գիշերային ու ցերեկա- յին ժամերը տարուայ տարբեր եղանակներին ունեցել են տար- բեր տեւողութիւններ« ապա ամառնամուտի շրջանում Առաւօտ ժամը պիտի եղած լինի արեւածագից 2 x 45 րոպէ = 90 րոպէ (ժամանակաչափութեան արդի միաւորներով) առաջ:
Այս ամէնին զուգահեռ գիտենք« որ Նախահայկեան օրացոյցում տարեկան գլխաւոր տօնին աղերսուող ծիսական-դիցաբա- նական իրողութիւնների շարքում եղել են բարի եւ չար ուժերը խորհրդանշող դիցաբանական էակների մարտնչումներ« որոնք ուղ եկցուել են որոտներով« կայծակներով« ճայթիւններով« եղել է զոհաբերութիւն« եւ յատուկ կարեւորութիւն է ունեցել զոհասե- ղանի ծուխը՝ ծուխ ծխանի յորջորջմամբ: Եւ այս ամէնի մէջ յա- տուկ կարեւորութիւն է ունեցել այդ գիշերուայ Առաւօտ ժամը© տօնի ամենակարեւոր մասը կատարուել է հէնց գիշերուայ Առա- ւօտ ժամին: Ի դէպ« այս ժամանունը մեզ հասել է երկու տարբե- րակով« եւ ժամանուան երկրորդ տարբերակն է Փողահարն: Սա էլ վկայութիւն է այն մասին« որ գլխաւոր տօնի գիշերուայ Ա- ռաւօտ ժամին կատարուող ամենակարեւոր ծէսը ուղեկցուել է հանդիսաւոր փողահարութեամբ« որ կատարուել է թագաւորի գլխաւորութեամբ ¥կամ հէնց միայն թագաւորի կողմից« եւ դա էլ ուղեկցուել է թմբկահարութեամբ9: Այստեղ էական է այն« որ տօնի կարեւորագոյն ծէսը գիշերուայ Առաւօտ ժամին անելը Նախահայկեան օրացոյցում ունի յստակ պատճառաբանութիւն: Այս օրացոյցի մէջ« ինչպէս նախապէս նշուել է« տարեկան գլխա- ւոր տօնի օրը որոշուել է Հայկն համաստեղութեան գլխաւոր աստղի արեգակնային ամբարձումով« որ Հայոց Բուն տոմարի սկզբնաւորման շրջանում ¥ն©Ք© 2341 թ.¤ Հայաստանի տարածքից դիտուել է ամառնամուտից մէկ շաբաթ առաջ ¥Յունիսի 14-ին` ըստ մեր այսօրուայ օրացոյցի¤: Արեգակնային ամբարձման ճիշդ ժամանակը հաշուարկելիս ընդունուել էր« որ աստղի ծագման պա- հին Արեգակն առնուազն 150 ցած պէտք է լինէր հորիզոնից: Սա նշանակում է« որ աստղի ծագումը կը լինէր արեւածագից առնու ազն 63 րոպէ առաջ: Այսինքն` ամառնամուտի կարճատեւ գիշ երային ժամերի պայմաններում սա կը լինէր գիշերուայ ամենա- ուշը 11ևրդ ժամին« իսկ աւելի ընդունելի` գիշերուայ 10-11-րդ ժամերին« որ եւ կոչուել է Առաւօտ: Այսինքն` Հայկի աստղի ա- րեգակնային ամբարձումը Հայոց Բուն օրացոյցի ստեղծման դա- րաշրջանում Հայաստանի տարածքից դիտուել է մօտաւորապէս գիշերուայ Առաւօտ ժամին ¥կամ դրան շատ մօտ¤: Սա նշանա- կում է« որ Առաւօտը հէնց այն ժամն էր« որի ընթացքում տեղի էր ունենում ողջ տարուայ մեծագոյն ու սրբազնագոյն խորհուրդը: Ուրեմն` բնական կը լինէր սպասել« որ Նաւասարդեան ամբողջ տօն ակատարութեան ամենաառանցքային« վճռորոշ պահը լինէր հէնց տուեալ օրուայ Առաւօտ ժամը10: Այսինքն` ծիսական-օրացուցա- յին այս իրողութիւնը« որ Հրէից կրօնածիսական համակարգում ունի միայն պատուիրանի արժէք` առանց բացատրութեան« Նա- խահայկեան օրացոյցի մեկնակէտից դիտելիս ստանում է լիովին հասկանալիևբացատրելի աստղագիտական հիմնաւորում: Ըստ այսմ` բնական է ակնկալել« որ ա՛յս կրօնածիսական իրողութեան ա- կունքը լինի հէնց ա՛յն տեղ« ուր որ նրա պատճառաբանուած բացատրութիւնն է« այսինքն` Նախահայկեան օրացոյցում:
Ասուածի մի կողմնակի հաստատում կարելի է դիտել նաեւ հետեւեալը: Ըստ վկայաբերուած հատուածի` հրէից ծէսը ¥ժողովըր դի մասնակցութեամբ¤ կատարւում էր լեռան ստորոտում` բա- ցօթեայ: Միեւնոյն ժամանակ« Հայոց պատմութիւնից գիտենք« որ նախքան քրիստոնէութեան մուտքը Հայաստան« Ամանորի տօնը նշուել է բացօթեայ« Նպատ լեռան ստորոտին` Արածանու ա- կունքի մօտ11: Այսինքն` Ամանորը լեռան ստորոտում բացօթեայ տօնելու աւանդոյթը ամենավաղ ժամանակներից անխափան հա- սած է եղել մինչեւ Հայոց դարձի ժամանակները: Նախահայկեան օրացոյցի դիրքից սա եւս կարող է ունենալ լիովին պարզ բա- ցատրութիւն` պայմանաւորուած տօնի աստղագիտական-դիտողա- կան մասի պահանջներով: Բանն այն է« որ աստղի արեգակնային ամբարձումը դիտելու համար անհամեմատ աւելի նպատակայարմ ար է բարձրանալ լեռներն ու դիտումներն անել բարձունքից« յում դիտումներն էապէս աւելի անկախ կը լինեն տեղի եղանա- կային պայմաններից« քան եթէ արուէին ցածրավայրից: Աւելին` եթէ դիտումն իրականացնողը լեռան վրայ (գուցէ եւ գագաթին) է« իսկ նրա դիտման արդիւնքին սպասող ժողովուրդը` այդ նոյն լեռան ստորոտին« բնական է մտածել« որ բարձունքից դիտման արդիւնքի մասին ստորոտում գտնուողներին տեղեկացնելու ա- մենաարագ եւ յուսալի միջոցը կարող էր լինել հզօր փողահա- րութիւնը12: Այսինքն` այս փողահարութիւնը (ընդ որում` հզօր) եւս իր պարզ ու հասարակ բացատրութիւնն է ստանում Նախա- հայկեան օրացոյցում: Աւելին` այս մասին ուղղակի վկայութիւն ունենք ի դէմս Արտաշէսեան վէպի մի չքնաղ պատառիկի« որ մեզ է հասել Գրիգոր Մագիստրոս Պահլաւունու ¥մօտ 990-1058/9¤ շնորհիւ.
Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի Եւ զառաւօտն Նաւասարդի«
Զվազելն եղանց եւ զվագելն եղջերուաց.
Մեք փող հարուաք եւ թմբկի հարկանէաք
Որպէս օրէն է թագաւորաց13:
Այստեղ ծիսական փողահարութիւնից զատ խօսւում է նա- եւ դրան ուղեկցող ծիսական թմբկահարութեան մասին« որը եւս կարելի է ընկալել իբրեւ կարեւորագոյն իրադարձութեան մասին արագ տեղեկացնելու յուսալի միջոց: Կարեւոր է նաեւ այն« որ այստեղ այս ծիսական փողահարութիւնն ու թմբկահարութիւնը եղել են թագաւորի՛ մենաշնորհը (որպէս օրէն է թագաւորաց)« իսկ թագաւորն էլ« ինչպէս գիտենք« հնում եղել է նաեւ կրօնա- պետ՝ գլխաւոր քուրմ: Այսինքն` այստեղ մենք ունենք հէնց կրօն ական գործողութիւն: Ուրեմն` այս կէտում եւս կայ ընդհան-րութիւն Ելից գրքի վկայաբերուած տեղիի եւ Նախահայկեան օր ացոյցին վերաբերող իրողութիւնների միջեւ:
Իբրեւ մի վերջին ընդհանրութիւն էլ նշենք լեռան ծխալը. «...Եւ ամենայն ժողովուրդն տեսանէր ... զլեառնն ծխեալ»: Սրան զուգահեռ« ինչպէս վերը նշուեց« Նախահայկեան օրացոյցում էլ կայ յատուկ կարեւորութիւն ունեցող զոհարանի ծուխը« որ կոչու ել է ծուխ ծխանի: Այսինքն` լեռան վրայ դիտումներին զու- գահեռ եղել է նաեւ զոհաբերութիւն« եւ յատուկ կարեւորութիւն է ունեցել այդ զոհաբերութեան ծուխը:
Եւ վերջում փորձենք վերլուծել Ելից գրքի Գ 18« Ե 3 եւ Ը 27 տեղիները14: Սուրբգրային այս երեք համարներից եւս երե- ւում է« որ այստեղ խօսքը ծիսաարարողական մի տօնակարգի մասին է« որը« ըստ մեր վկայաբերած տուեալների« պէտք է որ տեւած լինէր առնուազն 7 օր (եւ 7 օրից ոչ շատ աւելի): Այս տեղիում տօնը կատարելու վայրի հեռաւորութիւնը տրուած է ժամանակային միաւորներով՝ երեք օրուայ ճանապարհ: Ուրեմն« այդ ճանապարհն անցնելու վրայ պիտի ծախսուի հէնց 3 օր: Նըշ անակում է նոյնքան էլ պիտի ծախսուի ետդարձի վրայ« քանի որ ճանապարհը նոյնն է: Ստացւում է« 6 օր գնալ-գալու համար: Իսկ տօնակատարութեան ամենակարեւոր մասի՝ զոհաբերութեան ¥Տիրոջը զոհ մատուցելու¤ արարողութիւնը ամենաքիչը մէկ օր պէտք է եղած լինէր: Աւելին© շատ մեծ հաւանականութեամբ բուն զոհաբերութիւնը պիտի տեւած լինէր հէնց մէկ օր. դէպի զոհաբերութեան վայրը եռօրեայ ուղեւորութիւն կատարելուց յե- տոյ դեռ նոյնքան էլ վերադառնալու համար ժամանակ ծախսելու անհրաժեշտութիւնը« շատ հաւանական է« որ ստիպէր բուն զոհ աբերութեանը յատկացուած ժամանակամիջոցը սահմանափակելհ ասցնել նուազագոյնի: Այսինքն` ամենայն հաւանականութեամբ« այս տօնի ուխտագնացութիւնը պիտի տեւած լինէր հէնց 7 օր:
Այստեղ էական է նաեւ այն« որ ա՛յս տօնը հրէից համար ունեցել է բացառիկ կարեւորութիւն. Մովսէսը հէնց ա՛յս տօնի համար է փարաւոնից իրաւունք խնդրում ժողովրդին անապատ տանելու: Այսինքն` սա պիտի եղած լինի տօներից գլխաւորը« բացի այդ` այս տօնը պիտի եղած լինի բացօթեայ կատարուող տօն: Դա է պատճառը« որ այս տօնի համար ժողովուրդը« փաստօր էն« ուխտի է գնում« դուրս է գալիս բնակավայրից: Աւելացն ենք նաեւ« որ տօնի այսպիսի տեւողութիւնը պիտի որ նախա- պէս յայտնի եղած լինի նաեւ հէնց փարաւոնին: Հակառակ պա- րագայում նա« որ ամէն կերպ ջանում էր խոչընդոտել Հրէից ելքին « կարող էր առարկել իր հպատակների չպատճառաբանուած երկար բացակայութեան դէմ: Այսինքն« ամենայն հաւանականութ եամբ« փարաւոնը իմացած պիտի լինի« որ Հրեաները ունեն տարեկան մի հիմնական տօն« որ կատարւում է բացօթեայ եւ տեւում է շուրջ 7 օր:
Սրան զուգահեռ` Նախահայկեան օրացոյցում ունենք այն փաստը« որ տարեկան տօներից գլխաւորը՝ Ամանորի տօնը« նշուել է հէնց 7 օր: Ընդ որում` այդ օրերից իւրաքանչիւրը ձօնու ած է եղել որոշակի պաշտամունքային իրողութեան« ունեցել է որոշակի ծէս: Բացի դրանից` այս գլխաւոր տօնը վստահաբար կատարուել է բացօթեայ: Այսինքն` տեսնում ենք« որ մի կողմից հրէից տօնացոյցում ամենակարեւոր տօնը եղել է եօթնօրեայ եւ տօնուել բացօթեայ« միւս կողմից էլ՝ Հայոց հնագոյն օրացուցա- յին համակարգում (Նախահայկեան օրացոյցում) եղել է Ամանորի տօնը« որ տօնուել է դարձեալ եօթ օր եւ նշուել կրկին բացօթ եայ: Սա թոյլ է տալիս Հրէից խնդրոյ առարկայ տօնը եւս հա- մարել Ամանորի տօն. ընդ որում` այն վկայուած է որոշակիօրէն աւելի ուշ ժամանակից« քան Նախահայկեան օրացոյցի կիրառութ եան ժամանակն է:
Հնարաւոր է նաեւ մտածել« որ գլխաւոր տօնը բազմօրեայ (եօթնօրեայ) ուխտագնացութեամբ նշուելու հետ պիտի կապուած լինի հրէից աւանդոյթում ամրագրուած բաղարջ հացի օգտագործումը տօնի ընթացքում15: Աւելին` տօնի ընթացքում մինչեւ իսկ արգելուած էր խմորուած հացի օգտագործումը: Այս ար- գելքն ու համապատասխան պատուէրը« որոնք Հնգամատեանում բերուած են իբրեւ սոսկ պատուիրաններ« տօնի կատարման տե- սանկիւնից լիովին հասկանալի բացատրութիւն կարող են ստա- նալ: Բանն այն է« որ բազմօրեայ ուխտագնացութեան ընթացքում առնուազն դժուար պիտի լինէր բացօթեայ« դաշտային պայմ աններում հացը թխելուց առաջ թթուեցնել: Դրա համար հարկ կը լինէր երկար ժամանակ տրամադրել եւ ապահովել համապա- տասխան պայմաններ: Իսկ սա« իր հերթին« կարող էր խոչընդոտ ել ուխտագնացութեան ամբողջ ընթացքը:
Արդ« ի մի բերելով Հրէից օրացոյցի մասին Ելից գրքի տեղեկութիւնների հիման վրայ մեր վերականգնած պատկերը եւ այն համադրելով Նախահայկեան օրացոյցի մասին մեր իմացա- ծին` կարելի է նշել հետեւեալ ընդհանրութիւնները.
Ի մի բերելով վերը թուարկուած ընդհանրութիւնները« որ առկայ են մի կողմից՝ Ելից գրքի վկայաբերուած տեղիների վերլուծութ եամբ ստացուած պատկերի եւ միւս կողմից էլ՝ Հայոց Նախահայկեան օրացոյցի մասին մեր իմացած պատկերի միջեւ« կարող ենք եզրակացնել« որ այսքան շատ եւ էական ընդհանրութիւնն երը պատահական սեպել չի կարելի: Այս ընդհանրութիւնն երը կարող են հետեւանք լինել միայն շատ սերտ առնչութիւնն երի այդ օրացոյցների միջեւ: Հնարաւոր են մի քանի առնչութիւնն եր© կամ հայկականի փոխառութիւն Հրէից օրացոյցից« կամ հրէականի փոխառութիւն Հայոց Նախահայկեան օրացոյցից եւ կամ այս երկուսի փոխառութիւն մի երրորդ աղբիւրից: Այս հըն արաւորութիւններից առաջինը հարկ է համարել անհաւանական մի քանի պատճառներով: Նախ« Ելից գրքի իրադարձութիւնները ժամանակով էապէս ուշ են Նախահայկեան օրացոյցից: Դրանց միջեւ կայ առնուազն հազար տարուայ տարբերութիւն: Բացի այդ« Հրէից օրացոյցում կրօնածիսական իրողութիւնները մա- տուցուած են սոսկ իբրեւ ի վերուստ տրուած պատուիրաններ« մինչդեռ Նախահայկեան օրացոյցում այդ գործողութիւնները պատճ առաբանուած են աստղագիտական« գործնական« կիրառական իրողութիւնն երով:
Գալով երրորդ աղբիւրից փոխառեալ լինելուն« այս տար- բերակը բացառելը դժուար է: Անշուշտ« հնարաւոր է« որ ե՛ւ Հա- յոց Նախահայկեան« ե՛ւ էլ Հրէից ելից ժամանակուայ օրացուցա- յին պատկերացումները ունենան ընդհանուր աղբիւր: Սա առանձին քննութեան խնդիր է: Սակայն առանց այդ քննութիւնն ա- նելու իսկ կարելի է վստահ լինել« որ եթէ մինչեւ իսկ այդ հնա- րաւոր քննութեան արդիւնքը լինի դրական« այսինքն« երկուսն էլ փոխառեալ լինեն մի այլ ընդհանուր նախնական տարբերա- կից« ապա ակնյայտ է« որ Նախահայկեան օրացոյցը էապէս աւելի մօտ է այդ նախնական տարբերակին« քան հրէականը: Եւ սրա պատճառն այն է« որ Նախահայկեան օրացոյցում ծիսական« տօն ական գործողութիւնները պատճառաբանուած են աստղագիտօր էն« եւ այս օրացոյցում պատճառական կապ կայ կրօնական գործողութիւնն երի եւ բնական« աստղագիտական երեւոյթների միջ եւ« մինչդեռ հրէականում կրօնական գործողութիւնները կրում են զուտ ի վերուստ տրուած պատուիրանի բնոյթ: Այսինքն« եթէ նոյնիսկ օրացուցային պատկերացումների այս երկու համակար- գերը ունեն մի երրորդ ընդհանուր աղբիւր« ապա Նախահայկեա- նում պահպանուած են այդ աղբիւրից սերած՝ պատճառական կա-պերը կրօնական գործողութիւնների եւ բնական երեւոյթների միջ եւ« մինչդեռ հրէականում առկայ է միայն այդ ենթադրեալ ընդհանուր աղբիւրի օրացուցային համակարգի արտաքին կողմը, եւ կրօնական գործողութիւններն առնչւում են ոչ թէ բնական երեւոյթների, այլ՝ պատուիրանի իմաստաւորման հետ:
Մնում է ընդունել երկրորդ տարբերակը© այսինքն« Ելից գրքի տեղեկութիւնների հիման վրայ վերականգնուած Հրէից հին օրացուցային պատկերացումների համակարգը փոխառեալ պիտի լինի Հայոց Նախահայկեան օրացուցային պատկերացումների հա- մակարգից16: Այսպիսի փոխառութեան օգտին հիմնական վկայութիւնը կրօնական գործողութիւնների եւ օրացուցային-աստղագիտ ական-գործնական իրողութիւնների պատճառական կապն է« որ շատ յստակ դիտւում է Նախահայկեան օրացոյցում եւ ի սպառ բացակայում է Հրէից օրացոյցում: Բնական է« որ միեւնոյն արտ աքին դրսեւորումն ունեցող օրացուցային իրողութիւնների ա- կունքը պիտի լինի այնտեղ« որտեղ որ դրանց առարկայականպ ատճառական բացատրութիւնն է:
*ԳՐԻԳՈՐ ԲՐՈՒՏԵԱՆ
**ԱՐՄԷՆ ՍՐԿ. ԽԱՉԱՏՐԵԱՆ
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 Սոյն աշխատանքը կատարուել է որպէս մագիստրոսական աւարտաճառ« եւ ժամանակային սուղ հնարաւորութիւնները ստիպել են հնարաւորինս սահմ անափակել հետազօտման ոլորտը« առաւել ընդգրկուն եւ խորը հետազօտութիւնը թողնելով ապագային:
2 Տեղին է յիշել« որ ըստ Ելից գրքի պատմութեան« այս զոհաբերութեամբ նաեւ աւարտւում է Հրէից եգիպտական գերութիւնը« որ եւս դիտւում է իբրեւ գիշեր« տառապանքի« խաւարի շրջան:
3 Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի« հ. 1« Վենետիկ« 1836« էջ 1052:
4 Հրեաները` Աբրահամից մինչեւ Մովսէս չեն եղել նստակեաց: Այս ընթացքում նրանք դեգերել են տեղից-տեղ: Այս ընթացքում նստակեաց նրանք ե- ղել են միայն Եգիպտոսում« այսինքն` ուրիշի երկրում: Եւ ընդհանրապէս« նրանց այս շրջանի պատմութիւնը նստակեաց ժողովրդի պատմութիւն չէ: Ուստի« նրանց ժառանգութեան մէջ նստակեաց կեանքով պայմանաւորուած մշակութային (այդ թւում եւ` օրացուցային) իրողութիւնները կամ պիտի լինեն օտարամուտ. ասենք` եգիպտական« կամ մի այլ մշակոյթից ժառան- գուած« եւ կամ էլ պիտի մնացած լինեն նրանց պատմութեան այն փուլից« որ նախորդում է Աբրահամի (եւ Թարայի) Ուրից (հարաւային Միջագետքից) դուրս գալուն: Եգիպտական փոխառութիւնը այս պարագայում քիչ հաւանական պիտի համարենք« ի նկատի ունենալով Հրէից եւ Եգիպտացոց միջեւ եղած խոր հակասութիւն-հակամարտութիւնը« մինչեւ իսկ` թշնամանքը: Ուստի« մնում է այս իրողութեան արմատները փնտռել Միջագետքում:
5 Այս մասին մանրամասն տե՛ս ԳՐ. ԲՐՈՒՏԵԱՆ« Օրացոյց Հայոց« Մայր Ա- թոռ Սուրբ Էջմիածին« 1997« էջ 261374:
6 ...Եւ եղեւ յաւուրն երրորդի ընդ առաւօտսն ձայնք եւ փայլատակունք եւ ամպ միգախառն ի վերայ լերինն Սինայի լինէին« եւ ձայն փողոյն հնչէր մեծաձայն« եւ զարհուրեցաւ ամենայն ժողովուրդն որ էր ի բանակի անդ... (Ելք Ե 10և25): ...Եւ ամենայն ժողովուրդն տեսանէր զձայնն եւ զճառա- գայթսն եւ զբարբառ փողոյն եւ զլեառնն ծխեալ: Զահի հարաւ ամենայն ժողովուրդն եւ խորշեցաւ եկաց ի հեռաստանէ... (Անդ« Ի 18):
7 Անշուշտ« յայտնի է« որ հրէական օրացոյցում օրուայ սկիզբ համարուել է ե- րեկոն` Արեւի մայրամուտը: Եւ եթէ վկայաբերուած տեղին քննենք ա՛յդ մեկնակէտից« ծէսի ժամանակը կը լինի ոչ թէ օրուայ սկզբին նախորդող« այլ օրուայ կէսին նախորդող պահ: Սակայն խնդրոյ առարկայ օրացուցային իրողութիւնների ընդհանրութիւնը հայկական (Նախահայկեան) օրացոյցի հետ այնքան ակնառու է« որ մեզ հիմք է տալիս դրանք քննելու հէնց ա՛յս` Նախահայկեան օրացոյցի տեսանկիւնից:
8 Անանիայի Շիրակայնւոյ Համարողի Մատենագրութիւնք« ՀՍՍՌ Մա- տենադարանի հրատ.« Երեւան« ՌՋԽԳ ¥1943¤« էջ 113:
9 Տե՛ս ԳՐ. ԲՐՈՒՏԵԱՆ« Հայոց տոմարի որոշ հարցերի մասին. Գրիգոր Մա- գիստրոսի տոմարական հանելուկն ու Արտաշիսեան վէպի հատուածը« «Էջմիածին»« ԴևԵ« 1992« էջ 118 ¥այսուհետ` ԳՐ. ԲՐՈՒՏԵԱՆ« Գրիգոր Մա- գիստրոսի տոմարական հանելուկն ու Արտաշիսեան վէպի հատուածը¤:
10 Ի դէպ« եթէ նկատի առնենք Առաւօտ ժամի այս բացառիկ կարեւոր դերը հին Հայոց պատկերացումներում« լիովին հասկանալի է դառնում այն իրողութիւնը « որ այդ ժամի յատուկ անունը« յետագայում իմաստի զարգացում ապրելով« վեր է ածուել ցերեկուայ« նաեւ օրուայ սկիզբը նշանակող բառի ¥Անդ« էջ 110¤:
11 ԼԷՕ« Երկերի ժողովածու« հ. 1« Երեւան« 1966« էջ 165:
12 Ի նկատի ունենալով այն ժամանակները« որոնց վերաբերում են այս ծէսե- րը« կարելի է նոյնիսկ համարել« որ փողահարութիւնը (գուցէ եւ` թմբկա- հարութիւնը) պիտի լինէր միակ հնարաւոր միջոցը լեռնային պայմաններում այդպիսի հեռաւորութիւնների վրայ շատ արագ (ձայնի արագութեամբ՝ մօտ 340 մ/վրկ) տեղեկութիւն հաղորդելու:
13 Տե՛ս Գրիգոր Մագիստրոսի Թղթերը« ¥աշխատասիր.` Կ. Կոստանեանի¤« Ա- լեքսանդրապօլ« 1910« էջ 86և87« նաեւ` ԳՐ. ԲՐՈՒՏԵԱՆ« Գրիգոր Մագիստրոսի տոմարական հանելուկն ու Արտաշիսեան վէպի հատուածը« էջ 95և118:
14 ...Եւ լուիցեն ձայնի քում. եւ մտցես դու եւ ծերակոյտ որդւոցն Իսրայէլի առ Փարաւոն արքայ Եգիպտացւոց« եւ ասասցես ցնա« Տէր Աստուած Եբրա- յեցւոց կոչէ զմեզ առ ինքն. արդ երթիցուք մեք երից աւուրց ճանապարհ յանապատ« զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մերում... ¥Ելք Գ 18¤: ...Եւ ա- սեն ցնա« Աստուածն Եբրայեցւոց կոչեաց զմեզ առ ինքն. արդ երթիցուք ե- րից աւուրց ճանապարհ յանապատն« զի զոհեսցուք Տեառն Աստուծոյ մե- րում. գուցէ պատահիցէ մեզ մահ կամ սպանումն... ¥Անդ« Ե 3¤: ...Այլ երթիցուք երեքօրեայ ճանապարհ յանապատ« եւ զոհեսցուք Տեառն Աստուծոյ մե- րում« որպէս եւ ասաց մեզ Տէր... ¥Անդ« Ը 27¤:
15 Ելք ԺԲ 8« 15« 18; ԺԳ 6; ԻԳ 15; ԼԴ 18 եւն:
16 Այստեղ ըստ էութեան չկայ հակասութիւն երրորդ տարբերակի՝ ընդհանուր աղբիւրից փոխառեալ լինելու հնարաւորութեան հետ« քանի որ« ինչպէս վե- րը տեսանք« այս պարագայում հարկ է Նախահայկեանը համարել այդ ենթ ադրեալ նախնական տարբերակին էապէս աւելի մօտ ու հարազատ: Իսկ սա« իր հերթին« կը նշանակի« որ Նախահայկեան օրացուցային պատկերա- ցումների համակարգը Հրէից համակարգի նկատմամբ կարելի է դիտել իբ- րեւ նախնական: * ՀՀ ԳԱԱ Բիւրականի աստղադիտարան եւ Վիկտոր Համբարձումեանի ՏունԹ անգարան« գ. Բիւրական« Արագածոտն« 0213« ՀՀ« Էլ. հասցէ. vhm@sci.am, gbrout@mail.ru ** Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին« ք. Վաղարշապատ« ՀՀ« էլ© հասցէ© armdeac@etchmiadzin.am, armdeac@mail.ru
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |