hamlet.martirosyan
Logo

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԵՒ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ

Article image Առաջին անգամ Հայոց Տունը լուրջ աքցանի մեջ առնվեց, երբ մեզնից արևելք ստեղծվեց պարթևական պետությունը, իսկ արևմուտքից Հայաստանի սահմաններին հասավ հռոմեական կայսրությունը: Լուծումներ փնտրող ազգի վերնախավը համախմբվելու փոխարեն երկփեղկվեց, կիսվեց երկու հակառակ ճամբարների՝ պարթևական կողմնորոշում և հռոմեական կողմնորոշում ունեցողների: Արդյունքում վերացավ Հայկազեան բնիկ հարստությունը (դինաստիան) և Հայստանի գահին բազմեցին պարթև Արշակունիները: Սասանյան Պարսկաստան-Բյուզանդիա աքցանի մեջ առնված Հայաստանն անմիաբանության պատճառով նորից պարտվեց ու կիսվեց Պարսկաստանի ու Բյուզանդիայի միջև:
Դրան հաջորդած ~2000 տարիների ընթացքում մենք մնացինք երկփեղկված ու անասելի կորուստներ տվեցինք. Արաբական խալիֆաթ ու Բյուզանդիա, մոնղոլ-թաթարներ ու Բյուզանդիա, Թուրքիա ու Պարսկաստան, Թուրքիա ու Ռուսաստան, ԱՄՆ ու Ռուսաստան… Ոչ մի այլ ազգ չէր դիմանա այս ճակատագրին ու կորուստներին: Այս մղձավանջի մեջ մի լուսավոր էջ ունեցանք. Արցախի մասնակի ազատագրումը, ինչը նորից կարող ենք կորցնել մեր անմիաբանության պատճառով:
Մեր գոյության երեք հիմքերն են ԿԵՆՍԱՏԱՐԱԾՔԸ, ԼԵԶՈՒՆ, ԿՐՕՆԸ, որոնց սոսնձողն ու տերը տեսակի կրողն է՝ ազգը: Նորմալ բնական աճի դեպքում այսօր պիտի լիներ հարյուր միլիոնից ավել հայություն, սակայն մենք դրանից 10 անգամ քիչ ենք: Հայոց պատմական կենսատարածքի 90%-ից ավելին կորցրել ենք: Ազգային կրօնից ու աստվածներից հիշողությունների փշրանքներ են մնացել: Ազգային գոյության հիմքերից մնացել է միայն օտարաբանություններով աղտոտված լեզուն և մեր գոյությունը դրվել է խիստ հարցականի տակ:
Տիարք Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովաննիսյան, այսօր մեր ազգը բզկտել ցանկացող աքցանների թիվը շատացել է: Այսօր միայն ԱՄՆ-Ռուսաստան կողմնորոշման կամ Թուրքիային ու Ադրբեջանին հակահարված տալու խնդիրը չէ: Ազգը բզկտվում է նաև ներսից. աղանդներ, կուսակցություններ, սոցիալական անարդար շերտավորում, գործազրկություն, արտագաղթ…
Այսօրվա Հայաստանը նման է գժանոցի. լրատվամիջոցներն ու սոցցանցերը հեղեղված են ատելությամբ, հայհոյանքներով, սադրանքներով…հայ ուսանողներն իրար են ծեծում, հայ մայրերի բերանից ամեն օր անեծք է հնչում…2008թ մարտի 1-ին անմեղ զոհերի արյուն թափվեց Ս. Սարգսյան-Լ. Տեր Պետրոսյան հակամարտության պատճառով: Մի գնացեք այդ ճանապարհով: Սթափվե՛ք:
ՏիարՍերժ Սարգսյան, եթե ձեզ համարում եք ընտրված նախագահ, ապա ազգի ու պետության անվտանգության պատասխանատուն եք: Որեմն առաջին քայլն արեք դուք. հրավիրեք Րաֆֆի Հովաննիսյանին և ներկայացրեք ու քննարկեք համագործակցության իրատեսական առաջարկներ:
Տիար Րաֆֆի Հովաննիսյան, դուք թշնամուն չեք պարտվել, այլ հայ ազգի մի ստված զանգվածին, որը ևս անհրաժեշտության դեպքում տեր է կանգնելու իր տված ձայներին: Իսկ դրա հետևանքն արյունահեղությունն է:
Տիարք, ձեր քթից արյուն չի կաթի, բայց նորից կզոհվեն անմեղ երիտասարդներ: Սթափվեք, վերջ տվեք «ընտրված» ու «պարտված» նախագահների վայրենի առճակատման ավանդույթին:
Մենք կործանման մատույցներում ենք, բայց դա դեռ վերջը չէ, եթե Դուք միացյալ ջանքերով ժողովրդին համախմբեք ազգապահպան գաղափարի ու գործի շուրջ: Մեր ազգի ներքին պոտենցիալը շատ մեծ է և նա կարող է նույնիսկ կործանման պահին փյունիկ թռչունի նման զօրացած վերածնվել:
Տիարք Սերժ Սարգսյան և Րաֆֆի Հովանիսյան, եթե դուք իսկապես ազգի ու պետության ճակատագրով մտահոգ այրեր եք, ինչպես գրված է ձեր նախընտրական ծրագրերում, ապա կոչ եմ անում վերջ տալ այս առճակատմանն ու համատեղ ջանքերով փնտրել առկա խնդիրների լուծումները:
Մեր պատմության վերջին 2000 տարվա ամեն մի դարն ունի իր Վարդանն ու Վասակը: Մի դարձեք Վարդան ու Վասակ, ազգը մի բաժանեք վարդանաց ու վասակյանց: Բավ է: Վաղուց ժամանակն է պատմությունից դասեր քաղել:
Դարձեք երկվորեակ եղբայրներ, դարձեք մի նոր Սանասար ու Բաղդասար և միավորեք ազգը: Դա է փրկության ճանապարհը: Աստված ձեզ խոհեմություն տա:

Համլետ Մարտիրոսյան
28 փետրվարի 2013թ

Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 3179
Կարծիքներ և մեկնաբանություններ
Հեղինակի նախորդ հոդվածները
2016
26
Հունվ
»03:59
ՀԱՅՈՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Article image Մաս I: Աշխարհի պորտն այնտեղ է, որտեղ կյանքի ու արարչական գաղափարների սրբազան ակունքներն են: ...
Կարդալ
2014
28
Սեպտ
»19:36
ՍԻՍԻԱՆ, ԶՕՐԱՑ ՔԱՐԵՐ, ՑԻՑ ՔԱՐԵՐ ...
Article image Այս աշխատանքը նվիրված է Սիսիան քաղաքից 3կմ հեռավորության վրա գտնվող մեգալիթյան կառույցին, որի պաշտոնական անվանումն է Զօրաց քարեր, իսկ գիտա-մասսայական գրականության և լրատվական միջոցների հրապարակած նյութերում առավելապես հայտնի է Քարահունջ անունով:...
Կարդալ
2013
29
Հոկտ
»18:05
ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻ ...
Article image ՀԵՌԱԿԱ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ ԱՍՈՂԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԵՏ կամ ԽԵԼՔ ՍՈՎՈՐԵՑՆԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՀԱՐԿ Է ԽԵԼՔ ՀԱՎԱՔԵԼ - Խոստմանս համաձայն, սիրով և ամենայն պատասխանատվությամբ, անդրադառնում ենք մեր հեռուստահարցազրույցի ձայնագրությունից կտրված և օրեր առաջ շրջանառության մեջ դրված այն հատվածին, որը, երբ հատվում է զրույցի թեմայի ամբողջականությունից, ինքնին դառնում է անհասկանալի: (Տեր Ասողիկ Կարապետյան...
Կարդալ
2013
03
Մայ
»11:36
ՄԱՅՐ ԳԵՏԻ ԵՐԿԻՐԸ - Հատված Համլ ...
Article image «Առյուծ» նշանագրի քննության ժամանակ պարզեցինք, որ Սյունիքի ժայռապատկերներում կետի և առյուծի պատկերներով գաղափարագրվել է գետառ=«մայր գետ» բառը, իսկ թևավոր առյուծի (չշփոթել անգղառյուծի հետ) պատկերով գաղափարագրվել է հոմանիշ հաւառի=«մայր գետ» բառը: Շումերերենում հայերեն1 «գետ» բառի գրության մի ձևին անդրադարձել ենք վերը: Այժմ դառնանք գետ=«գետ, ջրի հոսանք» բառի վանկագիր ki-ta=ke-ta=ge5-ta=gi5-ta=kita/keta/geta/gita գրելաձևին: Այս բառը շումերերենում ունի «ցածը, ներքևը, տակը, խորքը» իմաստ (աքքադ. šaplū...
Կարդալ
2013
01
Փետր
»13:59
«Առյուծ» նշանագիրը Սյունիքի ժա ...
Article image Լույս է տեսել Համլետ Մարտիրոսյանի «Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և հին աշխարհում» մենագրությունը: Սկսած վերին հին քարի դարից, առյուծը մարդու կողմից շատ պատիվների է արժանացել. առյուծի պատկերը հին աշխարհի դիցարաններում շատ աստվածների է ներկայացրել, դարձել է Արևի ու արքայական իշխանության խորհրդանշան, բարձրացվել է թագավական տոհմերի ու պետությունների զինանշանների վրա, նրա զույգ արձանները դրվել են քաղաքների, տաճարների ու պալատների մուտքերի առջև…: Առյուծի պատկերը, որպես գաղափարագիր նշա...
Կարդալ
Բոլորը ...
© "5165m" studio
top
top
font
color
bott