ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆՈՎ ԻՍԱՀԱԿԻ
Ֆիզիկոս:
Ծնվ. 04.03.1904թ., Թիֆլիս
Մահ. 08.12.1970թ., Մոսկվա:
Ֆիզմաթ գիտ. դ-ր, պրոֆ. (1937), ԽՍՀՄ ԳԱ (1943), ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս:
Սոց. աշխատանքի հերոս (1954):
Ա. Ի. Ալիխանյանի եղբայրը:
Ավարտել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտը (1929):
1929-41-ին աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ֆիզ-տեխ. ինստիտուտում, զբաղվել ռենտգենակառուցվածքային վերլուծության և ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայով:
1934-ից հետազոտել է ռադիոակտիվությունը և ռադիոակտիվ ճառագայթումը, Ա. Ալիխանյանի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել և ուսումնասիրել է գրգռված միջուկներից Էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը:
1935-ին Ա. Ալիխանյանի հետ սահմանել է b սպեկտրների կախումը տարր. ատոմ. կարգաթվից և ճշգրտել Ռեզերֆորդի ստացած որոշ արդյունքներ:
1936-ին Ալիխանյանի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ:
1940-ին Ա. կազմակերպել է Էլբրուսի տիեզերական ճառագայթների հետազոտման առաջին արշավախումբը և ապացուցել էլեկտրոնների ու ֆոտոնների՝ մասնիկների հեղեղներ առաջացնելու նույնությունը:
1943-ին Ալիխանյանի հետ ստեղծած Արագածի տիեզ. Ճառագայթների հետազոտման կայանում (3200 մ բարձր, վրա) զբաղվել է տիեզ. ճառագայթների ուսումնասիրությամբ, որոնց արդյունքները խթանեցին տարր. ֆիզիկայի զարգացումը:
1949-ին աշխատակիցների հետ ստեղծել է ծանր ջրային դանդաղեցուցիչով ԽՍՀՄ-ում առաջին միջուկային ռեակտորը:
Ա. Ալիխանովը միջուկային ֆիզիկայի խորհրդ. դպրոցի և ԽՍՀՄ-ում տարր. մասնիկ-ների արագացուցիչների ստեղծողներից է:
1961-ին նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ սկսվել է Մոսկվայի` 7 ԳԷՎ էներգիայով պրոտոնների կոշտ կիզակետմամբ արագացուցիչի կառուցումը, նախագծվել նաև 70 ԳԷՎ էներգիայով պրոտոնային արագացուցիչը:
ԽՍՀՄ Պետ. մրց-ներ (1941, 1948, 1953):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |