ԱԲՐԱՀԱՄ Գ ԿՐԵՏԱՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 1734-ից, պատմագիր։
Ծ. թ. Անհտ. ք. Կանդիա (Կրետե կղզի)
Մահ.` 18.4.1737, Վաղարշապատ, ամփոփվել է Ա. Շողակաթ վանքում:
Հաջորդել է Աբրահամ Բ Խոշաբեցուն.
1709-34-ին եղել է Թեքիրդաղի (Ռոդոսթո) թեմի առաջնորդ (Թբակիա)։
Սերտ հարաբերություններ է հաստատել Նադիր ղուլի խանի (1736-ից` Նադիր շահ) հետ, նրա օգնությամբ վերականգնել Էջմիածնի կաթողիկոս, աթոռի կալվածատիր. իրավունքները, գերությունից և աքսորից փրկել բազմաթիվ հայերի։
Ա.Գ Կ-ու միջնորդությամբ Նադիր շահը թույլատրել է Մելիք Հակոբջանյանին Երևանում հիմնել դրամատուն և հատել արծաթե ու պղնձե դրամներ։
Նրա «Պատմագրութիւն անցիցն իւրոց և Նատր-Շահին պարսից» (1796, թրգմ. նաև ֆրանս.` 1876, բնագիրը նաև ռուս. թրգմ.` 1973) աշխատությունում նկարագրված են իր կաթողիկոսության ժամանակի և Նադիր շահի իշխանության առաջին տարիների իրադարձությունները։
Ա.Գ Կ-ու պատմագր. երկերից են «Յիշատակարանը» և «Պատմութիւն Անի քաղաքին»։
Հայտնի են նրա մի քանի կոնդակները։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

