ԱԲՐԱՀԱՄ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՐՅԱՆ
Ծնվ. 1875թ., Վաղարշապատ:
Մահ. 1946թ., Փարիզ:
Հաս., քաղ. գործիչ:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Ավարտել է Գևորգյան ճեմարանը, Տարոսլավլի Դեմիդոփան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը (1914):
1898-ից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգ. և սոցիալ. պայքարը կազմակերպելու գործով:
Մասնակցել է 1905-06-ի հայ-թաթարական ընդհարումներին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը:
1910-12-ին ցարական իշխանությունները բանտարկել են ԱԲՐԱՀԱՄ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՐՅԱՆին:
1913-ին մտել է Ազգ. բյուրոյի՝ Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելուն օժանդակող պատասխանատու մարմնի կազմի մեջ:
1917-ից՝ Բաքվի Հայոց ազգ. խորհրդի նախագահ:
1919-ի հունիսին ԱԲՐԱՀԱՄ ԳՅՈՒԼԽԱՆԴԱՐՅԱՆն ընտրվել է ՀՀ (1918-20) խորհրդարանի անդամ, եղել ՆԳ և արդարադատության, 1920-ին՝ ելևմտական նախարար:
1920-ի դեկտեմբերի 2-ին Ա. Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում: Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հզ. վավերագրերի կարգավորմամբ:
Երկրորդ աշխարհամարտի (1939-45) ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանս. կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944-ի հոկտ. - 1945-ի սեպտ.):
Երկեր.
Հայ-թաթարական ընդհարումները, Փարիզ, 1933:
Ազգային շարժումների դրդապատճառները ԺԹ դարում, Փարիզ, 1939:
Յեղափոխական հայուհիներ, Փարիզ, 1939:
Գրակ.
Լազյան Գ., Դեմքեր հայ ազատագրական շարժումէն, Կահիրե, 1949:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


