ABRAHAM KOSTANDNUPOLSECI / ԱԲՐԱՀԱՄ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ
XVI-XVII դդ. կենդանաբան:
Ծննդյան և մահվան թվերեն անհայտ են:
Ապրել և ստեղծագործել է Կոստանդնուպոլսում:
1611-ին գրել է «Պատմութիւն անասնոց եւ գազանաց, չորքոտանեաց, սողնոց եւ թիւնաւորաց, թռչնոց եւ մարդկան, ծովային ձկանց եւ անասնոց եւ գազանաց եւ այլ ժժմակաց ծովու եւ ցամաքի» մեզ հասած հայկական ամենահին կենդանաբանական աշխատությունը (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. № 1418):
Օգտվելով տարբեր աղբյուրներից (6 լեզվով) և սեփական դիտողությունների ու լսածի հիման վրա՝ ԱԲՐԱՀԱՄ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻն տվել է 180 կենդանիների՝ չորքոտանիների (դրանց մի մասի մորթու կամ մուշտակի), թռչունների, ձկների, խեցեմորթների, միջատների, առասպել, կենդանիների ու մարդկանց («սովորաբար Հրեշք կոչվւածքն») նկարագրությունը՝ հաճախ ուղեկցելով առասպելաբանություններով և բարոյախոսական գրքերից քաղած նյութերով:
ԱԲՐԱՀԱՄ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻն կրկնել է XVI դ. նշանավոր կենդանաբանների (Գեսներ, Ռոնգելեն, Բելոն, Ալգրովանդի) գործածած դասակարգումը:
Գրականություն
Տեր-Պողոսյան Ա., Բիոլոգիական մտքի զարգացումը Հայաստանում սկզբից մինչև XVIII դարը, Ե., 1960:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |