AGATANGEXOS / ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ
Հուն.` բարի հրեշտակ, լրաբեր:
Ծնվ. և մահ. թթ. անհտ:
V դ. պատմիչ, հեղինակը հայ պատմագրության և եկեղեց. մատենագրության հնագույն` «Պատմություն Հայոց» երկի, որը միջնադարում միջազգ. լայն ճանաչման արժանացած եզակի երկասիրություններից է։
Առաջաբանում հեղինակը ներկայանում է որպես լատ. և հուն. լեզուների գիտակ հռոմեացի, որն արքունի քարտուղարի պաշտոնով եկել է Հայաստան և Տրդատ Գ-ի հրամանով գրել իր Պատմությունը։
Սակայն քիչ հետո Ագաթանգեղոսը հանդես է գալիս իբրև հայ (ուսումնասիրողները նկատել են նաև այլ հակասություններ)։
Ագաթանգեղոսի և նրա երկի ստեղծման շուրջ կան տարակարծություններ։
Իշխում է այն տեսակետը, որ Ագաթանգեղոսը հայ պատմագիր է, և նրա երկը գրվել է V դ. 1-ին կեսի հյութեղ ու կենդանի հայ-ով։
Ագաթանգեղոսի երկն ընդգրկում է III դ. և IV դ. սկզբի դեպքերը` Սասանյանների իշխանության գլուխ անցնելուց (226) մինչև Հայոց Տրդատ Գ Մեծ թագավորի գահակալության վերջին տարիները։
Այն բաղկացած է առաջաբանից (ներառում է երկի շարադրման շարժառիթներն ու նպատակները) և երեք մասից։
Առաջին («Սուրբ Գրիգորի վարքը և պատմությունը») մասում Ագաթանգեղոսը պատմում է պարթև Արշակունիների տապալման և Իրանում գահակալած Սասանյանների, հայ Արշակունիների հանդեպ նրանց թշնամանքի, պարսիկների դեմ Խոսրով Ա Մեծի հերոսական կռիվների, նրա դավադրական սպանությունից (259) հետո Հայաստանի նվաճման, այնուհետև մինչև III դ. վերջը Տրդատ Գ Մեծի ու Գրիգոր Ա Լուսավորչի գործունեության, վերջինիս չարչարանքների, Հռիփսիմյանց ու Գայանյանց կույսերի վկայաթանության մասին։
Երկրորդ («Վարդապետություն Սուրբ Գրիգորի»)` ամենաընդարձակ մասը, ի տարբերություն մյուսների, մեզ է հասել միայն հայ. բնագ-րով։
Այն ընդգրկում է Հին և Նոր կտակարանների ողջ թովանդակությունը, որը ներկայացված է հիմն. դրվագներով, աստվածաթան. հարցերում` ներհյուսված հեղինակի գաղափարներով ու դատողություններով։
Համեմատաբար հանգամանորեն է արծարծված Ա. Երրորդության և Արարչագործության, Մարդեղության, առաքելական քարոզչության, մեռյալների հարության թեմաները։
Գրքի երրորդ («Հայաստան աշխարհիս փրկության դարձը») մասում Ագաթանգեղոսն հանգամանորեն պատմում է հին հայկ. հեթանոս. տաճարների ու աստվածների անդրիների կործանման, քրմերի կալվածքների ու հարստությունների թռնագրավման, հայ վերնախավի ու ժողովրդի մկրտության, եկեղեցիների ու վկայարանների հիմնադրման, քրիստոնեության հաստատման, հոգևորականների կարգման և այլ իրադարձությունների մասին։
Ագաթանգեղոսն իր Պատմությունը երկասիրել է քրիստոնեկան դավանանքի ու եկեղեցու ջատագովության դիրքերից` ձգտելով հիմնավորել Հայ եկեղեցու ազգ. ինքնուրույնությունը, առաքելական ծագումը և գերապատիվ արժանիքը։
Որպես պատմության աղբյուր` այն իր տեսակի մեջ թերևս միակն է, որ տալիս է Հայաստանի դարձը։
Ա. արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի պատմ. աշխարհագրության, արքունիքի, պետ. գործակալությունների, զինված ուժերի, նախարար, կարգի, հայոց հեթանոս կրոնի, երկրի ներքին կյանքին վերաբերող այլևայլ հարցերի մասին։
«Պատմություն Հայոցը» միջնադարում թարգմանվել է հուն., արաբ., վրաց., հաբեշ., լատ. և ունեցել շուրջ երկու տասնյակ խմբագրություններ` միջնադարի 9 լեզուներով։
Առաջինը և ամենակարևորը հուն. թարգմանությունն է (VI դ.), որն ամբողջությամթ հայտնի է միայն մեկ ձեռագրում և գտնվում է Ֆլորենցիայի Լավրենտյան մատենադարանում։
Ագաթանգեղոսի գիրքը նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել Է իտալ., ֆրանս., գերմ. և անգլ.։
«Պատմություն Հայոց»–ի գիտ. արժեք ունեցող առաջին հրտարակությունը լույս Է տեսել Վենետիկում 1835-ին, իսկ քննական հրտ-ը Թիֆլիսում` 1909-ին (աշխատասիր. Գ. Տեր-Մկրտչյանի և Ա. Կանայանի), աշխարհարար լիակատար թարգմանությամբ (Ա. Տեր-Ղևոնդյան) տպագրվել է 1983-ին Երևանում։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |