ADA GABRIELYAN VASILI / ԱԴԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՎԱՍԻԼԻ
Ծնվ. 04.11.1941թ., Լենինական:
Նկարչուհի:
Հաճախել է Հ. Տ. Կալենցի արվեստանոցը, ավարտել ԵԳԹԻ (1965):
1977-87-ին դասավանդել է ՀՊՄԻ-ում,
1993-1997-ին՝ Հայկական բաց համալսարանում,
1997-2001-ին՝ ԵԳԱ-ում:
Գեղանկարներին բնորոշ են ազգային ոճը, ինքնատիպ արտահայտչամիջոցները («Զվարթնոց», 1968, «Սայաթ-Նովա», 1976, «Արևելյան նատյուրմորտ», 1977, «Արարման վարկած», 1993, «Երկինք և երկիր», 1994, «Կինը տարազով», «Հայկի դիմանկարը», երկուսն էլ' 2003 ևն):
Ստեղծել է նաև գրաֆիկական լուծումով երփնագրեր («Հիսուս Քրիստոս», 1977), գրաֆիկական շարքեր («Կուռքեր», 1986-87, Մոսկվայի Պուշկինի անվ. թանգարան, «Զմռսված աստվածներ», 1990-ական թթ.):
Հեղինակ է «Հայկական ծիսական գլխարկ» (ռուս., 2004) գրքի:
Անհատական ցուցահանդեսներ՝ Երևանում (1985), Գյումրիում (1985), Վանաձորում (1986), Փարիզում (1982, 2001):
Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Էջմիածնի քաղաքային պատկերասրահ-թանգարանում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում և այլուր:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |