ԱԴՈԼՖ ՄԱՆԹԱՇՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏԻ

Ֆիզքիմիկոս:
Քիմ. գիտ. դ-ր (1974), պրոֆ. (1976),
ՀՀ ԳԱԱ ակտդ. (1994, թղթ. անդամ՝ 1990-ից):
ՀՀ գիտ. վաստ. գործիչ (2003):
Ծնվ. 16.08. 1932թ., Երևան:
Ավարտել է ԵՊԻ (1956):
1962-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Քիմ. ֆիզիկայի ինստ-ում.
1975-77-ին՝փոխտնօրեն,
1973-ից, միաժամանակ՝ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ,
1987-2006-ին՝ տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են շղթայական ռեակցիաների, մասնավորապես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմներին, լուսաքիմ. և լազերաքիմ. շարժընթացներին:
Մշակել է (Ա. Բ. Նալբանդյաևի հետ) ռադիկալների սառեցման կինետիկական եղանակ:
Ածխաջրածինների գազաֆազ օքսիդացման շարժընթացներում հայտնաբերել է գլխ. ակտիվ կենտրոնները՝ ալկիլ, գերօքսիդային և ալկօքսի ռադիկալները:
Առաջարկել է ածխաջրածինների օքսիդացման նոր մեխանիզմ, ըստ որի՝ Ս. Ա. ՄանդիևյաՆ Ա. Հ. Մանթաշյան կարևոր դեր են խաղում ոչ գծային ռեակցիաները, և օքսիդացման գլխ. արգասիքներն առաջանում են ալկօքսի ռադիկալներից:
Առաջարկել է հետազոտությունների նոր ուղղություն՝ կարծրաֆազ անօրգ. նյութերի փոխարկումը գազաֆազ շղթայական ռեակցիաներով, որը կարևոր է հանք, հումքի վերամշակման համար:
ՀՀ Պետ. մրց. (1976):
Երկեր.
Элементарные процессы в медленных газофазных реакциях, Е., 1975 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

