ԱԻԴԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՎԵՏԻՍԻ
Քիմիկոս-օրգանիկ: Քիմ. գիտ. դ-ր (1975), պրոֆ. (1976), ՀՀ ԳԱԱ ակադ. (1996):
ԽՍՀՄ գյուտարար (1980):
Ծնվ. 29.11.1938թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ (1960):
1979-2000-ին՝ ԵՊՀ Օրգ. քիմիայի ամբիոնի վարիչ, 1985-ից, միաժամանակ՝ քիմ. ֆակ-ի դեկան:
Աշխատանքները վերաբերում են թթվածին, ազոտ, ծծումբ պարունակող տարացիկլային, այդ թվում մի շարք կենսբ. ակտիվ միացությունների սինթեզին և հետազոտմանը:
Ստացել է մոդիֆիկացված պոլիվինիլպիրոլիդոն (արյան փոխարինիչ), հայտնաբերել հիդրազոնների ցիկլումով պիրազոլիդոնևերի ստացման նոր ռեակցիա: Մշակել է կումարինների և թիոլակտամների ստացման եղանակ:
Աշխատանքներ է տանում շրջակա միջավայրի պահպանման և հումքապահպանման գործընթացների որոնման ուղղությամբ:
Համահեղինակ է «Օրգանական քիմիա» (1988), «Օրգանական քիմիայի խնդրագիրք» (1988) ուս. ձեռնարկների:
Պարգևատրվել է ՀՀ Անանիա Շիրակացու մեդալ (1999): ՀՀ նախագահի մրց. (2004):
Հանդիսանում է ՀՃԱ (1994), ճարտարագիտ. (1999), էկոլոգիայի (1996) միջազգ., ՌԴ բնական գիտ. (2000) ակադեմիաների անդամ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |