ԱԼԲԵՐՏ ՄԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ
Համաճարակաբան, հիգիենիստ, առողջապահութան կազմակերպիչ:
Բժշկ. գիտ. դ-ր (1999):
ՀՀ ԲԳԱ ակադ. (2003):
Ծնվ. 24.12.1931թ․, Նոր Բայազետ (այժմ՝ ք. Գավառ)։
Ա.Խ. Մայրապետյանի եղբայրը:
Ավարտել է ԵԲԻ (1954):
1969-89-ին՝ ՀՀ առողջապահության նախարարության սանիտարահամաճարակային վարչության պետ, 1989-91-ին՝ առողջապահության փոխնախարար և ՀՀ գլխ. պետ. սան. բժիշկ,
1991-ից՝ Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են ՀՀ ազգաբնակչության շրջանում առողջ կենցաղի արմատավորման, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ու կանխարգելման, շրջակա միջավայրի առողջացման հարցերին:
1983-ին նախաձեռնել է ճառագայթաակտիվ մնացորդների Երևանի գերեզմանատան վերաթաղումը Հոկտեմբերյանի շրջանում (այժմ՝ Արմավիրի մարզ): Սպիտակի երկրաշարժից (1988) հետո իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ, որոնց շնորհիվ խոշոր աղետների պատմության մեջ ՀՀ առաջինն է, որտեղ չեն գրանցվել համաճարակային բարդություններ:
ՀՀ հիգիենիստների և սան. բժիշկների (1972-ից), համաճարակաբանների և մանրէաբանների (1971-ից), գիտ. ընկերությունների վարչությունների, ՌԴ պետ. քիմիացման կոմիտեի նախագահության (1992-ից), ՌԴ բժշկա-տեխ.գիտ-ների (2001), էկոլոգ. գիտ-ների և կենսագործունեության անվտանգության միջազգ. (2001) ակադ-ների անդամ:
Պարգևատրվել է ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե (1966), Ն. Ֆ. Գամալեայի (1966), Լ. Պաստյորի (1967), Մ.Վ. Լոմոնոսովի ոսկե (2001) մեդալներ:
Երկ.
Организация и тактика гигиенических и противоэпидемических мероприятий в условиях стихийных бедствий и массовых катастроф, Е„ 2000 (համահեղինակ).
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

