ԱԼԲԵՐՏ ՄԱՆԱՍՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿԻ
Անասնաբույժ:
Անասնաբուժ. գիտ. դ-ր (1992), պրոֆ. (1994):
Ծնվ․ 10.10.1937թ․, գ. Մամզարա (Վրաստանի Նինոծմինդայի շրջան)։
Ավարտել է Մոսկվայի Կ. Ակրյաբինի անվ. անասնաբուժ. ակադ-ը (1965):
1977-ից աշխատում է ՀՊԱՀ-ում,
1994- ից՝ թերապիայի, կլինիկ, ախտորոշաբանության, դեղաբանության և թունաբանության (2004-ից՝ թերապիայի և վիրաբուժության) ամբիոնի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են տավարի մարսող. և շնչառ. համակարգերի ախտաբանության (մատղաշի թոքաբորբի կանխարգելման և բուժման) խնդիրներին:
Առաջարկել է բուժման աերոզոլային եղանակ և սարք (ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե մեդալ, 1989):
Համահեղինակ է «Գյուղատնտեսակւսն կենդանիների ներքին ոչ վարակիչ 33 հիվանդություններ» (2000) և «Անասնաբուժական կլինիկական ախտորոշաբանություն » (2002) բուհ, դասագրքերի:
ՀՀ անասնաբուժ. (կենդանաբուժ. բժշկության) ԳԱ հիմնադիր-նախագահ (2004-ից):
ՀՊԱՀ ոսկե հուշամեդալ (2006):
Երկեր.
Գյուղատնտեսական կենդանիների շնչառական օրգանների ոչ վարակիչ հիվանդությունները, Ե., 1987: Գյուղատնտեսական կենդանիների կերային թունավորումները, Ե., 1989:
Գյուղատնտեսական կենդանիների մատղաշի ոչ վարակիչ հիվանդությունները, Ե., 1992:
Դեղատոմսերի տեղեկատու, Ե., 2003:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


