ALEQSANDR ADABASHYAN ARTEMI / ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԴԱԲԱՇՅԱՆ ԱՐՏԵՄԻ
ՌԽԱՖՀ (1991-ից` ՌԴ) վաստակավոր նկարիչ (1982)։
Ծնվ. 10.8.1945թ.:
Ավարտել է Մոսկվայի գեղարվեստի բարձրագույն ուսումնարանը։
Կինոյում աշխատում է 1974-ից։
«Անավարտ պիես մեխանիկական դաշնամուրի համար» (ըստ Չեխովի. 1977), «Հինգ երեկո» (ըստ Ա. Վոլողինի, 1979), «Մի քանի օր Ի.Ի.Օբլոմովի կյանքից» (ըստ Գոնչարովի. 1980) ֆիլմերի սցենարիստն է (Ն.Միխալկովի հետ) և նկարիչը (Ա. Սամուլկինի հետ)։
Համահեղինակ է (Ն. Միխալկովի և Ա. Միխալկով-Կոնչալովսկու հետ) «Տրանսսիբիրյան ճեպընթաց» (1978, Ղազախ. ԽՍՀ Պետ. մրց.) ֆիլմի սցենարի։
Ձևավորել Է «Օտարների մեջ յուրային, յուրայինների մեջ օտար» (1974, Ի. Շրետերի հետ),
«Սիրո ստրկուհին» (1976, Ա. Սամուլեկինի հետ) և այլ ֆիլմեր,
նկարահանվել «Հինգ երեկո» (1980), «Թռիչքներ երազում և արթմնի» (1983) և այլ կինոնկարներում։
Ռեժիսորական աշխատանքներից են` «Մադոց՛ պահանջ» (1992), «Ազազել» (2002) և այլ ֆիլմեր։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |