ALEQSANDR ALAVERDYAN GRIGORI / ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԳՐԻԳՈՐԻ
Ախտաբան - անատոմ:
Ծնվ. 06.06. 1923թ., Երևան:
Բժշկ. գիտ. դ-ր (1970), պրոֆ (1970):
Ավարտել է ԵԲԻ (1949):
1952-62-ին ղեկավարել է Հանրապետ. կլինիկ, հիվանդանոցի ախտաբանաանատոմիայի բաժանմունքը,
1962-ից` ԱԱԻ ախտաբանաանատոմիայի և դատ. բժշկության ամբիոնի վարիչ:
1962-ին Ա. Ալավերդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է ՀԽՍՀ ախտաբանաանատոմ. կենտրոնը:
Աշխատանքները վերաբերում են նյարդային, սիրտանոթային, շնչառ. համակարգերի ախտաբանության հարցերին, մարդու օրգանիզմի վրա քիմ. արտադր. գործոնների վնասակար ազդեցության ուսումնասիրությանը: Ախտաբանաանատոմների ՀՀ ընկերակցության նախագահ (1968-ից), համամիութ. ընկերության նախագահության (1963-91), ՌԴ ընկերակցության (1994-ից) անդամ, էկոլոգիայի միջազգ. (1998), ՀՀ վիրաբուժ. (1999) ԳԱ անդամ:
Արժանացել է ՀՀ Մխիթար Հերացու մեդալ (2003):
1993-ից ԵՊԲՀ-ում սահմանվել է Ա. Ալավերդյանի անվ. կրթաթոշակ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |