ALEQSANDR BAGDOEV GEROGII / ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԳԴՈԵՎ ԳԵՐՈԳԻԻ
Ծնվ. 09.07.1933թ., Թիֆլիս:
Մեխանիկոս: Ֆիզմաթ գիտ. դ-ր (1972):
ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (2000):
Ավարտել է ՄՊՀ (1955):
1961-ից ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստ-ի ավագ գիտաշխատող:
Աշխատանքները վերաբերում են հոծ միջավայրերում գծային և ոչ գծային ալիքների տարածմանը:
Լուծել է հեղուկ և մետաղային միջավայրեր մարմինների թափանցմանը վերաբերող խնդիրներ:
Արտածել է ալիքների ճակատի մոտակայքում միջավայրի հարաչափերը նկարագրող ընդհանուր հավասարումներ (կամայական միջավայրերի համար), տվել դրանց լուծումը:
Ուսումնասիրել է ոչ գծային հավասարումների լուծումը կաուստիկայի մոտակայքում:
Ստացել է ալիքների ամպլիտուդների դանդաղ փոփոխությունների հավասարումներ:
Երկ.
Некоторые нелинейные задачи о движении сжимаемой жидкости, Е., 1967;
Распространение волн в сплошных средах, Е., 1981.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |