ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆ (Բաժբեուկ-Մելիքով) ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
Ծնվ. 12.09.1891թ., Թիֆլիս:
Մահ. 20.07.1966թ., Թբիլիսի:
Նկարիչ: ՎԽՍՀ վաստ. նկարիչ (1961):
Լ. Ա. Բաժբեուկ-Մելիքյանի հայրը:
Սովորել է Գեղեցիկ արվեստը խրախուսող կովկասյան ընկերության Թիֆլիսի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում (1906-10), Ս. Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1911-12):
1922-29-ին դասավանդել է Մ. Ի. Թոիձեի գեղարվեստի ստուդիայում,
1929-38-ին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում:
Ստեղծել է հատուկ մշակված գունածածկույթով փոքրածավալ գեղանկարչ. երկեր:
Վաղ շրջանի գործերին («Երեք կին», «Տեսողական պատրանք», երկուսն էլ՝ 1928) բնորոշ են մուգ կոլորիտը և նուրբ ձևերը:
1930-40-ական թթ. ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆը աստիճանաբար Երանգապնակը հարստացնելով լույսով, գույնով, հասել է ոսկեգույնին մոտեցող շողշողուն գունաշարի:
Ինքնատիպ գեղարվեստականությամբ ու ճաշակով են առանձնանում կանանց դիմանկարները («Նազելի Տերյան», 1929, «Լավինիա», 1961, «Կիռա Գոզաշվիլի», 1963), կոմպոզիցիաները («Լողացող կանայք», 1928, «Լողորդուհիներ», 1929, «Կրկեսի արտիստների խումբը», 1940), որոնք առանձնանում են բնորդի հուզաշխարհի դիպուկ ընկալումով, անհատական գծերի շեշտադրմամբ, հյութեղ Երփնագրով:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԱԺԲԵՈՒԿ-ՄԵԼԻՔՅԱՆը ստեղծել է նաև հայաստանյան բնանկարներ («Զանգեզուր», 1965):
Գործերը պահվում են Վրաստւսնի կերպարվեստի թանգարանում,
ՀԱՊ-ում, անհատական հավաքածուներում:
Գրակ.
Дрампян Р., Бажбеук-Меликян, М., 1970.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |