ALEQSANDR BEKZADARYAN ARTEMI / ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵԿԶԱԴԱՐՅԱՆ ԱՐՏԵՄԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Պետական գործիչ
Բնակավայրը` Հայաստան

Ծնվ. 05(27).09.1879թ., Շուշի:
Մահ. 10.08.1939թ.:

Հեղափոխական, կուս. և պետ. գործիչ:
Իրավաբ. գիտ. դ-ր (1913):
ՌՍԴԲԿ անդամ 1903-ից:
Ավարտել է Շուշիի ռեալ. ուսումնարանը:
Սովորել է Կիևի պոլիտեխ. ինստ-ում (1900-02), ավարտել է Ցյուրիխի համալսարանի հաս-քաղ. ֆակ-ը (1911):
1906-14-ին՝ վտարանդի Շվեյցարիայում, գործուն մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությունների աշխատանքներին, սերտ կապ պահպանել 2-րդ ինտերնացիոնալի գործիչների, Եվրոպայի ս-դ. կուսակցությունների հետ:
1914-ից աշխատել է Բաքվում, ապա` Հս. Կովկասում:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵԿԶԱԴԱՐՅԱՆը եղել է Հայաստանը խորհրդ. հռչակող հեղկոմի անդամ (1920), առաջին կառավարության արտգործժողկոմ:
1920-ի դեկտեմբերին և 1921-ի հունվարին Թուրքիայի կառավարությանը նոտաներ է հղել՝ պահանջելով դադարեցնել գրավված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել բանակցություններ սկսել Կարսի մարզը և Ալեքսանդրապոլը Խորհրդ. Հայաստանին վերադարձնելու համար: Սակայն թուրքական կողմը պահանջել է արգելել ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵԿԶԱԴԱՐՅԱՆի գլխավորությամբ հայկական պատվիրակության մասնակցությունը
1920-ի փետրվար-մարտին Մոսկվայի բանակցություններին՝ պատճառաբանելով Հայաստանում սկսված հակախորհրդ. զինված ապատամբությունը: Հետագա տարիներին ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲԵԿԶԱԴԱՐՅԱՆը կատարել է դիվանագիտական աշխատանք:
Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել:

Գրակ.
Կարապետյան Հ.Ն., Մեծ պայքարի մարդիկ, Ե., 1967:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 2760
Կարծիքներ և մեկնաբանություններ
Նախորդ տեսանյութերը (25)
Հարցազրույցի նկար

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

05.04.2016 | Տեսանյութ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Անուններ» հայագիտական նախագծի և «Խարույկ» արշավական ակումբի հետ համատեղ նկարահանված «Ցեղի կանչը» վերլուծական հաղոր
Հարցազրույցի նկար

ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ

01.06.2014 | Հարցազրույց
Anunner.com-ի հյուրն է ԺԻՐԱՅՐ ՇԱՀՐԻՄԱՆՅԱՆ
Հարցազրույցի նկար

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

12.05.2013 | Հարցազրույց
Իմ երազանքն է ունենալ հայկական խումբ, նվագել հայ բարձրակարգ երաժիշտների հետ:
+Առաջարկեք Ձեր հյուրին Բոլոր տեսանյութերը...
Վերջին ավելացված կենսագրությունը
l
r
Մենք սոց. ցանցերում
ՁԵՐ ՀՈԴՎԱԾԸ ՄԵՐ ԿԱՅՔՈՒՄ
© "5165m" studio
top
top
font
color
bott