ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ (ԻՎԱՆԻ)

Հասարակական-քաղաքական և պետական գործիչ:
ՀՀԴ կուսակցության անդամ:
Մասնագիտությամբ՝ բժիշկ:
Ծնվ. 17.02.1876թ., Թիֆլիս:
Մահ. 10.03.1945թ., Փարիզ:
Գ.Հ. և Կ. Հ. Խատիսյաևների եղբայրը:
Ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան, սովորել Մոսկվայի ու Խարկովի համալսարաններում, ապա՝ Գերմանիայում:
1902-ին ընտրվել է Թիֆլիսի քաղխորհրդի անդամ,
1906-ին՝ Թիֆլիսի քաղաքագլխի օգնական,
1909-17-ին՝քաղաքագլուխ,
1914-ին՝նաև Կովկասյան քաղաքների միության նախագահ,
1915-17-ին՝ Հայոց ազգային բյուրոյի փոխնախագահ,
1917-18-ին՝ ՀԱԽ-ի անդամ:
1917-ին ընտրվել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքագլուխ:
1918-ին՝ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների նախարար, մասնակցել է Թուրքիայի հետ Տրապիզոնի և Բաթումի հաշտության բանակցություններին, ՀՀ (1918-20) անկախության հռչակմանը:
1918-ի նոյեմբերից՝ ՀՀ արտաքին գործերի նախարար,
1919-ի հուլիս - 1920-ի մայիսին՝ վարչապետ (փոխարինել է Հ. Քաջազնունուն):
1920-ի դեկտեմբերի 2-ին ՀՀ կառավարության անունից ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը:
Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո՝ վտարանդի:
Ապրել է Փարիզում, շարունակել քաղաքական գործունեությունը 1922-23-ի Լոգանի կոնֆերանսում (Ազգ. պատվիրակության անդամ):
Գրել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» (1930) հուշագրությունը:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


