ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (Ալեքսանդր Մովսիսյան) ՄԻՆԱՍԻ

Կենսագրության նկար
Գործունեությունը` Գրող, Դրամատուրգ
Բնակավայրը` Հայաստան

Հայաստանի և Ադրբեջանի ժող. գրող (1930):
Անդրկովկասի մշակույթի վաստ. գործիչ:

Ծնվ. 18.04.1858թ., Շամախի:
Մահ. 07.08.1935թ., Կիսլովոդսկ, թաղված է Երևանի Կոմիտասի անվ. զբոսայգու պանթեոնում:

Սովորել է Շամախու հայոց թեմական և ռուսական գավառ. երկդասյան դպրոցներում, ապա ընտանիքին
օգնելու նպատակով մեկնել Բաքու՝ աշխատելու:

1883-ին տեղափոխվել է Թիֆլիս:
Աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, որոնցում տպագրվել են ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵի «Հրդեհ նաւթագործարանում» (1883) պատմվածքը, «Գործակատարի յիշատակարանից» (1893), «Խնամատար» (1884) վիպակները, «Ֆաթման եւ Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» նորավէպերը, «Նամուս» (1885), «Արամբին» (1888), «Զուր յոյսեր» վեպերը:

«Իմ կրիտիկոսներին» հոդվածում ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵն տվել է ռեալիզմի բնութագիրը, քննադատել իրականության արտացոլման լուսանկարչական եղանակը, կարևորել երևույթների ընդհանրացումն ու տիպականացումը:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է XIX դ. վերջի - XX դ.
սկզբի հաս-քաղ. բուռն իրադարձությունների տարիներին [«Արսեն Դիմաքսեան», 1893, վեպ,
«Ցաւագարը» («Չար ոգի»), 1894, «Մելանիա», 1899, «Արտիստը», 1901, վիպակներ,
«Կործանուածը», 1909, «Արհաւիրքի օրերին», 1917, դրամաներ]:

1898-ին լույս է տեսել ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵի «Քաոս» վեպը, որ հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵն պատկերել է արդ. քաղաքը, ազատ ձեռնարկատիրական հարաբերությունների
հաստատումը, բարոյական արժեքների անկումը և ստեղծել սոցիալ-հոգեբանական սուր բախումների տեսարաններ:
1898-ին ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵն երկու տարով աքսորվել է Օդեսա:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵն գրել է գրական լեզվով, մերժել բարբառները, կերպարների տիպականացման համար դիմել է հատկապես հոգեբանական վերլուծությանը:
1905-ին մեկնել է Փարիզ:

Բացառիկ է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵի դերը հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության
մեջ:
Ստեղծել է կենցաղային, սոցիալ-հոգեբանական դրամաներ և կատակերգություններ («Իշխանուհի»,
1891, «Եւգինէ», 1903, «Պատուի համար», 1905, «Շառլատանը», 1912, «Մորգանի խնամին»,
1930): 1926-ին վերադարձել է հայրենիք:

Հեղինակ է նաև բազմաթիվ հոդվածների և հուշագրությունների («Կյանքի բովից», 1926-32):

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս» (1925), «Չար ոգի»(1927), «Պատվի համար» (1956), «Քաոս» (1972)կինոնկարները:

Երևանում ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵի անունով են կոչվել դպրոց, փողոց, Կապանում՝ թատրոն:

* * * *
Ընթերցողը. ահա միակ դատավորը գրողի:

...Ահա թե ինչու արդարացի է այն ասացվածքը, թե ոճը՝ ինքը հեղինակն է, ինչպես և արդարացի կլիներ ասել, թե լեզուն՝ ինքը ազգն է:

Գրողն ինքը և՜ ուսուցիչ է, և՜ քննադատ: Եթե մի գրող պատրաստ չի դրա համար, ավելի լավ է՝ չգրի:

Մարդու համար ծննդից ու մահից ավելի կարևոր ոչինչ չկա: Ծնվելիս նա ոչինչ չգիտեր, մեռնելիս նա ամեն ինչ գիտի:

Ոչ մի գազանություն այնքան զազրելի չէ, որքան մտքի գազանությունը: Ոչ մի հանցանք այնքան քսմտելի չէ, որքան հոգեկան հանցանքները:

Փքուն, գեղեցիկ բառեր գործածող հեղինակն ինձ հիշեցնում է գավառացի անճաշակ հարուստ կին, որ գեղեցկության համար մի քանի շար ոսկի ու մարգարիտ է կախում վզին ու բոլոր մատները զարդարում մատանիներով։ Պետք է գործածել այնքան բառ, որքան հարկավոր է իրը և այս կամ այն վիճակը տալու համար։ Ավելորդ բառը մթագնում է պատկերը։

Ես չգիտեմ և չեմ ճանաչում բովանդակ հայ գրականության մեջ ավելի գեղարվեստական և ավելի անկեղծ մի ուրիշ երկ, քան «Պեպոն»:

Շիրվանզադե

* * * *

«Դուք գրող եք, մարդ, որ ապրում է աշխարհի բոլոր ցավերով և ուրախություններով... Ձեր խոսքը հասկանալի է Կովկասում և Անգլիայում, Սկանդինավյան թերակղզում և Իտալիայում»:
Մաքսիմ Գորկի, ռուս գրող

«Ահա գրագիր մը, որ իր գործին ընդարձակությամբն ու տոկունությամբը, իր հղացմանց ու արտահայտության չորությամբն ու կենդանությամբը, գրականության դերին և իսկության մասին իր ունեցած բարձր ու անկախ ըմբռնումովը լիովին արժանի է «վարպետ» պատվանունին»:
Արշակ Չոպանյան, գրականագետ

Բնությունը Շիրվանզադեին բացառիկ գեղեցկության հետ միասին օժտել էր և բացառիկ կենսասեր ոգով։ Ու նրան նայելիս թվում էր, իսկապես, թե այդգեղեցկության տեր տղամարդն ուրիշ կերպ էլ չէր կարող լինել, քան կենսասեր։ Եվ առաջին բանն իրոք որ աչքի էր ընկնում մեր վիպասանի բնավորության մեջ՝ դա նրա կենսասիրությունն էր, բուռն, անհագ կենսասիրությունը, որով մեծապես տոգորված են և նրա երկերը։ Կյանքով լեցուն՝ նա սիրում էր կյանքն իր ամբողջությամբ, իր բոլոր արտահայտությունների մեջ։
Ստեփան Զորյան, հայ գրող

* * * *

Երկեր.
Երկ. ժող., հ. 1-4, Թ., 1903-12:
ԵԼԺ, հ. 1-8, Ե., 1929-34:
ԵԼԺ, հ. 1-9, Ե., 1950-55:
Երկ. ժող., հ. 1-10, Ծ., 1958-62:

Գրակ.
Հակոբյան Ս., Շիրուանգադէ, Թ., 1911:
Տերտերյան Ա., Շիրուանգադէ, Թ., 1911:
Նույնի, Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը, Ե., 1953:
Թամրազյան Հ., Շիրվանզադեի դրամատուրգիան, Ե., 1954:
Նույնի, Շիրվանզադե. Կյանքը և գործը, Ե., 1978:
Ալեքսանդր Շիրվանզադե (1858-1935),Բիբլիոգրաֆիա, Ե., 1959:

Anunner.com - Ճանաչենք Հայ Մեծերին
Դեպի վեր
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :

• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:

• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Դիտումների քանակը: 13965
Կարծիքներ և մեկնաբանություններ
Լուսանկարներ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (Ալեքսանդր Մովսիսյան) ՄԻՆԱՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134734052788411483_aleqsandr_shirvanzade1.jpg

    Հայաստանի և Ադրբեջանի ժող. գրող (1930): Անդրկովկասի մշակույթի վաստ. գործիչ:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (Ալեքսանդր Մովսիսյան) ՄԻՆԱՍԻ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (Ալեքսանդր Մովսիսյան) ՄԻՆԱՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134734052714853666_aleqsandr_shirvanzade2.jpg

    Հայաստանի և Ադրբեջանի ժող. գրող (1930): Անդրկովկասի մշակույթի վաստ. գործիչ:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (Ալեքսանդր Մովսիսյան) ՄԻՆԱՍԻ
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (Ալեքսանդր Մովսիսյան) ՄԻՆԱՍԻ

    /image/?type=album&prefix=album&img_id=134734052772847151_aleqsandr_shirvanzade3.jpg

    Հայաստանի և Ադրբեջանի ժող. գրող (1930): Անդրկովկասի մշակույթի վաստ. գործիչ:

    ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ (Ալեքսանդր Մովսիսյան) ՄԻՆԱՍԻ

Տեսադարան
© "5165m" studio
top
top
font
color
bott