ALEQSANDR PANOSYAN GEVORGI / ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԱՆՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳԻ
Քիմիկոս-օրգանիկ:
Քիմիական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1994):
Ծնվ. 31.01.1949թ., Երևան:
Ավարտել է ԵՊՀ (1971):
1975-85-ին աշխատել է ՀՀ ԳԱԱ ՆՕՔհ-ում,
1985-94-ին՝ Բժշկական ճառագայթաբանության ինստիտուտի բժշկական քիմիայի և կենսաքիմիայի դեղաբանության լաբորատորիայի վարիչ,
1994-2004-ին՝ Դեղերի և բժշկական տեխնիկայի հայկական գործակալության փոխտնօրեն,
2001-04-ին՝ «էքսլաբ» փորձաքննական վերլուծական լաբորատորիայի տնօրեն,
2002-03-ին՝ ԱԱԻ դեղերի և դեղորայքային քաղաքականության կարգավորման ամբիոնի պրոֆ., 2003-ից՝ Շվեդիայի դեղաբույսերի ինստիտուտի գիտ. նախագծերի տնօրեն:
Աշխատանքները վերաբերում են բնական և ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների, նաև կենդանական և բուսական ծագման դեղանյութերի ուսումնասիրության հիմնախնդիրներին:
ՀՀ դեղաբանների ընկերության խորհրդի նախագահության (1995), Ջ. Սորոսի միջազգային գիտությունների հիմնադրամի (1995), Նյու Յորքի ԳԱ (1996) անդամ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |