ԱԿԻՄ (ՀՈՎԱԿԻՄ) ԽԱՍՏԱՏՈՎ ՎԱՍԻԼԻ
Ռուսական բանակի ռազմական գործիչ, գեներալ-մայոր (1796):
Ծնվ. 1756թ., Աստրախան:
Մահ. 1809թ., Ս. Պետերբուրգ, թաղված է հայկական գերեզմանատանը:
Արդյունաբերող-առևտրական Խաստատովների ընտանիքից:
1773-76-ին ծառայել է Վլադիմիրյան հեծյալ զորամասում:
Զորացրվելով' մասնակցել է Կասպից ծովի ավազանում Խաստատովների և Լազարյանների համատեղ կազմակերպած արլ. առևտրային գործերին և Աստրախանի հայ գաղութի ազգային կյանքին:
Ա. Սուվորովի առաջարկով վերադարձել է զինվորական ծառայության,
1780-ին զորքերի գլխավոր շտաբում նշանակվել համհարզ:
Ա. Սուվորովի զորքերի կազմում մասնակցել է 1787-91թթ-ի ռուս-թուրքական պատերազմին (Իզմայիլի գրավմանը):
Աջակցել է թուրքական լծից ազատագրված վայրերի հայ բնակչության խնամքի ու 4 հզ. հայ գաղթականների Ռուսական կայսրություն տեղափոխելու գործին:
1793-96-ին աշխատել է Կ. Պոլսի ռուսական դեսպանատանը:
1796-99-ին' հեծյալ գնդի հրամանատար:
1799-ին զորացրվել է:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

