ԱԿԻՄ ԹԱՄԻՐՈՎ
Ծնվել է 29.10.1899թ., Բաքու:
Մահացել է 1973թ.:
Արցախեցի Միքայել Թամիրովի (նավթարդյունաբերող Բաքվում) և Մաշա Ամիրյանի որդին:
Հայկական անունը Հովակիմ:
1923-ին մեկնել է Փարիզ, ապա հաստատվել ԱՄՆ-ում:
Որոշ ժամանակ հանդես է եկել Բալիևի «Չղջիկ», ապա՝ Նյու Յորքի «Գիլդ» թատրոնում:
1933-ին մուտք է գործել կինո, մինչև մահը նկարահանվել 100-ից ավելի ամերիկյան, ֆրանսիական, անգլիական և իտալական շարժանկարներում.
«Սիրահարված սատանան»,
«Գեներալը մեռավ լուսաբացին»,
«Ում համար են ղողանջում զանգերը»,
«Մեղրամիս Բալիում»,
«Դժոխքի երգը»,
«Չարիքի ծարավը»,
«Թոփքափի»,
«Աղվեսի հետևից»,
«Հրեայի մահը»,
«Պարադիսո»,
«Հյուրանոցը»,
«Կորսիկացի եղբայրները»,
«Վրիժառուն էլդորադոյից»:
Երկու անգամ եղել է «Օսքար» մրցանակի թեկնածու:
Համարվում է ամերիկյան շարժանկարի խոշորագույն բնութագրական դերասաններից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |