ԱՂԱՎՆԻ (Աղավնի Գրիգորյան Արշակի)
Ծնվ. 15.07.1911թ., գ. Տայլար (Կարսի մարզ):
Մահ. 03.02.1992թ., Երևան:,
ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967):
ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985):
Ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը (1931):
1930-51-ին աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Գրական թերթ», «Սովետական Հայաստան» թերթերի խմբագրություններում:
Գրել է բանաստեղծություններ («Արտերի լիրիկա», 1930, Բանաստեղծություններ», 1936, 1939, ժողովածուներ), ապա, հիմնականում' արձակ գործեր:
Աղավնին հռչակ է բերել «Շիրակ» ինքնակենսագրական վեպը (գիրք 1-2, 1963-64, ամբողջ, հրտ.՝ 1973), որտեղ հերոսուհու հիշողությունների միջոցով պատկերված են հայ գյուղի սոցիալական և քաղաքական տեղաշարժերը:
Գրել է նաև պատմվածքներ, վիպակներ, վեպ («ճամփաների ղողանջը», 1977, ժող., «Բարի լույս, Արեգ», 1980, «Միշտ կանչող ձայներ», 1983), հուշեր («Նրա մտերմական աշխարհում», 1975):
Կատարել է թարգմանություններ ռուսաստանից:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

