ԱՂԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻ
Ամենայն հայոց կաթողիկոս 1706-ից:
Ծննդյան թիվն՝ անհայտ:
Մահ՝ 1714թ.,
Հաջորդել է Նահապետ Ա Եդեսացուն.
1697-1706-ին եղել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի առաջնորդը:
Պայքարել է տեղի կաթոլիկ քարոզիչների դեմ, այդ առիթով 1682- ին գրել «Գիրք Ատենական, որ ասի Վիճաբանական» երկը (հրտ.՝ 1687):
Ունի տպագիր և անտիպ աշխատություններ, նամակներ, թղթեր, քարոզներ, տաղեր:
Կարևոր են Կղեմես XI պապին (կաթոլիկների գործունեությունը զսպելու խնդրանքով) և Պետրոս Մեծին ուղղված նամակները:
Ռուսական կայսրին գրված նամակը ցույց է տալիս, որ ԱՂԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑԻՆ հարել է Իսրայել Օրու ազատագրական գաղափարներին:
ԱՂԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑու առավել հայտնի գործերից են «Աղօթամատոյց»-ը (1790, 2-րդ հրտ.՝ 1840), «Կարգ և թիւք կաթողիկոսաց և ամք նոցա»-ն (Մատենադարան, ձեռ. № 1721), «Վկայութիւնք ի պետս քարոզութեւսնց»-ը (աշխատասիր.' Հ. Քյոսեյանի, 1998): Մեզ են հասել նաև նրա ձեռքով ընդօրինակված ձեռագրեր:
Կաթողիկոս, գահին ԱՂԵՔՍԱՆԴՐ Ա ՋՈՒՂԱՅԵՑ-ուն հաջորդել է Աստվածատուր Ա. Համադանցին:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


