AXVAN BABAYAN NAHAPETI / ԱՂՎԱՆ ԲԱԲԱՅԱՆ ՆԱՀԱՊԵՏԻ
Ծնվ. 05.11.1919թ., գ. Թառաթումբ (այժմ՝ ՀՀ Վայոց ձորի մարզում):
Մահ. 17.01.1992թ., Երևան:
Խորհրդային Միության հերոս(24.03.1945), կրտսեր լեյտենանտ:
Հայրենական պատերազմի (1941-45) սկզբին մասնակցել է Բելայա Տերկով և Օստյոր ք-ների (Ուկրաինա) պաշտպանությանը և գերվել վիրավոր վիճակում:
1942-ի փետրվարին փախել է համակենտրոնացման ճամբարից և միացել խորհրդային բանակի զորամասերին:
1943-44-ին մասնակցել է Դոնբասի, ապա՝ Ղրիմի ազատագրմանը,
1945-ին՝ Քյոնիգսբերգի գրավմանը:
Հերոսի կոչման արժանացել է Սևաստոպոլի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար:
1944թ-ի մայիսի 8-ին Բաբայանի գրոհային ջոկատը առաջինը ներխուժեց Սեվոստոպոլ և քաղաքային գերեզմանոցի մոտ կարողացավ ոչնչացնել հակառակորդի կրակակետը: Այդ մարտերում Բաբայանի ջոկատի հրամանատարական կազմը ոչնչացվում է և կրտսեր լեյտենանտ Աղվան Բաբայանը ինքնական ստանձնում է բատալյոնի հրամանատարությունը: Չնայած հակառակորդի գրոհներին, Բաբայանի բատալյոնը կարողանում է վերահասկղություն հաստատել Սևաստոպոլի թաղամասերում՝ ոչնչացնելով հակառակորդի 1000-ից ավելի զինվոր և սպա:
Հայրենական Մեծ պարտեզմի ընթացքում Աղվան Բաբայանը 4 անգամ վիրավորել է և ամեն անգամ վերադարձել առաջին գիծ:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |