ԱՄԲՐՈՍԻՈՍ ԳԱԼՖԱՅԱՆ - Գվիդոն Լուսինյան

Բանասեր, բառարանագիր, մանկավարժ, պատմաբան:
Ծնվ. 24.08.1826թ., Կ. Պոլիս:
Մահ. 1906թ., Փարիզ:
Խ. Գալֆայանի եղբայրը:
Սովորել է Վենետիկի Մխիթարյան միաբանության դպրոցում,
1847-ին ձեռնադրվել է վարդապետ:
Դասավանդել է Փարիզի Մուրատ-Ռափայելյան վարժարանում:
Գժտվելով միաբանության հետ՝ հրաժարվել է կաթոլիկությունից և ընդունել Հայ առաքելական եկեղեցու դավանանքը:
Գ. Այվազովսկու հետ հիմնել է «Մասյաց աղավնի» (1855-58) հանդեսը:
Կազմել է զրուցարաններ, բառարաններ («Առաջնորդ անգղիարէն և հայերէն զրուցատրութեան», 1855, «Առաջնորդ գաղղիարէև և հայերէն զրուցատրութեան», 1855, «Զրուցատրութիւն ի տաճիկ լեզուէ ի հայ», 1864, «Բառգիրք հայ-գաղղիարէն եւ գաղղիարէն-հայերէն, 1861, 5 հրտ., 1973, «Նոր բառգիրք պատկերազարդ ֆրանսահայ», հ. 1-2, 1900-03), գրել թվաբանության, հայկ. գեղագրության, պատմության դասագրքեր («Համառօտ պատմութիւն հին և նոր ազգաց», հ. 1-5, 1849-51, «Նոր ընթերցարան», 1861, «Պատմութիւն Աստուածաշունչ սուրբ գրոց Հին կտակարանի», 1897):
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

