ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ
Անանե Նարեկացի
Ծննդյան թիվն անհայտ է:
Մահ. մոտ 980թ., գերեզմանը գտնվել է Նարեկա վանքի ժամատան մեջ:
Մատենագիր, փիլիսոփա:
Նարեկավանքի վանահայր և դպրոցի հիմնադիր:
Գրիգոր Նարեկացու ազգականը:
Կասկածվել է Թոնդրակյան շարժմանը հարելու մեջ, ինչը հերքելու համար Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի առաջարկությամբ գրել է «Գիր խոստովանութեան» և «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց» գործերը:
Նրա աշակերտ Ուխտանեսը հիշատակում է նաև «Հաւատարմատ» (973) գործը, որտեղ ձաղկել է երկաբնակներին:
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑու գրվածքները կարևոր աղբյուր են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար:
Դասավանդման մեթոդիկայում առաջնային է համարել ուսուցչի անձն, օրինակը, գիտելիքների հարստությունը, մեծ տեղ է տվել գրականությանը և երգեցողությանը:
ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑուն է աշակերտել Գրիգոր Նարեկացին:
Գրկ.
Թամրազյան Հ., Անանիա Նարեկացի, Ե., 2003:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


