ԱՆԱՆԻՍ Ա ՄՈԿԱՑԻ
Ծննդյան թիվն անհայտ է, գ. Փաս (Մոկք նահանգ):
Մահ. մոտ 968:
Ամենայն հայոց կաթողիկոս 946-ից:
Հաջորդել է Եղիշե Ա Ռշտունուն:
Նախնական կրթությունը ստացել է Աղթամարի և Վարագա վանքերում:
Եղել է Վարագավանքի առաջնորդ:
ԱՆԱՆԻՍ Ա ՄՈԿԱՑու գահակալման սկզբնաշրջանում խիստ սրվել են Սյունյաց և Աղվանից եկեղեցիների հետ հարաբերությունները:
ԱՆԱՆԻՍ Ա ՄՈԿԱՑԻն կարողացել է խափանել Աղվանից կաթողիկոսության և Սյունիքի եպիսկոպոսության՝ Մայր աթոռից անջատվելու փորձը:
Հայ եկեղեցու միասնականությունն ապահովելու նպատակով Բագրատունիների աջակցությամբ 948-ին կաթողիկոսակսն աթոռն Աղթամարից տեղափոխել է Արգինա:
ԱՆԱՆԻՍ Ա ՄՈԿԱՑու օրոք կառուցվել են Հոռոմոսի (Անիի մոտ), Սանահինի, Նարեկա և այլ վանքեր, նորոգվել բազմաթիվ եկեղեցիներ:
961-ին Անիում օծել է Աշոտ Գ Ողորմած թագավորին:
ԱՆԱՆԻՍ Ա ՄՈԿԱՑու հեղինակած բազմաթիվ թղթերից մեզ է հասել 4 «Թուղթ» (Արարատ, 1896/97), որոնք կարևոր տեղեկություններ են հաղորդում Բագրատունիների, Արծրունիների, Հայոց արևելից կողմանց, Սյունիքի վերաբերյալ:
Կաթողիկոսական գահին ԱՆԱՆԻՍ Ա ՄՈԿԱՑուն հաջորդել է Վահան Ա Սյունեցին:
Գրկ.
Տեր-Մկրտչյան Գ., Հայագիտական ու-սումնասիրություններ, առաջաբանը և ծնթգր.' Պ. Հակոբյանի, հ. 2, էջմիածին, 1998:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


