ԱՆԱՆՈՒՆ ՄԵԿՆԻՉ
V դ. կամ VII դ. քերական, Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արուէստ» աշխատության հայկական թարգմանության առաջին մեկնիչներից:
Ծննդյան և մահվան թվերն անհայտ են:
ԱՆԱՆՈՒՆ ՄԵԿՆԻՉի մեկնության մեջ արձագանք է գտել անվան և իրի փոխհարաբերության հարցի շուրջ հին աշխարհում արծարծված վեճը: Նրա կարծիքով՝ անվան կապը իրի հետ պայմանական է, և այդ պատճառով մի քանի իրեր կարող են ունենալ միևնույն անունը: Հայ բարբառների գոյության և դրանց հնչյուն, տարբերությունների մասին արժեքավոր վկայություններ տալով՝ կարծում է, որ «խոսքի տեսակներում» (բար-բառներում) մեկ հնչյունի փոխարեն օրինաչափ կերպով կարող է հանդես գալ մեկ ուրիշ հնչյուն, ինչպես՝ բազուկ-պազուկ-փազուկ:
Գրկ.
Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին Ա միջնադարյան Հայաստանում (5-15-րդ դդ.), Ե., 1954:
Адонц Н., Дионисий Фракийский и армянские толкователи, П., 1915.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ

