ANDRANIK BARSEXYAN MIHRANI / ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՄԻՀՐԱՆԻ
Ծնվ. 20.07.1929թ., Նոր Բայազետ (այժմ՝ ք. Գավառ):
Երկրաբուսաբան:
Կենսաբանական գիտ. դ-ր (1982), պրոֆ.(1989):
ՀԳԳԱ թղթ. անդամ (1997):
Ավարտել է ՀԳԻ (1952):
1953-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտում,
1971-2001-ին՝ երկրաբուսաբանության և բույսերի էկոլոգիայի բաժնի վարիչ,
2001-ից՝ գլխ. գիտաշխատող:
ԱՆԴՐԱՆԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆի նախաձեռնությամբ ստեղծվել են ՀՀ բուսական ծածկույթի երկրաբուսաբանական գունավոր քարտեզներ:
Մասնակցել է Անդրկովկասի ագրոկենսաբազմազանության քարտեզի,
ԽՍՀՄ (1984) և ՀՀ (1989) Կարմիր գրքերի,
ՀՀ ֆլորայի և բուսական ծածկույթի պահպանության ժողովածուների կազմմանը,
Հայաստանի ֆլորայի բազմաթիվ նոր բուսատեսակների, ցեղերի և նույնիսկ ընտանիքների բացահայտմանը:
Նկարագրված նոր տաքսոններից մեկը կոչվում է նրա անվամբ (Linum barseghianii): «Հայաստանի բնություն» հանդեսի (1983-2000), «Հայաստանի ֆլորան, բուսականությունը և բուսական հումքը» (պր. 1-3,1980,1984,1988) աշխատության կազմող և գլխ. խմբագիր (1975-94):
Համահեղինակ է «Օգտակար բույսերի հայերեն, ռուսերեն, լատիներեն բառարանի» (1988):
Երկեր.
Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենաֆոնդը, Ե.է 1999 (համահեղինակ): Водно-болотная растительность Армянской ССР, Е., 1990.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |