ANDRANIK KENTYAN / ԱՆԴՐԱՆԻԿ ԿԵՆՏՅԱՆ
Հաս-քաղ. գործիչ, խմբագիր, գրող:
ԱԴՀԿ անդամ:
Ծնվ. 28.12.1873թ., ք. Ադաբազար (Թուրքիա):
Մահ. 06.09.1957թ., Փարիզ:
1910-11-ին՝ ազգ. երեսփոխան հզմիթի շրջանից:
Մեծ եղեռնի ժամանակ տարագրվել է Դեյր էզ Զոր,
1918-ին հաստատվել Դամասկոսում, ընտրվել Ազգային միության ատենապետ:
1919-ին Ադանայում գործուն մասևակցությունէ ունեցել Կիլիկիայի իրադարձություններին, խմբագրել «Տավրոս» օրաթերթը:
Կիլիկիան անկախ հանրապետություն հռչակվելուց (1920, օգոստ. 4) հետո նշանակվել է ֆինանսևերի նախարար:
Կիլիկիայի հայաթափումից հետո հաստատվել է Բեյրութում, գործակցել է Սահակ Բ Խապայանի հետ, ընտրվել (1926) Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ: Այնուհետև տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1929-31-ին անդամակցել է «Հնչակյան մամուլ» շաբաթաթերթի խմբագրակազմին, ապա աշխատակցել տարբեր պարբերականների:
Հեղիևակ է «Կորնեյ Վասիլև» (1910, Կ. Պոլիս), «Լեո եւ հնչակեաև կուսակցութիւնը» (1935, Փարիզ), «Ազգային հարց եւ Տաճկահայաստան» (1936, Փարիզ), «Սոց. դեմ. հնչակեան կուսակցութիւնը եւ Կիլիկեան ինքնավարութեաև ակտը» (1958, Բեյրութ), «Հալածականի յուշեր» (1964, Բեյրութ) և այլ երկերի:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |