ԱՆԴՐԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄԻ

Խորհրդային Միության հերոս (16.10.1943),
գեներալ-մայոր (1943):
Ծնվ․ 14.05.1904թ․, Շուշի։
Մահ․ 16.01.1992թ․, Սիմֆերոպոլ (Ուկրաինա)։
Ավարտել է Ալ. Մյասնիկյանի անվ. հայկական միացյալ ռազմական դպրոցը (Երևան, 1928), Մ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամկազմի դասընթացները (Մոսկվա, 1942):
Ծառայել է Հայկական 76-րդ լեռնահրաձգ. դիվիզիայում (շտաբի բաժնի պետ, գնդի հրամանատար):
1938-39-ին՝ ԵՊՀ ռազմագիտության ամբիոնի վարիչ:
Հայրենական պատերազմի (1941- 1945) ժամանակ՝ հրաձգային դիվիզիայի հրամանատար (1942-ի դեկտ-ից):
Աչքի է ընկել Կուրսկի աղեղում մղված մարտերում, Դեսնայի և Դնեպրի գետանցումների ժամանակ (որի համար արժանացել է հերոսի կոչման):
1945-ի մարտին մասնակցել է Քյոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) գրավմանը, Մանջուրիայում ռազմական գործողություններին:
Պատերազմից հետո՝ ռազմական միավորման հրամանատարի տեղակալ:
1955-ից՝ պահեստի գեներալ։
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան

ՏԻԳՐԱՆ ՀԱՄԱՍՅԱՆ


