ANDRANIK CHAXARYAN JUMSHUDI / ԱՆԴՐԱՆԻԿ ՃԱՂԱՐՅԱՆ ՋՈՒՄՇՈՒԴԻ
Վիրաբույժ, մարդաբան:
Ծնվ. 12(25).05.1916թ., գ. Դաշբուլաղ (այժմ՝ գ. Աստղաշեն՝ ԼՂՀ Ասկերանի շրջանում)
Մահ. 22.05.1985թ., Երևան:
Բժշկ. գիտ. դ-ր (1957), պրոֆ. (1960):
ՀԽՍՀ գիտ. վաստ. գործիչ (1963):
Ավարտել է ԵԲԻ (1938):
Սրտաբանության և սրտային վիրաբուժության ինստիտուտի կազմակերպիչներից:
1957-60-ին՝ նույն ինստիտուտի սրտային վիրաբուժության բաժանմունքի վարիչ
(1958-ին կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում),
1960-82-ին՝ ԵԲԻ վիրահատ. վիրաբուժության և տեղագր. անատոմիայի ամբիոնի վարիչ:
Աշխատանքները վերաբերում են սրտի արատների վիրաբուժության, աորտայի բնածին նեղացման, սրտի պսակածն անոթների անբավարարության հարցերին:
Մշակել է դեմքի պլաստիկ վերականգնման մեթոդ:
1970-ին ՀԽՍՀ ԳԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտին կից հիմնել է մարդաբանության լաբորատորիա,
1978-ին ՀԽՍՀ ազգագրության թանգարանում (Սարդարապատ)՝ բրոնզեդարյան մարդկանց գանգերի հիման վրա վերականգնված դիմաքանդակների պատկերասրահ:
Վերականգնել է Պետրոս Դուրյանի (1972), խուռիական (բրոնզեդարյան), ուրարտ. և Շենգավիթում 6 հզ. տարի առաջ ապրած բնիկների դեմքեր:
ԱՄՆ-ի հայ մասնագետների միության անդամ (1967):
Մեծ (Բրյուսել, 1958) Ա. ԽՍՀՄ ԲԳԱ Ն. Բուրդենկոյի անվ. (1961) մրցանակներ:
Երկ.
Օպերատիվ վիրաբուժություն և տեղագրական անատոմիա, Ե., 1969:
Պետրոս Դուրյան: Դեմքի վերականգնումը, Ե., 1971:
Атлас врожденных пороков сердца и магистральных сосудов, М., 1957;
Атлас хирургии сердца, Е., 1961;
Внешняя морфология лица и пластическая реконструкция, Е., 1984.
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |