ԱՆՏՈՆ ՄԱՅԻԼՅԱՆ ՍԱՐԳՍԻ

Կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, հաս. գործիչ:
Ադրբեջանական ԽՍՀ արվ. վաստ. գործիչ (1930):
Ծնվ․ 16.03.1880թ․, ԹիՖլիս։
Մահ․ 20.04.1942թ․, Բաքու։
Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում աշակերտել է Մ. Եկմալյանին, երգել է Ք. Կարա-Մուրզայի երգչախմբում:
Ավարտել է Թիֆլիսի երաժշտ. ուսումնարանը (1904):
Ղեկավարել է Բաքվի Հայարտան երաժշտ. բաժանմունքը, կազմակերպել թատեր-երաժշտ. ստուդիա, երգչախմբեր, համերգներով ելույթ ունեցել Այսրկովկասի քաղաքներում,
1910-17-ին Բաքվում խմբագրել է և հրատարակել «Թատրոն և երաժշտություն» հանդեսը:
Գրել է «Սաֆա» օպերան (լիբրետոն՝ ԱՆՏՈՆ ՄԱՅԻԼՅԱՆի, բեմ.՝ 1939, Բաքու), երաժշտ. կատակերգություններ, բալետ, սիմֆոնիա, վոկալ-սիմֆ-, կամերագործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, մանկ, օպերաներ («Գյուլնազ տատի հեքիաթը», ըստ Ղ. Աղայանի, 1906, «Չարաճճի Միկիչը», ըստ Հ. Թումանյանի, 1926, ևն), կատարել ժող. երգերի մշակումներ:
Գրակ.
Մանուկյան Ե., Անտոն Մայիլյան, Ե., 1965:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |

«Ցեղի կանչը». Գագիկ Գինոսյան
